Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Աշխարհը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ. Ռուբեն Սիմոնյան


ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը ապրիլի 3-ին մասնակցել է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Կանաչ գյուղատնտեսություն նախաձեռնությունը Հայաստանում» (EU-GAIA) շրջանակներում Երևանում անցկացվող Կանաչ գյուղատնտեսության միջազգային համաժողովին։ Այս մասին հայտնել են ԲՏԱ նախարարությունից:


Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ Ռուբեն Սիմոնյանն ընդգծել է, որ նման միջոցառումները կարևոր հարթակ են նորարարների, գիտնականների և քաղաքական գործիչների համար՝ համատեղ քննարկելու կայուն և կանաչ գյուղատնտեսության ապագան։


«Այսօր աշխարհը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ, և նորարարական տեխնոլոգիաների կիրառումը գյուղատնտեսության մեջ երբևէ այսքան պահանջված չեն եղել։ Կլիմայական փոփոխությունները, բնական պաշարների սակավությունը, անվտանգային խնդիրները մեզ ստիպում են վերանայել մեր մոտեցումները՝ խթանելով գիտության և տեխնոլոգիաների կիրառությունը գյուղատնտեսության ոլորտում»,- նշել է նա։


Համաժողովի մասնակիցներին ողջունել է նաև Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) տնօրեն Սարգիս Կարապետյանը։ Նա ընդգծել է տեխնոլոգիաների կարևոր դերը գյուղատնտեսության զարգացման գործում՝ նշելով, որ ԱՏՁՄ-ն պատրաստ է համագործակցել պետության հետ՝ համատեղ ջանքերով լուծելու ոլորտում առաջացած խնդիրները, նպաստելու մեր երկրում գյուղատնտեսության առաջընթացին։


«Թվային գործիքները՝ դեպի կայուն և դիմակայուն գյուղատնտեսական արտադրություն տանող ճանապարհին» թեմայով զեկույցով հանդես է եկել Վայհենշտեֆան-Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանի պրոֆեսոր Պատրիկ Նոակը՝ ներկայացնելով Գերմանիայի ունեցած փորձը և զարգացման տենդենցներն այս ուղղությամբ։


Համաժողովի շրջանակում նաև ներկայացվել է «Կայուն գյուղատնտեսություն հայկական պլատֆորմ»՝ sapa.am կայքը։ Այնուհետև անցկացվել են մի շարք թեմատիկ սեսիաներ և ներկայացումներ, որոնք ընդգրկել են ոլորտի ամենաարդիական հարցերը՝ կլիմայական խելամիտ գյուղատնտեսությունից մինչև գիտելիքի փոխանցում և փոխանակում, արհեստական բանականության և թվային տեխնոլոգիաների կիրառություն գյուղատնտեսությունում, ոլորտի մարտահրավերների հաղթահարում և այլ թեմաներ։


Համաժողովը կազմակերպվել է Ավստրիական զարգացման գործակալության և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի կողմից։

