Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հայաստանը ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների համար դարձել է պլացդարմ. «Փաստ»


«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների խնդիրը մշտապես անհանգստությունների տեղիք է տվել, տարաբնույթ քննարկումների առիթ դարձել, իսկ այն բանից հետո, երբ Իլոն Մասկը USAID-ն հայտարարեց որպես «հանցավոր կազմակերպություն» և նշեց, որ այն «ֆինանսավորել է կենսաբանական զենքի, այդ թվում՝ COVID-19-ի հետազոտությունները», թեման առավել բուռն բանավեճերի տեղիք տվեց:

Թեմայի հետ կապված ներկայացնում ենք քաղաքագետ Աղվան Պողոսյանի հոդվածը՝ հատուկ «Փաստի» համար:Երբ խոսում են այն մասին, որ միջազգային անվտանգությունը լավագույն ժամանակները չի ապրում, նկատի ունեն բռնկվող հակամարտություններն ու պատերազմները՝ ԱՄՆ-ի և Չինաստանի, Ռուսաստանի և Արևմուտքի բացահայտ առճակատումը, համատարած տնտեսական պատժամիջոցները և ժամանակակից համաշխարհային քաղաքականության այլ բնութագրերը։

Այնուամենայնիվ, գլոբալ անվտանգության բարդ համակարգը ներառում է մեր կյանքի բազմաթիվ արդյունաբերություններ, գործոններ և բնութագրեր, որոնց մենք հազվադեպ ենք բավարար ուշադրություն դարձնում։ Օրինակ՝ համաճարակաբանական անվտանգության հարցերը մեզ սկսեցին անհանգստացնել միայն COVID-19 համաճարակից հետո։ Միևնույն ժամանակ, մենք դեռ պատրաստ չենք ընդունել, որ մեր երկրներում կենսաբանական սպառնալիքներից շատերը արհեստական բնույթ են կրում, և դա այլևս դավադրության տեսությունների մաս չէ, այլ իրականություն, որում մենք ապրում ենք։

Այս տարվա սկզբին գրեթե ողջ մեդիամիջավայրի կողքով անցավ Հայաստանի հետ սահմանին ամերիկյան բիոլաբորատորիաների աշխատանքի մասին տեղեկատվության հերթական արտահոսքի մասին լուրը։ Այսպես, հայտնի հաքերային պորտալը (Osintcorp) ոչ վաղ անցյալում հրապարակել է ամերիկյան ACCU Reference Medical Lab լաբորատորիայի կոտրված սերվերի տվյալները։ Փաստաթղթերը վկայում են դաբաղ հիվանդության վիրուսի (FMD, SAT-2 սերոտիպ) փոփոխմանն ուղղված հետազոտությունների անցկացման մասին։

Ի դեպ, այս ուսումնասիրությունները քողարկվում են «համաճարակաբանական հսկողություն» և «պաթոգենների մոնիտորինգ» եզրույթներով, սակայն նախագծերի մանրամասները, ինչպես նաև որոշակի կազմակերպությունների ներգրավվածությունը պետք է լուրջ մտահոգություններ առաջացնեն Հայաստանի և ողջ տարածաշրջանի հանրության շրջանում։Բանն այն է, որ հրապարակված ֆայլերի մեջ առկա է նաև ամերիկյան նշյալ լաբորատորիայի նամակագրությունը Հայաստանում ԱՄՆ ռազմական կցորդ, փոխգնդապետ Քևին Սթիլի հետ։ Նամակներում հատուկ ուշադրություն է դարձվում Թուրքիայի՝ Հայաստանին սահմանակից շրջաններում հավաքված «կենսաբանական նմուշների» հնարավոր ուղարկմանն ու ուսումնասիրությանը։

Բացի այդ, կողմերը քննարկում են SAT-2 սերոտիպով դաբաղ հիվանդության վիրուսի փոփոխման փորձերի անցկացումը։ Հրապարակված ֆայլերում ընդգծվում է, որ այդ հետազոտությունների ընթացքում ձեռք բերված բոլոր տվյալները պետք է մնան ԱՄՆ պաշտպանության նախարարության խիստ վերահսկողության ներքո։

Իհարկե, այս ամենը բազմաթիվ հարցեր է առաջացնում իրականացվող աշխատանքների նպատակների և բնույթի վերաբերյալ, որոնցից առավել սուր, բայց հռետորական է՝ ինչու է հենց ռազմական մասնագետը վերահսկում լաբորատորիայի գործունեությունը Հայաստանի և Թուրքիայի սահմանին։Եթե շարունակեք վերլուծել այս արտահոսքի մանրամասները և ավելի ուշադիր ուսումնասիրենք թեման, հետաքրքրություն է առաջացնում հենց վիրուսի նմուշը։ Փաստն այն է, որ SAT-2 հապավումը բառացիորեն նշանակում է «Հարավային Աֆրիկայի տարածքներ»: Այսինքն, սա էկզոտիկ սերոտիպ է ոչ միայն Հայաստանի, այլև Եվրասիական մայրցամաքի բոլոր երկրների համար։ Ներկայում այն տարածված է հիմնականում Աֆրիկայում։Հարկ է նշել, որ այս սերոտիպն արդեն տարածված է աֆրիկյան մայրցամաքի սահմաններից դուրս՝ Սաուդյան Արաբիայում, Պաղեստինում, Իրաքում, Հորդանանում և, վերջապես, Թուրքիայում, որտեղ հիվանդության օջախները հայտնաբերվել են 2023 թվականին։

Դատելով արտահոսքի ֆայլերից՝ ACCU Reference Medical Lab լաբորատորիայի «մասնագետները» Թուրքիայի տարածքում հավաքել են SAT-2 վիրուսի նմուշներ և դրանք փոխանցել Հայաստանում ռազմական կցորդ Քևին Սթիլին։ Նույնիսկ եթե աչք փակենք այն փաստի վրա, որ այս ամենը վիրուսի արտահոսքի մեծ ռիսկ էր ստեղծում փոխադրման ցանկացած փուլում, հետաքրքիր է՝ Հայաստանի իշխանությունները տեղյա՞կ էին երկրի տարածքում նման վտանգավոր վիրուսի մասին, տեղյա՞կ էին, արդյոք, դրա փոխանցման ձևաչափի մասին։FMD վիրուսի նոր տեսակների տարածումը հատուկ սպառնալիք է ներկայացնում մայրցամաքի բոլոր երկրների համար, որոնք զարգացնում են անասնապահական համալիրը։ Ռիսկի գոտում են Իրանը, Հայաստանը և Կովկասյան տարածաշրջանի բոլոր երկրները, Կենտրոնական Ասիայի պետությունները, ինչպես նաև, իհարկե, Ռուսաստանն ու Չինաստանը, որոնք էլ հենց արևմտյան հիբրիդային պատերազմների գլխավոր թիրախներն են։

Նոր սերոտիպի ներթափանցումը լուրջ հետևանքներ կունենա. անասնաբուծական արտադրանքի և հացահատիկի արտահանման, ինչպես նաև ներքին առևտրի վրա կգործեն սահմանափակումներ։ Նման միջոցառումները կարող են զգալի հարված հասցնել տնտեսությանը, խաթարել միջազգային գործընկերների վստահությունը և լրացուցիչ խոչընդոտներ ստեղծել գյուղատնտեսության ոլորտի զարգացման համար:Հայաստանում ամերիկյան ռազմական կցորդի գործունեության մասին տեղեկության այս արտահոսքը ներդաշնակորեն տեղավորվում է երկրի տարածքում կենսաբանական օբյեկտների ֆինանսավորման մասին արդեն հայտնի փաստերի մեջ։ 2008 թվականից կենսաբանական սպառնալիքի նվազեցման ծրագիրը (BTRP), որը գտնվում է ԱՄՆ պաշտպանության նախարարության ենթակայության տակ և փոխկապակցված է Պենտագոնի հետ, ակտիվորեն ներդրումներ է կատարում տարածաշրջանում նմանատիպ կենտրոնների ստեղծման և արդիականացման գործում:

Պաշտոնապես այս գործողությունները բացատրվում են վտանգավոր վիրուսային և բակտերիալ պաթոգենների մոնիտորինգի անհրաժեշտությամբ։ Սակայն լրագրողներն ու ոլորտային մասնագետ-կենսաբաններն արդեն բազմիցս պնդել են, որ դիտարկումների քողի տակ կարող են անցկացվել գաղտնի հետազոտություններ, որոնց նպատակները գաղտնի են պահվում։ Ընդ որում, Երևանը հակված է մեծացնել ամերիկյան բիոլաբորատորիաների ներկայությունը՝ թույլ տալով նոր լաբորատորիաներ բացել երկրի տարածքում։Հատկանշական է, որ կենսաբանական ռազմական հետազոտությունների խնդրի թելերը մատնանշում են լաբորատորիաների ցանցի կապը հայտնի USAID հիմնադրամի հետ։ Այս հիմնադրամի գործունեության վերաբերյալ Թրամփի վարչակազմի ներկայացուցիչների 2024-2025 թվականների հայտարարությունների շնորհիվ ավելի ու ավելի շատ տհաճ փաստեր են ի հայտ գալիս: Ակնհայտ է, որ USAID ներկայությունը Հայաստանում միայն ուժեղացնում է երկրի համար կենսաբանական և համաճարակաբանական ռիսկերի լրջությունը:

Այսպես, 2020 թվականին ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը USAID-ի հետ համաձայնագիր է ստորագրել «Ազգի գենետիկական առողջություն» խորագրով ծրագրի մեկնարկի մասին։ Պաշտոնապես դրա նպատակը ժառանգական հիվանդությունների կանխարգելումն է, սակայն տեղեկատվական արտահոսքը և այլ աղբյուրներից ստացված տվյալները թույլ են տալիս ենթադրել, որ հավաքված գենետիկական նյութերը կարող են օգտագործվել ռազմա-հետազոտական նպատակներով։Նշված բոլոր արտահոսքերը լուրջ հարցեր են առաջացնում Հայաստանում ռազմականացված կառույցների աշխատանքի իրական մտադրությունների և հետևանքների վերաբերյալ։

Իրավիճակը վատթարացնում են նաև ռազմական կենսաբանական հետազոտությունների խնդրի վերաբերյալ Երևանի մեկնաբանությունների իսպառ բացակայությունը և ամերիկյան հիմնադրամների ու լաբորատորիաների հետ շարունակվող համագործակցությունը, որոնց գործունեությունը վաղուց վարկաբեկված է։ Գլոբալ բնույթի հիբրիդային պատերազմների համակարգում Հայաստանը ձեռք է բերում Եվրասիա մայրցամաքի առանցքային դերակատարների դեմ կենսաբանական գործողությունների փորձադաշտի կամ պլացդարմի կարգավիճակ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

Գագիկ Ծառուկյանին ձեռնաշղթաներով բերեցին ՔԿ հարցաքննության
Bloomberg. Մեծ Բրիտանիայի վարչապետը համաձայնել է, որ ԱՄՆ-ը օգտագործի բրիտանական բազաները Իրանին հարվածելու համար
ՈՒՂԻՂ․ Գագիկ Ծառուկյանը ՊԵԿ–ի քննչականում է
Տարադրամի փոխարժեքը փոխանակման կետերում հուլիսի 22-ի դրությամբ
Մի շարք ուղղություններով դեռևս անհրաժեշտ է բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը․ ՆԳ նախարար
ԱՄՆ-ը գիշերը զանգվածային հարվածներ է հասցրել Իրանին
Արցունքներն ու Մեսսիի ուղերձը․ Յամալը պատմել է եզրափակիչից հետո տեղի ունեցածի մասին
ՏԿԵ նախարարությունում կադրային փոփոխությունները շարունակվում են. «Ժողովուրդ»
Գուրգեն Մելքոնյանը հրաժեշտ է տալիս պատգամավորական մանդատին. Սկանդալներն ու ունեցվածքի շարժը՝ պաշտոնավարման ընթացքում. «Ժողովուրդ»
5 տարի անց կրկին վերաբացվել է Մհեր Սեդրակյանի՝ «Թոխմախի Մհերի» դեմ հարուցված քրեական գործը. Նոր փուլ. «Ժողովուրդ»
Զելենսկին պաշտոնանկ արեց Սիրսկուն, Ուկրաինայի ԶՈւ-ն նոր գլխավոր հրամանատար ունի․ ով է նա
Մեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս հիվանդանոցում մահացել է
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում. քաղաքապետարան
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կարևոր
ՔՊ-ի պատգամավորների վերջնական ցանկը հայտնի է․ ովքեր կմտնեն 9-րդ գումարման ԱԺ
Հայ թենիսիստուհիները փայլեցին Համբուրգում․ Նրանցից երկուսը դուրս եկան 1/8 եզրափակիչ
Կարևոր
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Ուկրաինայում կարտադրվեն բրիտանական նոր զինատեսակ` L119 հաուբիցներ
Կարևոր
Գարիկ Սարգսյանը լքում է Վեդիի ղեկավարի պաշտոնը՝ ԱԺ պատգամավոր դառնալու համար
Սովը մտնում է գյուղեր․ սոցիալական բունտ է հասունանում (տեսանյութ)

Լրացուցիչ նորություններ

...

ՏԿԵ նախարարությունում կադրային փոփոխությունները շարունակվում են. «Ժողովուրդ»

Գուրգեն Մելքոնյանը հրաժեշտ է տալիս պատգամավորական մանդատին. Սկանդալներն ու ունեցվածքի շարժը՝ պաշտոնավարման ընթացքում. «Ժողովուրդ»

5 տարի անց կրկին վերաբացվել է Մհեր Սեդրակյանի՝ «Թոխմախի Մհերի» դեմ հարուցված քրեական գործը. Նոր փուլ. «Ժողովուրդ»

ԿԸՀ-ում մանդատների բաշխումը՝ անակնկալներով. Մխիթար Հայրապետյանը հրաժարվել է ԱԺ–ի մանդատից

ԿԸՀ-ում այսօր մանդատների բաշխումը կարող է անակնկալներով ուղեկցվել. «Ժողովուրդ»

Ալեն Սիմոնյանի հարսի գործը մտել է փակուղի. Նա ընդունեց մեղքը, գործը կարճվեց, բայց դատական նիստեր չեն կայանում. «Ժողովուրդ»

Հասարակական, քաղաքական գործիչներն ու իրավապաշտպանները՝ ընդդեմ «քաղաքական զտումների» նոր ալիքի. «Փաստ»

Ոչ մի խոսք գերիների մասին. ինչո՞ւ գործադիրը շրջանցեց թեման. «Ժողովուրդ»

Մխիթար Հայրապետյանը հրաժարվել է նաև պատգամավորական մանդատից. ՔՊ-ում հրաժարականներ են. «Ժողովուրդ»

Ինչո՞ւ են իշխանությունները թիրախավորել դատավորին. «Փաստ»

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է

Մեր ֆուտբոլը հեռանկար չունի. Սուրեն Բաղդասարյանը՝ Փաշինյանի հայտարարության և ԱԱ եզրափակչի մասին

Սեփականության իրավունքի «ռեքվիեմը»՝ կանխատեսելի ծանր հետևանքներով. «Փաստ»

«Հրապարակ»․ Առաջին անգամ Վեհափառը չի մասնակցի մեկնարկին

Մոտ 3000 քմ վարչական տարածք կազատվի արխիվային փաստաթղթերից. էլեկտրոնային համակարգ մուտքագրելուց հետո դրանք կոչնչացվեն. «Փաստ»

Արցախի նախագահի ընտրության հարցը կրկին օրակարգում է. այս շաբաթ սպասվում են վճռորոշ քննարկումներ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ». Վահե Հովհաննիսյանը մինչեւ օրս դատավարական կարգավիճակ չունի

«Հրապարակ». 96-րդ համարը կդառնա հանձնաժողովի նախագահ

«Հրապարակ»․ «Առինջ մոլն» էլ են պատրաստվում խլել Ծառուկյանից

«Հրապարակ». «Ուժեղները» ուժեղանում են