Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$616.45

BTC

$100675

ADA

$0.540567

ETH

$2233.03

SOL

$132.01

18 °

Yerevan

13 °

Moscow

30 °

Dubai

18 °

London

30 °

Beijing

19 °

Brussels

27 °

Rome

26 °

Madrid

BNB

$616.45

BTC

$100675

ADA

$0.540567

ETH

$2233.03

SOL

$132.01

18 °

Yerevan

13 °

Moscow

30 °

Dubai

18 °

London

30 °

Beijing

19 °

Brussels

27 °

Rome

26 °

Madrid

Մինչ Փաշինյանը Մոսկվայում մասնակցում էր Հաղթանակի շքերթին, Երևանում նվաստացնում էին վետերաններին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.ՀՀ պաշտպանության նախարարության նախկին պաշտոնյա Արծրուն Հովհաննիսյանի և հեռուստահաղորդավարուհի Տաթև Դանիել յանի՝ Հ1-ով արտահայտած որոշ մտքեր դարձել են ոչ միայն հայկական, այլև ռուսական մեդիա հարթակների բուռն քննարկման թեմա:Մասնավորաբար, հայտնի լրատվամիջոցներից մեկը «Ի՞նչը Փաշինյանը մինչև վերջ չի ասում. մինչ Հայաստանի վարչապետը Մոսկվայում Հաղթանակի շքերթին էր մասնակցում, Երևանում նվաստացնում էին վետերաններին» վերնագրով հոդվածում գրում է, որ, չնայած տարաձայնություններին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այնուամենայնիվ այցելեց Մոսկվա և մասնակցեց Հաղթանակի շքերթին։ «Սակայն դա կտրուկ հակադրվում է այն ամենին, ինչ ներկայում գովազդում է հայկական հեռուստատեսությունը։ Արծրուն Հովհաննիսյանը մայիսի 9-ին Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարել է, որ հայ ժողովուրդը չպետք է մայիսի 9-ին որևէ հաղթանակ նշի, քանի որ Երկրորդ համաշխարհային պատերազմում իրական հաղթողը Արևմուտքն էր՝ Միացյալ Նահանգների գլխավորությամբ, որը ոչ միայն հաղթեց, այլ նաև թույլ չտվեց ԽՍՀՄ-ին օկուպացնել այն տարածքները, որոնց նկատմամբ հավակնում էր խորհրդային ղեկավարությունը։ Ավելին, Արծրունն ասել է, որ Հայաստանի համար շատ ավելի լավ կլիներ, եթե Հիտլերը հաղթեր պատերազմում։ Այսպիսով, Հայաստանի համար մայիսի 9-ը ոչ միայն տոն չէ, այլ նաև «ողբերգության օր» է, քանի որ, բացի հսկայական զոհերից, այն ոչինչ չի տվել հայ ժողովրդին։Աչքի է ընկել նաև հեռուստահաղորդավարուհի Տաթև Դանիելյանը։ Նա եթերում հայտարարել է, որ ԽՍՀՄ պատմության մեջ ռուսները այդ պատերազմը անվանում են Հայրենական պատերազմ, բայց մարդիկ, իբր, չեն ցանկացել պայքարել նացիստական զավթիչների դեմ։ «Եվ արդյո՞ք կարող է դա կոչվել հայրենիքի պաշտպանության գաղափարով պատերազմ»,– Հայաստանի Հանրային հեռուստատեսության եթերում հարց է հնչեցրել Դանիելյանը։ Ստացվում է, որ, ըստ նրա, հարյուրավոր հայ գեներալներ և ԽՍՀՄ հերոսներ մասնակցել են պատերազմին՝ «չցանկանալով պաշտպանել երկիրը», «չցանկանալով գնալ Բեռլին», «չցանկանալով հաղթել»։ Ի՞նչ է սա, եթե ոչ վետերանների նվաստացում»,-գրում է պարբերականը։«Մենք տեսնում ենք, թե ինչպես է փոխվում Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ պարոն Փաշինյանի հռետորաբանությունը։ Եվ դա արդեն մտահոգիչ է։ Ո՞վ գիտի, գուցե Հովհաննիսյանը բարձրաձայնում է այն, ինչ Հայաստանի ղեկավարությունը դեռ չի համարձակվում բարձրաձայն ասել»,– կարծիք է հայտնել ՌԴ Պետդումայի կրթության հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Ալենա Արշինովան։

