Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Մենք վատ ենք ապրում մեր չիմացածի չափով և լավ ապրում ենք մեր իմացածի չափով․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձն Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ․

«Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,Մայիսի 1-ին նշում ենք Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրը, և ուզում եմ բոլորիս շնորհավորել օրվա առիթով։

Քաղաքակրթությունը ձևավորվել ու զարգանում է աշխատանքի արդյունքում, և աշխատանքն է այն գործիքը, որով հնարավոր է անհատի և հանրության կյանքն ավելի լավը դարձնել։

Ասվածի մեջ բանալի արտահայտությունը «հնարավոր է»–ն է։ Աշխատանքն, իհարկե, անհատի և հանրության կյանքն ավելի լավը դարձնելու անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է, որովհետև գոհացուցիչ արդյունքներ բերում է միայն արդյունավետ աշխատանքը, իսկ արդյունավետ լինելու համար աշխատանքը պետք է հիմնված լինի գիտելիքի, շարունակաբար զարգացող հմտության, այսինքն՝ կրթության ու կրթվելու վրա։

Սովորաբար, երբ ասում ենք կրթություն, գիտելիք, գիտելիքահենք աշխատանք, ասոցիատիվ հասկանում ենք գիտատեխնիկական, տեխնոլոգիական, հետազոտական աշխատանք, ինչը, իհարկե, սխալ չէ։

Բայց ցանկացած աշխատանք շատ ավելի արդյունավետ է, երբ հիմնված է տվյալ աշխատանքի, նրա նրբությունների և առանձնահատկությունների մասին սեփական գիտելիքն ընդլայնելու և հարստացնելու գործելակերպի վրա։ Սա վերաբերում է ամեն ինչին՝ արհեստին, արվեստին, ձեռներեցությանը, գյուղատնտեսությանը, մանկավարժությանը, պետական, զինվորական, համայնքային ծառայությանը, բանվորությանն ու առաջնորդությանը, և բարեկեցության հասել ու հասնում են այն պետությունները և հանրությունները, որոնք առաջնորդվում են այս տրամաբանությամբ։Կառավարությունն ու կառավարող մեծամասնությունը Հայաստանի Հանրապետությունն առաջնորդում են այս տրամաբանությամբ, հասկանալով, որ սա պարզ ճանապարհ չէ, որովհետև խոսել գիտելիքն ընդլայնելու, հմտությունը զարգացնելու անհրաժեշտության մասին, նշանակում է արձանագրել, որ մենք ինչ–որ բան չգիտենք։

Ու երբեմն անհատական, հանրային, պետական մակարդակով հեշտ չէ խոստովանել, որ մենք ինչ–որ բան չգիտենք, չնայած ակնհայտ է, որ բոլոր տեղերում բոլորն ինչ–որ բան չգիտեն։ Եվ թերևս մենք պետք է ուժ ունենանք խոստովանելու, որ մենք վատ ենք ապրում մեր չիմացածի չափով և լավ ապրում ենք մեր իմացածի չափով, և մեր բարեկեցությունն ընդլայնելու համար մեզ պետք է փոքրացնել մեր չիմացածի ծավալը և ընդլայնել մեր իմացածի ծավալը, իսկ սա հնարավոր է աշխատանքի և կրթության, կրթության և աշխատանքի ամենասերտ փոխկապակցման միջոցով։

Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,Շնորհավորում եմ բոլորիդ Աշխատանքի և աշխատողների համերաշխության օրվա առիթով և ցանկանում եմ, որ աշխատանքն արդյունքի վայելում և ստեղծագործական բերկրանք նշանակի մեր բոլոր քաղաքացիների, մեր հանրության համար, որովհետև աշխատանքը պետք է լինի արդյունք ստեղծելու և այդ արդյունքը վայելելու միջոց։

Եվ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»։

Լրահոս

Ասում էին՝ հիբրիդային պատերազմ, բայց հիբրիդայինը գլխներին եկավ. Աշոտյան
Հովիկ Աղազարյանի հետ հարցազրույցը Դիտե՛ք 22։30-ին՝ Euromedia24-ի եթերում
Պաշտոնապես հայտարարում եմ՝ ես էդ ձայնագրություն կոչվածների մեջ չկամ. Բագրատ Սրբազան
Կարևորն այն է, որ հունիսի 7-ից հետո ոչ մի իրական ընդդիմադիր ուժի ձայն չփոշիանա. Տիգրան Աբրահամյան
Իսկական իշխանությունը ես ու Հակոբ Ասլանյանն ենք․ եթե ես լինեի ՔՊ-ում, նման բաներ չէին լինի․ Աղազարյան
ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստը շարունակվում է
Իսրայելը «հավերժական խավար» է խոստացել Լիբանանին
Կառավարություն - Եկեղեցի լարվածությունն ավելի է խորանում Թումոյի պատճառով
Քաղաքական ուժերը ներկայացրել են թեկնածուների ցանկը․ ՀՀ-ում շատ ուժեր կհամագործակցեն մեզ հետ․ Զախարովա
Վարդան Ղուկասյան-Ստեփան Դեմիրճյան անսպասելի միավորում. Մոսկվայի ուղերձ, Լոռու ողբ
Լույսը վառի՛ր. Կյանքի դասեր
Դավիթի ազատության մեջ լինելը վտանգավոր չէ, նա պիտի ազատվի, կարողանա ավարտել դպրոցը. ակցիա
Պարթենոն. դարերի լռության վկան
Փաշինյանը՝ Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասին
Ռոբերտ Քոչարյանից էդքան վախենու՞մ եք. լրագրողի հարցը Փաշինյանն անհեթեթ համարեց
ՈՒՂԻՂ․ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Քաղաքապետարանը կես տարվա աշխատավարձ է պարտք. 8 մլն ՔՊ-ից՝ համալիրի վարձակալության համար
Բոլոր պաշտոնյաներին կոչ եմ անում՝ շատ ավելի զգայուն լինեն իրենց արտահայտություններում. ՄԻՊ
ՌԴ-ի թիկունքում ոչինչ չենք անի. Ղազախստանի ԱԳ նախարարի հետ կարող է քննարկվի երկաթուղու հարցը
Հո բոլորիս կալանքի չեն տանելու, ինձ էլ են հարցնում՝ չես վախենո՞ւմ. Սարդարյան

Լրացուցիչ նորություններ

...

Ասում էին՝ հիբրիդային պատերազմ, բայց հիբրիդայինը գլխներին եկավ. Աշոտյան

Հովիկ Աղազարյանի հետ հարցազրույցը Դիտե՛ք 22։30-ին՝ Euromedia24-ի եթերում

Պաշտոնապես հայտարարում եմ՝ ես էդ ձայնագրություն կոչվածների մեջ չկամ. Բագրատ Սրբազան

Կարևորն այն է, որ հունիսի 7-ից հետո ոչ մի իրական ընդդիմադիր ուժի ձայն չփոշիանա. Տիգրան Աբրահամյան

Իսկական իշխանությունը ես ու Հակոբ Ասլանյանն ենք․ եթե ես լինեի ՔՊ-ում, նման բաներ չէին լինի․ Աղազարյան

ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստը շարունակվում է

Իսրայելը «հավերժական խավար» է խոստացել Լիբանանին

Կառավարություն - Եկեղեցի լարվածությունն ավելի է խորանում Թումոյի պատճառով

Քաղաքական ուժերը ներկայացրել են թեկնածուների ցանկը․ ՀՀ-ում շատ ուժեր կհամագործակցեն մեզ հետ․ Զախարովա

Վարդան Ղուկասյան-Ստեփան Դեմիրճյան անսպասելի միավորում. Մոսկվայի ուղերձ, Լոռու ողբ

Փաշինյանը՝ Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասին

Ռոբերտ Քոչարյանից էդքան վախենու՞մ եք. լրագրողի հարցը Փաշինյանն անհեթեթ համարեց

ՈՒՂԻՂ․ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին

Բոլոր պաշտոնյաներին կոչ եմ անում՝ շատ ավելի զգայուն լինեն իրենց արտահայտություններում. ՄԻՊ

ՌԴ-ի թիկունքում ոչինչ չենք անի. Ղազախստանի ԱԳ նախարարի հետ կարող է քննարկվի երկաթուղու հարցը

Հո բոլորիս կալանքի չեն տանելու, ինձ էլ են հարցնում՝ չես վախենո՞ւմ. Սարդարյան

ՌԴ նախագահի հետ հանդիպումը ծրագրում ենք նաև հունիսի 2-րդ կեսին. Փաշինյանը՝ մոսկովյան այցի մասին

Դավիթը գլխացավեր, գանգատներ ունի, Դավիթը լավ չի, ժողովուրդ. Լուսինե Մարտիրոսյան

Նամակ՝ դատախազին. «Վերացրե՛ք Դավիթի կալանքը, նա պիտի շարունակի կրթությունը»

Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան