Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ռուբեն Վարդանյանն ուղերձներ է փոխանցել


Ռուբեն Վարդանյանը հեռախոսազանգերի, նամակների միջոցով ընտանիքին է փոխանցել յոթ կարևոր աքսիոմներ, որոնցով առաջնորդվում է իր կյանքում: Նա խնդրել է հրապարակային դարձնել դրանք, որպեսզի մարդիկ ևս մտածեն դրանց շուրջ.

«Մի հնդիկ փիլիսոփա ասել է, որ անգիտությունը սկիզբ չունի, բայց ունի ավարտ: Լուսավորությունն ունի սկիզբ, բայց այն երբեք չի ավարտվում։ Այնպես որ, պետք է գնալ ոչ թե բառի, այլ իմաստի ետևից։ Ոչ թե ուսուցչի, այլ ուսմունքի ետևից։

Իմ կյանքի ընթացքում ես յոթ աքսիոմ հայտնաբերեցի ու ընդունեցի: Օրենքներ, որոնք ինձ համար ապացուցման կարիք չունեն։ Որոնք դարձել են այն սյունը, որի վրա հիմնվում եմ ես ու կառուցում եմ իմ տունը։ Այդ աքսիոմների շնորհիվ ես այն կառուցում եմ քարի, ոչ թե՝ ավազի վրա։ Ինչպես Հիսուսն էր խրատում Լեռան քարոզում։

Դարեր շարունակ իմաստուններն ու մարգարեները բազմիցս փորձել են մեզ հասցնել այս մտքերը՝ տարբեր լեզուներով, տարբեր բառերով, խորհրդանիշներով, գործողություններով ու կանոններով։ Իմ ոչ լիարժեք 57 տարեկանում ես հասկացա դրանք։ Հասկացա երկար որոնումներից, խոհերից հետո, ինքս իմ հետ, իմ ուսուցիչների և մտերիմների հետ վեճերից ու քննարկումներից հետո։

Նորից ու նորից սեփական փորձով համոզվեցի, որ հնարավոր չէ ինչ-որ բան սովորել՝ պարզապես խելացի գրքեր կարդալով և դրանք անգիր անելով։ Նույն գրքին ես երբեմն վերադառնում էի տասը անգամ՝ ընդամենը մեկ միտք հասկանալու համար։ Հասկանալ իմաստը, այլ ոչ թե բառերը, որոնց տողատակերում այն թաքնված էր։

Միայն այս գրքերն ու մտքերը քո միջով անցկացնելով, քո աշխարհընկալման ու փորձի մեջ ներդնելով, դրանք քո էությունը, ամենօրյա կյանքի բնական վիճակը դարձնելով կարելի է հասնել նրան, որ դրանք դառնան այն հիմքը, որոնց վրա կառուցվում է ամեն ինչ, որոնք հաշվի ես առնում կյանքում ցանկացած որոշում կայացնելիս։ Աքսիոմները, որոնց հասնում ես այդ ճանապարհով, հնարավոր չէ փոխել։

Սեփական աքսիոմները կարող է ունենալ յուրաքանչյուրը։ Դրա համար չկան և չեն կարող լինել սահմանափակումներ և արգելքներ, դրա համար հատուկ թույլտվություններ և հավանություններ պետք չեն։ Նույնիսկ կարդալ և գրել չիմացող մարդը կարող է դա անել, եթե իսկապես ցանկանա։ Եվ կգտնի իր ճանապարհը։

Նշանակալի ու հանճարեղ բան ստեղծելու համար մեծ ռեսուրսներ պետք չեն. ամեն ինչ կա ներսում: Երբ կա ասելիք, միշտ կգտնես այն արտահայտելու ձևն ու միջոցը, ինչպես օրինակ, Գարրի Բարդինը, որն իր հանճարեղ «Ադաջիո» անիմացիոն ֆիլմ-առակն ստեղծել է ընդամենը թղթից։ Նա ուրիշ ոչինչ չի ունեցել, բացի մտքից, որն էլ փոխանցել է այդ պարզ միջոցով։ Ու այդ ֆիլմն արժանացել է Վատիկանի գնահատականին և էկումենիկ մրցանակի: Որովհետև առաջինը ծնվում է միտքը, հետո արդեն գալիս է ճանաչումը: Այսօր հաճախ ամեն ինչ հակառակն է, ու հենց դրանում է մեր ժամնակների գլխավոր ճգնաժամը:

Աքսիոմ առաջին

Մարդիկ աշխարհում մաշկի գույնով, սեռով, ազգային և կրոնական պատկանելությամբ չեն առանձնանում: Նույնիսկ լավերի ու վատերի չեն բաժանվում. մեզանից յուրաքանչյուրի մեջ կա և՛ լավը, և՛ վատը։ Մարդիկ տարբերվում են հավատով. նրանք, ովքեր հավատում են Աստծո գոյությանը և նրանք, ովքեր չեն հավատում։ Ովքեր կասկածում են, տատանվում են, ովքեր իրենց համար այլ կուռքեր են ընտրում։

Առաջինները գիտեն, հավատում և ապրում են այն գիտակցությամբ, որ ամեն ինչի համար, ինչ մենք անում, ասում, մտածում ենք, պատասխանատվություն են կրելու Աստծո առջև։ Ոչ ոքի վրա հնարավոր չի լինի բարդել մեր սխալները, վատ մտքերը, արարքները։ Իսկ երկրորդները երկրպագում են ոսկե հորթին, իշխանությանը, ճանաչմանը, հաճույքին, փորձում են միաժամանակ նստել երկու աթոռի վրա։ Նրանց մեջ մարել է ներքին Աստվածային կայծը, և նրանք դարձել են ամեն ինչի հանդեպ անտարբեր։

Աքսիոմ երկրորդ

Հավերժությանն ամենամոտը ակնթարթն է։ Շնորհակալ պետք է լինել Աստծուն այսօրվա պահի համար, պատրաստ լինել մահվան ցանկացած պահի, ապրել ներկա պահով ՝ սա է իրական կյանքը։ Պետք է հարգել և իմանալ անցյալը, լավատեսորեն նայել ապագային, բայց ապրել՝ ներկայով։

Աքսիոմ երրորդ

Էներգիան, ուժն այն է, ինչ մենք ստանում ենք շրջակա աշխարհից, տիեզերքից՝ թթվածնի, ջրի, սննդի, քնի, աշխարհի հետ շփման միջոցով, մեր գործողությունների, խոսքերի, մտքերի միջոցով։ Մենք տալիս կամ ծախսում ենք այդ եռանդի մի մասը մեր մարմինն առողջ պահելու համար, որպեսզի մեր մեջ չմարի Աստվածային կայծը։ Բայց մենք այն նաև ծախսում ենք սնունդը մարսելու, մեր ցանկությունների բավարարելու կամ պարզապես դատարկ կյանքի, անիմաստ առօրյայի և արտաքին

աղմուկի վրա։

Էներգիա, ուժ ու եռանդ հավաքելը, այն կուտակելն ու աշխարհին փոխանցելը մեր գոյության իմաստն է։ Սա բարդ, քրտնաջան աշխատանք է, որը միշտ պետք է անել շատ խնամքով, այնպես, որ չվնասենք ո՛չ մեզ, ո՛չ աշխարհին, որպեսզի մեր մեջ պահպանենք էներգիայի դրական հավասարակշռությունը։

Աքսիոմ չորրորդ

Լույսը կյանք է։ Աստված ասաց՝ «Եղիցի լույս»։ Լուսավորելով և՛ մեր, և՛ ուրիշների ճանապարհը, մենք նմանվում ենք էլեկտրական թելի՝ բարակ, փխրուն, որը կարող է ակնթարթորեն այրվել։ Ուստի կարևոր է այդ հավասարակշռությունը պահել այնպես, որ լուսավորենք առաջին հերթին ոչ թե մեզ, այլ մեր շուրջը։ Չկուտակել ոչ մի ավելորդ բան, չդառնալ մեր ցանկությունների ստրուկը, չմնալ մեկ՝ հոգևորի կամ նյութականի կողմում։ Միջին ճանապարհ ընտրելով՝ կարելի է ուղին լուսավոր դարձնել ուրիշների համար՝ առանց խախտելու նուրբ ու դինամիկ հավասարակշռությունը մեր հսկայական աշխարհում, որը մենք միաժամանակ և՛ գիտենք, և՛ չգիտենք։

Աքսիոմ հինգերորդ

Բարին մեզ համար նույնն է, ինչ օդը, ինչ ջուրը՝ ձկան համար։ Մենք այն չենք նկատում և կարծում ենք, որ այդպես էլ պետք է լինի, և շատ ենք հիասթափվում, երբ ինչ-որ բան այնպես չի լինում։

Բարին հավերժ է և անմահ։ Այն ուժեղանում է, երբ մենք բարի գործ ենք անում՝ ոչինչ չակնկալելով փոխարենը, անանուն, երբեմն նույնիսկ չիմանալով, թե ում ենք օգնում։ Բարին ներդրում չէ։ Եղիր երախտապարտ, մի վերադարձրու նրան, ով քեզ բարիք է արել` պարտքի զգացողությունից ելնելով, այլ որպես էստաֆետային փայտիկ, այն առաջ փոխանցիր։ Այն կվերադառնա և՛ նրանց, ով քեզ բարիք է արել, և՛ քեզ։ Մի՛ մերժիր ոչ մեկի, օգնիր և կիսվիր ամեն ինչով, ինչ ունես։ Ամեն ինչ կվերադառնա։

Աքսիոմ վեցերորդ

Դրախտն այն է, երբ հրաժարվում ես քո ցանկություններից, վախերից, զգացմունքներից, տալիս ես քեզ ամբողջովին և քո ողջ էներգիան՝ բարիք անելու և ուրիշներին լուսավորելու համար։ Այն նման է անտեսանելի ճառագայթման մեր շուրջը։ Եթե այն սպառվի, եթե մենք չպահպանենք այդ հավասարակշռությունը, աշխարհը կանհետանա։ Գլխավոր ռիսկը ոչ թե օզոնային անցքն է, այլ բարու և լույսի անհետացումը։ Այնպես որ, դրախտը քո մասին չէ։ Դա այն մասին է, որ քեզ ամբողջովին նվիրաբերես ուրիշներին և հետո հանգիստ վերադառնաս Հավերժություն։ Երջանկությունը հենց դա է:

Աքսիոմ յոթերորդ

Երջանկությունը սկսվում և ավարտվում է մեր մեջ։ Արտաքին միջավայրը ոչ մի դեր չի խաղում։ Ես երջանիկ եմ եղել և՛ Հնդկական օվկիանոսի շքեղ կղզում, որտեղ միայն մենք էինք ընտանիքով և սպասարկող անձնակազմը, և՛ այստեղի խցում, որտեղ օրական երեք բաժակ ջրից բացի ուրիշ ոչինչ չկա։ Երջանկությունը մեր մեջ է։ Միայն:

*

Երջանկություն, հավերժություն, էներգիա, լույս և բարիք՝ ահա իմ հենարանները։ Ես կիսվեցի ձեզ հետ այս մտքերով, որպեսզի դուք մտածեք այդ մասին։ Որպեսզի վիճեք ինձ հետ և ինքներդ ձեզ հետ։ Իսկ գլխավորը՝ որպեսզի խելագար կենցաղի և առօրյայի այս աշխարհում ժամանակ հատկացնեք ոչ թե փողին, ոչ թե հաճույքներին, այլ ձեր հոգուն։ Շարունակեք զգալ կյանքը, շարունակեք ժպտալ և ապրել լիարժեք կյանքով։

Ռուբեն»

