Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Եկեղեցին ազգային է ու յուրահատուկ, դրա համար էլ օրվա իշխանությունների թիրախում է». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Իշխանության թիրախում Հայ առաքելական եկեղեցին է և նրա սպասավորները։ 2018 թվականին սկսված արշավը ժամանակ առ ժամանակ ուժգնանում է, երբեմն թուլացնում դիրքերը, բայց խորքում մշտապես թիրախավորում Եկեղեցուն՝ որպես մեր ինքնության պահապաններից մեկին։


«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը կարծում է՝ ընդհանուր քաղաքականությունը միտված է հետևյալին՝ ի՞նչ պետք է անենք, որ պահենք մեր իշխանությունը։ «Դրա համար կարևոր է սպասարկել թշնամու օրակարգը՝ հույս ունենալով, որ մի օր թշնամիներն ինչ-որ մի բան կանեն, կօգնեն իրենց պահպանել իշխանությունը։ Այսինքն, գլխավոր գաղափարը իշխանության պահպանումն է։ Երբ մնացած թեմաներն այլևս էլ չեն աշխատում, օրինակ՝ հեծանիվ վարել, այցելել մարզեր, դպրոցներում կախիչներ պոկել և այլն, նման բաներն ավելի ու ավելի բացասական վերաբերմունքի են արժանանում կամ անտարբերության, այս անգամ ընտրվել է այս թիրախը, որ աղմուկը շատ լինի։


Նաև սպասվում էր, որ Կաթողիկոսը պետք է Շվեյցարիայում բարձրաձայներ Արցախի պատմամշակութային հուշարձանների հանդեպ ադրբեջանական վայրագությունների և ցեղասպանության քաղաքականության, Արցախի հայերի վերադարձի իրավունքի մասին, մյուս կողմից՝ Արցախի նախագահի ընտրություններ պետք է տեղի ունենային, որոշվեց, որ, միևնույնն է, Եկեղեցին իրենց թիրախում է գաղափարական իմաստով, այս անգամ եկեք նրան թիրախավորենք։ Վստահ եմ՝ տարբեր փաթեթներ տարբեր թեմաներով ունեն մշակած, և ժամանակ առ ժամանակ օրակարգի թելադրման համար առաջ է բերվում դրանցից մեկը։ Գրվեց մի բան, հանրության մոտ հարց առաջացավ, թե իրականում ո՞ւմ է դա ուղղված։ Սրբազանների պարագայում բոլորի մոտ խնդիր կար, մտածում էին՝ դա Բագրատ սրբազանի մասի՞ն է, թե՞ մեկ ուրիշի և այլն։ Տեսեք՝ Եկեղեցին իրենց պատկերացմամբ վտանգ է, ազգային ու յուրահատուկ է, դրա համար թիրախում է։ Էլ ինչ նման ազգային երևույթներ կան, դրանց հանդեպ փաթեթներ են պատրաստվում, և ժամանակ առ ժամանակ, որը նրանց պետք լինի օգտագործել, դա էլ օգտագործում են։ Փորձել են մի կրակոցով մի քանի նապաստակ սպանել, բայց, իմ պատկերացմամբ, գլխավոր նպատակն է պառակտում մտցնել, Արցախի թեման քողարկել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը։Նրա դիտարկմամբ, արդյունքում իշխանությունը ստեղծում է քննարկման իր օրակարգը։ Առաջարկում է լրատվամիջոցներին չգրել ու չտարածել այս ամբողջը, քանի որ միայն այդ դեպքում նրանց օրակարգը չի աշխատի։ «Տարբերակներից մեկն էլ այն է, որ լիովին այլ օրակարգեր վերցնեք և դրանց մասին գրեք։ Մամուլն իր օրակարգը կտանի առաջ, նա էլ գրում է, թող գրի։ Եկեղեցու վրա հարձակումները նորություն չեն, դրանք թիրախային են, որովհետև եկեղեցին ազգային է։ Մյուս կողմից՝ երբ իշխանությունը պահելու համար մնացյալ օրակարգերը զրո ազդեցություն են թողնում, ոչ ոք չի անդրադառնում նրա հեծանիվ վարելուն, ուշադրություն չեն դարձնում ելույթներին, իրենք ընտրում են այն, ինչն իրենց մոտ, իսկապես, ստացվեց։ Մոտ մեկ շաբաթ է՝ հանրությունը դրանով է զբաղված ու էլի զբաղվելու է, նա էլ դա շատ լավ հասկացել է ու մանիպուլ յացիա է անելու։ Դրանից հետո ամեն օր մի քանի հատ գրառում է կատարելու՝ էլի բոլորին ներքաշելով այդ թեմայի մեջ, մինչև այն օրը, երբ դա չաշխատի, ու կանցնեն հաջորդ թիրախին։ Ինչ-որ մարդկանց ոսկորներ կմաղեն, պառակտումներ կմտցնեն։ Երբ հիբրիդային պատերազմի կանոններին տիրապետում ես և ունես իմունիտետ, գիտես՝ դրա դեմ ինչպես պայքարել կամ դրա վրա ներազդել։ Երբ չունես, նման պատկեր կարող է ստեղծվել։ Պետք է գտնել պաշտպանվելու մեխանիզմը։ Մարդը նաև իր ցանկությունների մասին է գրում։ Ասում է՝ Կաթողիկոսի թեկնածուները պետք է անցնեն բարեվարքության ստուգում։ Էլ ուրիշ բան չկա՞ անելու։ Կաթողիկոսները «փողոցից չեն հայտնվում» իրենց ներկայիս տեղում, նրանք երկար ճանապարհ են անցնում։ Այդ բարեվարքության ստուգումը թող իրենց կառավարության վրա անեն։ Բարոյական օրենքների գաղափարները մեր այսօրվա սոցիալական հասարակության մեջ շատ հեշտ թիրախավորվում են և օգտագործվում»,-նշում է մեր զրուցակիցը։Եկեղեցին այս օրերին զսպվածություն է ցույց տալիս, անտեղի չի ներքաշվում քննարկումների մեջ։


