ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել.
«Օրենքը խախտելու հարցում աջակցությունը չի կարող անհետևանք մնալ։ Անօրինական միգրացիային աջակցողների (մարդկանց ապօրինի փոխադրումներ իրականացնողների, տրանսպորտային աշխատողների և պաշտոնյաների) նկատմամբ կարող են կիրառվել ԱՄՆ մուտքի մշտական արգելքներ և սահմանափակումներ։ ԱՄՆ օրենքի առաջ պատասխանատու են բոլորը»։