Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ատելության ու թշնամանքի սերմանում և խորացում՝ քպական իշխանության հիմնական «զենքերից» մեկը. «Փաստ»


«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանի հիմնական «զենքերից» մեկը հասարակության տարբեր շերտերի միջև բուռն, ենթագիտակցական մակարդակի ձգտող ատելության սերմանումն ու խորացումն է: Ի մասնավորի, Փաշինյանի ու նրա ՔՊ-ի հիմնական քաղաքականքարոզչական «գծերից» մեկը հետևողական, տարիներ շարունակ ծավալված ատելության սերմանումն ու խորացումն է Արցախի ու արցախցիների դեմ:

Սա Փաշինյանի դեպքում միշտ է եղել: Բայց հիմա, մեր այս օրերում Արցախի ու Արցախի հայության դեմ ատելության քարոզչությունը շատ ավելի խորացված և համակարգված է իրականացվում փաշինյանական քարոզչահեծանիվի կողմից՝ մոբիլիզացնելով իրենց բոլոր սատելիտներին, ֆեյքերին, մարգինալ կերպարներին:

Հատկապես վերջին շրջանում արցախցիների նկատմամբ ատելությունը, չարությունը փաշինյանականները հանրային հարթակներ լցնում են հսկայական չափաբաժիններով: Այս ճանապարհին նրանք կիրառում են նաև սոցիալական աջակցության թեման: Հասկանալի է, այն նախատեսված է առավելապես մակերեսային ընկալում ունեցող զանգվածների համար: Մասնավորապես, նման մարդիկ, լսելով, օրինակ՝ 40+10 հազարական դրամ աջակցության մասին, ասում են՝ «ինչո՞վ ենք վատ արցախցիներից, որ նրանց սոցիալական օգնություն, գումար են տալիս, մեզ չեն տալիս...»:Հաշվարկը հետևյալի վրա է. այդ մասսան չի խորանալու այն բաների վրա, որ արցախցիներին տնազուրկ, հայրենազուրկ են դարձրել հենց Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը: Նրանք իրենք իրենց չեն ասելու՝ բայց չէ՞ որ այս մեր հայրենակիցներն ամեն ինչից են զրկվել:

Հասկանո՞ւմ եք՝ ամեն ինչից... Դրա համար էլ ստանում են (ստանում էին) այդ չնչին աջակցությունները: Իսկ այն մարդիկ, որոնց ուղեղում թշնամական թեզեր են գեներացնում արցախցիների նկատմամբ, բարեբախտաբար, դեռ իրենց տներում են, իրենց բակերում, ու դրա կարիքը չունեն: Էլի բարեբախտաբար՝ Նիկոլ Փաշինյանի ձեռքերը դեռ այդ տարածքներին չեն հասել:

Սա գոնե հնարավո՞ր է հասկանալ...

Լրահոս

ԱՄՆ-ում Facebook-ին և Instagram-ին տուգանել են 567 մլն դոլարով
Մինվոդիում կասեցվել է 16 միլիոն ռուբլու անօրինական տեղափոխումը Հայաստան
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Բելառուսին պակասում է ԽՍՀՄ-ի կառավարման համակարգը. Լուկաշենկո
Մեկ ամսում՝ ավելի քան 400 հազար քմ ոչնչացված պահեստ․ հարյուրավոր ձեռնարկատերեր են տուժել
Պատկերացնու՞մ եք՝ Հռոմի պապին տանեին դատարան. Արթուր Խաչատրյան
Ինչպես բոլոր դիկտատորները, Փաշինյանը փորձում է վերացնել եկեղեցին, երկրում առկա բոլոր ինստիտուտները
Դատավորը հրաժարվեց Կաթողիկոսի և եպիսկոպոսների «գործը» քննելուց
Սա ստորություն ու նվաստացման տեսարաններ են. Աննա Մկրտչյան
Հայի ողնաշարը չե՛ն կոտրի․ Կաթողիկոսին չե՞ն դատի
Հարց եմ ուղղում Նիկոլ Փաշինյանին և գլխավոր դատախազին. քաղաքացի
ՈՒՂԻՂ․ Ամենայն հայոց կաթողիկոսը կանչվել է դատարան. ապօրինի քրեական հետապնդման շուրջ նոր զարգացումներ
TRT Haber. Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը մտադիր են ստեղծել ռազմական դաշինք
Ուզում են հասնել Վեհափառին․ ճնշումները կշարունակվեն․ Հրայր սարկավագ
Բացի ընդդիմությունից՝ կա մի սուբյեկտ, որ չի ճանաչում 29.743 քառ. կմ-ը. դա ՌԴ-ն է՝ ի դեմս ՀԱՊԿ-ի
Ծիծեռնակաբերդը մզկիթ էիք դարձրել՝ դուք մի խոսեք նախընտրական քարոզարշավի մասին
Ես հորս դիահերձարաններում եմ փնտրել, և դուք ասում եք՝ էդ տուրբոգեներատորն ավելի կարևո՞ր է ԼՂ-ի համար
Պատրա՞ստ եք ԵԱՏՄ-ից դուրս գալ, ավելի լավ տե՞ղ եք գտել. Քրիստինե Վարդանյան
Դուք ուզում եք ժողովրդին գործի ընդունել ձեզ մոտ, իսկ մենք՝ գործի ընդունվել ժողովրդի մոտ
Արցախը չկա, Ադրբեջանի զորքը ՀՀ-ում է, Թուրքիան պաշտպանում է Ադրբեջանի շահերը

Լրացուցիչ նորություններ

...

Ինչ ունեցվածքով հեռացավ ԱԺ-ից Հայկ Սարգսյանը․ Ինչպես են վերաբաշխվել աշխատասենյակները ԱԺ-ում

Սասունի սիրտը կփորձեն շահել. «Հրապարակ»

«Հրապարակ»․ Արայիկ Հարությունյանի «մուրազը փորը չի՞ մնա»

«Հրապարակ»․ Ամեն մեկն իր համակարգում «ցար ի բոգ է» իրեն զգում

Վարդևանյանի ընտրությո՞ւն, թե՞ Վեհափառի դատական նիստ․ խորհրդարանում արտառոց վիճակ է. «Ժողովուրդ»

Ինչպես են վերաբաշխվել աշխատասենյակները Ազգային ժողովում. «Ժողովուրդ»

Ալեն Սիմոնյանի ընտանիքը լքում է կառավարական ամառանոցը

Նոր ձևավորված կառավարության առաջին նիստն է, պիտի անենք որոշ վերանայումներ․ Նիկոլ Փաշինյան

ՔՊ հնաբնակները խիստ հիասթափված են նորերից. «Հրապարակ»

Ալեն Սիմոնյանի ընտանիքը լքում է կառավարական ամառանոցը. «Ժողովուրդ»

ՔՊ-ն առաջարկում է ստեղծել ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով․ եվրոպական պարտավորություններ. «Ժողովուրդ»

Անհավասարակշռության և նոր կախվածության վտանգները. «Փաստ»

Արայիկ Հարությունյանն աչք է դրել Մանավազյանի աթոռին. Մելիքբեկյանը փոշմանե՞լ է

Ստեփանավանում ՔՊ-ն ռևանշի է պատրաստվում. «Հրապարակ»

Պապիկյանի հետ կոշտ զրույց է կայացել. «Հրապարակ»

Ընտրությունների օրը Մոսկվայից Հայաստան ժամանած Սահակյանը չի կարողանում վերադառնալ ՌԴ. «Ժողովուրդ»

Ռուբինյանի խորհրդարանը և Փաշինյանի իշխանության նոր «ճարտարապետությունը». «Ժողովուրդ»

Կառավարությունում անորոշություն է․ բոլորը սպասում են Լիլիթ Մակունցի որոշումներին. «Ժողովուրդ»

«Հայաստան» խմբակցությունում կրքերը թեժանում են. Աղվան Վարդանյանը՝ ներքին դժգոհությունների կենտրոնում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Ինչ է նվիրել ՌԴ դատախազն Աննա Վարդապետյանին