Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Նոր մեկնարկ՝ մեծ նպատակներով Գիտելիքի օրը՝ Պլեխանովի անվան ՌՏՀ-ի Երևանի մասնաճյուղում (լուսանկարներ)


Սեպտեմբերի 1-ին Գ. Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղում հանդիսավորությամբ մեկնարկեց նոր ուսումնական տարին։

 


Այս ուսումնական տարին առանձնահատուկ է և հոբելյանական․ 2027 թվականին նշվելու է Պլեխանովի անվան ՌՏՀ-ի 120-ամյակը, իսկ Երևանի մասնաճյուղը կնշի իր հիմնադրման 25-ամյակը։

 


Նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ ուսանողներին շնորհավորեց մասնաճյուղի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու, ՌԴ կրթության պատվավոր աշխատող Թամարա Վարդանյանը։

 


 «Երևանի մասնաճյուղը պարզապես կրթական հաստատություն չէ։ Այն առանձնահատուկ միջավայր է, որտեղ միահյուսվում են հայկական և ռուսական կրթական լավագույն ավանդույթները։ Սակայն մեր գլխավոր ձեռքբերումը մարդիկ են՝ մեր դասախոսները, ուսանողներն ու աշխատակիցները», – նշեց Թամարա Վարդանյանը։


Միջոցառման պատվավոր հյուրն էր ՀՀ-ում ՌԴ դեսպանության խորհրդական, Հայաստանում ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Միխայիլ Վոժդաևը։

 


«Գ. Վ. Պլեխանովի անվան համալսարանը Ռուսաստանի առաջատար տնտեսական բուհերից է, իսկ Երևանի մասնաճյուղն այս տարիների ընթացքում ապացուցել է, որ արժանիորեն ներկայացնում է մայր բուհը և բարձր մակարդակով տնտեսագիտական կադրեր է պատրաստում Հայաստանի համար», – նշեց Միխայիլ Վոժդաևը։


Ուսանողներին շնորհավորեցին նաև Հայաստանում Ռուսական տան ղեկավարի տեղակալ Եկատերինա Անդրեևան և Երևանում Մոսկվայի տան ներկայացուցիչ Մարիա Ամարյանը։ Հյուրերը մաղթեցին ուսանողներին հաջողություններով, նոր ձեռքբերումներով և վառ հաղթանակներով լի ուսումնական տարի։

 


Տոնական միջոցառման երաժշտական կարևոր դրվագներից էր մասնաճյուղի շրջանավարտ Միքայել Մանուկյանի ելույթը։ Նրա կատարումները՝ Առնո Բաբաջանյանի սիրված մեղեդիների հիման վրա, տոնին հաղորդեցին առանձնահատուկ ջերմություն ու հուզականություն՝ միավորելով հայկական երաժշտական ժառանգությունն ու երիտասարդական ոգին։

 


Օրն ավարտվեց մասնաճյուղի ամենահուզիչ ավանդույթներից մեկով։ Առաջին կուրսեցիներն իրենց կուրսղեկների ուղեկցությամբ անցան կարմիր գորգով՝ կատարելով իրենց առաջին քայլը ուսանողական կյանքում և դառնալով մեծ պլեխանովական ընտանիքի լիիրավ մասը։


Մաղթում ենք բոլոր ուսանողներին, դասախոսներին և աշխատակիցներին հաջող, արդյունավետ և նոր ձեռքբերումներով լի ուսումնական տարի

Լրահոս

6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Պապիկյանի երկրորդ դեղին քարտը
«Հրապարակ»․ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է
Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»
Զենքի ազատ վաճառքը կխստացվի՞․ կրակոցներն ու զինված միջադեպերը չեն դադարում․ «Ժողովուրդ»
Հայտնի երգչուհին նկարահանվել է կինոնկարում
5300-ամյա «սառցե մարդը» և սառույցի տակ թաքնված այլ գաղտնիքներ (լուսանկարներ)
Զգացմունքներս խեղդում են․ բայց խոսքս հատուկ ուղղում եմ բոլոր հայրերին. Քերոբյան
Իրանը հավանաբար նավթի հայտնաբերումից ի վեր առաջին անգամ նավթ չունի․ Բեսենթ
Նեթանյահուին պարտություն է սպառնում Իսրայելում անցկացվելիք ընտրություններում. Bild
Իրանի նախագահը ժամանել է Ռուսաստան
Բժիշկը նշել է՝ որ մթերքները խորհուրդ չի տրվում օգտագործել դատարկ ստամոքսին
Թամարա Գլոբան անվանել է կենդանակերպի այն նշանները, որոնք կազատվեն բազմաթիվ խնդիրներից հոկտեմբերի վերջին օրերին
Սպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին
Փաշինյանը գործարք է առաջարկում ընդդիմությանը. մանդատ չե’ք ունենա, եթե ինձ չտաք ձայն. Նահապետյան (տեսանյութ)
Կարևոր
ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում են
Մեսսին ներկա չի լինի «Ոսկե գնդակի» հանձնման արարողությանը
Ողբա՜մ քեզ, Հյուսիսային Կորեայում էլ է իշխանությունը որոշում՝ ով լինի ընդդիմություն․ Աղազարյան (տեսանյութ)
Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր
Տիկնիկ «ամուսին», փողոցային քաոս և Boeing-ի վտանգավոր միջադեպ․ աշխարհի ուշագրավ կադրերը (տեսանյութ)

Լրացուցիչ նորություններ

...

Սպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին

ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում են

Ընտանիքներ են մտնում, սպառնում, շանտաժի ենթարկում, կալանավորում․ սա դեռ ընտրությո՞ւն է». Տիգրան Աբրահամյան

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Ջուր չի լինելու. Հասցեներ

ԿԸՀ-ում ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն

Շնաձկներ, փոթորիկներ ու ուժեղ հոսանքներ․ մարզուհին 111 օրում լողացել է 1448 կմ

Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից

5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին

Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնականը COP17-ի շրջանակում կժամանի Հայաստան

Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 800 բեռնատար է կուտակվել

Ավարտվել է 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

Բագրատ Սրբազանը կիրակի կմեկնի Իջևան՝ մասնակցելու ՏԻՄ ընտրություններին

ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել

Ադրբեջանցի հովիվը հատել է ՀՀ սահմանը․ որտե՞ղ է նա այս պահին

Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմին

Շվեդիայում առաջին անգամ հայտնաբերվել է դեղին տենդ տարածող մոծակ

Ամպերից վեր. Պլեխանովի անվան համալսարանի դրոշը՝ Արագածի գագաթին

Չի՛ կարող լինել խաղաղություն, եթե դրա լուծումները չեն տրվում. Նարե Արամյան