Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$601.21

BTC

$94872

ADA

$0.705057

ETH

$1810.82

SOL

$148.58

13 °

Yerevan

9 °

Moscow

33 °

Dubai

16 °

London

15 °

Beijing

17 °

Brussels

24 °

Rome

17 °

Madrid

BNB

$601.21

BTC

$94872

ADA

$0.705057

ETH

$1810.82

SOL

$148.58

13 °

Yerevan

9 °

Moscow

33 °

Dubai

16 °

London

15 °

Beijing

17 °

Brussels

24 °

Rome

17 °

Madrid

Հայաստանի և Հունգարիայի ՆԳՆ-ները ընդլայնում են գործընկերության օրակարգը. ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր


ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը ապրիլի 25-ին աշխատանքային այցով գտնվում էր Բուդապեշտում։ Այցի շրջանակներում ՆԳ նախարարի տեղակալը հանդիպում է ունեցել Հունգարիայի ՆԳ նախարարության խորհրդարանական պետքարտուղար Բենցե Ռետվարի հետ։
 
ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ կողմերը քննարկել են հասարակական անվտանգության, հանցավորության դեմ պայքարի, աղետների ռիսկի նվազեցման և միգրացիայի ոլորտներում համագործակցության հեռանկարները։
 
Շեշտադրվել է երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցության ներուժը, այդ թվում՝ փորձի փոխանակման և կրթական ոլորտներում։
 
Անդրադարձ է կատարվել նաև միգրացիայի ոլորտին, այդ թվում՝ միգրացիայի համակարգի կառավարման, անօրինական միգրացիայի դեմ պայքարին։
 
Արմեն Ղազարյանը գործընկերոջը ներկայացրել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության ներկայիս ընթացքը, այդ թվում՝ ԵՄ-ի գնահատման առաքելությունների հետ կատարված աշխատանքը։
Բենցե Ռետվարը շեշտել է, որ Հունգարիան բարձր է գնահատում Հայաստանի ներդրած ջանքերն այս ուղղությամբ, մասնավորապես ռեադմիսիոն համաձայնագրի կիրարկման մասով։ Հունգարիայի ՆԳՆ խորհրդարանական պետքարտուղարը նշեց, որ Հայաստանին դիտարկում են որպես այս ոլորտում ԵՄ-ի դրականորեն համագործակցող երկիր, ինչը պետք է արժանանա համապատասխան վերաբերմունքի։
Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը զարգացնելու գործընկերությունը համատեղ ծրագրերի մշակման և կարողությունների զարգացման ուղղություններով։
 
ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը և Հունգարիայի ՆԳ նախարարության խորհրդարանական պետքարտուղար Բենցե Ռետվարը ստորագրել են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Հունգարիայի ներքին գործերի նախարարության միջև համագործակցության զարգացման մտադրության մասին փոխըմբռնման հուշագիր։

