Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Այս անգամ էլ՝ ավելի քան 5 մլն դիտում. Ռոբերտ Քոչարյանի հրապարակային խոսքի դիտումները շեշտակի աճել են. «Փաստ»


«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ ավելի քան երկուսուկես տարվա դադարից հետո ունեցած երեք հրապարակային խոսքի դիտումների վիճակագրությունն ուսումնասիրելով՝ պարզվեց, որ նրա անձի, խոսքի նկատմամբ հանրային հետաքրքրությունը շեշտակի աճ է արձանագրել։ Նախորդիվ նշել էինք, որ, մասնավորաբար, «Հայկական համալսարանի» ուսանողների և դասախոսների հետ հանդիպման մասին մի քանի լրատվամիջոցում տեղադրված տեսանյութերը ունեցել են ավելի քան 2,5 մլն դիտում: Այս անգամ ուսումնասիրել ենք երկրորդ նախագահի՝ մայիսի 19-ին հրապարակված 4 լրատվամիջոցներին տված հարցազրույցը:

Հիշեցնենք, որ հարցազրույցը վերաբերում էր Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականությանը, մեծ հատվածը վերաբերում էր այս իշխանությունների օրոք կոռուպցիային։Եվ այսպես, չնայած Քոչարյանի հարցազրույցն ամբողջական և հատվածաբար տեղադրվել է բազմաթիվ հարթակներում, ինչպես նախորդ դեպքերում, այս անգամ էլ մենք ուսումնասիրել ենք ընդամենը մի քանի առաջատար ԶԼՄ-ի պաշտոնական էջերը սոցիալական հարթակներում։

Յոթ լրատվամիջոցի ֆեյսբուքյան հարթակներում տեղադրված նյութերի ընդհանուր դիտումների պատկերը ուրբաթ օրվա դրությամբ. News.am – 313000, 5-րդ ալիք – 491653, 24News.am – 29870, Yerevan.Today - 804524, Yerkir. am – 22809, Hayeli.am – 92513, Politik. am -111754։ Յութուբյան հարթակներում պատկերը հետևյալն է. News.am 142653, 5-րդ ալիք – 304523, 24News.am – 32556, Yerevan.Today – 20075, Yerkir. am – 4866, Hayeli.am – 121537, Aravot. am -1176, Politik.am – 59552, Hraparak. am - 576, Azatutyun- 2300։

Ուսումնասիրել ենք նաև լրատվամիջոցների ինստագրամյան և տելեգրամյան էջերը, պատկերը նույնն էր։ Երկրորդ նախագահի պաշտոնական հարթակներում ևս ընդհանուր մոտ 820 հազար դիտում էր եղել։Եվ այսպես, ընդամենը մի քանի լրատվական հարթակներն ուսումնասիրելով՝ պարզ է դառնում, որ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցն ունեցել է մոտ 5 մլն դիտում:

Կրկնում ենք, որ խոսքը վերաբերում է այդ հարցազրույցը հրապարակած մի քանի տասնյակ լրատվամիջոցներից ընդամենը մի քանիսին։ Չենք ուսումնասիրել (ֆիզիկապես հնարավոր էլ չէր) ողջ լրատվական դաշտը, չենք ուսումնասիրել հասարակական-քաղաքական գործիչների, ակտիվիստների էջերը, որոնք տարածում էին տեսանյութերը, չենք ուսումնասիրել նախագահի աջակից կամ հակառակորդ գործիչների էջերը։Նշենք նաև, որ ուսումնասիրությունը կատարվել է ուրբաթ օրը՝ մայիսի 23-ի երեկոյան. այսինքն, վստահաբար կարելի է նշել, որ դիտումներն արդեն գերազանցում են 5 միլիոնը։Ի դեպ, շատ ավելի հետաքրքրաշարժ պատկեր է գրանցվում տեսանյութերի ներքո հավանումներն ուսումնասիրելիս։

«Փաստն» ուսումնասիրեց շուրջ 20 լրատվամիջոցում Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի մասերի ներքո նշումները։ Արձանագրեցինք, ընդհանուր առմամբ, 45 հազար դրկան և ընդամենը 7800 բացասական էմոջիներ։ Շեշտենք, որ դրանք ուսումնասիրելու համար ընտրված լրատվամիջոցների կեսից ավելին հայտնի են Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ոչ հատուկ դրական վերաբերմունքով, և ենթադրելի էր, որ այդ լրատվամիջոցներին են հետևում երկրորդ նախագահի նկատմամբ բացասական դիրքորոշում ունեցողները:

Ու անգամ այդ պարագայում բացասական արձագանքները 5 անգամ ավելի քիչ են։ Սա կարող է նշանակել, որ ոչ միայն երկրորդ նախագահի խոսքի նկատմամբ հետաքրքրությունն է ավելացել, այլև փոխվել է ընկալումն ու արձագանքը, այն է՝ շեշտակի նվազել է երկրորդ նախագահի հակավարկանիշը։

Լրահոս

Խաչատրյանը՝ Մեսրոպյանին․ Որքա՞ն է կազմում արևային էլեկտրակայանների միջին եկամտաբերությունը
ՀԷՑ-ի վերցրած վարկերի տոկոսները կարող են սակագնի վրա բացասական ազդեցություն ունենալ. Մեսրոպյան
ՀՀԿ–ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի Մասիսի ընտրություններին. թեկնածուն Դավիթ Համբարձումյանն է
Հայաստանյան կառույցների շարքում ամենաբարձր վարկանիշն ունի Հայ Առաքելական Եկեղեցին․ Gallup
Էրդողանը՝ Ադրբեջանում, Պուտինը՝ իրանցի պաշտոնյայի հետ. պարտքի աճ, թանկացումներ, ՀՀ-ն ու ՀԱՊԿ-ը
Տիգրանաշենն ու Արծվաշենը մի քիչ աջ ու ձախ տանելով՝ հնարավո՞ր է տեղափոխել․ հարց՝ Թովմասյանին
Բաղդադում էլ շատ խուրմա կա, հետո՞. Խաչատրյանը՝ Պապոյանին
Կան ընկերություններ, որոնց այլևս հնարավոր չէ օգնել․ Պապոյանը՝ կաթնամթերքի շուկայի մասին
Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում․ Աննախադեպ նիստ է եղել
Կարևոր
Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ
ՌԴ-ի հետ տնտեսական վեճ ունենք, բայց խնդիրները լուծվում են. Պապոյան
Եկեղեցու ֆինանսական միջոցների կառավարման հարցը պետք է իրավական լուծում ստանա
5-ամյա երեխան ընկել է 3-րդ հարկից. 11-ամյա երեխային կոնֆետ են հյուրասիրել, գիտակցությունը կորցրել է
Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ում
Փաշինյանը տեղական ձուկը զզվելի է համարում, ես էլ ստիպված շպրոտներով էի բավարարվում․ Խաչատրյան
Ֆինանսների նախարարը շարունակում է ներկայացնել գերատեսչությունների բյուջեները
Թրամփը սահմանափակումներ է դրել Օվալաձև գրասենյակի ապագա փոփոխությունների վրա
Ռուբիոն մտադիր է աջակցել Վենսին նախագահական մրցավազքում
Ֆինանսների նախարարը շարունակում է ներկայացնել գերատեսչությունների բյուջեները (տեսանյութ)
ՈՒղիղ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Լրացուցիչ նորություններ

...

Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում․ Աննախադեպ նիստ է եղել

«Հրապարակ»․ Մանրամասներ «արտակարգ հավաքից»

Աթոռի համար՝ մետրո․ Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում

«Հրապարակ»․ Գեւորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց

«Իրավունք». Սարգսյան եղբայրները չեն մասնակցի ավագանու ընտրություններին

«Հրապարակ»․ Փակվել են բազմաթիվ գործարաններ և ընկերություններ

«Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել

Թրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասին

Ջրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանել

Գագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել է

ՀՀ-ի տարածքով իրենց հարցերն են լուծում, իսկ Հայաստանը մնում է մի կողմում․ Աբրահամյան

Փողոց դուրս գալու հարց չի քննարկվել․ Սուրենյանցը բացահայտել է ընդդիմության փակ հավաքի մանրամասները

Իրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ քարտեզը․ ընդդիմության դեմ՝ իրավապահներով, Սահմանադրության՝ իր գծով

Տորնադո, պայթյուններ, ավիավթար ու բախումներ․ աշխարհի ամենաթեժ կադրերը

Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»

Իշխանությունն անհանգիստ է ԹՐԻՓՓ-ի համար. «Հրապարակ»

Կմասնակցի Երեւանի ընտրություններին․ «Հրապարակ»

«Ժողովուրդ». Շաքիի դեպքերն ու ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները՝ փակ քննարկումների օրակարգում

«Հրապարակ»․ ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում