Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$616.45

BTC

$100675

ADA

$0.540567

ETH

$2233.03

SOL

$132.01

18 °

Yerevan

13 °

Moscow

30 °

Dubai

18 °

London

30 °

Beijing

19 °

Brussels

27 °

Rome

26 °

Madrid

BNB

$616.45

BTC

$100675

ADA

$0.540567

ETH

$2233.03

SOL

$132.01

18 °

Yerevan

13 °

Moscow

30 °

Dubai

18 °

London

30 °

Beijing

19 °

Brussels

27 °

Rome

26 °

Madrid

Իրանում գրանցված 0-ից 44 տոննա զանգված ունեցող բեռնատար ավտոտրանսպորտային միջոցները Հայաստանի ճանապարհներից օգտվելիս չեն վճարի ճանապարհային հարկ. նախագիծ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով ՀՀ տարածքով երրորդ երկրների տարածք տարանցման նպատակով և առանց տարանցման ՀՀ տարածք մուտք գործող ճանապարհային հարկ վճարողներին ՀՀ ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար ճանապարհային հարկի վճարումից ազատելու մասին» նախագիծը:Հարկային օրենսգրքի 9-րդ բաժնի դրույթներին համապատասխան, Հայաստանում չգրանցված բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստան մուտք գործելիս փոխադրողները վճարում են ճանապարհային հարկ, որը հաշվարկվում է ըստ տրանսպորտային միջոցի առավելագույն թույլատրելի զանգվածի (օրենսգրքի 188-րդ հոդված)։ Օրենսգրքի 191-րդ հոդվածով սահմանված են ճանապարհային հարկի վճարումից ազատման դեպքերը, որոնցից են, օրինակ՝ միջազգային պայմանագրերին համապատասխան ճանապարհային հարկի արտոնությունից օգտվող ճանապարհային հարկ վճարողները։ Այսպիսով՝ Հայաստանի և այլ պետությունների միջև վավերացված պայմանագրերի շրջանակներում տվյալ երկրների փոխադրողները մուտք են գործում մեր երկիր՝ օգտվելով ճանապարհային հարկի վճարման ազատման արտոնությունից (Վրաստանի, Ռուսաստանի, Ղրղզստանի, Բելառուսի և այլ երկրների փոխադրողներ)։ Իրանի հետ 1992 թվականին ստորագրված «Ճանապարհային հաղորդակցության մասին» համաձայնագրով կողմերը ազատվում են հարկումից և պարտադիր մաքսատուրքերից, սակայն Հարկային օրենսգրքով Իրանի տրանսպորտային միջոցների նկատմամբ ճանապարհային հարկի ազատման պահանջ նախատեսված չէ։Հարկային մարմնից ստացված տվյալների համաձայն՝ 2024 թվականին պետբյուջե վճարվել է 4,95 մլրդ դրամ ճանապարհային հարկ, ընդ որում՝ 2,98 մլրդ դրամը՝ Իրանի փոխադրողների կողմից։ Նույն տարվա տվյալներով՝ Հայաստան մուտք է գործել Իրանում գրանցված մոտ 22 հազար բեռնատար ավտոտրանսպորտային միջոց, որոնց 95 տոկոսից ավելին փոխադրում են իրականացրել դեպի Հայաստանի Հանրապետություն, իսկ մնացածը՝ տարանցիկ։ Այսպիսով, գոյություն ունեցող հարկային կարգավորումները չեն նպաստում ԻԻՀ գրանցված բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով ՀՀ տարածքով դեպի երրորդ երկրներ փոխադրումները զարգացնելուն:Իսկ ԻԻՀ փոխադրողների կողմից վճարվող ճանապարհային հարկը գլխավորապես հաշվարկվում է ՀՀ մատակարարվող ապրանքների արժեքների մեջ, որի վճարողները հիմնականում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական կամ իրավաբանական անձինք են։


Իսկ ԻԻՀ փոխադրողների կողմից վճարվող ճանապարհային հարկը գլխավորապես հաշվարկվում է ՀՀ մատակարարվող ապրանքների արժեքների մեջ, որի վճարողները հիմնականում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական կամ իրավաբանական անձինք են։


Նախորդ տարի հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններով սահմանվել է ճանապարհային հարկի վճարման արտոնություն Հայաստանում չգրանցված բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով ՀՀ ավտոմոբիլային ճանապարհներից օգտվող ճանապարհային հարկ վճարողների համար, սակայն այն կկիրառվի այն դեպքերում, երբ կառավարությունը կսահմանի բեռնատար տրանսպորտային միջոցների գրանցման երկիրը, տեսակը, քանակը, իսկ ճանապարհային հարկի դրույքաչափի նվազեցման դեպքերում՝ նաև ճանապարհային հարկի նվազման չափը կամ նվազեցված դրույքաչափը։

Նախագծով առաջարկվում է ազատել ԻԻՀ գրանցված 0-ից 44 տոննա ներառյալ առավելագույն թույլատրելի զանգված ունեցող բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով ՀՀ ավտոմոբիլային ճանապարհներից օգտվող ճանապարհային հարկ վճարողներին այդ հարկի վճարումից թե՛ տարանցիկ, թե՛ երկկողմ բեռնափոխադրումներ իրականացնելու դեպքում՝ նպատակ ունենալով թե՛ ավելացնել ՀՀ տարածքով ԻԻՀ բեռնատար տրանսպորտային միջոցներով տարանցիկ փոխադրումների ծավալը, թե՛ կրճատել ՀՀ ներմուծվող ապրանքների արժեքի մեջ փոխադրման արժեքի չափը։

Լրահոս

Թեհրանը կարձագանքի միջուկային օբյեկտների վրա ամերիկյան հարվածներին. Փեզեշքիանն ու Մակրոնը զրուցել են
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Չինաստանն ԱՄՆ-ին մեղադրել է ՄԱԿ-ի կանոնադրությունը խախտելու մեջ
Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան կոչ են անում Իրանին հետագա գործողություններ չձեռնարկել
ԱՄՆ-ն պատրաստ է վերսկսել Իրանի հետ միջուկային բանակցությունները երկուշաբթի օրվանից. Ռուբիո
ՀՀ օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքները շարունակում են գտնվել անվտանգ տիրույթում
Երևանում՝ ռեստորանում, կնոջ դի են հայտնաբերել
Դո՞ւք եք օգնում Փաշինյանին հակաեկեղեցական արշավում. հարց՝ Եպիսկոպոս Ժամկոչյանին (տեսանյութ)
Իրանի հետ Հայաստանի սահմանի երկայնքով ինչպիսին է ճառագայթային ֆոնը
Գերագույն գիժը բոլորին ջլատել է, երբեք այսքան ամոթալի տարիներ չենք ապրել․ քաղաքացի (տեսանյութ)
Ինքը գրոհելով եկեղեցու վրա մեզ տանում է դեպի վերաքրիստոնեացում. Արծրուն Պեպանյան (տեսանյութ)
Արցախը հանձնվեց նրա ձեռքով, ով ատում է Հայ Եղեկեցին, ամեն հայկականը․ ցեղասպանագետ (տեսանյութ)
Ձևավորվել է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի Էջմիածնի թիմի կորիզը
Պետք է կանգնեցվի պատերազմը, քանի դեռ անդառնալի կետի չենք հասել․ Հռոմի Պապ
Ինչից է ծագել գործարար Գաբրիել Ջեմբերջյանի և լրագրողի միջև վիճաբանությունը (տեսանյութ)
Հավատացյալ ժողովուրդը և եկեղեցականաց դասը աղոթք են բարձրացրել Մայր Աթոռի անսասանության համար
Երգիչ Ռազմիկ Ամյանն աջակցություն է հայտնել Սամվել Կարապետյանին (տեսանյութ)
«Ինքնասպանություն կլինի Իրանի համար»․ Վենսը՝ Հորմուզի նեղուցի փակման մասին
Իրանի խորհրդարանը որոշում է ընդունել փակել Հորմուզի նեղուցը
Իշխանությունների հակաեկեղեցական արշավն ուղիղ հարված է հայոց պետականությանը․ Կաթողիկոս (տեսանյութ)

Լրացուցիչ նորություններ

...

Հութիները սպառնում են հարձակվել ամերիկյան նավերի վրա, եթե ԱՄՆ-ը հարձակվի Իրանի վրա

Հայաստանի հավաքականն ավարտել է ելույթները Բիլի Ջին Քինգ գավաթի խաղարկությունում

«Հայաստանը ոչինչ ձեռք չի բերի». քաղաքացիները՝ Փաշինյանի այցի մասին Թուրքիա (տեսանյութ)

Սամվել Կարապետյանի նամակը դատաիրավական համակարգի դիագնոզն է․ Տիգրան Աբրահամյան

Ինչո՞ւ է հայ–վրացական հարաբերություններում «սև կատու». «Սա գնալու լավագույն ճանապարհն է»

Պատրաստվում եմ Էրդողանին հրավիրել Հայաստան. Փաշինյան

Ինչպես են սինխրոն, զուգահեռ, ձեռք ձեռքի «աշխատում». «Փաստ»

«Հրապարակ». Փաշինյանը ՔՊ–ականներին «հասկացրել է»՝ «հանգիստ վեր ընգեք տեղներդ»

«Ժողովուրդ». Իշխանությունը հետաձգել է դատավորի ընտրության հարցը Սամվել Կարապետյանի գործով սկանդալի ֆոնին

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հրահանգներ է իջեցրել ԱԱԾ նոր տնօրենին

«Փաստ». Սամվել Կարապետյանը փոխում է Հայաստանի ներքաղաքական ստատուս-քվոն

«Ժողովուրդ». Սամվել Շահրամանյանը կրկին կհարցաքննվի

«Հրապարակ». Ինչո՞ւ է հայ–վրացական հարաբերություններում «սև կատու» անցել

Իրանը հարվածել է Իսրայելի ՆԳՆ շենքին

ՔՊ-ականները Փաշինյանի պահվածքը չեն հասկացել. Փնտրվում է նախագիծ (տեսանյութ)

«Հրապարակ». Փնտրվում է նախագիծ

«Հրապարակ». Ի՞նչ է ստորագրվելու Թուրքիայում, որտեղ է կայանալու հանդիպումը

«Ժողովուրդ». Սամվել Կարապետյանի մասին Ավինյանը եւ մյուսները լուռ են

«Հրապարակ». Ուշագրավ արձանագրումներ Արտակ Զեյնալյանի վերաբերյալ

«Ժողովուրդ». Փաշինյանը գնաց Անկարա խաղաղությա՞ն, թե՞ վերարտադրության համար