Փաշինյանն իր դիվանագիտական, քաղաքական, ռազմաքաղաքական կատարյալ անմեղսունակության արդյունքում ստեղծել է այս վիճակը և կորցրել ենք Ղարաբաղը: Հիմա Փաշինյանն ուզում է մեկընդմիշտ այս հարցը փակել և հանել մեր հիշողությունից։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։
Օսկանյանը նշեց, որ դրա համար Փաշինյանի առջև 4 խնդիր կա դրված՝ Ադրբեջանի պահանջով: Առաջինը՝ փոխել ՀՀ Սահմանադրությունը, երկրորդը՝ միջազգային դատական ատյաններից հետ կանչել բոլոր հայցերը, երրորդը՝ Մինսկի խմբի չեղարկումն է, չորրորդը՝ այնքան վատթարացնել արցախցիների վիճակը, որ լքեն Հայաստանը։Նրա խոսքով՝ մենք պետք է թույլ չտանք, որ Արցախի հարցը փակվի, պետք է ցույց տանք և՛ իշխանություններին, և՛ միջազգային հանրությանը, որ մեզ համար Արցախի հարցը փակված չէ և արցախահայությունը պետք է վերադառնա իր հայրենիքը, վերականգնի իր իրավունքները։