Նոյեմբերի 12-ին Կոտայքի մարզում բերման է ենթարկվել գործարար, «88» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Նարեկ Նալբանդյանը։ Ավելի վաղ հայտնել էր «Մեգանյուզ» լրատվամիջոցը։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Ն․ Նալբանդյանը եղել է «Range Rover» մակնիշի «888 RR 88» համարանիշի ավտոմեքենայով, իսկ նրան ուղեկցել է «Mercedes G» մակնիշի «652 61» համարանիշի ավտոմեքենայով։ Նշված ավտոմեքենաները ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկների կողմից տեղափոխվել են ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի պահպանվող հատուկ տարածք՝ ժողովրդին հայտնի Աբովյանի նախկին «գայի պլաշատկա»։
«Մեգանյուզի» տեղեկություններով Ն․ Նալբանդյանի մոտ հայտնաբերվել է Արցախի Հանրապետության նախագահներից մեկի կողմից որպես պարգև տրված զենք։ Ն․ Նալբանդյանը ու նրա հետ եղած անձինք ազատ են արձակվել։