Բայց հանրության ներսում էլ առաջ է մղվում հետևյալ հարցը՝ ինչպե՞ս պետք է արձագանքի այս զազրախոսություններին։ Մյուս կողմից՝ ժողովուրդը, որը կանգնած է Եկեղեցու կողքին, ինչպե՞ս պաշտպանի այն կամ Եկեղեցին ունի՞ ժողովրդի պաշտպանության կարիքը, ինչպե՞ս պետք է այն դրսևորվի։ «Եկեղեցու հիմքը մեր հավատն է։ Իմ հավատն իմ ներսում է։ Եկեղեցի ասելով՝ ի՞նչ նկատի ունենք՝ շենքը, մարդկանց, արժեքները։ Միակ գաղափարն այս ամեն ինչի մեջ այն է, որ պետք է դաստիարակել, կրթել հոգևոր արժեքներ։


Դրա հետ միասին, բնականաբար, Եկեղեցին պետք է ոչ թե արձագանքի, այլ այնպիսի տեղեկություն տա, որտեղ բոլոր մարդկանց հավատն ավելի գերակշռի, իրենք ասեն՝ մեզ համար մեկ է՝ ինչու ես գրում, ինչ ես գրում։ Հիմա Եկեղեցին այն վարքագիծն է ցուցաբերել, որն ինքն է որոշել։ Սրբազաններ են արձագանքել, հոգևորականներ։ Մի կողմից՝ դա նաև առիթ է կրթվելու, երբ ուշադիր ես լսում իրենց, գրական լեզվով և խոր բացատրում են ամեն ինչ։ Հենց գործադիրը հասկանա, որ այդ տեսակի բոլոր երևույթները, հակառակը, նպաստում են Եկեղեցու ինստիտուտի ռեյտինգի, իմիջի բարձրացմանը, որին նա անպայման ուզում է ինչ-որ մի բան արած լինել, բնականաբար, էլ չի թիրախավորելու։ Այստեղ պետք է նաև մենք բացատրենք՝ որքան փորձեն Եկեղեցուն հարվածել, այնքան մեր հավատն ուժեղանալու է, և պաշտպանելու ենք ազգային մեր այն ինստիտուտը, որը ժամանակին և՛ պետականության դերն է ստանձնել, և՛ հավատքի, և՛ մեր կրթական համակարգի, և՛ սոցիալական խնդիրների լուծման։ Ժամանակին Եկեղեցին ամեն ինչ արել է, որ մենք դա ունենանք և պահենք մինչ օրս։ Սրա մասին ևս պետք է խոսել, որ շատ մարդիկ սա էլ գիտակցեն։ Տեղեկությունը մի երևույթ է, որի մասին ասում են՝ ով այն օգտագործում է, նա էլ շահում է։ Դա ժամանակի նման մի բան է։ Ժամանակն ո՞ւմ օգտին է աշխատում, ով որ իրեն օգտագործում է։ Նույնն էլ տեղեկությունն է։ Եթե այս տեղեկությունը կարողանան օգտագործել Եկեղեցու իմիջը բարձրացնելու համար, շատ լավ կլինի, եթե չկարողացան, ապա ունենալու են հարվածներ, թիրախավորվելու են»,-ընդգծում է նա։


Քաղաքական գործիչների և ուժերի հանդեպ միանշանակ չէ հանրության վերաբերմունքը։ Օրվա իշխանությունները վախենո՞ւմ են Եկեղեցուց, որ կրկին նա կստանձնի համախմբող ուժի դերը։ «Վախը գալիս է հետևյալից՝ թշնամուց վախենում են։ Գիտեն, որ չեն կարող ոչ մի բան անել, այստեղ էլ են վախենում, բայց ներսի վախը, հակառակը, փորձում են հարվածների միջոցով հաղթահարել։ Եթե վախ չունենային, կզբաղվեին իրենց հավատքով, և ընդհանրապես այս թեման չէր լինի։ Սա ցույց է տալիս, որ ազգային միավորմանը միտված, հնարավորություններ և խորը պոտենցիալ ունեցող ինստիտուտները լինելու են թիրախում՝ լինի անհատական գործիչների թե ինստիտուցիոնալ ազգային որևէ միավորի մակարդակում»,-եզրափակում է Թևան Պողոսյանը։


ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 


Լրահոս

Իտալական «Նապոլիի» ֆուտբոլիստը վիրահատվել է
Ոչ-ոքիներ՝ երկրորդ խաղափուլում
Ինչո՞ւ է Ջոկովիչը տեղափոխվել Հունաստան
Ֆրանսիայում ՀՀ դեսպանը բանախոսել է Փարիզում Լոնդոնի համալսարանի ինստիտուտում
Բրյուսելի օդանավակայանը փակվել է․ ո՞րն է պատճառը
Ազգի ու պետության հաղթանակած պատմությունը դեն են նետում, փոխարենը բերում են վիլայեթացում՝ այս ամենն անվանելով պատմության ստեղծում․ Շարմազանով
2026թ Քոչարյանի քաղաքական ավարտն է լինելու.Անի Խաչատրյան (տեսանյութ)
Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի պարգևատրումն անձամբ Ռուսաստանի նախագահի կողմից անուղղակի, սակայն բավական թափանցիկ ակնարկ է. Ոսկանյան
Կարևոր
«Հուզվեց, լացեց». Սպանված 3-ամյա Տիգրանի մայրը որոշել է լքել համայնքը
Մահացել է ռուս հայտնի հեռուստահաղորդավար Յուրի Նիկոլաևը
Դժբախտ պատահարի հետևանքով բժիշկ է մահացել
ՔՊ-ից և Հանրապետությունից բացի՝մնացածը հասկանում են՝ Վաղարշապատում իշխանությունը չպետք է վերարտադրվի. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
Պատրիարք Կիրիլը խոսել է Ուկրաինայի ուղղափառ եկեղեցուն աջակցելու մասին
Թուրքիան Եվրահանձնաժողովի զեկույցը համարել է անհիմն և կողմնակալ
Փաշինյանի քաղաքականությունն ավելի աղետալի կլինի, եթե նրա քաղաքական ուժը վերընտրվի. Գուրգեն Սիմոնյան (տեսանյութ)
Ռուսաստանն ԱՄՆ-ին չի փոխանցում շփման գծի քարտեզները. Պեսկով
Կարևոր
Սպանված 3 ամյա Տիգրանի քույր ու եղբայրները տեղափոխվեցին ՀՕՖ
«Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը ներկա է գտնվել Մոնակոյում ՀՀ Անկախության տոնին նվիրված միջոցառմանը (տեսանյութ, լուսանկարներ)
Ֆե՛յք ընդդիմադիրներ, ձեր ցլերի եղջյուրները հատ-հատ կոտրելու եմ․Զոհրաբյան (տեսանյութ)
Չինաստանը սկսում է թռչող մեքենաների արտադրությունը. F-35 կործանիչները՝ Բելգիայում սկանդալի պատճառ (տեսանյութ)

Լրացուցիչ նորություններ

...

Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների հետ․ ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական շտաբում

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական շտաբում

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին

Կարևորը քաոս լինի ու ցնցումներ. «Փաստ»

ԱԺ նախագահի օգնականը հայտարարագիրը սխալ է լրացրել. 1 տունը վաճառել մի քանի անգամ․ «Ժողովուրդ»

Անդրանիկ Քոչարյանը չի լինի հաջորդ խորհրդարանում. Քոչարյան-Սարգսյան հարաբերությունները երեկ խիստ լարվել են․ «Ժողովուրդ»

ԲԷՑ-ը 2.6 միլիարդի վնաս է հասցրել Հայաստանին. անուններ, թվեր․ «Ժողովուրդ»

Հոգեւորականների գործերով վերաքննիչում հետաքրքիր զարգացումներ են սպասվում․ «Ժողովուրդ»

Ինչո՞ւ են ռուս ուսանողները ժամանում Հայաստան և ի՞նչ են այստեղ անելու. «Փաստ»

Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»

Ինչպե՞ս է կոչվելու Սամվել Կարապետյանի կուսակցությունը. «Փաստ»

Փաշինյանը նոր բան է մտածել. Տիգրան Ավինյանը մեն–մենակ է մնացել

«Հրապարակ». Տիգրան Ավինյանը մեն–մենակ է մնացել

«Հրապարակ». Փաշինյանը նոր բան է մտածել

«Հրապարակ». Վանաձորում կրկին իրավիճակ փոխվեց. Ական թանկ է Փաշինյանի համար

ՔՊ-ական պատգամավորների հակասությունները գլխավոր դատախազի հետ անթաքույց են. «Ժողովուրդ»

21 հոգևորականներին նույն ժամին հարցաքննության կանչած քննիչը էլ ընթացք չի տալիս գործին. «Ժողովուրդ»

Հրաժեշտ՝ բիբլիական Արարատին. որոշումն ուժի մեջ մտավ. «Ժողովուրդ»

Հոգեւորականների եւ նրանց ընտանիքի անդամների իրերը «պատանդ են պահվում». նոր դիմում՝ դատախազին. «Ժողովուրդ»

Հայաստանի իշխանությունները «քաղբանտարկյալներ ունենալու» հարցում քարտ - բլանշ չունեն. «Փաստ»