Իր հերթին տելեգրամյան ալիքներից մեկը գրում է, որ սա այն արշավի սկիզբն է, որը հանգեցրեց Ուկրաինայում դեկոմունիզացիայի, նացիզմի և պատերազմի վերելքի, իսկ Բալթիկայում՝ «խորհրդային օկուպացիայի» գաղափարի հաղթանակի, Հայրենական մեծ պատերազմի հերոսների և, ընդհանուր առմամբ, բոլոր խորհրդային և ռուսական հուշարձանների քանդման, ապա՝ հիտլերիզմի տրամաբանական արդարացման։


«Ինչո՞ւ Փաշինյանը հենց հիմա հրահանգ տվեց սկսել։ Որովհետև այս կերպ նա արդարանում է Արևմուտքի առջև՝ իր՝ Մոսկվա կատարած այցի և Հաղթանակի շքերթին մասնակցելու համար։ Եվրամիության հետ հարաբերությունները փրկելով՝ Նիկոլ Փաշինյանը ոտնակոխ է անում և ոչնչացնում Հայրենական մեծ պատերազմին մասնակցած ավելի քան 500 հազար հայերի սուրբ հիշատակը։ Ի՞նչ է լինելու հաջորդիվ։ Փաշինյանը սրանով չի սահմանափակվելու։ Ակնհայտ է, որ մանկուրտներից ոչ մեկը պատասխանատվության չի ենթարկվի, և պաշտոնական քարոզչության ընդհանուր դիսկուրսը կուղղվի ստալինիզմի սարսափներին և «Հայաստանում խորհրդային համակարգի զոհերի» վերահաշվարկին։Սա ցանկացած ռուսաֆոբ հարձակման համար սովորական մեկնարկային հարթակ է։ Փորձը ցույց է տալիս, որ ուղեղի վեցամսյա ակտիվ լվացումից հետո իշխանությունների համար գալիս է համապատասխան որոշումներ կայացնելու ժամանակը՝ ուղղված Ռուսաստանի և նրա հետ ունեցած ընդհանուր արժեքների դեմ, ինչպես նաև տեղական նացիստական ֆանատիկոսների «համակարգային մշակմանը»»,-գրում է ալիքը:


