Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Ժողովուրդ». Պապիկյանը հեռացել է ԱԺ-ից, ՔՊ–ականները հանդիպում են պահանջել Հայկ Սարգսյանի հետ. աղմկոտ նախագծի հետքերով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի սկանդալային նախագիծը՝ բանակի ժամկետային զինծառայությանը վերաբերող, լուրջ աժիոտաժ է առաջացրել ՔՊ խմբակցության ներսում:

Նշենք, որ Սարգսյանի ներկայացրած նախաձեռնությունը, որը «փողով բանակից ազատվելու» մասին է, բուռն արձագանք է ստացել թե՛ խորհրդարանում, թե՛ հանրության շրջանում։Սարգսյանի օրինագիծը առաջարկում է փոփոխություններ, որոնք էապես կփոխեն զինվորական ծառայության ներկայիս մոդելը. այն ներառում է հնարավոր տարբերակներ, կամ, այսպես ասած, գնացուցակ՝ ժամկետային ծառայությունից ազատման կամ փոխարինման համար որոշակի ֆինանսական փոխհատուցման դիմաց։Սոցիալական ցանցերում ևս օգտատերերը մեղադրում են իշխանությանը՝ բանակը «մատուցվող ծառայության» վերածելու փորձի համար։ Մի շարք քաղաքացիական նախաձեռնություններ արդեն կոչ են արել հրաժարվել նախաձեռնությունից։

Ըստ մեր աղբյուրների՝ ՔՊ-ական պատգամավորների մի ստվար զանգված Սարգսյանի դեմ է դուրս եկել: Ավելին՝ հասել են նրան, որ երեկ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովից հանվել է օրենքի նախագիծը, իսկ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռացել է խորհրդարանից:


«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորները պահանջել են փակ հանդիպում Հայկ Սարգսյանի հետ՝ հասկանալու, թե ինչու է ՔՊ-ականը վերջերս ինքնաբուխ գործերով զբաղված:


Ինքը՝ Հայկ Սարգսյանը, այս քննադատություններին ի պատասխան, հայտարարել է, որ օրինագիծը դեռևս մշակում է, և վերջնական տարբերակը ենթակա է հանրային ու մասնագիտական քննարկման։ Նրա խոսքով՝ նպատակն է ստեղծել արդարացի և արդյունավետ համակարգ, որը կսատարի բանակի բարեփոխումներին։


«Սա արմատական մոտեցում չէ, այլ նոր տեսլական՝ հին խնդիրներին։ Բանակում ծառայությունը պետք է լինի արդյունավետ և արդարացի, ոչ թե պարտադրական ու ձևական», – նշել է Սարգսյանը։Այս պատգամավորը լավ չի հասկացել, որ բանակ գնալը պարտադիր է և կոչվում է «պարտադիր զինծառայություն»:


Երևի ՔՊ-ում այս տարրական բացատրական աշխատանքները կտանեն Հայկ Սարգսյանի հետ»։

Լրահոս

Խաչատրյանը՝ Մեսրոպյանին․ Որքա՞ն է կազմում արևային էլեկտրակայանների միջին եկամտաբերությունը
ՀԷՑ-ի վերցրած վարկերի տոկոսները կարող են սակագնի վրա բացասական ազդեցություն ունենալ. Մեսրոպյան
ՀՀԿ–ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի Մասիսի ընտրություններին. թեկնածուն Դավիթ Համբարձումյանն է
Հայաստանյան կառույցների շարքում ամենաբարձր վարկանիշն ունի Հայ Առաքելական Եկեղեցին․ Gallup
Էրդողանը՝ Ադրբեջանում, Պուտինը՝ իրանցի պաշտոնյայի հետ. պարտքի աճ, թանկացումներ, ՀՀ-ն ու ՀԱՊԿ-ը
Տիգրանաշենն ու Արծվաշենը մի քիչ աջ ու ձախ տանելով՝ հնարավո՞ր է տեղափոխել․ հարց՝ Թովմասյանին
Բաղդադում էլ շատ խուրմա կա, հետո՞. Խաչատրյանը՝ Պապոյանին
Կան ընկերություններ, որոնց այլևս հնարավոր չէ օգնել․ Պապոյանը՝ կաթնամթերքի շուկայի մասին
Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում․ Աննախադեպ նիստ է եղել
Կարևոր
Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ
ՌԴ-ի հետ տնտեսական վեճ ունենք, բայց խնդիրները լուծվում են. Պապոյան
Եկեղեցու ֆինանսական միջոցների կառավարման հարցը պետք է իրավական լուծում ստանա
5-ամյա երեխան ընկել է 3-րդ հարկից. 11-ամյա երեխային կոնֆետ են հյուրասիրել, գիտակցությունը կորցրել է
Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ում
Փաշինյանը տեղական ձուկը զզվելի է համարում, ես էլ ստիպված շպրոտներով էի բավարարվում․ Խաչատրյան
Ֆինանսների նախարարը շարունակում է ներկայացնել գերատեսչությունների բյուջեները
Թրամփը սահմանափակումներ է դրել Օվալաձև գրասենյակի ապագա փոփոխությունների վրա
Ռուբիոն մտադիր է աջակցել Վենսին նախագահական մրցավազքում
Ֆինանսների նախարարը շարունակում է ներկայացնել գերատեսչությունների բյուջեները (տեսանյութ)
ՈՒղիղ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Լրացուցիչ նորություններ

...

Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում․ Աննախադեպ նիստ է եղել

«Հրապարակ»․ Մանրամասներ «արտակարգ հավաքից»

Աթոռի համար՝ մետրո․ Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում

«Հրապարակ»․ Գեւորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց

«Իրավունք». Սարգսյան եղբայրները չեն մասնակցի ավագանու ընտրություններին

«Հրապարակ»․ Փակվել են բազմաթիվ գործարաններ և ընկերություններ

«Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել

Թրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասին

Ջրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանել

Գագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել է

ՀՀ-ի տարածքով իրենց հարցերն են լուծում, իսկ Հայաստանը մնում է մի կողմում․ Աբրահամյան

Փողոց դուրս գալու հարց չի քննարկվել․ Սուրենյանցը բացահայտել է ընդդիմության փակ հավաքի մանրամասները

Իրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ քարտեզը․ ընդդիմության դեմ՝ իրավապահներով, Սահմանադրության՝ իր գծով

Տորնադո, պայթյուններ, ավիավթար ու բախումներ․ աշխարհի ամենաթեժ կադրերը

Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»

Իշխանությունն անհանգիստ է ԹՐԻՓՓ-ի համար. «Հրապարակ»

Կմասնակցի Երեւանի ընտրություններին․ «Հրապարակ»

«Ժողովուրդ». Շաքիի դեպքերն ու ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները՝ փակ քննարկումների օրակարգում

«Հրապարակ»․ ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում