Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

8մլն. դրամ` համայնքի օրվա առթիվ. Արթուր Չախոյանի եւ թաղապետի միջեւ բախմանը կհաջորդի համայնքի օրվա տոնակատարությունը. «Ժողովուրդ»


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Երեւանի քաղաքապետարանը վերջին սկանդալներից հետո՝ սեպտեմբերին պատրաստվում է նշել Նոր Նորք համայնքի հիմնադրման օրը։Միջոցառման համար Երեւանի քաղաքապետարանը հատկացրել է 8 մլն դրամ։

«Նոր Նորքի հիմնադրման օրը Միջոցառումը նախատեսվում է կազմակերպել 2025 թվականի սեպտեմբերի 8-ից 15-ն ընկած ժամանակահատվածում (օրն ու ժամը համաձայնեցնել Պատվիրատուի հետ)»։

Միջոցառումն անհրաժեշտ է կազմակերպել Երեւանի Գայի 19 հասցեում գտնվող Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքի բակային տարածքում։ Պաշտոնական բացման արարողությունը պետք է մեկնարկի վերոնշյալ օրը` ժամը 19:00-22:00։Միջոցառման երգացանկի ժանրերն են՝ ռոք, ջազ, ռեգգի, փոփ, քաղաքային ֆոլկլոր եւ հեղինակային կատարումներ: Խմբի կատարումները պետք է լինեն ուրախ եւ ակտիվ՝ բարձր տրամադրություն ապահովող:

Յութուբյան դիտումները պետք է լինեն նվազագույնը 1000000: Երեկոյան համերգի համար Կատարողը պարտավոր է ապահովել նաեւ հայտնի եւ սիրված 5 ՀՀ էստրադային եւ ժողովրդական ճանաչված երգիչ-երգչուհիների ներկայություն՝ յուրաքանչյուրը 3-ական կատարմամբ: Մեկ ճանաչված պարային համույթ, ըստ ծրագրի, պետք է ելույթ ունենա 20:00 մինչեւ 21:30:Երգիչ-երգչուհիների ընտրությունը, բենդի ընտրությունը նախապես պետք է համաձայնեցվի Պատվիրատուի հետ:Հարկ է նշել եւ հիշեցնել, թե ինչպես պայթեց Նոր Նորքի թաղապետարանի սկանդալը։

Արդեն երեք տարի քաղաքային խնդիրները բարձրաձայնող, կոռուպցիոն գործարքների մասին ահազանգող Արթուր Չախոյանի ու Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի միջեւ կռիվ էր ընկել ակտիվիստի վերջին բացահայտումից հետո: Չախոյանն ու Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը Մասիվի մանկապարտեզի թերություններն էին ուղիղ եթերով ցույց տալիս. պատի քարերը, ներկը, ասֆալտը հեշտությամբ պոկվում ու մնում էին նրանց ափերի մեջ: Մանկապարտեզն էլ նորոգել էր «Լիլիան Արմ» ընկերությունը, որը, ըստ ակտիվիստի, իշխանության ներկայացուցչին է պատկանում:

Այցից հետո Չախոյանը զանգ էր ստացել հենց Նոր Նորքի թաղապետից: Ակտիվիստը պնդել էր՝ Տեր-Մարգարյանը հայհոյել էր իրեն, ինչից հետո հայհոյանքները փոխադարձ էին դարձել:Հաջորդ օրն էլ Չախոյանն ու Մանուկյանը թաղապետարանի շենքի ներսում բողոքի ակցիա էին արել՝ Տեր-Մարգարյանի նկարի վրա յոգուրտ էին լցրել ու պնդել՝ թաղապետի բառապաշարին համարժեք ակցիա են անում:

Հաջորդ օրը, երբ Չախոյանը ցանկանում էր մասնակցել Նոր Նորքի թաղապետարանում հանրային լսմանը, անձամբ թաղապետի կողմից դաժան ծեծի ենթարկվեց տեսախցիկների առջեւ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Քալհաթ․ Օմանի կորած նավահանգիստը
Ընտրություններից առաջ՝ ազատազրկում. Իրանի շուրջ լարում, Պուտինի զենքն ու Կիևի վարկը
Պապոյանի բանակցությունները՝ փակուղում, Սևանի ռեստորանները՝ վտանգի տակ, աղմկահարույց խուզարկություն
Անմիջական զրույց և ջերմ ընդունելություն. Էդուարդ Բաբայանը հանդիպել է արցախցիների հետ (տեսանյութ)
Թրամփը հրապարակել է Չինաստանում Պուտինի և Սի Ծինփինի հետ հանդիպումների նոր լուսանկարներ
Մահացել է Նյու Յորք նահանգի սենատը գլխավորած առաջին կինը՝ Անդրեա Ստյուարտ-Քազինսը
Վաշինգտոնի օդանավակայանում «American Airlines»-ի երկու ինքնաթիռներ թևերով դիպել են իրար
Ռուս սահմանապահների դուրսբերման դեպքում Հայաստանի համար ծանր ժամանակներ կգան. Զատուլին
33-ամյա խորհրդականի սրընթաց վերելքը
Ալիեւից շատ է ուզում
Ավինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը
Ֆրանսիան՝ ռեցեսիայի մեջ․ նոր տվյալները խորացնում են բյուջետային ճնշումը
Պուտինը կմեկնի՞ ԱՄՆ․ Թրամփը բաց է պահում Մայամիի դուռը
Թուրքիան մերժել է Լիբիայի հետ ծովային համաձայնագրի դեմ Եվրախորհրդարանի բանաձևը
Մոլդովայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը կարող է արտադրել կալանիչ ԱԹՍ-ներ
«Պապայի գործը ժիվոյ լսե՞լ ես»․ Կամո Սեյրանյանի և Հայկոյի որդու ջերմ հանդիպումը (տեսանյութ)
Հարվածների կադրերի համար պատի՞ժ․ Պեսկովի արձագանքը նոր օրինագծին
Նուբարաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարներն ազատվել են պաշտոնից
Էդ ձևի խաղաղության պայմանագիրը գլխների՛դ կպնի, պետք չի․ թո՛ղ ինձ ասեն՝ պատերազմի հրձիգ․Շարմազանով (տեսանյութ)
Ո՞ր մթերքներն են ամենաշատը թանկացել Հայաստանում․ գների փոփոխությունը՝ 2015–2025 թվականներին (տեսանյութ)

Լրացուցիչ նորություններ

...

Պապոյանի բանակցությունները՝ փակուղում, Սևանի ռեստորանները՝ վտանգի տակ, աղմկահարույց խուզարկություն

33-ամյա խորհրդականի սրընթաց վերելքը

Ալիեւից շատ է ուզում

Ավինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը

Սա հայկականության դեմ սահմանադրություն է. Փաշինյանի պլան Բ-ն արտահերթ ընտրություններն են․ Հակոբյան

Պուտինի համար նոր մարտահրավերներ․ Եվրոպան կոշտանում է, դաշնակիցները՝ հեռանում

Փաշինյանը հավաքել է ուժայիններին․ ԹՐԻՓՓ-ի հարցում շտապում են․ Ալիեւը չի թաքցնում գոհունակությունը

Հաջորդ շաբաթ սպասվում են նոր աղմկահարույց ձերբակալություններ

Ալիեւը չի թաքցնում իր գոհունակությունը

ՀՌՀ-ի էջը կոտրել են, կա պատասխանատու. ով է նա

Բրյուսովում նոր ընդվզում է հասունանում․ դասախոսները վախենում են աշխատանքը կորցնելուց, ստորագրահավաքները շարունակվում են

17.7 մլն դրամ՝ 300 հուշադրամի համար

Փոխքաղաքապետը գործի չի գնա, առցանց կաշխատի

Սահմանները ռուսներից ամբողջությամբ վերցնելու գործընթացը մտնում է նոր փուլ․ Փաշինյանը հավաքել է ուժայիններին

Երևանին կոլապս է սպասվում․ 6 սուպերմարկետ՝ մեկ փողոցում, շրը’խկ, ամեն ինչ կանգնելու է

Հաղթելու հույսով՝ պարտության ճանապարհին. արագ փողի պատրանքը և դրա ծանր հետևանքները

Պատերազմի նոր ճակատներ․ վտանգը մեծանում է.Փաշինյանը՝ արցախցիների անձնագրերում «Ադրբեջան» նշման մասին

Վերջնագրից առաջ՝ շրջագայություն․ Տարիներ առաջ ՔՊ-ն ընդվզել է հռչակագիրը հանելու առաջարկի դեմ

Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր

Չեն տրվել Փաշինյանի շանտաժին