Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Փաշինյանի խաղաղության պլանը և եվրախոստումները, որոնք երբեք չեն իրականանա. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Ժամանակը արագ է թռչում, և արդեն հաջորդ տարի Նիկոլ Փաշինյանի լիազորությունների ժամկետը լրանում է։ Սակայն վաղ է «տխրել» այսքան «արդյունավետ» աշխատած ղեկավարի հնարավոր հեռացման համար։ Նա կանի ամեն ինչ, որպեսզի վերընտրվի։


Նրա ձեռքում են բոլոր լծակները՝ վարչական ռեսուրսը (բյուջետային աշխատողները, որոնց կհրամայվի քվեարկել «Քաղաքացիական պայմանագրի» օգտին), շատ լրատվամիջոցներ, տնտեսական գործիքները, մյուս խաղացողներին ճնշելու հնարավորությունը, ընտրական գործընթացում մեքենայությունների կատարումը։ Եվ ամենակարևորը՝ Փաշինյանն իր «գրպանում» ունի այնպիսի խոստումներ, որոնք կարող են գրավել հայ ընտրողներին:


Խաղաղության պայմանագիրը Ադրբեջանի հետ, ԵՄ-ի ուղին, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ սրանք բոլորն էլ այն խաղաքարտերն են, որոնց միջոցով «Քաղաքացիական պայմանագիրն» ակնկալում է հաղթել իր մրցակիցներին։Դիտարկենք դրանք առանձին-առանձին։Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի խոստումն արդեն մաշված խաղաթուղթ է։ Այս կետն իշխող կուսակցությունն օգտագործել է նախորդ ընտրությունների ժամանակ։ Սակայն, քանի դեռ համաձայնագիրը դեռևս չկա, ինչո՞ւ կրկին չգայթակղել ընտրողներին։


Պարզապես պետք է ասել՝ թույլ տվեք Նիկոլին ավարտել այն գործը, որը սկսել է, և որի համար երկիրը զոհաբերել է այդքան շատ բան։ Ինչո՞ւ դեռևս պայմանագիր չի կնքվել։ ԱԳՆ-ն միամիտ ձեռքերը տարածում է՝ Ադրբեջանը ինչ-որ պատճառով ձգձգում է գործընթացը. ինչպիսի անակնկալ և զարմանալի իրավիճակ։ Բայց դեռ մի փոքր էլ սպասենք, և ամեն ինչ կլինի, Եվրամիությունը կօգնի։ Այնուամենայնիվ, ցանկացած ոք, ով հետևում է այս թեմայի վերաբերյալ Ալիևի հայտարարություններին, կհասկանա, որ Ադրբեջանը չի ստորագրի խաղաղության պայմանագիր՝ առանց դրանում ներառելու մեր երկրի համար անընդունելի պահանջները։


Այդ պահանջներն ընդգրկում են «Զանգեզուրի միջանցքը»՝ արտատարածքային գոտու կարգավիճակով, 300 հազար ադրբեջանցիների «վերադարձը» «Արևմտյան Ադրբեջան», ինչպես Ալիևն է կոչում Հայաստանը։ Իսկ Եվրամիության «պաշտպանությունից» հայկական իշխանություններին հաջողվել է ստանալ միայն մեկը. եվրոպացիները, ինչպես թութակները, կրկնում են անիմաստ արտահայտություններ այն մասին, որ նրանք պայմանագրի կնքման հույս ունեն՝ միտումնավոր խուսափելով որևէ նկատողություն անել Ադրբեջանին։Վերջերս Մակրոնը հայտարարեց. «Համոզված եմ, որ ամեն ինչ Հայաստանի և Ադրբեջանի միջև կավարտվի խաղաղության պայմանագրի ստորագրմամբ, և ուզում եմ ասել Նիկոլին և Իլհամին, որ մենք ամբողջությամբ աջակցում ենք ձեզ»։ Ի՞նչ ճնշման կարելի է սպասել Ադրբեջանի նկատմամբ, եթե եվրոպացիները ամբողջությամբ աջակցում են Իլհամին։ Իրադարձությունների զարգացման երկու սցենար կա։


Առաջին տարբերակ՝ Նիկոլը և Իլհամը արդեն որոշել են ամեն ինչ սուրճի բաժակի շուրջ, և Նիկոլը պարզապես խնդրել է գործընկերոջը սպասել մինչև ընտրությունները, որից հետո իսկապես մեզ սպասում է պայմանագիր, բայց, ցավոք, Ադրբեջանի պայմաններով։ Հավանական է, որ սուրճ խմելուց հետո Ալիևը նոր պահանջ է ներկայացրել Փաշինյանին. «Հայաստանը պետք է դիրքորոշում արտահայտի այն մասին, թե երբ և ինչ պայմաններով կարող են արևմտյան ադրբեջանցիները վերադառնալ իրենց հայրենի հողեր»։ Ե՞րբ. ընտրություններից հետո։


Կամ՝ երկրորդ տարբերակ.  համաձայնագիրը չի կնքվի, իսկ Փաշինյանը այն նորից կխոստանա 2030 թվականի ընտրությունների ժամանակ։

Հաջորդ թեման վերաբերում է հիպոթետիկ անդամակցությանը Եվրամիությանը՝ այնքան ցանկալի որոշ հայ ընտրողների համար։ Այստեղ ամենահետաքրքիրն անգամ այն չէ, որ Եվրամիությունը չափազանց սառն է արձագանքել Հայաստանի խորհրդարանի կողմից ընդունված «Եվրոպական միությանն անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքին, ոչ էլ այն, որ աշխարհագրական (և տրամաբանական) որևէ նախադրյալ չկա, որ Հայաստանին հանկարծ այնտեղ ընդունեն։


Այլ այն, որ Հայաստանը իրականում ոչ միայն չի սկսել անդամակցության գործընթացը, այլև պաշտոնապես դա ընդգծել է Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում, երբ Արարատ Միրզոյանը հայտարարեց. «Հայաստանը չի ներկայացրել անդամակցության հայտ Եվրամիությանը, և որևէ բանակցություններ չեն ընթանում»։


Եվ դա հասկանալի է՝ պաշտոնական հայտը կբերեր կապերի խզման ԵԱՏՄ-ի հետ և դրանից բխող ճգնաժամի, որը «Քաղաքացիական պայմանագրի» համար ընտրություններից առաջ բացարձակապես ցանկալի չէ։ Բացի այդ, հայտին Եվրամիությունը պետք է բավականին հստակ արձագանքեր, և այդ արձագանքը անմիջապես կփարատեր եվրոպական երազանքներ փայփայող հայ հասարակության այն հատվածի պատրանքները, որոնց ձայների վրա հույս է դնում «Քաղաքացիական պայմանագիրը»։

Եվ, վերջապես, «Խաղաղության խաչմերուկ»՝ նախագիծ, որը Փաշինյանը ներկայացնում է որպես այլընտրանք, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին»՝ խոստանալով Հայաստանի համապարփակ զարգացում։ Նրա տնտեսական և լոգիստիկ անհամապատասխանությունը կարելի է երկար քննարկել, սակայն դա իմաստ չունի՝ այն երբեք իրականություն չի դառնա։ Ալիևը այն անվանում է «պարզապես թուղթ» և ասում, որ «նրա արժեքը մի կոպեկ էլ չէ»։ Նա պահանջում է այն «Զանգեզուրի միջանցքը», որը տեսնում է՝ այսինքն՝ արտատարածքային օբյեկտ, որը դուրս է բերված հայաստանյան օրենսդրության ազդեցությունից և գտնվում է ադրբեջանական օրենսդրության ներքո (ինչպես դեսպանատների տարածքները, նավերի տախտակամածները և ռազմական բազաները)։ «Խաղաղության խաչմերուկը» կմնա միայն այն ներկայացումների սլայդների վրա, որոնք Փաշինյանը ցույց է տալիս ոչնչի մեջ խորամուխ չեղած եվրոպացիներին տարբեր միջոցառումների ժամանակ։Ներկա իշխանությունները հաճախ մեղադրում են իրենց քաղաքական հակառակորդներին, որ նրանք «ոչինչ չեն կարող առաջարկել»։ Իսկ «Քաղաքացիական պայմանագիրը» այդպիսին չէ, այն շատ բան է առաջարկում։ Ուղղակի ճշմարտությունն այն է, որ այս առաջարկներից և խոստումներից ոչ մեկը չի կարող իրականացվել՝ բացի, միգուցե, խաղաղության պայմանագրի ստորագրումից, բայց Ադրբեջանի պայմաններով։Ընտրությունը մերն է՝ տա՞ լ Նիկոլին ևս մեկ շանս...