Լրահոս

Թեհրանը կարձագանքի միջուկային օբյեկտների վրա ամերիկյան հարվածներին. Փեզեշքիանն ու Մակրոնը զրուցել են
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Չինաստանն ԱՄՆ-ին մեղադրել է ՄԱԿ-ի կանոնադրությունը խախտելու մեջ
Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան կոչ են անում Իրանին հետագա գործողություններ չձեռնարկել
ԱՄՆ-ն պատրաստ է վերսկսել Իրանի հետ միջուկային բանակցությունները երկուշաբթի օրվանից. Ռուբիո
ՀՀ օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքները շարունակում են գտնվել անվտանգ տիրույթում
Երևանում՝ ռեստորանում, կնոջ դի են հայտնաբերել
Դո՞ւք եք օգնում Փաշինյանին հակաեկեղեցական արշավում. հարց՝ Եպիսկոպոս Ժամկոչյանին (տեսանյութ)
Իրանի հետ Հայաստանի սահմանի երկայնքով ինչպիսին է ճառագայթային ֆոնը
Գերագույն գիժը բոլորին ջլատել է, երբեք այսքան ամոթալի տարիներ չենք ապրել․ քաղաքացի (տեսանյութ)
Ինքը գրոհելով եկեղեցու վրա մեզ տանում է դեպի վերաքրիստոնեացում. Արծրուն Պեպանյան (տեսանյութ)
Արցախը հանձնվեց նրա ձեռքով, ով ատում է Հայ Եղեկեցին, ամեն հայկականը․ ցեղասպանագետ (տեսանյութ)
Ձևավորվել է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի Էջմիածնի թիմի կորիզը
Պետք է կանգնեցվի պատերազմը, քանի դեռ անդառնալի կետի չենք հասել․ Հռոմի Պապ
Ինչից է ծագել գործարար Գաբրիել Ջեմբերջյանի և լրագրողի միջև վիճաբանությունը (տեսանյութ)
Հավատացյալ ժողովուրդը և եկեղեցականաց դասը աղոթք են բարձրացրել Մայր Աթոռի անսասանության համար
Երգիչ Ռազմիկ Ամյանն աջակցություն է հայտնել Սամվել Կարապետյանին (տեսանյութ)
«Ինքնասպանություն կլինի Իրանի համար»․ Վենսը՝ Հորմուզի նեղուցի փակման մասին
Իրանի խորհրդարանը որոշում է ընդունել փակել Հորմուզի նեղուցը
Իշխանությունների հակաեկեղեցական արշավն ուղիղ հարված է հայոց պետականությանը․ Կաթողիկոս (տեսանյութ)

Լրացուցիչ նորություններ

...

Հութիները սպառնում են հարձակվել ամերիկյան նավերի վրա, եթե ԱՄՆ-ը հարձակվի Իրանի վրա

Հայաստանի հավաքականն ավարտել է ելույթները Բիլի Ջին Քինգ գավաթի խաղարկությունում

«Հայաստանը ոչինչ ձեռք չի բերի». քաղաքացիները՝ Փաշինյանի այցի մասին Թուրքիա (տեսանյութ)

Սամվել Կարապետյանի նամակը դատաիրավական համակարգի դիագնոզն է․ Տիգրան Աբրահամյան

Ինչո՞ւ է հայ–վրացական հարաբերություններում «սև կատու». «Սա գնալու լավագույն ճանապարհն է»

Պատրաստվում եմ Էրդողանին հրավիրել Հայաստան. Փաշինյան

Ինչպես են սինխրոն, զուգահեռ, ձեռք ձեռքի «աշխատում». «Փաստ»

«Հրապարակ». Փաշինյանը ՔՊ–ականներին «հասկացրել է»՝ «հանգիստ վեր ընգեք տեղներդ»

«Ժողովուրդ». Իշխանությունը հետաձգել է դատավորի ընտրության հարցը Սամվել Կարապետյանի գործով սկանդալի ֆոնին

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հրահանգներ է իջեցրել ԱԱԾ նոր տնօրենին

«Փաստ». Սամվել Կարապետյանը փոխում է Հայաստանի ներքաղաքական ստատուս-քվոն

«Ժողովուրդ». Սամվել Շահրամանյանը կրկին կհարցաքննվի

«Հրապարակ». Ինչո՞ւ է հայ–վրացական հարաբերություններում «սև կատու» անցել

Իրանը հարվածել է Իսրայելի ՆԳՆ շենքին

ՔՊ-ականները Փաշինյանի պահվածքը չեն հասկացել. Փնտրվում է նախագիծ (տեսանյութ)

«Հրապարակ». Փնտրվում է նախագիծ

«Հրապարակ». Ի՞նչ է ստորագրվելու Թուրքիայում, որտեղ է կայանալու հանդիպումը

«Ժողովուրդ». Սամվել Կարապետյանի մասին Ավինյանը եւ մյուսները լուռ են

«Հրապարակ». Ուշագրավ արձանագրումներ Արտակ Զեյնալյանի վերաբերյալ

«Ժողովուրդ». Փաշինյանը գնաց Անկարա խաղաղությա՞ն, թե՞ վերարտադրության համար