Լրահոս

«Կանազի» հրդեհի գաղտնիքը բացահայտվում է․ բերման են ենթարկվել անչափահասներ
ՈՒՂԻՂ․ Աշոտ Նավասարդյանի ծննդյան օրն է. այց Եռաբլուր
Axios. Ռուբիոն հայտնել է, թե որքան կտևի Իրանի հետ հակամարտությունը
Ամերիկյան F-16 կործանիչը վթարային վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայում
Իշխանության սրտի օլիգարխը չի վճարում շինարարներին. 2 նոր պատգամավոր կգործուղվեն խորհրդարան
Խուզարկություններ` Երևանի 20 հասցեում. մարդու առևանգում. քրեական նորություններ
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիային կվաճառի F-35 կործանիչներ
Telegraph. ԱՄՆ-ն կարող է հրաժարվել դաշնակիցներին պաշտպանելուց՝ նրանց պաշտպանական ծախսերի պատճառով
Axios. Ռուբիոն վիճաբանել է Կալլասի հետ և առաջարկել նրան անձամբ ստանձնել Ուկրաինայի կարգավորման գործընթացը
Օմանի Սալալա նավահանգիստը հարձակման է ենթարկվել երկու անօդաչու թռչող սարքերով
Fars. Իրանը կրկին հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ
«Հրապարակ»․ Կատարել են Փաշինյանի հրահանգը
«Հրապարակ»․ Հայաստանում եթե դու իշխանություն ունես, ուրեմն օրենքը դու ես
Ե՞րբ կմեկնարկեն ամառային զորակոչը և զորացրումը. «Փաստ»
Խոստովանական հայտարարություններ, որ նախանշում են անդունդ. «Փաստ»
Արտոնյալ արդարադատությո՞ւն. երբ օրենքը նույնը չէ բոլորի համար. «Փաստ»
Ինչպես են մի գիշերում «անկախ» դառնում. «Փաստ»
Պարզունակ, հնամաշ քարոզչական «հնարք». «Փաստ»
Երևանում «BMW»-ն վրաերթի է ենթարկել թիվ 1 երթուղին սպասարկող տրոլեյբուսի վարորդին
Մարտի 30-ին կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

Լրացուցիչ նորություններ

...

«Կանազի» հրդեհի գաղտնիքը բացահայտվում է․ բերման են ենթարկվել անչափահասներ

Խուզարկություններ` Երևանի 20 հասցեում. մարդու առևանգում. քրեական նորություններ

Ի՞նչ կարող են հակադրել Հայաստանը և հայ ժովովուրդը «Արևմտյան Ադրբեջանին» (տեսանյութ)

«Արևմտյան Ադրբեջան». Վերադարձի քողի տակ էքսպանսիա

Վատիկանից մինչև էքսպանսիայի քաղաքականություն. Արևմտյան Ադրբեջանի նախագծի ակունքները

Մեծ քննարկում. Անոնս 27.03.2026 (տեսանյութ)

Մեր ակցիան ընտրությունների հետ կապ չունի, սա սրտից բխող պահանջ է․ Գևորգ Գևորգյան (տեսանյութ)

Մեղադրանք է առաջադրվել ոստիկանին բռնություն կատարելու ժամանակ նկարելու համար (տեսանյութ)

Մարդիկ էս ցավից ու դարդից տառապած 2-3 օրա եկել են ստեղ բողոքելու՝ անուշադրության ե՞ք մատնում

Ինչո՞ւ հենց Ղազախստանը. փորձագետը՝ երկաթուղու կառավարչին փոխելու և անվտանգային ռիսկերի մասին

Դուք ստիպված եք լսել ժողովրդի պահանջը, այլ ոչ թե վիրավորել

Ալեն Սիմոնյանը ի՞նչ իրավունք ունի մարդու մահացած հորը ասի՝ «արան պապադ ա». Ղուկասյան

ՈՒՂԻՂ․ Անհետ կորածների հարազատները պատասխան են պահանջում Ալեն Սիմոնյանից

100% պատերազմ կլինի, եթե ընդդիմությունը վիճարկի այսօրվա խաղաղության կոմպոնենտները

«Ավտոկայաններում ոչինչ չի փոխվել, գարշահոտություն է», «Ճիշտ չեք, երբեք այսքան լավ վիճակ չի եղել»

Էդքան շատ Ֆեյսբուքում չեմ լինում. Ավինյանը «տեղյակ չէ» Ալեն Սիմոնյանի միջադեպից

Դուք տեսեք, թե ինչքան անհավասարակշիռ վարքագիծ է դրսեվորում ՔՊ-ն. Նիկոլը միշտ էլ եղել է անհավասարակշիռ

Նիկոլը ատում ա հայ ժողովրդին, դավադիր պատերազմով իր տերերին է հանձնել Արցախն ու նրա ղեկավարներին

Եթե կա խաղաղություն, ինչի է գազատարը տեղափոխվում. ի՞նչ ռիսկեր են ի հայտ գալիս

Աշխարհը պատերազմի եզրին․ լարվածության գագաթնակետ. ՀՀ-ն խնդրում է Վրաստանին տեղափոխել գազատարը