Լրահոս

Նույնիսկ բոլոր ընդդիմադիր պատգամավորները չեն ստորագրի Սուրեն Սուրենյանցը՝ իմպիչմենտի մասին (տեսանյութ)
Պուտինի հետ ավելի հեշտ է գործ ունենալ, քան Զելենսկու․ Թրամփ
Վայոց ձորի մարզի պարեկները հայտնաբերել են որպես անհետ կորած որոնվող պատանուն
Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում լույս չի լինի
4 ամսական երեխային մահացած հայտնաբերելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 50-ամյա տղամարդու դին
Այո՛, պատրաստվում ենք «Արսենալի» ստանդարտներին․ Էնրիկե
Յամալը նշել է «Ինտերում» իր սիրելի խաղացողներին
ՏիկՏոկի փոքրիկ հերոսը լքեց աշխարհը. Փրեսթոն Օրդոնեի կորստով սգում է ողջ համացանցը (լուսանկար)
Հնդկաստանում աղջիկը շան կծելուց հետո վարակվել է կատաղությամբ
Հնդկաստանի ԶՈւ-ն ազատ է ընտրելու՝ ինչպես արձագանքի Քաշմիրում ահաբեկչությանը. Մոդի
Չի բացառվում, որ Նիկոլի ու Քոչարյանի միջև որպես չարյաց փոքրագույն ընտրեն Քոչարյանին․ Զուրաբյան (տեսանյութ)
Գեղեցկության մոդելն անկեղծանում է․ ինչու մայրությունից հետո վերականգնելն այնքան բարդ էր
Կարևոր
ՍԱՏՄ ղեկավարն աշխատանքից ազատվել է
Հինգերորդ գիշերն անընդմեջ հրաձգություն է գրանցվել Հնդկաստանի և Պակիստանի սահմանին (տեսանյութ)
Քաղաքացիները՝ Տիգրան Ավինյանի գործունեության մասին․ հարցում (տեսասնյութ)
Արդյոք Հայաստանում մարդու իրավունքները պաշտպանված են․ հարցում (տեսանյութ)
Բրեդ Փիթը չի կարողանում հանդուրժել Անջելինա Ջոլիի քայլերը. «Սա արդեն չափազանց շատ է»
Ադրբեջանում մարդու իրավունքները ԵՄ-ի համար առաջնահերթություն են. Կալաս
Բենյամին Նեթանյահուն կմեկնի Ադրբեջան

Լրացուցիչ նորություններ

...

Նույնիսկ բոլոր ընդդիմադիր պատգամավորները չեն ստորագրի Սուրեն Սուրենյանցը՝ իմպիչմենտի մասին (տեսանյութ)

Չի բացառվում, որ Նիկոլի ու Քոչարյանի միջև որպես չարյաց փոքրագույն ընտրեն Քոչարյանին․ Զուրաբյան (տեսանյութ)

ՍԱՏՄ ղեկավարն աշխատանքից ազատվել է

Բաքվում պահվող հայերին չազատելու դեպքում Ադրբեջանի համար հետևանքներ պետք է լինեն. Ջարեդ Գենսեր

Արմենիան՝ Մեծ Հայաստանը, Հռոմի մարմարե քարտեզին. ինչպես հակազդել պատմության կեղծարարներին (տեսանյութ)

Կոպիրկինը Հայրենական պատերազմում տարած հաղթանակի մեդալը հանձնեց ՀՀ-ում բնակվող վետերան Ռապացկուն

Համբալ, ... վրեդ, գառլխելու եմ. Ավինյանն արդարացնում է իր թաղապետին (տեսանյութ)

Լկտի հայհոյանքներով աչքի ընկած թաղապետը խուսափում է մեկնաբանել իր վարքագիծը (տեսանյութ)

Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին

«Ծեծ կուզեն, ծեծ կստանան, եթե էդ ճանապարհով մեր հետ գնան». Անի Խաչատրյան (տեսանյութ)

Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ է հայտնել դատավոր Արտուշ Գաբրիելյանի գործից

Շարմազանովն ու Իվետա Տոնոյանը խեղճացնում են ադրբեջանցիներին

«Մարդ են, նյարդերը տեղի են տալիս». Ավինյանը՝ Նորքի թաղապետի հայհոյանքների մասին

ՈւՂԻՂ․ Արթուր Չախոյանը Նոր Նորքի թաղապետի մոտ է՝ իրեն ուղղված հայհոյանքի համար պարզաբանում ստանալու

ՔՊ-ից ոչ ոք չի միանա Փաշինյանի իմպիչմենթին, բացառում եմ. Ալխաս Ղազարյան

Տաճատ Վարդապետյանի որդին պաշտոն է ստացել

Բաքվում ընթանում է Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով դատական նիստը

Ունենք մոտ 50 չարացած և ագրեսիվ հայրենակից, ովքեր մեզանում դեռև շատ բարձր են պահում տգիտության պատիվը․ Աննա Հակոբյան

ՈՒՂԻՂ. ՔՊ-ն «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ է նախատեսում.նիստ է հրավիրել

Հայաստանը բարձր է գնահատում խաղաղության գործընթացին աջակցելուն ուղղված՝ Վրաստանի ջանքերը. Խաչատուրյան