Լրահոս

ՈՒՂԻՂ․ Արցախի անկախության օրն է. պաշտոնյաներն այցելում են Եռաբլուր
Գագիկ Խաչատրյանը 2 ամսով կալանավորվեց
Ինչո՞ւ չեն վճարվում մայրության նպաստները․ Նիկոլ Փաշինյանը խաբել է․ մաս 238․ «Ժողովուրդ»
ԱԱԾ-ում բունտ է հասունանում, համակարգը դիմադրում է Փաշինյանի ապօրինություններին․ «Հրապարակ»
Իշխանությունը փորձում է վախեցնել համայնքապետերին․ «Հրապարակ»
«Հրապարակ»․ Արցախի քաղաքական վերնախավն անհամբեր սպասում է
Արգամ Աբրահամյանի գործով նախաքննությունն ավարտին է մոտենում․ գործը կուղարկվի դատարան․ «Ժողովուրդ»
Բացահայտվել է՝ ով է կազմակերպել Թուփաք Շաքուրի սպանությունը
Վրաստանի Չալաադի սառցադաշտի մոտ գտնվող գետում հայտնաբերվել է 20-ամյա զբոսաշրջիկի մարմինը
Կալանավորվել է Ճամբարակի զորամասի շտաբի պետը
Ինչ պայմաններ է Պուտինը ներկայացրել Փաշինյանին
ՔՊ-ականները թող մանդատները դնեն, ես ինչո՞ւ դնեմ. իմ թիմակիցները ինձ չեն ճնշել (տեսանյութ)
Փաշինյանն ու Պուտինը քննարկումը կշարունակեն փակ դռների հետևում․ ինչով ավարտվեց հանդիպման բաց հատվածը
Ադրբեջանը խոսում է ոչ թե խաղաղության, այլև Հայաստանի կապիտուլյացիայի մասին․ Հրաչյա Արզումանյան (տեսանյութ)
Օնլայն «կոնֆերանս հավաքներ», «օրենքով գողեր»․ ինչով է զբաղվել տնային կալանքում գտնվող վանաձորցին
Փաշինյան-Պուտին հանդիպում․ ի՞նչ է քննարկվելու. Էրդողանի կոշտ ուղերձը․ տարածաշրջանը գին է վճարում (տեսանյութ)
2026թ-ի Փաշինյանը չի խաբում․ չգնայի՛ք, չընտրեի՛ք իրեն․ Զոհրաբյան (տեսանյութ)
ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանն ազատվել է տնային կալանքից. «Հրապարակ»
Շտապ
Երևանում մի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել 4 հոգու, հայտնաբերվել է բեյսբոլի մահակ
Նոր մեկնարկ՝ մեծ նպատակներով Գիտելիքի օրը՝ Պլեխանովի անվան ՌՏՀ-ի Երևանի մասնաճյուղում (լուսանկարներ)

Լրացուցիչ նորություններ

...

ՈՒՂԻՂ․ Արցախի անկախության օրն է. պաշտոնյաներն այցելում են Եռաբլուր

Փաշինյան-Պուտին հանդիպում․ ի՞նչ է քննարկվելու. Էրդողանի կոշտ ուղերձը․ տարածաշրջանը գին է վճարում (տեսանյութ)

Նոր մեկնարկ՝ մեծ նպատակներով Գիտելիքի օրը՝ Պլեխանովի անվան ՌՏՀ-ի Երևանի մասնաճյուղում (լուսանկարներ)

Իրանը նախազգուշացրել է ԱՄՆ-ին․ «Ռուսական երկաթուղիները» հակադարձում է Փաշինյանին (տեսանյութ)

Երկաթուղային գծերը խաղերի, զբոսանքի և ժամանցի վայր չեն. ՀԿԵ-ն հայտարարություն է տարածել

ՌԴ-ն կարող է վերականգնել Հայաստանի երկաթուղին․ Միրզոյան. Թրամփի կտրուկ որոշումը՝ Իրանի հարցով

Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի

Հայտնի է՝ որ հասցեներում կդադարեցվի էլեկտրամատակարարումը

Այսօր սեպտեմբերի 1-ն է՝ Գիտելիքի և դպրության օրը

Հրապարակվել է աշխարհի ամենահզոր անձնագրերի վարկանիշը․ ո՞ր տեղում է Հայաստանը

Փրկարարները դժվարանցանելի տեղանքից դուրս են բերել քաղաքացուն

Չափաքանակից ավելի որս՝ ԲԸՏՄ-ն առգրավել է 2 որսորդական հրացան

ՀՀ-ն ինքը չէր պաշտպանում Ղարաբաղը․ Ջաբարով․Հյուսիսային Կորեան սպառնում է ԱՄՆ-ին ամենակոշտ պատասխանով (տեսանյութ)

Փաշինյանն ա ասում՝ սաղին բոմժ եմ սարքելու․ հենա ինձ տնից հանում են. Քաղաքացի (տեսանյութ)

Էրեխեն գետնին ընկած՝ թպրտում էր»․ տարեց կինը արցունքն աչքերին դիմում է իշխանությանը (տեսանյութ)

Թող ինձ ապրելու տեղով ապահովեն, որ 5 անչափահաս երեխաներիս պահեմ, պրոբլեմ չկա տարածքը տամ իրենց (տեսանյութ)

Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի Արաբկիր վարչական շրջանում և 6 մարզերում

Ոչ սթափ վիճակում գտնվող 28-ամյա կինը դանակահարել է մի տղամարդու, որը մահացել է. ՆԳՆ

Ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով