Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Պատգամավոր Հայկ Սարգսյանին ծեծի ենթարկած «Մանախն» արդարացվել է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանի, ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանի եւ նրա եղբոր` Նաիրի Սարգսյանի հետ 2017 թվականին վիճաբանած Արթուր Այվազյանը` «Մանախը», արդարացվել է դատարանում։ Ստացվում է, որ Փաշինյանն ու նրա թիմակիցները քաղաքացի Արթուր Այվազյանի՝ «Մանախի» գլխին սարքել էին, բողոքել նրա դեմ, թե բռնություն է գործադրել իրենց նկատմամբ:

Իսկ հիմա՝ ամենասկզբից. Արթուր Այվազյանին՝ բոլորին հայտնի «Մանախին», մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2017 թվականի մարտի 31-ին` ժամը 22:40-ի սահմաններում, Անդրանիկի փող. 53 շենքի բակում անթաքույց արհամարհանք դրսեւորելով հասարակության նկատմամբ, «Ելք» դաշինքի համակիր Հայկ Սարգսյանի հանդեպ բռնություն գործադրելով՝ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը:

Միջադեպը եղել է «Ելք» դաշինքի քարոզարշավի ընթացքում, որից հետո Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում տեղեկացրել է այն մասին, որ դաշինքի շտաբի անդամների նկատմամբ զինված հարձակում է եղել:Այդ դեպքից հետո Արթուր Այվազյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով (խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով) եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք պահելը, կամ փոխադրելը):

Այս գործով վկայի կարգավիճակով դատարան էր հրավիրվել արդեն վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանը։ Արդյունքում 2020 թվականին, դատարանի որոշումով, Արթուր Այվազյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների կատարման համար: Դատարանի որոշմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով Արթուր Այվազյանն ազատվել է քրեական պատասխանատվությունից` առանց պատժի նշանակման:Իսկ ահա ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նշանակվել է պատիժ ազատազրկման ձեւով, 2 (երկու) տարի ժամկետով:

«Կիրառել «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դրույթներն ու ամբաստանյալ Արթուր Աշոտի Այվազյանին ազատել սույն դատավճռով ազատազրկման ձեւով նշանակված պատժից»:

Այս որոշումը բողոքարկվել էր ՀՀ վերաքննիչ դատարանում, ու արդյունքում, 2022 թվականի սեպտեմբերի 29-ին ՀՀ վերաքննիչ դատարանը ամբաստանյալ Արթուր Այվազյանին, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով, առաջադրված մեղադրանքում ճանաչել է անպարտ եւ արդարացրել՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

«Ամբաստանյալ Արթուր Աշոտի Այվազյանին, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով, ազատել քրեական պատասխանատվությունից` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով»։Ի դեպ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գեւորգ Բաղդասարյանը Վճռաբեկ դատարան բողոք էր ներկայացրել, սակայն Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել դատախազի տեղակալի բողոքը, եւ վերաքննիչ դատարանի որոշումը մնացել է անփոփոխ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Հայի ողնաշարը չե՛ն կոտրի․ Կաթողիկոսին չե՞ն դատի
Հարց եմ ուղղում Նիկոլ Փաշինյանին և գլխավոր դատախազին. քաղաքացի
ՈՒՂԻՂ․ Ամենայն հայոց կաթողիկոսը կանչվել է դատարան. ապօրինի քրեական հետապնդման շուրջ նոր զարգացումներ
TRT Haber. Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը մտադիր են ստեղծել ռազմական դաշինք
Ուզում են հասնել Վեհափառին․ ճնշումները կշարունակվեն․ Հրայր սարկավագ
Բացի ընդդիմությունից՝ կա մի սուբյեկտ, որ չի ճանաչում 29.743 քառ. կմ-ը. դա ՌԴ-ն է՝ ի դեմս ՀԱՊԿ-ի
Ծիծեռնակաբերդը մզկիթ էիք դարձրել՝ դուք մի խոսեք նախընտրական քարոզարշավի մասին
Ես հորս դիահերձարաններում եմ փնտրել, և դուք ասում եք՝ էդ տուրբոգեներատորն ավելի կարևո՞ր է ԼՂ-ի համար
Պատրա՞ստ եք ԵԱՏՄ-ից դուրս գալ, ավելի լավ տե՞ղ եք գտել. Քրիստինե Վարդանյան
Դուք ուզում եք ժողովրդին գործի ընդունել ձեզ մոտ, իսկ մենք՝ գործի ընդունվել ժողովրդի մոտ
Արցախը չկա, Ադրբեջանի զորքը ՀՀ-ում է, Թուրքիան պաշտպանում է Ադրբեջանի շահերը
Այն, ինչ որ այսօր տեղի կունենա Վաղարշապատաում հավասար է 37-ին խեղդամահ անելուն. Գեղամ Մանուկյան
Ձեզնից ոչ մեկը չասաց՝ էս ի՞նչ եք անում, քաղաքական որոշումնե՞ր եք կայացնում. Թունյանը՝ ԵԱՏՄ-ի մասին
Չհամարձակվեք ձեր միլիոնները ճոճել ժողովրդի գլխին, որը Ղարաբաղի համար տվել է ամենաթանկը՝ իր որդիներին
Ինչ ունեցվածքով հեռացավ ԱԺ-ից Հայկ Սարգսյանը․ Ինչպես են վերաբաշխվել աշխատասենյակները ԱԺ-ում
Reuters. Հորմուզի նեղուցով տարանցիկ փոխադրումները այս շաբաթ կրճատվել են մեկ երրորդով
«Առաջինը Արամն էր.. էս պարագայում Վարդեւանյան». Ղազինյան
Քաջություն ունեցեք ու փորձեք Ալիևի քթից բերել, երբ Արցախում ջնջվում է հայկական հետքը. Գալստյան
Ի՞նչ կա ձեր կառավարության նիստերից, ո՞ր երկիր եք ուղարկում հաստատված հարցերը. Հովհաննիսյան
Եկել էիք «հեղափոՂություն» անելու, բայց միայն փողով հեղափոխություն չես անի․ Գարիկ Սարգսյան

