Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Բաքվում պահվող հայ գերիները կարող են դուրս մնալ «խաղաղության համաձայնագրից»․ BBC


BBC-ի կովկասյան թղթակից Ռեյհան Դեմիտրին հոդված է հրապարակել Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր «խաղաղության պայմանագրի» և, այդ համատեքստում, Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանի ու հայ գերիների ճակատագրի մասին՝ նշելով, որ նրանք «կարող են դուրս մնալ խաղաղության համաձայնագրից»:


Ստորև ներկայացվում է հոդվածը՝ կրճատումներով.


«Ռուբեն Վարդանյանը Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկն է, սակայն նրա միլիոնները օգուտ չունեն այժմ, երբ նա հարևան Ադրբեջանում ցմահ բանտարկության հեռանկարի առջև է կանգնած: Կովկասի այս երկու հարևան երկրները համաձայնվել են Լեռնային Ղարաբաղի տարածքի շուրջ տասնամյակներ տևող հակամարտությունը դադարեցնելու համաձայնագրի տեքստի շուրջ, սակայն Վարդանյանը և Ղարաբաղի էթնիկ հայկական ղեկավարության մյուս 15 նախկին անդամները ընդգրկված չեն այս համաձայնագրում։ Նրանք դատվում են Բաքվի ռազմական դատարանում՝ մեղադրվելով պատերազմական հանցագործությունների մեջ:


… Ռուբեն Վարդանյանի համար ամեն ինչ փոխվեց 2022 թվականի սեպտեմբերին, երբ նա որոշեց տեղափոխվել Լեռնային Ղարաբաղ՝ տարածաշրջան, որը պատմականորեն բնակեցված էր էթնիկ հայերով, բայց Խորհրդային Ադրբեջանի մաս էր կազմել։


Վարդանյանը հրաժարվեց իր ռուսական քաղաքացիությունից և դարձավ Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո վարչապետը, որը հայերը կոչում են Արցախ։ Նա օգտագործեց իր անունը, կապերը և անգլերենի իմացությունը ՝ բարձրաձայնելու Ղարաբաղի հայերի դժվարին վիճակի մասին։


«Ղարաբաղի նկատմամբ միջազգային այդ ուշադրությունը ակնհայտորեն գրգռում էր Ադրբեջանին»,- BBC-ին պատմել է Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը։


Եղել են ենթադրություններ, որ Վարդանյանը տեղափոխվել է այնտեղ՝ խուսափելու Ռուսաստանի միլիարդատերերի նկատմամբ կիրառվող միջազգային պատժամիջոցներից, ովքեր կապեր ունեն Կրեմլի հետ։


Բաքվի կառավարությունը նրա՝ այդ պաշտոնը զբաղեցնելու որոշումը համարում էր անօրինական։ Նրա որդին պնդում է, որ նա առաջնորդվում էր տեղի հայերին օգնելու ցանկությամբ. «Մեր վերջին հանդիպման ժամանակ մենք վիճ ունեցանք. ես լիովին դեմ էի նրա որոշմանը, որը վտանգի տակ էր դնում իրեն ու ամբողջ ընտանիքին։ Նա ասաց, որ չի կարողանա ապրել՝ իմանալով, որ ոչինչ չի արել Ղարաբաղի հայերի համար»։


Նրա հոր երկարամյա ընկեր Արման Ջիլավյանն ասում է, որ էթնիկ հայերին իրենց նախնիների հողում պահելու հարցում օգնելու նույնիսկ ամենահեռավոր հնարավորությունը բավարար էր նրա համար։ «Ոմանք կասեն, որ սա իռացիոնալ էր, ոմանք ասում են, որ սա հաշվարկված քաղաքական քայլ էր։ Կարծում եմ՝ դրանցից ոչ մեկը ճիշտ չէ»,- ասում է նա:


Ռուբեն Վարդանյանն արդեն երկու անգամ հացադուլ է հայտարարել՝ որպես բողոք ոչ պատշաճ դատական գործընթացի՝ խոշտանգումների մեղադրանքների ֆոնին։


Ղարաբաղի նախկին ղեկավարության մյուս 15 անդամները նույնպես դատվում են Բաքվի ռազմական դատարանում՝ 1980-ականների վերջից մինչև հիմա իրագործած պատերազմական հանցագործությունների մեղադրանքով։


Ադրբեջանը պնդում է, որ դատվարությունը համապատասխանում է միջազգային իրավական չափանիշներին և իրավասու է դատել պատերազմական հանցագործություններ կատարելու մեջ կասկածվողներին։ Սակայն անցյալ ամիս Բաքվի կառավարությունը հանձնարարեց փակել Միջազգային Կարմիր Խաչի տեղական գրասենյակները՝ միակ միջազգային կազմակերպության, որը մուտքի հնարավորություն ուներ հայ բանտարկյալների մոտ։


…Խաղաղության համաձայնագրի մանրամասները դեռ չեն հրապարակվել, բայց պաշտոնյաները նշում են, որ նախագծի տեքստը չի ներառում բանտարկյալների հարցը կամ Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի՝ իրենց տները վերադառնալու իրավունքը։

Բանտարկյալների մասին չհիշատակելը քննադատության է արժանացել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության նկատմամբ երկրի ներսում և արտերկրում: Սակայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Արսեն Թորոսյանը կարծում է, որ այս հարցը պետք է լուծվի առանձին։ «Սա հակամարտող երկրների միջև խաղաղության պայմանագիր է։ Ես անձամբ կարծում եմ, որ միայն այս խաղաղության պայմանագրի ավարտը կամ ստորագրումը կարող է հիմք ստեղծել քաղաքական բանտարկյալների հարցը լուծելու համար»։


Վարդանյանը բանտից զգուշացրել է, որ սա սխալ է։ «Սա ոչ միայն իմ և մյուս 15 հոգու դատավարությունն է, այլ բոլոր հայերի դատավարությունը», - ասել է նա աջակիցներին ուղղված ձայնագրության մեջ»։

Լրահոս

Երևանում «BMW»-ն վրաերթի է ենթարկել թիվ 1 երթուղին սպասարկող տրոլեյբուսի վարորդին
Մարտի 30-ին կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը
Տաթև-Լծեն ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար
Ի՞նչ կարող են հակադրել Հայաստանը և հայ ժովովուրդը «Արևմտյան Ադրբեջանին» (տեսանյութ)
Բարձր գնահատանք՝ պետական մակարդակով․ Թամարա Վարդանյանն արժանացել է ՌԴ նախագահի շնորհակալագրին (տեսանյութ)
«Արևմտյան Ադրբեջան». Վերադարձի քողի տակ էքսպանսիա
Վատիկանից մինչև էքսպանսիայի քաղաքականություն. Արևմտյան Ադրբեջանի նախագծի ակունքները
Մեծ քննարկում. Անոնս 27.03.2026 (տեսանյութ)
Իրանի պատերազմի ֆոնին՝ ԱՄՆ-ի ռազմական էսկալացիա․Արդարացվել է պետական դավաճանության մեջ մեղադրվողը (տեսանյութ)
Ունիվերսիադա 2026․ մեկ ամիս միասնության, մրցակցության և հաղթանակների
Մեր ակցիան ընտրությունների հետ կապ չունի, սա սրտից բխող պահանջ է․ Գևորգ Գևորգյան (տեսանյութ)
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանին բռնություն կատարելու ժամանակ նկարելու համար (տեսանյութ)
Հանրագիրա ներկայացված, ինչի՞ քննիչ հանձնաժողովը զեկույց չի ներկայացրել
Մարդիկ էս ցավից ու դարդից տառապած 2-3 օրա եկել են ստեղ բողոքելու՝ անուշադրության ե՞ք մատնում
Ինչո՞ւ հենց Ղազախստանը. փորձագետը՝ երկաթուղու կառավարչին փոխելու և անվտանգային ռիսկերի մասին
Դուք ստիպված եք լսել ժողովրդի պահանջը, այլ ոչ թե վիրավորել
Ալեն Սիմոնյանը ի՞նչ իրավունք ունի մարդու մահացած հորը ասի՝ «արան պապադ ա». Ղուկասյան
ՈՒՂԻՂ․ Անհետ կորածների հարազատները պատասխան են պահանջում Ալեն Սիմոնյանից
100% պատերազմ կլինի, եթե ընդդիմությունը վիճարկի այսօրվա խաղաղության կոմպոնենտները
«Ավտոկայաններում ոչինչ չի փոխվել, գարշահոտություն է», «Ճիշտ չեք, երբեք այսքան լավ վիճակ չի եղել»

