Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Վաղինակ Գալուստյանը վերընտրվել է ԵՕՀՊՄ քոլեջի տնօրենի պաշտոնում

Օրերս Վաղինակ Գալուստյանը վերընտրվեց ԵՕՀՊՄ քոլեջի տնօրենի պաշտոնում, շնորհավորելով նրան, ամփոփեցինք պաշտոնավարման հինգ տարին՝ հինգ հարցում/։


Պաշտոնավարման տարիներին հանրահայտ մարզիկն ու տնօրենը ընդհանրություն գտա՞ն, ո՞րն էր Ձեր բացահայտումը, որ արեցիք։


Մարզական անցած ուղին օգնեց ինձ պաշտոնավարել և բարեխղճորեն իրականացնել ստանձնած պարտավորությունս։ Այս առումով ընդհանուր եզրեր գտանք․ մեկը լրացրեց մյուսին։ Աշխատանքը պայքար է, այն նմանեցնում եմ սպորտին, որտեղ կա նպատակ, նվիրում և հաղթանակ։ Լինելով քոլեջի շրջանավարտ, ապա աշխատակից՝ այդ տարիներին թերևս չեմ գնահատել ԵՕՀՊՄ քոլեջի ներուժը, չեմ պատկերացրել, որ կարող եմ այսքան կապվել վերջինիս ու սիրել։ Բացահայտեցի իմ մեծ սերը քոլեջի հանդեպ։


Ընդգծե՛ք մարզադպրոցի ձեռքբերումները։ Ո՞րն է այն սկզբունքը, որ կցանկանայիք, որ ամրապնդվեր մարզիկի ենթագիտակցության մեջ։


Ձեռքբերումները շատ են, բայց ուզում եմ կարևորել մի իրողություն․ տասնամյակներ շարունակ այս մարզադպրոցը հանրությանը հայտնի էր որպես գիշերօթիկ դպրոց։ Դա դրոշմ էր, որից մեզ հաջողվեց ձերբազատվել և արդյունավետ աշխատանքի շնորհիվ ձեռք բերել մարզաուսումնական քոլեջի համբավ։ Կարևորում եմ բարեկարգ պայմաններ, հարուստ ուսումնամարզական բազա ունենալը, ինչը նախ թույլ է տալիս մեր մարզիկների համար ստեղծել նպաստավոր միջավայր, ապա հյուրընկալել միջազգային հավաքական թիմերի, անցկացնել մրցաշարեր, կազմակերպել ուսումնամարզական ճամբարներ։


ԵՕՀՊՄ քոլեջի սանը պետք է լինի կիրթ ու կոփված․ ուսումը և սպորտը չպետք է տարանջատել։ Դրանք պետք է լինեն նույն հարթության վրա․ սա մեր ռազմավարության հենքերից մեկն է, որով ձևավորվում է հասարակության դիմագիծը։ Քոլեջի դերի կարևորության գիտակցումն է, որ պետք է ունենա յուրաքանչյուր սովորող, ինչը կնպաստի նրա մարզական և գիտակցական մակարդակի բարձրացմանը՝ հանդիսանալով կյանքի դրական ուղենիշ։


Հաղթանակի հիմքը պայքարն է, Ձեր սանը պատրա՞ստ է կերտել այդ հաղթանակը, և ի՞նչ է արվում նրա ազգային ինքնագիտակցությունը բարձրացնելու համար։


Ունենք 700 սովորող, պարզ է՝ բոլորը չէ, որ կդառնան Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոներ, բայց կարող են լինել կիրթ, կոփված ու դաստիարակված։ Արվում է հնարավոր ամեն բան, որ մեր շրջանավարտը դառնա երկրին պիտանի մարդ, իսկ ով կունենա պայքարի ջիղ, նա կձգտի և կհասնի գիտակցված հաղթանակի։ Քոլեջում կազմակերպվող գրական-գեղարվեստական միջոցառումները, հանդիպումները, պատմամշակութային վայրեր այցերը նպաստում են մատաղ սերնդի ազգային ինքնագիտակցության բարձրացմանը։ Պարոն Գալուստյան, ավարտվեց Ձեր պաշտոնավարման առաջին շրջափուլը․ ասում են՝ ամեն ավարտ սկիզբն է մի նորի․ ի՞նչ սպասենք այդ նորից։


Հագեցած շրջան էր․ պաշտոնավարման առաջին իսկ օրվանից մտածել և մինչ օրս մտածում եմ քոլեջը ժամանակակից դարձնելու, նյութատեխնիկական բազայով զինելու մասին։ Ի սկզբանե ուշադրությունս կենտրոնացած է եղել շինաշխատանքների վրա․ վերանորոգվել են խաղային բաց մարզադաշտերը, ծանրամարտի մարզադահլիճը, ճաշարանը, կառուցվել է երկու բաց մարզահրապարակ, նորակառույց հյուրանոցային համալիր, ընթանում է ըմբշամարտի մարզադահլիճի հիմնանորոգումը։ Փուլային ընթացքում է ձյուդոյի և բռնցքամարտի մարզադահլիճների վերանորոգումը, կունենանք խաղային մարզաձևերի միջազգային չափորոշիչներին համապատասխան նորակառույց մարզադահլիճ, որը կապահովի մեծ մրցաշարեր։ Կվերանորոգվի հանրակացարանի հին մասնաշենքը, որը կհյուրընկալի օտարերկրյա 100-120 մարզիկի, իսկ միջին մասնագիտական բաժնի լսարանները կապահովվեն նոր գույքով, կունենանք գիտահետազոտական, գիտամեթոդական բժշկական կենտրոն, որտեղ մարզիկները բուժվերականգնողական փուլ կանցնեն։ Այս կառույցները կամբողջացնեն քոլեջի ողջ հմայքը, կնպաստեն նրա միջազգային ճանաչմանը, բայց որ ամենակարևորն է՝ մարզական հարուստ բազան կնպաստի մեր սաների նոր հաղթանակներին։ Ծավալուն աշխատանք է կատարվել և կատարվում ԵՕՀՊՄ քոլեջում, որի համար մեր երախտագիտությունն ենք հայտնում ՀՀ Կառավարությանը, ԿԳՄՍ նախարարին, ՀԱՕԿ-ին, ինչպես նաև մարզական ՊՈԱԿ-ներին։ Ո՞րն է հաջողության գրավականը։


Կարևորում եմ ստանձնած պարտավորության գիտակցումը, առավել ևս, երբ այն ասոցացվում է մատաղ սերնդի դաստիարակության հետ։ Ուրախ եմ, որ մեր աշխատանքը հանրությանը հավատ է ներշնչում, սովորողների թվի աճն այդ մասին է խոսում, ուստի նրանց հուսախաբ անելու իրավունք չունենք։ ՀՀ մարզական ֆեդերացիաների և մարզադպրոցների դերը ևս մեծ է մեր աշխատանքում․ նրանց հետ սերտ համագործակցության շնորհիվ մենք ունենք մարզիկների աննախադեպ ներհոսք ՀՀ մարզերից։ Հանդիսանալով Հայաստանի հավաքական թիմերը սնուցող երակներից մեկը՝ քոլեջն ապահովում է մարզաշխարհի սերնդափոխությունը, որտեղ կոփվում ու մարզվում է մի սերունդ, որի նվաճումները փառք ու պատիվ են բերում և՛ քոլեջին, և՛ հայրենիքին, և՛ հայ ժողովրդին։


🇦🇲ԵՕՀՊՄ քոլեջի աշխատակազմը իմ հավաքական թիմն է, ես՝ մարզիչը, ինչպես պատրաստեմ, այնպես էլ կլինի արդյունքը, իսկ հաջողությունը մեր միասնության, թիմային աշխատանքում է։ Իրագործված յուրաքանչյուր ծրագիր համարում եմ հաղթանակ, որտեղ ներդրված է գիտակից միտք, անխոնջ նվիրում և անսահման սեր։

Լրահոս

ԱԱԾ-ում բունտ է հասունանում․ Փաշինյանը սպառնում է զանգվածային ազատումներով
Մահացել է հայտնի բլոգերի ամուսինը
Մարդու իրավունքները այսօրվա եվրաբյուրոկրատների համար ոչ թե արժեքներ են, այլ սակարկման ենթակա «ապրանք». Աշոտյան
Ժողովուրդը չի փակել Արցախի հարցը. Մենուա Սողոմոնյան
Նիկոլ Փաշինյանը Արցախի գլուխը կերավ, հիմա էլ անցել է Հայաստանին. Գառնիկ Դանիելյան
Մենք այս պահին պայքարում ենք արցախահայության վերադարձի իրավունքի մասին. Բալայան
Նիկոլն այն մարդը չէ, որ ասի` Արցախը հայկակա՞ն է, թե՞ ոչ. Իշխան Սաղաթելյան
Ռուս սահմանապահների հեռանալուց հետո իրավաբանորեն վերանալու է հայ–թուրքական սահմանը. Ղազարյան
ՈՒՂԻՂ․ Արցախի անկախության օրն է. պաշտոնյաներն այցելում են Եռաբլուր
Գագիկ Խաչատրյանը 2 ամսով կալանավորվեց
Ինչո՞ւ չեն վճարվում մայրության նպաստները․ Նիկոլ Փաշինյանը խաբել է․ մաս 238․ «Ժողովուրդ»
ԱԱԾ-ում բունտ է հասունանում, համակարգը դիմադրում է Փաշինյանի ապօրինություններին․ «Հրապարակ»
Իշխանությունը փորձում է վախեցնել համայնքապետերին․ «Հրապարակ»
«Հրապարակ»․ Արցախի քաղաքական վերնախավն անհամբեր սպասում է
Արգամ Աբրահամյանի գործով նախաքննությունն ավարտին է մոտենում․ գործը կուղարկվի դատարան․ «Ժողովուրդ»
Բացահայտվել է՝ ով է կազմակերպել Թուփաք Շաքուրի սպանությունը
Վրաստանի Չալաադի սառցադաշտի մոտ գտնվող գետում հայտնաբերվել է 20-ամյա զբոսաշրջիկի մարմինը
Կալանավորվել է Ճամբարակի զորամասի շտաբի պետը
Ինչ պայմաններ է Պուտինը ներկայացրել Փաշինյանին
ՔՊ-ականները թող մանդատները դնեն, ես ինչո՞ւ դնեմ. իմ թիմակիցները ինձ չեն ճնշել (տեսանյութ)

Լրացուցիչ նորություններ

...

Մահացել է հայտնի բլոգերի ամուսինը

Ժողովուրդը չի փակել Արցախի հարցը. Մենուա Սողոմոնյան

Մենք այս պահին պայքարում ենք արցախահայության վերադարձի իրավունքի մասին. Բալայան

Ռուս սահմանապահների հեռանալուց հետո իրավաբանորեն վերանալու է հայ–թուրքական սահմանը. Ղազարյան

ՈՒՂԻՂ․ Արցախի անկախության օրն է. պաշտոնյաներն այցելում են Եռաբլուր

Փաշինյան-Պուտին հանդիպում․ ի՞նչ է քննարկվելու. Էրդողանի կոշտ ուղերձը․ տարածաշրջանը գին է վճարում (տեսանյութ)

Նոր մեկնարկ՝ մեծ նպատակներով Գիտելիքի օրը՝ Պլեխանովի անվան ՌՏՀ-ի Երևանի մասնաճյուղում (լուսանկարներ)

Իրանը նախազգուշացրել է ԱՄՆ-ին․ «Ռուսական երկաթուղիները» հակադարձում է Փաշինյանին (տեսանյութ)

Երկաթուղային գծերը խաղերի, զբոսանքի և ժամանցի վայր չեն. ՀԿԵ-ն հայտարարություն է տարածել

ՌԴ-ն կարող է վերականգնել Հայաստանի երկաթուղին․ Միրզոյան. Թրամփի կտրուկ որոշումը՝ Իրանի հարցով

Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի

Հայտնի է՝ որ հասցեներում կդադարեցվի էլեկտրամատակարարումը

Այսօր սեպտեմբերի 1-ն է՝ Գիտելիքի և դպրության օրը

Հրապարակվել է աշխարհի ամենահզոր անձնագրերի վարկանիշը․ ո՞ր տեղում է Հայաստանը

Փրկարարները դժվարանցանելի տեղանքից դուրս են բերել քաղաքացուն

Չափաքանակից ավելի որս՝ ԲԸՏՄ-ն առգրավել է 2 որսորդական հրացան

ՀՀ-ն ինքը չէր պաշտպանում Ղարաբաղը․ Ջաբարով․Հյուսիսային Կորեան սպառնում է ԱՄՆ-ին ամենակոշտ պատասխանով (տեսանյութ)

Փաշինյանն ա ասում՝ սաղին բոմժ եմ սարքելու․ հենա ինձ տնից հանում են. Քաղաքացի (տեսանյութ)

Էրեխեն գետնին ընկած՝ թպրտում էր»․ տարեց կինը արցունքն աչքերին դիմում է իշխանությանը (տեսանյութ)

Թող ինձ ապրելու տեղով ապահովեն, որ 5 անչափահաս երեխաներիս պահեմ, պրոբլեմ չկա տարածքը տամ իրենց (տեսանյութ)