Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Մեր ժողովուրդը լավ գիտի, թե որն է իր Հայրենիքը. «Փաստ»


«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանը շարունակում է «գաղափարախոսության», «իրական Հայաստանի» և նմանօրինակ փաթեթավորումներով հնչեցնել ձևակերպումներ, որոնք ոչ միայն կարող են շատերի կողմից բնորոշվել որպես անընդունելի, վիճելի, այլև իսկապես վտանգավոր են: Վտանգավոր են, քանի որ նման բաներ ասողը զբաղեցնում է ՀՀ վարչապետի պաշտոնը: Եթե երեկվա նրա անպարկեշտ գրառումները դնենք մի կողմ, ապա վերջին «գաղափարական» ելույթը Հանրապետության օրվա առթիվ Փաշինյանի հնչեցրած ուղերձն է:Եկեք միասին դիտարկենք Փաշինյանի այդ ուղերձում ընդգծված մի քանի կոնկրետ դրվագ:Առաջին. «29 հազար 743 քառակուսի կիլոմետր միջազգայնորեն ճանաչված տարածքով Հայաստանի Հանրապետությունը մեր ժողովրդի ոչ թե կորուստների, այլ ձեռքբերումների արտահայտություն է։

Մեր ժողովուրդը հայրենիք փնտրելու կարիք չունի այլևս, հայրենիքի մասին երազելու անհրաժեշտություն չկա, որովհետև մեր երազանքներն իրագործված են, հայրենիքը գտնված՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության, ի դեմս պետության»,-պնդում է Փաշինյանը:Այստեղ միանգամից երկու դիտարկում. ՀՀ-ի՝ մեր ժողովրդի «ձեռքբերումների արտահայտություն» լինելու մասին խոսում է մի գործիչ, որը Հայաստանն ու Արցախը տարել է պատերազմի ու մեծ կորուստների, ուրացել է Արցախը և անմիջականորեն պատասխանատվություն է կրում հայկական Արցախն աղետի մատնելու համար, որի կառավարման շրջանում թշնամին զավթել է ՀՀ մոտ 200-250 քառ. կմ տարածք և շարունակում է զավթած պահել: Հաջորդ դիտարկումը շատ ավելի խորքային շերտերի է վերաբերում և ուղղակիորեն առնչվում է Հայրենիք, երկիր, պետություն հասկացություններին ու դրանք արհեստականորեն միատեղելու Փաշինյանի ձգտումներին:

Ավելին, Փաշինյանն իր խոսքում միտումնավոր թույլ է տալիս էական նենգախեղում, մասնավորապես հայտարարում է, թե մեր ժողովուրդը հայրենիք էր փնտրում:Սա չափազանց էական «մանրուք» է, քանի որ աշխարհաստեղծման ժամանակներից ի վեր, պարզ ասած՝ հազարամյակներ շարունակ սեփական հայրենիքում ապրած և արարած հայ ժողովուրդը երբեք ու ոչ մի պարագայում Հայրենիք չի փնտրել: Հայ ազգը, մեր ժողովուրդը «հայրենիք փնտրելու» կարիքը չուներ այն պարզ պատճառով, որ հազարամյակներով բնիկ է, անկախ բոլոր տեսակի աղետումներից՝ իր հայրենիքում ստեղծել ու սերունդներին է թողել հայկականության պատմամշակութային ահռելի ժառանգություն, որի բազմաթիվ վկայությունները հանրահայտ են: Վերջապես, անկախ բոլոր կոտորածներից, բռնագաղթերից ու մնացած ամեն ինչից, իր ֆիզիկական գոյությունը կարողացել է պահպանել իր պատմական հայրենիքի մոտ 9 տոկոս տարածի վրա:Այլ հարց է, որ մեր ժողովուրդը պետականության վերջին կորստից հետո մի քանի դար շարունակ ձգտել է վերականգնել իր պետականությունը: Սա բոլորովին այլ բան է, քան «հայրենիք փնտրելը»: Հայրենիք փնտրել կարող են միայն հայրենիքը (ոչ պետականությունը) կորցրած կամ հայրենիք չունեցող, մշտապես թափառող էթնիկ խմբերը:

Վերջապես, ի տարբերություն ոմանց, մեր ժողովուրդը լավ գիտի, թե ո՛րն է իր Հայրենիքը:Այո, տարբեր ժամանակներում (իսկ բազմահազարամյա պատմություն ունեցող ցանկացած ժողովրդի դեպքում դա անխուսափելի է) մեր պատմական հայրենիքի տարածքում կամ տարածքի մի մասում եղել են պետական տարբեր կազմավորումներ՝ ինչպես հայկական, այնպես էլ օտար նվաճողների:Փաշինյանը չի կարող այս հասարակ բաները չիմանալ: Հետևաբար, նա հատուկ նպատակ է հետապնդում, որպեսզի հայերիս ներկայացնի որպես «հայրենիք փնտրողների», այսինքն՝ անհայրենիք, իր հայրենիքի տեղը չիմացող, իր պատմական հայրենիքի մասին պատկերացում չունեցող ինչ-որ կենսաբանական օրգանիզմների, որոնք երևի միավորվել են միայն այն բանի համար, որպեսզի փաշինյանական իշխանությանը հարկեր ու տուգանքներ վճարեն:Երկրորդ. «Այսօր մենք ավելի պետություն ենք, քան երբևէ, ավելի ինքնիշխան ենք, քան երբևէ, ավելի անկախ ենք, քան երբևէ»,-հայտարարում է Նիկոլ Փաշինյանը:

Միանգամից ու հակիրճ նկատենք. բոլոր երեք պնդումներն էլ չեն դիմանում անգամ թեթևակի քննադատության: Այսօր նա Հայաստանն այնպիսի պետություն է դարձրել, որ նույնիսկ անկարող է վերականգնել ու պաշտպանել երկրի տարածքային ամբողջականությունն ու ապահովել պետության քաղաքացիների տարրական անվտանգությունը:

Այնպիսի վիճակի ենք հասել, որ Հայաստանի իշխանությունը ստիպված է կատարել թշնամի Ադրբեջանի և Թուրքիայի պահանջներն ու «պարել նրանց շվիի տակ», այդ թվում՝ մեր Սահմանադրությունը փոխելու, տարածքներ զիջելու, այս կամ այն արտաքին-քաղաքական քայլն անելու առումներով: Ավելին, մեր երկրի կենսական տարածքի նկատմամբ թշնամական զավթողական նկրտումներին հակադարձում է... հարևան բարեկամական երկիրը, որի այդ ջանքերն էլ դեռ մեծապես զսպում են թշնամիների ագրեսիվ մղումները:Հասկանալի է, որ «ավելի անկախ լինելու» մասին Փաշինյանի հայտարարության ենթատեքստը, այսպես ասած, «ռուսական ազդեցությունից դուրս գալու» մասին է:

Բայց մի՞թե կարելի է «անկախության նվաճում» համարել այն, երբ ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունները փոխարինում ես դարավոր թշնամու ենթակայության տակ մտնելով:Երրորդ. «Պետությունը պատասխանատվություն է, ազատությունը պատասխանատվություն է»,-ասում է Փաշինյանը:Այո, պատասխանատվություն է: Բայց այս դեպքում առանցքայինն այն է, թե ով է նման բան ասում: Իսկ նման բան ասում է Նիկոլ Փաշինյանը, որը ոչ մի անգամ ոչ մի պատասխանատվություն չի ստանձնել ու չի կրել վերջին 7 տարին իր գլխավորած կառավարության ու իր իրականացրած քաղաքականության աղետալի ու աններելի հետևանքների համար:Եվ վերջապես, հինգերորդ. «Վերջին 4,5 դարվա մեր պատմությունը, Պատմական Հայաստանը մեզ մեկական հիմնական ուղերձ են հղում. «Մի՛ կրկնեք այդ պատմությունը»»,-հայտարարում է Փաշինյանը:Այս արտահայտության մեջ, կարծում ենք, մի փոքրիկ «վրիպակ» կա:

Եթե «դար» բառը փոխարինենք «տարի» բառով, ամեն ինչ տեղը կընկնի: Իսկապես էլ, փաշինյանական կառավարման ձախավեր տարիները, հատկապես վերջին 4-5 տարվա մղձավանջը ոչ միայն կրկնելու ոչ մի կարիք չկա, այլև այս մաշումից դուրս գալու, այսօրինակ վայ-իշխանավարումից ազատվելու կենսական անհրաժեշտություն կա:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Լրահոս

