Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Միացյալ Թագավորության ԱԳ նախարարը բարձր է գնահատել ՀՀ կառավարության ջանքերը խնամատարության համակարգում


Միացյալ Թագավորության արտաքին, համագործակցության և զարգացման հարցերով նախարար Դեյվիդ Լամմին ուղերձով դիմել է Հայաստանին՝ ողջունելով ՀՀ կառավարության կողմից իրականացվող աշխատանքներն ուղղված խնամատարության ինստիտուտի զարգացմանը և նման համաժողովների Հայաստանում անցկացմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Դեյվիդ Լամմիի ուղերձը հրապարակել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

Լամմին ընդգծել է՝ իր ընտանիքի համար որդեգրումը եղել է ամենաարդյունավոր ու ուրախությամբ լի որոշումներից մեկը։

«Լավագույն բանը, որ ես և կինս երբևէ արել ենք՝ բացի երկու որդի ունենալուց՝ մեր աղջկան որդեգրելն էր։ Ընտանիք լինելը մեզ բոլորիս այնքան մեծ ուրախություն է պարգևել։ Դա այն ուրախությունն է, որ ես ուզում եմ զգա յուրաքանչյուր երեխա։ Ահա թե ինչու մեկնարկեցի գլոբալ արշավ դերասան Բարրի Քիոգանի և գործընկեր երկրների հետ՝ չորս մայրցամաքներում՝ առաջնորդելու խնամքի բարեփոխումը, և նպաստելու, որ յուրաքանչյուր երեխա մեծանա սիրող ընտանեկան միջավայրում»,- ասել է Լամմին։

Նրա խոսքով՝ աշխարհում ավելի քան 5 միլիոն երեխա մեծանում է խնամքի հաստատություններում՝ առանց սիրող ընտանիքի։

«Տուժում են նրանք, տուժում են նաև նրանց համայնքները։ Բարրին և ես հույս ունենք խրախուսել աշխարհի բոլոր երկրներին՝ ընդունել բարեփոխումներ՝ միանալով նոր գլոբալ կանոնադրությանը։

Ես անչափ երախտապարտ եմ Care for Children կազմակերպությանը՝ մեր արշավին աջակցելու համար։ Դուք համաշխարհային մակարդակով աշխատել եք այս ուղղությամբ երկար-երկար տարիներ՝ վստահեցնելով համայնքներին և կառավարություններին ընտանիքահենք խնամքի ընդարձակ առավելությունների մասին։ Շնորհակալություն»,-նշել է ԱԳ նախարարը։

Ըստ նրա՝ Հայաստանի Հանրապետությունն այն կառավարություններից է, որի հետ կազմակերպությունը սերտորեն համագործակցում է։

«Կառավարություններից մեկը, որի հետ դուք սերտորեն աշխատում եք՝ Հայաստանն է, և ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի կառավարությանը՝ այս համաժողովը hյուրընկալելու և այն ամբողջ աշխատանքի համար, որն իրականացնում եք Ձեր երկրում ու տարածաշրջանում՝ այս գործընթացն առաջնորդելու համար։

Այս արշավի ամենահուզիչ պահերից մեկն այն էր, երբ իմացանք ամբողջ աշխարհում առկա բազմաթիվ օրինակների մասին, որտեղ խնամքի բարեփոխումները հսկայական փոփոխություններ են բերում, օրինակ՝ Հայաստանում կամ Բուլղարիայում, որտեղ Բարին և ես մեկնարկեցինք մեր արշավը։

Ես ուզում եմ, որ նման օրինակները դառնան կանոն։ Հուսով եմ, որ համաժողովի շրջանակներում կկարողանանք այս գործընթացում ներգրավել նոր համախոհների, որպեսզի ավելի շատ երկրներում ավելի շատ երեխաներ զգան սիրող ընտանիքի մաս լինելու ուրախությունը։ Անչափ շնորհակալ եմ»,-եզրափակել է Լամմին։

Լրահոս

Կառավարություն - Եկեղեցի լարվածությունն ավելի է խորանում Թումոյի պատճառով
Քաղաքական ուժերը ներկայացրել են թեկնածուների ցանկը․ ՀՀ-ում շատ ուժեր կհամագործակցեն մեզ հետ․ Զախարովա
Վարդան Ղուկասյան-Ստեփան Դեմիրճյան անսպասելի միավորում. Մոսկվայի ուղերձ, Լոռու ողբ
Լույսը վառի՛ր. Կյանքի դասեր
Դավիթի ազատության մեջ լինելը վտանգավոր չէ, նա պիտի ազատվի, կարողանա ավարտել դպրոցը. ակցիա
Պարթենոն. դարերի լռության վկան
Փաշինյանը՝ Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասին
Ռոբերտ Քոչարյանից էդքան վախենու՞մ եք. լրագրողի հարցը Փաշինյանն անհեթեթ համարեց
ՈՒՂԻՂ․ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Քաղաքապետարանը կես տարվա աշխատավարձ է պարտք. 8 մլն ՔՊ-ից՝ համալիրի վարձակալության համար
Բոլոր պաշտոնյաներին կոչ եմ անում՝ շատ ավելի զգայուն լինեն իրենց արտահայտություններում. ՄԻՊ
ՌԴ-ի թիկունքում ոչինչ չենք անի. Ղազախստանի ԱԳ նախարարի հետ կարող է քննարկվի երկաթուղու հարցը
Հո բոլորիս կալանքի չեն տանելու, ինձ էլ են հարցնում՝ չես վախենո՞ւմ. Սարդարյան
Կարևոր
ՌԴ նախագահի հետ հանդիպումը ծրագրում ենք նաև հունիսի 2-րդ կեսին. Փաշինյանը՝ մոսկովյան այցի մասին
Դավիթը գլխացավեր, գանգատներ ունի, Դավիթը լավ չի, ժողովուրդ. Լուսինե Մարտիրոսյան
Նամակ՝ դատախազին. «Վերացրե՛ք Դավիթի կալանքը, նա պիտի շարունակի կրթությունը»
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան
Ոնց որ մսիցդ պոկած լինի, ճանապարհները սիրուն սարքում են, մեկ էլ տեսնում ես մի տեղ կտրել են. Փաշինյան
Ճանապարհների եզրերին ավազի շերտ է գոյացել, մի հարցը լուծեցինք, ստացանք երեք նոր հարց. Փաշինյան
172 մլն դրամ՝ Հրազդանի կիրճում հանգստի գոտի կառուցելու համար

Լրացուցիչ նորություններ

...

Կառավարություն - Եկեղեցի լարվածությունն ավելի է խորանում Թումոյի պատճառով

Քաղաքական ուժերը ներկայացրել են թեկնածուների ցանկը․ ՀՀ-ում շատ ուժեր կհամագործակցեն մեզ հետ․ Զախարովա

Վարդան Ղուկասյան-Ստեփան Դեմիրճյան անսպասելի միավորում. Մոսկվայի ուղերձ, Լոռու ողբ

Փաշինյանը՝ Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասին

Ռոբերտ Քոչարյանից էդքան վախենու՞մ եք. լրագրողի հարցը Փաշինյանն անհեթեթ համարեց

ՈՒՂԻՂ․ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին

Բոլոր պաշտոնյաներին կոչ եմ անում՝ շատ ավելի զգայուն լինեն իրենց արտահայտություններում. ՄԻՊ

ՌԴ-ի թիկունքում ոչինչ չենք անի. Ղազախստանի ԱԳ նախարարի հետ կարող է քննարկվի երկաթուղու հարցը

Հո բոլորիս կալանքի չեն տանելու, ինձ էլ են հարցնում՝ չես վախենո՞ւմ. Սարդարյան

ՌԴ նախագահի հետ հանդիպումը ծրագրում ենք նաև հունիսի 2-րդ կեսին. Փաշինյանը՝ մոսկովյան այցի մասին

Դավիթը գլխացավեր, գանգատներ ունի, Դավիթը լավ չի, ժողովուրդ. Լուսինե Մարտիրոսյան

Նամակ՝ դատախազին. «Վերացրե՛ք Դավիթի կալանքը, նա պիտի շարունակի կրթությունը»

Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան

Ոնց որ մսիցդ պոկած լինի, ճանապարհները սիրուն սարքում են, մեկ էլ տեսնում ես մի տեղ կտրել են. Փաշինյան

Ճանապարհների եզրերին ավազի շերտ է գոյացել, մի հարցը լուծեցինք, ստացանք երեք նոր հարց. Փաշինյան

172 մլն դրամ՝ Հրազդանի կիրճում հանգստի գոտի կառուցելու համար

ՈՒՂԻՂ․ անհապաղ ազատ արձակել Դավիթին. բողոքի ակցիա

ՈւՂԻՂ․ Կառավարության նիստ

Ղազախստանի ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

Հանձնել, հանձնել ամեն ինչ՝ բացի աթոռից․ սա է այսօրվա քաղաքականությունը․Շարմազանով (տեսանյութ)