Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Մոլիբդեն, Ռենջ Ռովեր եւ լռություն. ո՞ւր կորավ «թանկարժեք քննիչ» Նազարյանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ քննչական համակարգում, կարծես, միշտ ինչ-որ բան թաքուն է լինում. այս անգամ՝ Հրաչ Նազարյանի «անհետացումը» պետական համակարգից, ինչը որքան հանկարծակի էր, նույնքան էլ խորհրդավոր։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության երրորդ վարչության ավագ քննիչ Հրաչ Նազարյանը անակնկալ կերպով ազատվել է աշխատանքից։

Ըստ հասանելի տվյալների՝ 32-ամյա Նազարյանը զբաղվել է մի շարք ուշագրավ գործերով, եւ երբ Քննչական ծառայության ղեկավար Արգիշտի Քյարամյանը ՍՄՍ-ով հեռացավ պաշտոնից, եւ նշանակվեց Արթուր Պողոսյանը, այս քննիչը, ըստ տարբեր չճշտված տեղեկությունների, ոչ արդյունավետ աշխատանքի համար հեռացվեց աշխատանքից: Քննչական կոմիտեի խոսնակը՝ որից ակնկալվում էր գոնե տեխնիկական պարզաբանում, անհասանելի է։ Ու քանի դեռ պաշտոնական տեղեկություն չկա, հանրությունն ու մամուլը մնում են ենթադրությունների դաշտում։

Եվ այսպես, «Ժողովուրդ» օրաթերթը բացահայտեց, որ աշխատանքի արդյունավետությունը նկատելի է երիտասարդ քննիչ Նազարյանի հայտարարագրում. երկու բնակարան, շքեղ մեքենա՝ 2021 թ. Արտադրության Range Rover, որը, ըստ բաց աղբյուրների, արժե 75 հազարից մինչեւ 100 հազար ԱՄՆ դոլար։

Քննիչը կարողացել է գնել 2019 թ. արտադրության «Տեսլա» եւ նույն՝ 2023 թ.-ին, 8 մլն դրամով գնված մեքենան 22 մլն դրամով վաճառել է: Սակայն այդքան էժան «Տեսլա» ավտոշուկայի կայքերում չգտնվեց:Տեղեկացնենք, որ քննիչ Նազարյանի հայրը ՀՀ ՊԵԿ երկարամյա աշխատակից է եղել. Արտաշես Նազարյանը զբաղեցրել է մոլիբդենով հարուստ Սյունիքի մարզի օպերատիվ ծառայության պետի պաշտոնը, ով ջերմ հարաբերությունները պահպանել է նաեւ ԶՊՄԿ-ի հետ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Հանրապետություն» կուսակցության ընտրացուցակներում պարբերաբար ներկայացված նախկին դատախազի տեղակալ Բորիս Նազարյանն էլ «թանկարժեք քննիչի» հորեղբայրն է: Եվ կան լուրեր, որ Նազարյանը փորձում է իր զարմիկին տեղավորել դատախազության համակարգում:Իհարկե, փորձեցինք նաեւ Նազարյաններին գտնել՝ մեկնաբանություններ ստանալու համար, բայց ապարդյուն»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում կգործի լուսացույց
Օրակարգ չունեն․ իշխանափոխությունն էլ կլինի՝ կլինի, չի լինի՝ չի լինի
1,3 հազար կարատանոց ալմաստ են հայտնաբերել
15 երիտասարդ Ծառուկյանին գետնին են տապալում․ իմաստը ո՞րն էր այս ամենի,ավելի քաղաքակիրթ հնարավո՞ր չէր
Աշխարհի գավաթի կրքերը և հայկական ֆուտբոլի մեծ սպասումը (տեսանյութ)
Ադրբեջանում կանցկացվեն 6 երկրի մասնակցությամբ համատեղ զորավարժություններ
Էնդրյու Բըրնհեմը պաշտոնապես գլխավորել է Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցությունը և կդառնա վարչապետ
Վարդան Ղուկասյանի գործով ավարտվել է վկաների հարցաքննությունը. ԱՄՆ-ն շտապ կոչով դիմել է Ռուսաստանին (տեսանյութ)
Պապոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի նիստ. քննարկվել են պետական աջակցության ծրագրերը
Կարևոր
ԵՄ-ն պատժամիջոցներ կսահմանի նաև «Թեհրանի գնդակոծման համար». Զախարովա
Ումերովը կարող է նոր պաշտոն ստանալ․ Զելենսկին առանձին հանդիպում է նախատեսել
Ճապոնիայի խորհրդարանն ընդունել է դրոշի պղծումը պատժելու մասին օրենք
Ֆիդան. Թուրքիան կաջակցի Ռուսաստանին և Ուկրաինային բանակցություններին վերադարձնելու բոլոր նախաձեռնություններին
Վարդան Ղուկասյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով․ սահմանվել է 15 մլն դրամ գրավ
Բյուրեղավանում աղիքային վարակի բռնկում է գրանցվել․ Գողացվել է 220 մլն ընտրողի տվյալ․ Թրամփ
Իրանը հայտնել է Հորդանանի ռազմաբազայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի մի քանի ինքնաթիռների ոչնչացման մասին
Էնդի Բըրնհեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը
Սի Ծինփինը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ
Բարձր գոռանք, տենանք քննիչը կիջնի՞. «Մուլտի Սթոուն»-ի աշխատակիցները՝ քննչականի բակում են
Հազար ու մի ցավ ունենք, խնդրում ենք Փաշինյանին՝ շուտ բացեն, աշխատենք

Լրացուցիչ նորություններ

...

Հեղափոխությունից հետո Արմեն Գրիգորյանի ունեցվածքը կտրուկ փոխվել է

Նա Հայաստանն էր գրում տող առ տող․ այսօր Համո Սահյանի ծննդյան օրն է

«Հրապարակ»․ Ակնա՞րկ. Ինչ թանկարժեք նվերներ է փոխանցել վրացի պաշտոնյան Փաշինյանին

Խուլ դժգոհություն մարզպետների շրջանում. «Հրապարակ»

Արցախը՝ «հակապետակա՞ն», թե՞ պետական առաջնահերթություն. իշխանության երկակի չափանիշները. «Ժողովուրդ»

Ոմանք ուրախ են, ոմանք՝ հիասթափված. «Հրապարակ»

«Հրապարակ»․ Որ հանձնաժողովները «կհանձնվեն» ընդդիմությանը

ԵՄ շուկայի «բաց դռները»՝ միայն հայտարարություններո՞վ. արտահանողները դժգոհում են նոր խոչընդոտներից. «Ժողովուրդ»

Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հուլիսի 16-ին

Արդար պայքարի իմիտացիա՝ ՔՊ վարչությունում․ «Հրապարակ»

«Հրապարակ». Հայ եւ որդի Ախտոյաններն արտերկրում անետացել են, մայրը միայնակ է վերադարձել

Ով է ԹՐԻՓՓ նախագիծը ղեկավարող Սոկոլովը. «Հրապարակ»

«Հրապարակ»․ Ինքնաբացարկի դիմումները շարունակվում են

Կառավարությո՞ւն, ի՞նչ կառավարություն... «Փաստ»

«Հրապարակ»․ Իշխանությունը նախապատրաստվում է նոր ընտրությունների

Ինչո՞ւ է Բաքվի թիրախում հայտնված հայտնի գործարարը հալածվում իշխանությունների կողմից. «Փաստ»

Ընդդիմադիրների որս է սկսվելու․ մեկին համոզելու են, մեկի նկատմամբ քրգործ են հարուցելու (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի պատկերացրած ապագան ՀՀ-ի գերեզմանն է. Սուրենյանց (տեսանյութ)

Ալիևը մեր գերիներին ներկայացնում է իբրև հանցագործներ. ինչ ճակատագիր է սպասվում նրանց (տեսանյութ)

Ծառուկյանին փոքր չափի մահճակալ են տվել, Կարապետյանին ձմռանը վերմակ չեն տրամադրել