Լրացուցիչ նորություններ

...

Ի՞նչ կարող են հակադրել Հայաստանը և հայ ժովովուրդը «Արևմտյան Ադրբեջանին» (տեսանյութ)

«Արևմտյան Ադրբեջան». Վերադարձի քողի տակ էքսպանսիա

Վատիկանից մինչև էքսպանսիայի քաղաքականություն. Արևմտյան Ադրբեջանի նախագծի ակունքները

Մեծ քննարկում. Անոնս 27.03.2026 (տեսանյութ)

Մեր ակցիան ընտրությունների հետ կապ չունի, սա սրտից բխող պահանջ է․ Գևորգ Գևորգյան (տեսանյութ)

Մեղադրանք է առաջադրվել ոստիկանին բռնություն կատարելու ժամանակ նկարելու համար (տեսանյութ)

Մարդիկ էս ցավից ու դարդից տառապած 2-3 օրա եկել են ստեղ բողոքելու՝ անուշադրության ե՞ք մատնում

Ինչո՞ւ հենց Ղազախստանը. փորձագետը՝ երկաթուղու կառավարչին փոխելու և անվտանգային ռիսկերի մասին

Դուք ստիպված եք լսել ժողովրդի պահանջը, այլ ոչ թե վիրավորել

Ալեն Սիմոնյանը ի՞նչ իրավունք ունի մարդու մահացած հորը ասի՝ «արան պապադ ա». Ղուկասյան

ՈՒՂԻՂ․ Անհետ կորածների հարազատները պատասխան են պահանջում Ալեն Սիմոնյանից

100% պատերազմ կլինի, եթե ընդդիմությունը վիճարկի այսօրվա խաղաղության կոմպոնենտները

«Ավտոկայաններում ոչինչ չի փոխվել, գարշահոտություն է», «Ճիշտ չեք, երբեք այսքան լավ վիճակ չի եղել»

Էդքան շատ Ֆեյսբուքում չեմ լինում. Ավինյանը «տեղյակ չէ» Ալեն Սիմոնյանի միջադեպից

Դուք տեսեք, թե ինչքան անհավասարակշիռ վարքագիծ է դրսեվորում ՔՊ-ն. Նիկոլը միշտ էլ եղել է անհավասարակշիռ

Նիկոլը ատում ա հայ ժողովրդին, դավադիր պատերազմով իր տերերին է հանձնել Արցախն ու նրա ղեկավարներին

Եթե կա խաղաղություն, ինչի է գազատարը տեղափոխվում. ի՞նչ ռիսկեր են ի հայտ գալիս

Աշխարհը պատերազմի եզրին․ լարվածության գագաթնակետ. ՀՀ-ն խնդրում է Վրաստանին տեղափոխել գազատարը

ՈՒՂԻՂ․ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստ

Քննչականին դատի տվեք, իրենք էն գրել՝ ձեր մեքենայում դեղնականաչավուն զանգված են հայտնաբերել