Լրացուցիչ նորություններ

...

Ինչ ունեցվածքով հեռացավ ԱԺ-ից Հայկ Սարգսյանը․ Ինչպես են վերաբաշխվել աշխատասենյակները ԱԺ-ում

Սասունի սիրտը կփորձեն շահել. «Հրապարակ»

«Հրապարակ»․ Արայիկ Հարությունյանի «մուրազը փորը չի՞ մնա»

«Հրապարակ»․ Ամեն մեկն իր համակարգում «ցար ի բոգ է» իրեն զգում

Վարդևանյանի ընտրությո՞ւն, թե՞ Վեհափառի դատական նիստ․ խորհրդարանում արտառոց վիճակ է. «Ժողովուրդ»

Ինչպես են վերաբաշխվել աշխատասենյակները Ազգային ժողովում. «Ժողովուրդ»

Ալեն Սիմոնյանի ընտանիքը լքում է կառավարական ամառանոցը

Նոր ձևավորված կառավարության առաջին նիստն է, պիտի անենք որոշ վերանայումներ․ Նիկոլ Փաշինյան

ՔՊ հնաբնակները խիստ հիասթափված են նորերից. «Հրապարակ»

Ալեն Սիմոնյանի ընտանիքը լքում է կառավարական ամառանոցը. «Ժողովուրդ»

ՔՊ-ն առաջարկում է ստեղծել ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով․ եվրոպական պարտավորություններ. «Ժողովուրդ»

Անհավասարակշռության և նոր կախվածության վտանգները. «Փաստ»

Արայիկ Հարությունյանն աչք է դրել Մանավազյանի աթոռին. Մելիքբեկյանը փոշմանե՞լ է

Ստեփանավանում ՔՊ-ն ռևանշի է պատրաստվում. «Հրապարակ»

Պապիկյանի հետ կոշտ զրույց է կայացել. «Հրապարակ»

Ընտրությունների օրը Մոսկվայից Հայաստան ժամանած Սահակյանը չի կարողանում վերադառնալ ՌԴ. «Ժողովուրդ»

Ռուբինյանի խորհրդարանը և Փաշինյանի իշխանության նոր «ճարտարապետությունը». «Ժողովուրդ»

Կառավարությունում անորոշություն է․ բոլորը սպասում են Լիլիթ Մակունցի որոշումներին. «Ժողովուրդ»

«Հայաստան» խմբակցությունում կրքերը թեժանում են. Աղվան Վարդանյանը՝ ներքին դժգոհությունների կենտրոնում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Ինչ է նվիրել ՌԴ դատախազն Աննա Վարդապետյանին