Հայտնի են iPhone 18 Pro-ի և iPhone 18 Pro Max-ի արժեքները
24 ժամ ջուր չի լինելու
Գյումրու Ղուկասյան փողոցի բնակիչը տանը կեղծ օղի և կոնյակ է պատրաստել, իրացրել․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է
Փաշինյանը փակուղում է հայտնվել, դիվանագիտությունը՝ ճահճում.ինչ անել (տեսանյութ)
Ռուսաստանն ու Չինաստանը չեն համաձայնել գազի գնի շուրջ․ բանակցությունները դադարեցվել են
Ճամբարակի զորամասի հրամանատարն ազատվել է պաշտոնից․ ՊՆ-ն հաստատում է
Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը
Երևանցիներին նոր «ցավոտ լուծո՞ւմ» է սպասվում․ Ստեփանյանը՝ Երևանի կառավարման մասին (տեսանյութ)
Պապիկյանի որոշմամբ Ճամբարակի զորամասի հրամանատարն ազատվել է զբաղեցրած պաշտոնից. ArmLur
Ռուսական ՀՕՊ-ը խոցել է 596 ուկրաինական ԱԹՍ
«Դուք ասում եք Ղարաբաղ, մենք՝ հայերս՝ Արցախ».Զոհրաբյանն ընթերցեց 13-ամյա Փաշինյանի բանաստեղծությունը (տեսանյութ)
Սեպտեմբերի 10-ից հետո կենդանակերպի երեք նշաններին մեծ փոփոխություններ են սպասվում. ո՞վ կհարստանա և կսիրահարվի
Սերբիայի նախագահը լուծարել է խորհրդարանը և հայտարարել է ընտրությունների ամսաթիվը
Հայկական կողմը հաստատել է. Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն
Ուկրաինան պետք է ականջ դնի խաղաղություն խոստացողներին. Զելենսկիի նախկին խոսնակ
Փաշինյանի օրոք ՌԴ-ն զիջումների չի գնա. Զատուլին. Իսրայելը փակում է Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը (տեսանյութ)
Կարևոր
Բյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահ
ԱԽ նախկին քարտուղարը՝ Policy and Management Consulting Group-ի ավագ խորհրդական
Թուրքիայում մասնավոր ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել ծովում
ՈՒՂԻՂ․ ԱԺ ՏԿՇՄՊ հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ

Լրացուցիչ նորություններ

...

«Հրապարակ»․ «Չեստ» տալու ձևը Պապիկյանը փոխել է

«Հրապարակ». Իշխանության թիրախում կրկին Վանաձորն է,  ընտրությունները հետաձգում են

«Հրապարակ»․ Փաշինյանն ասել էր, որ իր արձանը պետք է Բաքվում կանգնեցնեն

«Ժողովուրդ». Փաշինյանը Արմեն Գրիգորյանի համար նոր պաշտոն է փնտրում․ ո՞ր երկրում է նրան ուզում «տեղավորել» վարչապետը

«Հրապարակ»․ Մասիսում զտարյուն ՔՊ-ականների դեֆիցիտ է, համայնքապետացու չեն գտնում

«Իրավունք». «Ուժեղ Հայաստանը» որոշել է խորհրդարանում ներկայանալ յուրովի

«Ժողովուրդ». 11.5 մլն դրամ եկամուտ, 3 անշարժ գույք, Nissan և Mercedes-Benz․ ինչ ունի Սիսիանի համայնքապետը

«Ժողովուրդ». Գեղարքունիքում կաշառքի գործով ձերբակալված վարչության պետի շուրջ նոր մանրամասներ

«Իրավունք». «Գնամ ՌԴ` գամ, նոր վերջնական կուրսը կհասկանանք, հիմա ո՛չ էս կողմ, ո՛չ էն կողմ». Փաշինյանը՝ թիմակիցներին

Ի՞նչն է խանգարում հրապարակել 44-օրյա պատերազմի զոհերի անունները

Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ»

«Հրապարակ». Ատեստացիայի ժամանակ ուշաթափվել է

Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ»

«Հրապարակ»․ Մարզպետներին Փաշինյանը «տոկի է տվել»

«Հրապարակ»․ Իշխանականները հարսանիքներից աչք չեն բացել

Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է սկսել «Լամբադա» կամրջի հիմնանորոգումը․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Բնակչությունը նվազում է, իսկ ընտրողների թիվը՝ աճում

Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»

«Հրապարակ»․ էդքան վախեցող տղու տե՞սք ունեմ. Ինչո՞ւ է Թարթիկյանը հրաժարական տվել

Խոսո՞ւմ եք ձեր ընտանի կենդանու հետ․ գիտնականները պարզել են՝ ինչ է դա նշանակում