Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Իրավապահ համակարգում վրդովված են ու դժգոհ անարդարությունից. ՔԿ նախագահն իրեն է վերագրել դարի հանցանքի բացահայտումը. «Ժողովուրդ»


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Արթուր Պողոսյանը կարծես շտապել է բարձրաձայնել «հերոսության» մասին՝ հայտարարելով, թե իբր ինքն է բացահայտել ՀՀ ՔԿ շենքի չհրկիզվող պահարանից կատարված աղմկահարույց գողության դեպքը։Երեկ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հանրայինի եթերում հայտարարել է. «Դեպքը բացահայտվել է Քննչական կոմիտեի աշխատակիցների կողմից, երբ քննիչը տեսել է առերեւույթ հանցանք կատարած անձին, քննիչի հետեւողականության արդյունքում հետագայում հնարավոր եղավ բացահայտել առերեւույթ հանցանք կատարած անձին»։Ստացվում է՝ Պողոսյանի միտքը սա է. «Քաղաքացու տանից գողություն են անում, ու ինքը գնում, հաղորդում է տալիս դեպքի մասին, նշանակում է՝ հաղորդում տվող քաղաքացին բացահայտե՞ց դեպքը ու գտա՞վ գողերին»։Հիշեցնենք, որ խոսքը մայիսի 21-ին տեղի ունեցած «դարի հանցանքի» մասին է, երբ 590 հազար դոլար էին գողացել Արթուր Պողոսյանի ղեկավարած քննչականի շենքի չհրկիզվող պահարանից։Սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահ համայնքում այս հայտարարությունը, մեղմ ասած, վրդովմունք է առաջացրել։

Բանն այն է, որ ուժային կառույցի աշխատակիցները վրդովվել են, թե ինչու է Կոմիտեի նախագահը ՆԳՆ-ի, Հակակոռուպցիոն Կոմիտեի, ԱԱԾ-ի աշխատանքը վերագրում միայն Քննչական կոմիտեին, երբ իրականում դեպքի բացահայտման գործում առանցքային դեր են ունեցել ԱԱԾ-ն, Հակակոռուպցիոն կոմիտեն եւ ՆԳՆ ոստիկանությունը, որոնք շուրջօրյա ռեժիմով աշխատել են, անցել տեսախցիկների հետքերով, իրականացրել օպերատիվ գործողություններ և հասել հանցագործին։Իսկ ահա Պողոսյանը ընդամենը հաղորդում ներկայացնողն է եղել՝ որ նման դեպք է արձանագրվել ու գումար է հափշտակվել եւ, առանց կարմրելու, փաստացի հայտարարել է, թե ինքն է բացահայտել «դարի հանցագործությունը»։Իրավապահ համակարգում այս քայլը դիտարկվում է ոչ միայն անբարեխիղճ, այլև պոտենցիալ վնասակար, այն ժամանակ, երբ համակարգում վստահության վերականգնումն առաջնահերթություն պետք է լինի:

Բայց եթե ամեն մեկը գա ու սեփականացնի մյուսի կատարած աշխատանքը, այդ դեպքում ո՞ւր մնաց մասնագիտական էթիկան ու պետական շահը։Միգուցե Արթուր Պողոսյանը չգիտի, բայց արժանապատիվ լռությունը երբեմն առավել ուժեղ է, քան հրապարակային ինքնագովազդը»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Քալհաթ․ Օմանի կորած նավահանգիստը
Ընտրություններից առաջ՝ ազատազրկում. Իրանի շուրջ լարում, Պուտինի զենքն ու Կիևի վարկը
Պապոյանի բանակցությունները՝ փակուղում, Սևանի ռեստորանները՝ վտանգի տակ, աղմկահարույց խուզարկություն
Անմիջական զրույց և ջերմ ընդունելություն. Էդուարդ Բաբայանը հանդիպել է արցախցիների հետ (տեսանյութ)
Թրամփը հրապարակել է Չինաստանում Պուտինի և Սի Ծինփինի հետ հանդիպումների նոր լուսանկարներ
Մահացել է Նյու Յորք նահանգի սենատը գլխավորած առաջին կինը՝ Անդրեա Ստյուարտ-Քազինսը
Վաշինգտոնի օդանավակայանում «American Airlines»-ի երկու ինքնաթիռներ թևերով դիպել են իրար
Ռուս սահմանապահների դուրսբերման դեպքում Հայաստանի համար ծանր ժամանակներ կգան. Զատուլին
33-ամյա խորհրդականի սրընթաց վերելքը
Ալիեւից շատ է ուզում
Ավինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը
Ֆրանսիան՝ ռեցեսիայի մեջ․ նոր տվյալները խորացնում են բյուջետային ճնշումը
Պուտինը կմեկնի՞ ԱՄՆ․ Թրամփը բաց է պահում Մայամիի դուռը
Թուրքիան մերժել է Լիբիայի հետ ծովային համաձայնագրի դեմ Եվրախորհրդարանի բանաձևը
Մոլդովայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը կարող է արտադրել կալանիչ ԱԹՍ-ներ
«Պապայի գործը ժիվոյ լսե՞լ ես»․ Կամո Սեյրանյանի և Հայկոյի որդու ջերմ հանդիպումը (տեսանյութ)
Հարվածների կադրերի համար պատի՞ժ․ Պեսկովի արձագանքը նոր օրինագծին
Նուբարաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարներն ազատվել են պաշտոնից
Էդ ձևի խաղաղության պայմանագիրը գլխների՛դ կպնի, պետք չի․ թո՛ղ ինձ ասեն՝ պատերազմի հրձիգ․Շարմազանով (տեսանյութ)
Ո՞ր մթերքներն են ամենաշատը թանկացել Հայաստանում․ գների փոփոխությունը՝ 2015–2025 թվականներին (տեսանյութ)

Լրացուցիչ նորություններ

...

Պապոյանի բանակցությունները՝ փակուղում, Սևանի ռեստորանները՝ վտանգի տակ, աղմկահարույց խուզարկություն

33-ամյա խորհրդականի սրընթաց վերելքը

Ալիեւից շատ է ուզում

Ավինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը

Սա հայկականության դեմ սահմանադրություն է. Փաշինյանի պլան Բ-ն արտահերթ ընտրություններն են․ Հակոբյան

Պուտինի համար նոր մարտահրավերներ․ Եվրոպան կոշտանում է, դաշնակիցները՝ հեռանում

Փաշինյանը հավաքել է ուժայիններին․ ԹՐԻՓՓ-ի հարցում շտապում են․ Ալիեւը չի թաքցնում գոհունակությունը

Հաջորդ շաբաթ սպասվում են նոր աղմկահարույց ձերբակալություններ

Ալիեւը չի թաքցնում իր գոհունակությունը

ՀՌՀ-ի էջը կոտրել են, կա պատասխանատու. ով է նա

Բրյուսովում նոր ընդվզում է հասունանում․ դասախոսները վախենում են աշխատանքը կորցնելուց, ստորագրահավաքները շարունակվում են

17.7 մլն դրամ՝ 300 հուշադրամի համար

Փոխքաղաքապետը գործի չի գնա, առցանց կաշխատի

Սահմանները ռուսներից ամբողջությամբ վերցնելու գործընթացը մտնում է նոր փուլ․ Փաշինյանը հավաքել է ուժայիններին

Երևանին կոլապս է սպասվում․ 6 սուպերմարկետ՝ մեկ փողոցում, շրը’խկ, ամեն ինչ կանգնելու է

Հաղթելու հույսով՝ պարտության ճանապարհին. արագ փողի պատրանքը և դրա ծանր հետևանքները

Պատերազմի նոր ճակատներ․ վտանգը մեծանում է.Փաշինյանը՝ արցախցիների անձնագրերում «Ադրբեջան» նշման մասին

Վերջնագրից առաջ՝ շրջագայություն․ Տարիներ առաջ ՔՊ-ն ընդվզել է հռչակագիրը հանելու առաջարկի դեմ

Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր

Չեն տրվել Փաշինյանի շանտաժին