Լրահոս

Սեպտեմբերի 10-ից հետո կենդանակերպի երեք նշաններին մեծ փոփոխություններ են սպասվում. ո՞վ կհարստանա և կսիրահարվի
Սերբիայի նախագահը լուծարել է խորհրդարանը և հայտարարել է ընտրությունների ամսաթիվը
Հայկական կողմը հաստատել է. Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն
Ուկրաինան պետք է ականջ դնի խաղաղություն խոստացողներին. Զելենսկիի նախկին խոսնակ
Փաշինյանի օրոք ՌԴ-ն զիջումների չի գնա. Զատուլին. Իսրայելը փակում է Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը (տեսանյութ)
Կարևոր
Բյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահ
ԱԽ նախկին քարտուղարը՝ Policy and Management Consulting Group-ի ավագ խորհրդական
Թուրքիայում մասնավոր ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել ծովում
ՈՒՂԻՂ․ ԱԺ ՏԿՇՄՊ հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ
Times. Մեծ Բրիտանիայի օդանավակայաններում տեխնիկական խնդիրների պատճառով չեղարկվել է 1900 չվերթ
Ռուբիոն կարծում է, որ հնարավոր է արագ մշակել Ուկրաինայի հարցի կարգավորման ծրագիր
Որբացածների պապիկը արդարություն է պահանջում․ փաստաբանը դիմել է Փաշինյանին
Վարչապետի ընտանիքի հետ Նարեկ Նալբանդյանի բիզնեսների կապերն ուսումնասիրո՞ւմ եք. հարց ՊԵԿ նախագահին
Հայաստանը տեղյա՞կ էր եղել Ադրբեջանում ԱՄՆ և ադրբեջանցի պաշտոնյաների հանդիպումից․ Սարգիս Խանդանյան
Բաքվից նոր ազդակ. ի՞նչ է սպասվում Երևանին․ Ուկրաինան պատրաստ է փոխզիջումների. Զելենսկի
Գուտերեշը հույս ունի, որ ՄԱԿ-ը կարող է աշխարհը տանել դեպի առողջ ապագա
Դա բոլորիս պատվի խնդիրն է. մի քիչ թասիբ ունեցեք և տեր կանգնեք. Դավիթ Իշխանյանը՝ Բաքվի բանտից
Ծովինար Վարդանյանն ընտրվեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի փոխնախագահ
Պետական պարտքը հունիսի 30-ի դրությամբ 13 մլրդ 900 մլն դոլար է
Սամվել Կարապետյանին ՔՊ ղեկավարի նկարած քրգործով մինչև հիմա պահում են կալանքի տակ. Նարեկ Կարապետյան

Լրացուցիչ նորություններ

...

«Հրապարակ»․ «Չեստ» տալու ձևը Պապիկյանը փոխել է

«Հրապարակ». Իշխանության թիրախում կրկին Վանաձորն է,  ընտրությունները հետաձգում են

«Հրապարակ»․ Փաշինյանն ասել էր, որ իր արձանը պետք է Բաքվում կանգնեցնեն

«Ժողովուրդ». Փաշինյանը Արմեն Գրիգորյանի համար նոր պաշտոն է փնտրում․ ո՞ր երկրում է նրան ուզում «տեղավորել» վարչապետը

«Հրապարակ»․ Մասիսում զտարյուն ՔՊ-ականների դեֆիցիտ է, համայնքապետացու չեն գտնում

«Իրավունք». «Ուժեղ Հայաստանը» որոշել է խորհրդարանում ներկայանալ յուրովի

«Ժողովուրդ». 11.5 մլն դրամ եկամուտ, 3 անշարժ գույք, Nissan և Mercedes-Benz․ ինչ ունի Սիսիանի համայնքապետը

«Ժողովուրդ». Գեղարքունիքում կաշառքի գործով ձերբակալված վարչության պետի շուրջ նոր մանրամասներ

«Իրավունք». «Գնամ ՌԴ` գամ, նոր վերջնական կուրսը կհասկանանք, հիմա ո՛չ էս կողմ, ո՛չ էն կողմ». Փաշինյանը՝ թիմակիցներին

Ի՞նչն է խանգարում հրապարակել 44-օրյա պատերազմի զոհերի անունները

Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ»

«Հրապարակ». Ատեստացիայի ժամանակ ուշաթափվել է

Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ»

«Հրապարակ»․ Մարզպետներին Փաշինյանը «տոկի է տվել»

«Հրապարակ»․ Իշխանականները հարսանիքներից աչք չեն բացել

Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է սկսել «Լամբադա» կամրջի հիմնանորոգումը․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Բնակչությունը նվազում է, իսկ ընտրողների թիվը՝ աճում

Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»

«Հրապարակ»․ էդքան վախեցող տղու տե՞սք ունեմ. Ինչո՞ւ է Թարթիկյանը հրաժարական տվել

Խոսո՞ւմ եք ձեր ընտանի կենդանու հետ․ գիտնականները պարզել են՝ ինչ է դա նշանակում