Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Լոգիստիկ «պատերազմներ». ի՞նչ դիրք պետք է գրավի Հայաստանը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Թուրքիան, Ադրբեջանը, Բուլղարիան և Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել «Կանաչ էլեկտրաէներգիայի փոխանցում և առևտուր» ծրագրի շրջանակում։Հուշագրի նախագիծը 4 երկրների միջև համաձայնեցվել է 2025 թվականի փետրվարի 7-ին։

Փաստաթուղթը ստորագրվել է երեք տարի ժամկետով՝ հետագայում երեք տարի ժամկետով ավտոմատ երկարաձգման հնարավորությամբ, եթե կողմերից ոչ մեկը չհայտարարի այն դադարեցնելու մասին։

Թեմային անդրադառնալով՝ «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը գրում է, որ Ադրբեջանը ցանկանում է նվազեցնել սեփական բյուջեի միակողմանի կախվածությունը նավթագազային ռեսուրսներից և վերածվել տարանցիկ երկրի՝ Կենտրոնական Ասիա-Եվրոպա ուղղության վրա. «Ադրբեջանն իր խողովակաշարերը, ավտոմայրուղիները, Բաքվի նավահանգիստն ու երկաթգիծը տրամադրում է Ղազախստանին, Ուզբեկստանին, Թուրքմենստանին, Չինաստանին՝ դեպի Թուրքիա և Եվրոպա տարանցման համար։

Ադրբեջանը էներգակիրներ արտահանող երկրից աստիճանաբար անցում է կատարում դեպի տարանցիկ երկիր՝ դառնալով լոգիստիկ հաբ՝ Արևելք-Արևմուտք և ՀյուսիսՀարավ՝ ՌԴ-Ադրբեջան-Իրան ուղղության վրա։ Նոր կարգավիճակի շնորհիվ Ադրբեջանը ստանալու է տնտեսական և գեոպոլիտիկ դիվիդենտներ»։

Այս ֆոնին, ըստ հեղինակների, էլ ավելի է կարևորվում այն հանգամանքը, որ Հայաստանը վերածվի Հյուսիս-Հարավ ուղղությամբ կարևոր էներգետիկ-տրասպորտային միջանցքի՝ սեփական տնտեսական և քաղաքական դերը բարձրացնելու և Ադրբեջանի հետ լոգիստիկ մրցակցությանը դիմանալու համար. «Նշենք, որ ՀՀ-ն և Իրանը ակտիվ համագործակցում են ենթակառուցվածքային բնագավառում։

Այդ փոխգործակցության շրջանակում իրանական ընկերությունների մասնակցությամբ ընթանում են Հյուսիս-Հարավ ճանապարհատրանսպորտային նախագծի Քաջարան-Ագարակ ճանապարհի 32 կմ հատվածի շինարարական աշխատանքները։ Այս լոգիստիկան ունի նաև ռազմավարական, տնտեսական մեծ իմաստ. այն դառնալու է հյուսիսը հարավին և Պարսից ծոցը Սև ծովին կապող կարևոր հանգուցային կետերից մեկը։ Հիշեցնենք, որ երկու պետությունների միջև սերտ համագործակցություն է ընթանում նաև էներգետիկ ոլորտում։

Երկկողմ փոխգործակցության նշանակալի ձեռքբերումներից էր «Գազ-էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի երկարաձգման վերաբերյալ պայմանագիրը, որը հնարավորություն է ընձեռում մեծացնել ԻԻՀ-ին մատակարարվող էլեկտրաէներգիայի ծավալները՝ զուգահեռաբար ստանալով առավել մեծ քանակի գազ։

Կարևոր են նաև Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարական աշխատանքները»։

Այսպիսով, ալիքի դիտարկմամբ, Հայաստանը պետք է մաս կազմի տարածաշրջանային մեգանախագծերի, որոնք լրացուցիչ ֆինանսական դիվիդենտներ կբերեն բյուջե, ինչպես նաև կբարձրացնեն Հայաստանի գեոպոլիտիկ դերն ու նշանակությունը տարբեր ուժային կենտրոնների համար։

«Հարավային Կովկասում Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթանում է լոգիստիկ մրցակցություն։ Բաքուն տասնամյակներ շարունակ փորձել է ՀՀ-ն դուրս թողնել տարածաշրջանային նախագծերից՝ խորացնելով Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա ուղղությամբ տնտեսական և տրանսպորտային կապերը,գրում են հեղինակները և հավելում, որ հայթուրքական և հայ-ադրբեջանական սահմանները դեռ փակ են, ու ՀՀ-ն պետք է խորացնի լոգիստիկ կապերը Իրանի և Հնդկաստանի հետ՝ հարավային ուղղությամբ, ինչպես նաև Վրաստանի ու ՌԴ-ի հետ՝ հյուսիսային ուղղությամբ։

Լրահոս

Մեկ ամսում՝ ավելի քան 400 հազար քմ ոչնչացված պահեստ․ հարյուրավոր ձեռնարկատերեր են տուժել
Պատկերացնու՞մ եք՝ Հռոմի պապին տանեին դատարան. Արթուր Խաչատրյան
Ինչպես բոլոր դիկտատորները, Փաշինյանը փորձում է վերացնել եկեղեցին, երկրում առկա բոլոր ինստիտուտները
Դատավորը հրաժարվեց Կաթողիկոսի և եպիսկոպոսների «գործը» քննելուց
Սա ստորություն ու նվաստացման տեսարաններ են. Աննա Մկրտչյան
Հայի ողնաշարը չե՛ն կոտրի․ Կաթողիկոսին չե՞ն դատի
Հարց եմ ուղղում Նիկոլ Փաշինյանին և գլխավոր դատախազին. քաղաքացի
ՈՒՂԻՂ․ Ամենայն հայոց կաթողիկոսը կանչվել է դատարան. ապօրինի քրեական հետապնդման շուրջ նոր զարգացումներ
TRT Haber. Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը մտադիր են ստեղծել ռազմական դաշինք
Ուզում են հասնել Վեհափառին․ ճնշումները կշարունակվեն․ Հրայր սարկավագ
Բացի ընդդիմությունից՝ կա մի սուբյեկտ, որ չի ճանաչում 29.743 քառ. կմ-ը. դա ՌԴ-ն է՝ ի դեմս ՀԱՊԿ-ի
Ծիծեռնակաբերդը մզկիթ էիք դարձրել՝ դուք մի խոսեք նախընտրական քարոզարշավի մասին
Ես հորս դիահերձարաններում եմ փնտրել, և դուք ասում եք՝ էդ տուրբոգեներատորն ավելի կարևո՞ր է ԼՂ-ի համար
Պատրա՞ստ եք ԵԱՏՄ-ից դուրս գալ, ավելի լավ տե՞ղ եք գտել. Քրիստինե Վարդանյան
Դուք ուզում եք ժողովրդին գործի ընդունել ձեզ մոտ, իսկ մենք՝ գործի ընդունվել ժողովրդի մոտ
Արցախը չկա, Ադրբեջանի զորքը ՀՀ-ում է, Թուրքիան պաշտպանում է Ադրբեջանի շահերը
Այն, ինչ որ այսօր տեղի կունենա Վաղարշապատաում հավասար է 37-ին խեղդամահ անելուն. Գեղամ Մանուկյան
Ձեզնից ոչ մեկը չասաց՝ էս ի՞նչ եք անում, քաղաքական որոշումնե՞ր եք կայացնում. Թունյանը՝ ԵԱՏՄ-ի մասին
Չհամարձակվեք ձեր միլիոնները ճոճել ժողովրդի գլխին, որը Ղարաբաղի համար տվել է ամենաթանկը՝ իր որդիներին
Ինչ ունեցվածքով հեռացավ ԱԺ-ից Հայկ Սարգսյանը․ Ինչպես են վերաբաշխվել աշխատասենյակները ԱԺ-ում

Լրացուցիչ նորություններ

...

Ինչ ունեցվածքով հեռացավ ԱԺ-ից Հայկ Սարգսյանը․ Ինչպես են վերաբաշխվել աշխատասենյակները ԱԺ-ում

Սասունի սիրտը կփորձեն շահել. «Հրապարակ»

«Հրապարակ»․ Արայիկ Հարությունյանի «մուրազը փորը չի՞ մնա»

«Հրապարակ»․ Ամեն մեկն իր համակարգում «ցար ի բոգ է» իրեն զգում

Վարդևանյանի ընտրությո՞ւն, թե՞ Վեհափառի դատական նիստ․ խորհրդարանում արտառոց վիճակ է. «Ժողովուրդ»

Ինչպես են վերաբաշխվել աշխատասենյակները Ազգային ժողովում. «Ժողովուրդ»

Ալեն Սիմոնյանի ընտանիքը լքում է կառավարական ամառանոցը

Նոր ձևավորված կառավարության առաջին նիստն է, պիտի անենք որոշ վերանայումներ․ Նիկոլ Փաշինյան

ՔՊ հնաբնակները խիստ հիասթափված են նորերից. «Հրապարակ»

Ալեն Սիմոնյանի ընտանիքը լքում է կառավարական ամառանոցը. «Ժողովուրդ»

ՔՊ-ն առաջարկում է ստեղծել ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով․ եվրոպական պարտավորություններ. «Ժողովուրդ»

Անհավասարակշռության և նոր կախվածության վտանգները. «Փաստ»

Արայիկ Հարությունյանն աչք է դրել Մանավազյանի աթոռին. Մելիքբեկյանը փոշմանե՞լ է

Ստեփանավանում ՔՊ-ն ռևանշի է պատրաստվում. «Հրապարակ»

Պապիկյանի հետ կոշտ զրույց է կայացել. «Հրապարակ»

Ընտրությունների օրը Մոսկվայից Հայաստան ժամանած Սահակյանը չի կարողանում վերադառնալ ՌԴ. «Ժողովուրդ»

Ռուբինյանի խորհրդարանը և Փաշինյանի իշխանության նոր «ճարտարապետությունը». «Ժողովուրդ»

Կառավարությունում անորոշություն է․ բոլորը սպասում են Լիլիթ Մակունցի որոշումներին. «Ժողովուրդ»

«Հայաստան» խմբակցությունում կրքերը թեժանում են. Աղվան Վարդանյանը՝ ներքին դժգոհությունների կենտրոնում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Ինչ է նվիրել ՌԴ դատախազն Աննա Վարդապետյանին