Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Շարունակվում են Արամ Ա Վեհափառ Հայրապետի հովվապետական այցելությունները

Շարունակվում են Արամ Ա Վեհափառ Հայրապետի հովվապետական այցելությունները։ Հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամուլի ծառայությունից․ «Հիւսիսային Ամերիկայի Արեւելեան Հայոց Թեմին շնորհած հովուապետական այցելութեանց երկրորդ հանգրուանը նոյն թափով կը շարունակէ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը, այս անգամ առաւելաբար այցելելով շրջանի փոքր գաղութները։

Արդ, Երեքշաբթի, 15 Հոկտեմբեր 2024-ին, Պոսթընէն ետք, Նորին Սրբութիւնը եւ իր շքախումբը ուղղուեցան Իլինոյ նահանգի Կրանիթ Սիթիի հայ համայնքը։ Յայտնենք, որ տեղւոյն Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ օծումը կատարած է Վեհափառ Հայրապետը, իբրեւ նորաօծ Հայրապետ, 1997 թուականին։

Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ հոգեւոր հովիւ Արժ. Տ. Դանիէլ Քհնյ. Մանճիկեան, եկեղեցւոյ հոգաբարձութեան ներկայացուցիչները, կիրակնօրեայ դպրոցի տեսչութիւնն ու աշակերտութիւնը եւ հաւատացեալ ժողովուրդը, եկեղեցւոյ մուտքին ջերմօրէն դիմաւորեցին Նորին Սուրբ Օծութիւնը։ Կատարուեցաւ «Հրաշափառ»ի արարողութիւն, որուն մասնակցեցան շրջանի օտար եկեղեցականները եւս։

Արարողութեան աւարտին, թեմի առաջնորդ Գերշ. Տ. Անուշաւան Արք. Դանիէլեան հրաւիրեց Վեհափառ Հայրապետը՝ իր պատգամը ուղղելու ժողովուրդին։ Անդրադառնալով այս եկեղեցւոյ օծումը կատարելուն՝ Վեհափառ Հայրապետը ըսաւ, թէ եկեղեցւոյ խորանը, սիւները եւ այլ բաժինները կ՚օծենք ու եկեղեցին կը մկրտենք սուրբի մը անունով, սակայն եկեղեցւոյ օծումով ժողովուրդն է որ կ՚օծուի, ան է որ եկեղեցին եկեղեցի կը դարձնէ: Հայրապետը շեշտեց, թէ ժողովուրդը եկեղեցի դառնալով պէտք է ինքզինք արժեւորէ որպէս եկեղեցի՝ մասնակցելով եկեղեցւոյ հաւաքական կեանքին ու վկայութեան: Իր խօսքը ներկայ օտար հոգեւորականներուն ուղղելով՝ Նորին Սուրբ Օծութիւնը ըսաւ, որ իրենց ներկայութիւնը վկայութիւն մըն է, թէ հակառակ պատմութեան ընթացքին եկեղեցւոյ կեանքին մէջ տեղի ունեցած բաժանումներուն, այսօր միջ-եկեղեցական շարժումին շնորհիւ եկեղեցիներ կը գործակցին, թէ՛ տեղական եւ թէ՛ միջազգային մակարդակներու վրայ: Այս ծիրին մէջ ան շեշտեց միջ-եկեղեցական գործակցութիւնը աւելի ծաւալելու հրամայականը:

Վեհափառ Հայրապետին պատգամին յաջորդեց աջահամբոյր, որմէ ետք եկեղեցւոյ սրահին մէջ հովուապետ եւ հօտ միաբնաբար համախմբուեցան սիրոյ սեղաանի մը շուրջ։

Ընթրիքի ընթացքին խօսք առին եկեղեցւոյ հոգաբարձութեան ատենապետ Սթիվըն Յակոբեան, ազգային վարչութեան ատենապետ Արամ Սարաֆեան, Հայր Ճոն Պրունէթ ընթերցեց Իլինոյ նահանգի Սփրինկֆիլտ քաղաքի կաթոլիկ եկեղեցւոյ առաջնորդ Փափրաքի եպիսկոպոսին նամակը, որմէ ետք թեմի առաջնորդ սրբազան հայրը, յաւուր պատշաճի իր արտասանած խօսքէն ետք, հրաւիրեց Նորին Սրբութիւնը՝ փակման խօսքը կատարելու: Համայնական կեանքին մէջ երիտասարդներուն ունենալիք դերակատարութիւնը լուսարձակի տակ բերելով՝ Վեհափառ Հայրապետը ըսաւ. «ինծի համար սիրելի են բոլոր ներկաները, սակայն աւելի սիրելի են այնտեղ նստած երիտասարդները, որովհետեւ ես զանոնք կը նկատեմ արիւնը մեր համայնքին: Երիտասարդութիւնը մեր կեանքի լուսանցքին վրայ չէ եւ պէտք չէ ըլլայ, այլ՝ մայր էջին վրայ: Մենք պէտք է խօսի՛նք երիտասարդութեան հետ, լսե՛նք զինք, որովհետեւ ան ըսելիք ունի եւ աւելի ծանօթ է ժամանակակից աշխարհի պայմաններուն»: Ապա, Վեհափառ Հայրապետը պատասխանեց իրեն ուղղուած հարցումներուն, որոնք առնչուած էին ընկերային ցանցերու ազդեցութեան, եկեղեցւոյ դերակատարութեան եւ Սիսի Կաթողիկոսարանի վերադարձի դատին:

Յաջորդ առաւօտ, Նորին Սրբութիւնը ուղղուեցաւ Շիքակօ»,- նշվում է կաթողիկոսության հաղորդագրության մեջ։

Լրահոս

Իրանը թույլ չի տա ամերիկյան զենքի տարանցումը Հորմուզի նեղուցով դեպի Մերձավոր Արևելքի բազաներ
Թբիլիսիում և Բաթումիում օդի աղտոտվածության մակարդակը բարձր է
Ռուսական կողմը վերջին տարիներին բավականին լուրջ կախվածություն ունի նաև ՀՀ-ից․ Պարսյան (տեսանյութ)
Հայաստանը ընտրության առաջ․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ աշխարհաքաղաքական շրջադարձ
Այս աղմուկը ինչ-որ մեկին պետք էր, քանի որ ես եմ ընտրվել․ տնօրենը աղմկահարույց ծեծկռտուքի մասին
Ինչպես սպորտում, այնպես էլ կյանքում. հաջողության բանաձևը մեկն է՝ հստակ քայլեր և հետևողականություն. Ռոման Մուրադյան (տեսանյութ)
Ընտրությոուներից հետո ինչպիսի ապագա եք տեսնում ՀՀ-ի համար.Հարցում քաղաքացիներից
Նիկոլ Փաշինյանը վարում է հստակ հակառուսական քաղաքականություն. Հրանտ Բագրատյան
Թրամփը ժամանել է Պեկին
Վեդեցու տրակտորն անհետացել է քաղաքական դրդապատճառով. պարզաբանում
Գիտնականները մայիսի 15-ին կանխատեսում են մագնիսական փոթորիկ և նոր ուժեղ բռնկում
Իտալիայի առողջապահության նախարարությունը գնահատել է հանտավիրուսի տարածման ռիսկը Եվրոպայում
Ուկրաինայում ամեն ինչ այսպես սկսվեց. Վոլոդինը կոշտ ազդակ է ուղարկել Երևանին
Հնդկաստանի վարչապետը կիսով չափ կրճատել է ավտոշարասյունը՝ վառելիք խնայելու համար
Վրաստանում մեկնարկել են ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Իսպանիայի հատուկ նշանակության ուժերի զորավարժությունները
ՈՒՂԻՂ․ Քարոզարշավի 6-րդ օրն է․ ՔՊ անդամները Արագածոտնի մարզում են
Փաշինյանին հունից հանել է Վեհափառի այցը Սամվել Կարապետյանին․ Ինչ է խոստացել Գորիսի քաղաքապետը
Ռուսական գաղտնի առաքելությունը տապալվեց․ միջուկային բեռով նավը պայթել է
Թրամփը հրապարակել է Վենեսուելայի քարտեզը՝ «51-րդ նահանգ» գրությամբ
Թրամփը հայտնել է, որ կամ Իրանը կկնքի գործարք, կամ ԱՄՆ-ը կավարտի սկսածը

Լրացուցիչ նորություններ

...

Ինչպե՞ս է փոխվել և մեծացել «Կարգին հաղորդում»-ից հայտնի Անդրանիկը

Մայիսի 10-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր

4 Կենդանակերպի նշաններ սպասում են լավ լուրերի. ո՞վ վերջապես թեթևացած շունչ կքաշի

Չինական մեծ պատ․ աշխարհի ամենաերկար պաշտպանական կառույցը

Ֆելիքսը հուզվեց երջանկությունից… Հարի Քեյնը գնդակ է նվիրել Գոռ Հակոբյանի որդուն (տեսանյութ)

Մայիսի 8-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր

Մայիսի 7-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր

Մայիսի 5-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր

Մաքսիմ Գալկինն Ալեն Սիմոնյանի հետ գնացել է Գառնի

Լույսը վառի՛ր. Այցելուն

Փոխե՛ք ալիքը. Սոֆի Դևոյանը կոշտ է պատասխանել բաժանման լուրերին

Ալհամբրա․ Գրանադայի պատմական մարգարիտը

Ապրիլի 30-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր

Տեսահոլովակի պրեմիերա Ռազմիկ Ամյան և Սրբուհի Ամյան «Եվ ես և դու» (տեսանյութ)

Նոյշվանշթայն ամրոց․ 19-րդ դարի ճարտարապետության խորհրդանիշը

Ապրիլի 26-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր

Ապրիլի 23-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր

Ապրիլի 19-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր

Լույսը վառի՛ր. Ուժեղը

Ապրիլի 16-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր