Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային ֆորումի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Մենք ուզում ենք հավաստիանալ, որ Ադրբեջանի մտադրությունը չէ իր տարածքում հակամարտային իրավիճակը փակել և արտահանել Հայաստանի տարածք»։ Միայն այս նախադասությունը մի քանի շերտեր ունի, ընդ որում՝ բավական վտանգավոր: Նախ՝ «իր տարածքում հակամարտային իրավիճակ» արտահայտությունն ինքնին բավական «բազմախոսուն» է: Մյուս կողմից՝ փաստացի Նիկոլ Փաշինյանն էլ է խոստովանում Ադրբեջանի կողմից ագրեսիայի հնարավորությունը:

Անդրադառնալով այս թեմային՝ «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը գրում է, որ Ադրբեջանը պատրաստվում է լայնածավալ պատերազմի ՀՀ-ի դեմ՝ այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքը» ստանալու և անկլավները հսկողության տակ վերցնելու համար։ Ադրբեջանը պահանջում է Երևանից՝ բնակեցնել ադրբեջանցիներին Հայաստանում. Ալիևը շեշտում է, որ դա լինելու է խաղաղության պայմանագրի կնքման նախապայմաններից մեկը։

Բաքուն պահանջում է ՀՀ-ից՝ չզինվել, փոխել ՀՀ Սահմանադրությունն ու անգամ զինանշանը, որտեղ պատկերված է Արարատ լեռը։Մի խոսքով, Ադրբեջանի պահանջների ցուցակը ՀՀ-ից ունի սկիզբ, սակայն չունի վերջ։ Իսկ ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը: Ըստ հեղինակների, Փաշինյանի տեսլականն է՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային. «Փաշինյանը կրճատում է բանակը, ՔՊ-ն կազմաքանդում է Հայաստանի տնտեսությունն ու ստեղծում է նախապայմաններ՝ արտագաղթի համար։ Ընդունվում են օրենքներ, որոնք հարուստներին թույլ են տալու գումարով ազատվել բանակից. սկսվել է բանակի ապամոնտաժման գործընթացը։ ՀՀ քաղաքացիներն ապագա չեն կապում ՀՀ-ի հետ և ցանկանում են արտագաղթել։ Ուկրաինական պատերազմի ավարտից հետո ՀՀից արտագաղթի նոր ալիք է սկսվելու դեպի ՌԴ՝ աշխատանք գտնելու նպատակով»։

Նշվում է, որ Ադրբեջանը, «հենվելով ՔՊ-ի վրա», հայաթափեց և օկուպացրեց Արցախն ու այսօր ցանկանում է նույնն իրականացնել արդեն Սյունիքում. «Որպեսզի Ադրբեջանը հակամարտությունը չտեղափոխի Հայաստանի տարածք, պետք է ՀՀ-ն ունենա հզոր բանակ, զարգացող տնտեսություն, դեմոգրաֆիկ աճ, ինչպես նաև հայ-ռուսական և հայ-իրանական ռազմաքաղաքական կապերն ամրապնդվեն։

Դրա նախապայմաններից մեկը ՀՀ-ում օր առաջ իշխանափոխությունն է. այս թիմը չունի քաղաքական կամք և գիտելիքներ՝ դիմադրելու Ադրբեջանին և պաշտպանելու հայկական ազգային ու պետական շահերը»,-գրում է ալիքն ու հավելում, որ Ադրբեջանի նպատակը հայոց պետականության ոչնչացումն է, իսկ ՔՊ-ի նպատակը՝ հարստանալն ու ամեն գնով 2026 թվականին իշխանությունը պահպանելը։

Լրահոս

Խաչատրյանը՝ Մեսրոպյանին․ Որքա՞ն է կազմում արևային էլեկտրակայանների միջին եկամտաբերությունը
ՀԷՑ-ի վերցրած վարկերի տոկոսները կարող են սակագնի վրա բացասական ազդեցություն ունենալ. Մեսրոպյան
ՀՀԿ–ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի Մասիսի ընտրություններին. թեկնածուն Դավիթ Համբարձումյանն է
Հայաստանյան կառույցների շարքում ամենաբարձր վարկանիշն ունի Հայ Առաքելական Եկեղեցին․ Gallup
Էրդողանը՝ Ադրբեջանում, Պուտինը՝ իրանցի պաշտոնյայի հետ. պարտքի աճ, թանկացումներ, ՀՀ-ն ու ՀԱՊԿ-ը
Տիգրանաշենն ու Արծվաշենը մի քիչ աջ ու ձախ տանելով՝ հնարավո՞ր է տեղափոխել․ հարց՝ Թովմասյանին
Բաղդադում էլ շատ խուրմա կա, հետո՞. Խաչատրյանը՝ Պապոյանին
Կան ընկերություններ, որոնց այլևս հնարավոր չէ օգնել․ Պապոյանը՝ կաթնամթերքի շուկայի մասին
Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում․ Աննախադեպ նիստ է եղել
Կարևոր
Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ
ՌԴ-ի հետ տնտեսական վեճ ունենք, բայց խնդիրները լուծվում են. Պապոյան
Եկեղեցու ֆինանսական միջոցների կառավարման հարցը պետք է իրավական լուծում ստանա
5-ամյա երեխան ընկել է 3-րդ հարկից. 11-ամյա երեխային կոնֆետ են հյուրասիրել, գիտակցությունը կորցրել է
Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ում
Փաշինյանը տեղական ձուկը զզվելի է համարում, ես էլ ստիպված շպրոտներով էի բավարարվում․ Խաչատրյան
Ֆինանսների նախարարը շարունակում է ներկայացնել գերատեսչությունների բյուջեները
Թրամփը սահմանափակումներ է դրել Օվալաձև գրասենյակի ապագա փոփոխությունների վրա
Ռուբիոն մտադիր է աջակցել Վենսին նախագահական մրցավազքում
Ֆինանսների նախարարը շարունակում է ներկայացնել գերատեսչությունների բյուջեները (տեսանյութ)
ՈՒղիղ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Լրացուցիչ նորություններ

...

Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում․ Աննախադեպ նիստ է եղել

«Հրապարակ»․ Մանրամասներ «արտակարգ հավաքից»

Աթոռի համար՝ մետրո․ Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում

«Հրապարակ»․ Գեւորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց

«Իրավունք». Սարգսյան եղբայրները չեն մասնակցի ավագանու ընտրություններին

«Հրապարակ»․ Փակվել են բազմաթիվ գործարաններ և ընկերություններ

«Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել

Թրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասին

Ջրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանել

Գագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել է

ՀՀ-ի տարածքով իրենց հարցերն են լուծում, իսկ Հայաստանը մնում է մի կողմում․ Աբրահամյան

Փողոց դուրս գալու հարց չի քննարկվել․ Սուրենյանցը բացահայտել է ընդդիմության փակ հավաքի մանրամասները

Իրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ քարտեզը․ ընդդիմության դեմ՝ իրավապահներով, Սահմանադրության՝ իր գծով

Տորնադո, պայթյուններ, ավիավթար ու բախումներ․ աշխարհի ամենաթեժ կադրերը

Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»

Իշխանությունն անհանգիստ է ԹՐԻՓՓ-ի համար. «Հրապարակ»

Կմասնակցի Երեւանի ընտրություններին․ «Հրապարակ»

«Ժողովուրդ». Շաքիի դեպքերն ու ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները՝ փակ քննարկումների օրակարգում

«Հրապարակ»․ ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում