Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Կանխատեսելի» խաղաղություն՝ անկանխատեսելի աշխարհում. Արա Այվազյան

«Այլընտրանքային նախագծեր խումբը» ներկայացնում է ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանի հոդվածը.

«Հայաստանի հասարակությանը «խաղաղության» նախապատրաստելու համար տևական ժամանակ իրականացվում է գաղափարական պաշարում: «Իրական Հայաստանի» հայեցակարգի հիմքում դրված է «մենք չենք ճանաչում աշխարհը, ու աշխարհն էլ չի ճանաչում մեզ» ձևակերպումը: Իրականում, մեր իմացած աշխարհն արդեն տևական ժամանակ է՝ գոյություն չունի և բոլորի համար է դարձել անճանաչելի: Իհարկե, պետք է ելնել այն իրողությունից, որ աշխարհը կամ, ավելի ճիշտ, աշխարհակարգերը միշտ էլ ունեցել են իրենց սկիզբն ու վերջը: Մեծ, միջին և փոքր երկրներն առաջնորդող պետական այրերից հենց այս՝ հին աշխարհակարգից դեպի նորը տանող անցման անորոշ և վտանգավոր ժամանակաշրջանում պահանջվում է հմտորեն և խոհեմաբար վարել իրենց պետության նավը դեպի ապահով ապաստարան: Այս պատասխանատու առաքելության հաջողությունը պայմանավորված կլիներ, ի թիվս այլ գործոնների, գիտակցված ուղեցույցի առկայությամբ: Այնուամենայնիվ, նման ուղեցույց գոյություն չունի. այսօր նույնիսկ աշխարհի «մեծերը» չգիտեն, թե ինչպես կավարտվի գլոբալ շահերի ընթացիկ բախումը: Վերահաս ապագայի և մեր ազգային շահերի ապահովագրման ուղիների վրա որոշակի լույս կարող են սփռել պատմությունը և ներկայիս գործընթացներում ներգրավված դերակատարների վարքագիծը:

Ամերիկան` Առաջին համաշխարհայինից մինչև «երրորդ եվրոպական»

Առաջին աշխարհամարտի ժամանակ, հատկապես 1917թ. հետո, Գերմանիան կարող էր հանգիստ ամրապնդել իր նվաճումներն Արևելքում և ընտրել հարմար պահ՝ Արևմուտքում իր ուժասպառ հակառակորդների դեմ ջախջախիչ հարձակում սկսելու համար, եթե չլիներ ամերիկյան միջամտությունը։ Առանց ամերիկյան օգնության Անտանտի դաշնակիցները դժվար թե պարտվեին Մեծ պատերազմում, բայց առանց ամերիկացիների նրանք չէին էլ հաղթի այդ հսկայական դիմակայության ընթացքում: Հետպատերազմյան Վերսալյան կարգավորմամբ ձևավորված նոր աշխարհակարգն արտացոլում էր ուժերի իրական հարաբերակցությունը և գործեց այնքան ժամանակ, քանի դեռ Միացյալ Նահանգները մնացին այդ համակարգում: Առանց հակակշռի՝ ի դեմս ԱՄՆ-ի, եվրոպական համակարգը ժամանակի ընթացքում կլուծվեր գերմանական հեգեմոնիայի ներքո, ինչը և տեղի ունեցավ 1930-ակաների վերջին:


Ներկայիս գլոբալ հակամարտությունը շատ զուգահեռներ ունի Առաջին աշխարհամարտի հետ, հատկապես այն տեսանկյունից, որ այն վերածվել է հյուծող պատերազմի, որում կողմերից և ոչ մեկն ի վիճակի չէ վերջնական հաղթանակ գրանցելու: Միևնույն ժամանակ, ինչպես և նախորդ դարում, Միացյալ Նահանգների դերակատարությունը մնում է առանցքային: Այն, որ ԱՄՆ անվտանգային միջավայրն անհամեմատ ավելի բարենպաստ է համաշխարհային ասպարեզում, տարբեր հնարավորություններ է նրան ընձեռում բանակցություններում: Այդ իմաստով, նախագահ Թրամփի «ռազմավարական անակնկալները» ցնցում են ողջ աշխարհը: Թրամփի անկանխատեսելիությունը նշանակում է, որ նա իրեն առավելագույն ճկունություն է վերապահել Ռուսաստանի հետ բանակցություններում։ Իր նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարելով, որ Ուկրաինայում եվրոպական պատերազմ է, այլ ոչ թե՝ ամերիկյան, Թրամփը Ռուսաստանին ուղերձ էր հղում, որ նա կարող է առանձին գործ ունենալ ԱՄՆ-ի հետ, ինչը և տեղի է ունենում ներկայումս:

Հին Եվրոպան և նոր Թուրքիան

Եվրոպան, որն իրեն դրսևորում էր որպես համաշխարհային դերակատար, հանկարծակիի եկավ, երբ հասկացավ, որ առանց ԱՄՆ-ի անվտանգային հովանոցի և մայրցամաքային մարտահրավերների հաղթահարման գործում նրա ուղղակի ներգրավվածության, կարող է կրկին առճակատվել ավանդական խնդիրների հետ, որոնք ժամանակին քայքայեցին Հին Աշխարհը: Հետևաբար, ԵՄ-ն հիմա խելահեղորեն փորձում է մի կողմից երաշխավորել ատլանտյան հովանոցը, իսկ մյուս կողմից պատրաստվել Ռուսաստանի դեմ պատերազմի: Ճգնաժամային այս իրավիճակում ակնհայտ են դառնում նաև կազմակերպության ներքին տարաձայնությունները, իսկ երբեմն նաև՝ կենտրոնախույս ձգտումները, որոնք կարող են ժամանակի ընթացքում ուժեղանալ: Այս համատեքստում ուշագրավ է Էրդողանի հայտարարությունը, որ միայն Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին կարող է կասեցնել եվրոպական բլոկի հզորության ու ազդեցության շարունակական կորուստը։ Խիստ կասկածելի է, որ Անկարայի առաջարկած «գործարքը» կպսակվի հաջողությամբ, բայց անհերքելի է, որ Թուրքիայի ռազմավարական նշանակությունը Եվրոպայի համար մեծապես աճել է: Բրյուսել-Անկարա հեռահար շահերի համադրման այսպիսի պայմաններում միամտություն է վարել քաղաքականություն՝ հույս ունենալով, թե Եվրոպան կզսպի Թուրքիա-Ադրբեջան ծավալապաշտական նկրտումները և կընդդիմանա վերջիններիս կողմից Հայաստանի կլանմանը՝ հատկապես եթե դա նպաստի Ռուսաստանի դուրս մղմանը Հարավային Կովկասից:

Ռուսաստանի վերաիմաստավորումները

Ռուսաստանը գտնվում է մնացած աշխարհի հետ հարաբերությունների վերաիմաստավորման շարունակական գործընթացում՝ միևնույն ժամանակ առճակատվելով առողջ և արդիական տնտեսություն կառուցելու և արտաքին ազդեցությունն ընդլայնելու դժվարագույն մարտահրավերների հետ: Նախորդ տարիների փորձն ի ցույց դրեց, թե որքան էին արդարացված Մոսկվայի իրավիճակային լուծումները և որքանով դրանք նպաստեցին նրա դիրքերի ամրապնդմանը: Վերջին 1,5 տասնամյակում Ռուսաստանի աշխարհընկալման փոփոխությունը (եվրասիականությունը) կոչված էր սպասարկելու իր արտաքին և անվտանգային առաջնահերթությունները: Այդ գաղափարախոսության կենսագործումը որոշ չափով չեզոքացրեց հնարավոր սպառնալիքները և թեթևացրեց Մոսկվայի տնտեսական բեռը կարճաժամկետ փուլում, բայց նաև նորովի ընդգծեց ռազմավարական դաշնակիցների անհրաժեշտությունը: Ուկրաինայի ճգնաժամի հետևանքով Մոսկվան զիջեց իր ավանդական դիրքերը մերձավոր արտասահմանում (Հարավային Կովկաս և Կենտրոնական Ասիա) և Մերձավոր Արևելքում (Սիրիա): Նոր պայմաններում, երբ ուրվագծվում են ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերալիցքավորման հեռանկարները, պետք է հասկանալ՝ որտեղո՞վ են անցնում Ռուսաստանի կենսական շահերի սահմանները, և որքանո՞վ է պահանջված հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը, որը նոր իրավիճակում, անշուշտ, պետք է բովանդակային արդիականացման ենթարկվի փոխշահավետության հիմունքների վրա: Այս պայմաններում պաշտոնական Երևանը հայտարարում է Բաքվի հետ «խաղաղության համաձայնագրի» շուրջ բանակցությունների ավարտի մասին: Այս համաձայնությունները, նույնիսկ եթե ստորագրվեն ինչ-որ պահի, մեռելածին են, քանի որ մեր հարևանը չի պատրաստվում խաղաղ համակեցությանը և նորանոր ու անվերջանալի պահանջներով, որոնք ի վերջո բավարարվում են, դարձնելու է Հայաստանը ոչ կենսունակ պետություն, որի գոյությունն ամբողջովին կախված կլինի Բաքվի և Անկարայի կամքից:

Մեզ արդեն չեն ճանաչում

Ինչ վերաբերում է նրան, որ աշխարհը մեզ չի ճանաչում, ապա հարկ է նշել, որ այդ պնդումը ճիշտ է. մենք դարձել ենք անճանաչելի: Աշխարհը մեզ ճանաչում ու հարգում էր, քանի դեռ մենք հանդես էինք գալիս միջազգային ասպարեզում՝ որպես Հայկական աշխարհ, որը կարևոր ռազմավարական և քաղաքակրթական գործառույթ էր իրականացնում: Այսօր Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը մնացել է անցյալում: Մենք լքեցինք Արցախը՝ իրականում լքելով ինքներս մեզ: Պատերազմի տագնապից փախչելով՝ մենք խորասուզվեցինք անվերջանալի մղձավանջի մեջ: Արդյունքում մենք կորցրինք հարգանքը մեր ազգի նկատմամբ, հարգանքը միմյանց նկատմամբ, հարգանքը մեր հանդեպ: Այն, ինչը կատարվեց և շարունակում է կատարվել, մեր մասին չէ: Պետությունների և ազգերի սեփական «ԵՍ»-ի վերագտնումը ծանր պարտություններից հետո հետպատերազմյան էլիտաների խնդիրն է, որոնց ներսում պետք է իշխեն հեռատեսությունը, սեփական առաքելության պատասխանատվությունը և վերկուսակցական պատկերացումները։ Հասունացել է ժամանակը, որ վերագտնենք մեզ, մեր ներքին ուժը, մեր հավատն ու արժանապատվությունը: Այդ ժամանակ աշխարհը նորից կճանաչի մեզ:

Լրահոս

Պայթյուններ, ռմբակոծություններ և վտանգավոր միջադեպեր՝ աշխարհում
Ի՞նչ գործ ունեն մարզային դատախազները Փաշինյանի դիմավորման արարողություններին․ Ղազարյան
Վահագն Ալեքսանյանի կոտրած աթոռը նորոգե՞լ են, ո՞վ է պատասխան տալու, շշերն էլ կհավաքե՞ն
Իրանք շատ բան են ասում, գլուխները պատին են տալիս, հերիք եղավ. Գալյանը՝ ընդդիմությանը
Հայկական եկեղեցին՝ թուրքական մշակույթի տո՞ւն, ռուբլու արգելք, Բաքվի նոր օրակարգը
Ի՞նչ խնդիր ունի ընդդիմությունը նոր Սահմանադրության հետ, եթե վստահ է՝ ժողովուրդը դեմ կքվեարկի. Գալյան
Հանրայինը դիտավորյալ է սգո օրը ուրախ համերգ ցույց տվել. Չալաբյան
Միլիարդավոր ծախսերի ֆոնին ՔԿՀ-ներում լոգասենյակներ չկան․ մարդիկ 4-5 օրով չեն լողանում
Իրանը հրթիռնե՞ր է տեղակայել Ադրբեջանի սահմանին. Դեպի ՀՀ ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Աշխատավարձերի բարձրացման նախագծի հեղինակը Տիգրան Խաչատրյանն է, ես չեմ մասնակցել քննարկմանը. Մակունց
Ավինյան-Ալեն Սիմոնյան թեժ պայքար է ՔՊ-ում․ Սասուն Միքայելյանին ու նրա փեսային «քցեցին»
Ինչպե՞ս ենք դիվերսիֆիկացնելու արտահանումը, եթե դրա համար գումար նախատեսված չէ. Ֆարմանյան
Կարեկցում եմ ձեզ․ միայն ընդդիմադիրների նկատմամբ եք գործեր հարուցում. Հովհաննիսյան-Ղազարյան զրույց
2027թ-ի բյուջեով որքան գումար է հատկացվելու պետական գերատեսչություններին
Ուիթկոֆը հայտարարել է ՌԴ-ի, Միացյալ Նահանգների և Ուկրաինայի մասնակցությամբ բանակցություններ սկսելու մասին
ՈՒՂԻՂ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ
Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ»
Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն խաղողի մթերման գործընթացում. «Փաստ»
Հայաստանի խնդրանքով հետաձգվել է Ռուսաստանի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»
Փաշինյանը մեկնել է Բրյուսել

Լրացուցիչ նորություններ

...

Պայթյուններ, ռմբակոծություններ և վտանգավոր միջադեպեր՝ աշխարհում

Ի՞նչ գործ ունեն մարզային դատախազները Փաշինյանի դիմավորման արարողություններին․ Ղազարյան

Վահագն Ալեքսանյանի կոտրած աթոռը նորոգե՞լ են, ո՞վ է պատասխան տալու, շշերն էլ կհավաքե՞ն

Իրանք շատ բան են ասում, գլուխները պատին են տալիս, հերիք եղավ. Գալյանը՝ ընդդիմությանը

Հայկական եկեղեցին՝ թուրքական մշակույթի տո՞ւն, ռուբլու արգելք, Բաքվի նոր օրակարգը

Ի՞նչ խնդիր ունի ընդդիմությունը նոր Սահմանադրության հետ, եթե վստահ է՝ ժողովուրդը դեմ կքվեարկի. Գալյան

Հանրայինը դիտավորյալ է սգո օրը ուրախ համերգ ցույց տվել. Չալաբյան

Միլիարդավոր ծախսերի ֆոնին ՔԿՀ-ներում լոգասենյակներ չկան․ մարդիկ 4-5 օրով չեն լողանում

Իրանը հրթիռնե՞ր է տեղակայել Ադրբեջանի սահմանին. Դեպի ՀՀ ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք

Աշխատավարձերի բարձրացման նախագծի հեղինակը Տիգրան Խաչատրյանն է, ես չեմ մասնակցել քննարկմանը. Մակունց

Ինչպե՞ս ենք դիվերսիֆիկացնելու արտահանումը, եթե դրա համար գումար նախատեսված չէ. Ֆարմանյան

Կարեկցում եմ ձեզ․ միայն ընդդիմադիրների նկատմամբ եք գործեր հարուցում. Հովհաննիսյան-Ղազարյան զրույց

2027թ-ի բյուջեով որքան գումար է հատկացվելու պետական գերատեսչություններին

ՈՒՂԻՂ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Փաշինյանը մեկնել է Բրյուսել

Երևանը դարձել է ռուսաստանցիների հանգստի համար ամենաշատ էժանացած արտասահմանյան ուղղությունը

ՀՀ-ն լիովին պահպանում է իր բոլոր մաքսային գործառույթներն ու պետական սուվերենությունը. ՊԵԿ նախագահ

Դու քաջալերում ես բռնությունը․ Սուրենյանցը՝ Փաշինյանին

Փաշինյանը պատերազմ հայտարարեց․ ժողովրդին ասելու է՝ գնացեք ընդդիմադիրների տներ, ԱԺ-ն շրջափակեք

674 մլրդ դրամ՝ կենսաթողշակների համար. Վրաստանը ձգտում է մերձենալ Մոսկվային․ Կոբախիձե