Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Բաքուն ցանկանում է ունենալ casus belli, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» բացելու համար. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախորդ երկու օրերին մի քանի անգամ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքեց հայկական ուժերի կողմից ադրբեջանական դիրքերը գնդակոծելու մասին Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած ստերը։ Ավելին, Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը ևս փաստացի հերքել է Ադրբեջանի տարածած կեղծ լուրերը՝ հայտարարելով. «Մարտի 16-ին և 17-ին Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը պարեկների է ուղարկել հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներ։ Իրավիճակը շարունակում է հանգիստ ու հանդարտ մնալ, որևէ անսովոր ակտիվություն չի նկատվել»:

Ի՞նչ է սա նշանակում: Կան տեսակետներ, որ նման հաճախականությամբ նման ապատեղեկատվություն Բաքուն ամենևին պատահական չի տարածում: Ի մասնավորի, «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը կարծում է, որ Ադրբեջանը Սյունիքի դեմ ռազմական ագրեսիայի համար տեղեկատվական հիմքեր է ստեղծում, այսինքն՝ Բաքուն ցանկանում է ունենալ casus belli՝ այսես կոչված «Զանգեզուրի միջանցքը» բացելու համար. «Չնայած հայկական կողմը խոսում է խաղաղության և փաստաթուղթը ցանկացած պահին ստորագրելու պատրաստակամության մասին, սակայն Բաքուն նորանոր պահանջներ է առաջ քաշում՝ ՀՀ-ից փոխհատուցումներ է պահանջում, ադրբեջանցիներ է ցանկանում «վերաբնակեցնել» ՀՀ-ում, պահանջում է կրճատել հայոց բանակն ու չվերազինել այն։

Իլհամ Ալիևի պահանջներն ունեն սկիզբ, սակայն չունեն վերջ։ Բաքուն ամեն ինչ անում է խաղաղության պայմանագիրը չստորագրելու համար, որպեսզի միշտ ունենա հիմքեր՝ հայադրբեջանական սահմանը խախտելու համար»։Մյուս կողմից՝ ըստ հեղինակների, Ադրբեջանը ցանկանում է հասնել ԵՄ-ի դիտորդների դուրս բերմանը. «ԵՄ դիտորդները զսպող գործոն են և թույլ չեն տալիս Ադրբեջանին գրավել հայկական տարածքներ՝ կրակի տակ պահել սահմանամերձ գյուղերն ու հայ-վրացական և հայ-իրանական ճանապարհները, իսկ այս լոգիստիկան ՀՀ-ի համար ունի կենսական նշանակություն։

Բաքուն ԵՄ-ի դիտորդական առաքելությունն անվանում է հետախուզական և պահանջում է այն դուրս բերել հայ-ադրբեջանական սահմանից, որպեսզի կարողանա անարգել գործել հայկական սահմանի ողջ երկայնքով՝դիպուկահարներով և դիվերսիոն խմբերով։Անդրադառնալով այն հարցին, որ ԱՄՆ-ի նոր վարչակազմը պահանջում է Ալիևից՝ ազատ արձակել գերիներին, ալիքը նշում է, որ դա, իհարկե, վատ նորություն է Բաքվի համար, քանի որ Թրամփը ցանկանում է հասնել Հարավային Կովկասում խաղաղության. ուկրաինական պատերազմն ավարտվում է, և ՌԴ-ԱՄՆ նոր պայմանավորվածության արդյունքում տեղի է ունենալու աշխարհի գեոպոլիտիկ նոր բաժանում և Հարավային Կովկասը հայտնվելու է ռուսական ազդեցության գոտում։ Ըստ հեղինակների, ԱՄՆ-ն ցանկանում է ունենալ խաղաղ Հարավային Կովկաս, որպեսզի անխոչընդոտ կարողանա նավթ և գազ տեղափոխել կասպյան ավազանից ու Կենտրոնական Ասիայից:Մասնավորաբար,ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Մայք Ուոլցը գրել է, որ կոնֆլիկտը Հարավային Կովկասում պետք է ավարտվի։

Նա նշել է, որ անցնող շաբաթ խոսել է Ադրբեջանի նախագահի ազգային խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ. «Մենք գոհ ենք, որ Ադրբեջանը և Հայաստանը առաջընթաց մեծ քայլ են արել և համաձայնել են խաղաղության պայմանագրի շուրջ։ Ես նրան ասացի, որ այժմ մենք պետք է վերջնականացնենք այդ խաղաղության գործարքը, ազատ արձակենք բանտարկյալներին, և միասին աշխատենք տարածաշրջանն ավելի անվտանգ և բարգավաճ դարձնելու ուղղությամբ»։

Մյուս կողմից՝ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» թուրքական հատվածի շինարարությունը կսկսվի առաջիկա ամիսներին: Ըստ նրա, ադրբեջանական կողմում շարունակվում են, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» շինարարական աշխատանքները, և առաջիկա ամիսներին կսկսվեն թուրքական 224 կմ երկարությամբ հատվածի աշխատանքները։

Նա պարզաբանել է, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» սկսվելու է Ադրբեջանից, անցնելու է Հայաստանի կամ Իրանի տարածքով, ապա Նախիջևանով, Դիլուչիով և Կարսով և միանալու է Բաքու-Թբիլիսի երթուղու հետ։

«Այսպիսով, «Զանգեզուրի միջանցքը» Մեծ Թուրանի լոգիստիկա է, և ԱնկարաԲաքու տանդեմն ամեն ինչ անելու է, անգամ ռազմական սադրանքի է դիմելու՝ այն բացելու համար, քանի որ այդ միջանցքը բերելու է միլիարդավոր դոլարներ և աշխարհաքաղաքական ազդեցություն Թուրքիային, իսկ Ադրբեջանը կապող կամուրջ է Կենտրոնական Ասիայի և Թուրքիայի համար»,-ամփոփում է տելեգրամյան ալիքը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»
«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ
«Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել
ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»
Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT
4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել
Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան
Սևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել են
Կարևոր
«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղ
Նոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
ԱՄՆ-ը լրացուցիչ ռազմական տեխնիկա է տեղափոխում Մերձավոր Արևելք
Bild. Ռուսաստանը կարող է Օլյոշկիում հրադադարի ընթացքում նախապատրաստել հարձակում Խերսոնի ուղղությամբ
Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները
Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն

Լրացուցիչ նորություններ

...

Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»

Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»

Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»

«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ

«Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»

766 մլն դրամ՝ «Էրեբունի-Երեւան 2808»-ի համար․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Ուժեղն էլ դո՞ւք եք

«Հրապարակ»․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնին

27 տարվա լռությունից հետո Ջհանգիրյանը խոսեց, Փաշինյանը հանձնարարեց ստուգել․ «Ժողովուրդ»

Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ Արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում

«Հրապարակ»․ Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար

«Փաստ». Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին

«Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է

«Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համար

«Փաստ» . «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին

«Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում

«Ժողովուրդ». Մարտի 1-ի գործով Փաշինյանի շահերը պաշտպանած, ապա դատավորի պաշտոնից հեռացված Գիվի Հովհաննիսյանը դիմել է ՄԻԵԴ

«Փաստ». «Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին