Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ո՞ր լուրջ ներդրողը կցանկանա ներդրում անել «ռեյդերական» միջավայրում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, որ վերջին 5-6 տարին Հայաստանում հետևողականորեն ապականվում է նաև գործարար կյանքը, ներդրումային միջավայրն էլ՝ վերադիր, բանիմացների համար գաղտնիք չէ: Ավելին, այս մասին պարբերաբար բարձրաձայնում են տարբեր տնտեսագետներ, այլ մասնագետներ: Նիկոլ Փաշինյանի ու նրա խմբակի իշխանության գալուց անմիջապես հետո առաջին քայլերից մեկը, կհիշեք, գործնականում «բանկային գաղտնիք» ասվածի չեղարկումն էր: Սա արդեն իսկ «դեղին քարտ» էր պոտենցիալ ներդրողների համար: Մենք այստեղ առանձնապես չենք ծավալվի առ այն, թե ինչ կաթնառատ գետեր ու կիսելային ափեր էր խոստանում Նիկոլ Փաշինյանը թե՛ իշխանության գալուց հետո, թե՛ մանավանդ «ընդդիմադիր աշխատելու» տարիներին, առավել ևս՝ «թավշյա, ոչ բռնի» և այլն «հեղափոխության» օրերին:Գործարարները նման ոտանավորների սիրահարներ չեն, այլ անհամեմատ «հողին կպած» են և առաջնորդվում են, որպես կանոն, չոր հաշվարկներով և կոնկրետ իրողություններով: Առավել ևս՝ խոշոր ու առանձնապես խոշոր սեփականատերերը, ներդրողները, մեծ ընկերությունները: Իսկ նրանց համար «բանկային գաղտնիքը» պայմանական մի բանի վերածելը «ստոպի» ազդանշան է: Բայց միայն դա չէ խնդիրը: Փաշինյանական իշխանությունները, հասկանալի է, իրենց վարչապետի ուղիղ կարգադրություններով, անմիջապես նետվեցին «գործարար աշխարհին», այսպես ասած, փետրահան անելուն: Եթե հակիրճ, ապա արագորեն անցան այնպիսի գործողությունների, որոնք հենց իրենք ժամանակին սաստիկ քննադատում էին: Սա և՛ բիզնեսի ներկայացուցիչների վրա «նալոգ դնելն» է՝ զանազան «հիմնադրամների» մուծվելու հետ կապված, և՛ փաշինյանական օլիգարխներին արտոնություններ տալը, և՛ «յուրայիններին» պետպատվերներով ապահովելը, ըստ որում, ինչ մրցույթ-բան, միանգամից՝ «մեկ անձից գնումով», և՛ գործարարների վրա «նայեզդները» (կներեք, փաշինյանական բառամթերքից օգտվելու համար): Այդ և ոչ միայն այդ երևույթներին դեռ կվերադառնանք:Քավ լիցի, օրինակների ու փաստերի պակաս չկա ամենևին: Սակայն նախ՝ համեմատաբար «թարմ» տեղեկությունների մասին: Վերջին շրջանում, ու ոչ միայն զրուցատաղավարներում կամ մամուլի էջերում, այլև՝ իշխանության միջանցքներում ինտենսիվ խոսակցություններ են շրջանառվում, այսպես ասենք, ՀԷՑ-ը խլելու թեմայով: Խոսքը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը խոշոր գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանից «խլելու» մասին է: Կամ առնվազն որոշ մասը: Ճիշտ է, օրերս Սամվել Կարապետյանը լրագրողների հետ զրույցում հերքեց դա՝ հայտարարելով, որ իշխանությունները ոչ մի նման բան չեն անում, բայց, դե, մախաթը պարկում դժվար է թաքցնել, իսկ ծուխն էլ անկրակ չի լինում: Բանն այն է, որ Երևանի ՀԷԿ-ում տեղի ունեցած հրդեհի, ԲԷՑ-ի վթարների ու, դրանցով պայմանավորված, էներգամատակարարման պարբերական ընդհատումների խորապատկերում մամուլում մի շարք հրապարակումներ եղան առ այն, որ փաշինյանական իշխանությունները հող են նախապատրաստում առկա դժգոհություններն օգտագործելու և ՀԷՑ-ի սեփականատիրոջը փոխելու նպատակով: Առաջիկայում, կարծում ենք, այս հարցում որոշակիություն կլինի:Հաշվի առնելով Փաշինյանի իշխանության գործելակերպը՝ չի կարելի բացառել, որ նրանք պարզապես «փայ մտնեն» ՀԷՑ-ում: Հնարավոր է՝ ի դեմս կառավարության: Դրա փորձը նրանք ունեն: Հիմա ոմանք կասեն, թե՝ բայց չէ՞ որ այդ եկամուտները պետությանն են գնում: Բայց նախ՝ կարելի է հանգիստ հակադարձել այդպես ասողներին, թե՝ իսկ դուք ի՞նչ գիտեք, ինչո՞ւ եք այդքան վստահ: Այդ ե՞րբ է Փաշինյանի իշխանությունը որևէ հարցով, առավել ևս՝ ֆինանսատնտեսական բնույթի հարցով հաշվետվություններ ներկայացրել: Խոսում ենք մի կառավարության մասին, որ անվարան մտավ «Հայաստան» հիմնադրամի գրպանն ու միանգամից 100 միլիոն դոլարի չափ գումար վերցրեց... պարգևավճարներ բաժանելու համար: Երբևէ հաշվետու եղա՞ն: Մի իշխանության մասին ենք խոսում, որ անգամ պատերազմում զոհվածների անունները պաշտոնապես չհրապարակեց՝ գաղտնի պահելով զոհվածների իրական թվերը:Եվ հետո, անկախ այն բանից, թե ինչն ուր է գնում, պետական իշխանության կողմից, այն էլ՝ «ռեյդերական զավթումների» եղանակով բիզնեսներում «փայ մտնելը» արդեն երկրորդ «դեղին քարտն» է պոտենցիալ ներդրողների համար: Իսկ երկու դեղին քարն, ինչպես հայտնի է, դառնում է կարմիր քարտ: Այսինքն, ցանկացած խելամիտ ներդրող, տեղեկանալով այդ երևույթներին ու փաստերին, ամենևին չի ցանկանա գործ ունենալ նման երկրի հետ: Բայց վատն այն է, որ հարցերը միայն նշված հոռի երևույթները չեն: Թվարկենք ևս մի քանիսը:Նախ՝ Փաշինյանի իշխանությունը չունի տևականության ու հուսալիության բաղադրիչ՝ տնտեսական «խաղի կանոնների» կայունության առումով: Ասենք, չունի ոչ միայն տնտեսականի պահով, այլև առհասարակ: Սա մի իշխանություն է, որը ցանկացած պահի կարող է փոխել «խաղի կանոնները», քնել ու վեր կենալ, և հո՛պ, նոր օրենքներ են գործում: Դա առնվազն անլուրջ է: Իսկ բիզնեսի և ներդրողների համար՝ վանող: Ավելին, վերջին շրջանում փաշինյանական իշխանության խորխորատներում մշակվում են օրինագծեր, որոնք նախատեսված են եղած գործարարներին ավելի սաստիկ մամլիչի տակ դնելու համար: Խոսքը, կռահեցիք, այն «նիկոլական» օրինագծի մասին է, որով նախատեսվում է հարկային ինչ-ինչ խախտման դեպքում (հարկեր թաքցնելու) գործարարին ոչ միայն տուգանել, ոչ միայն նրանից վնասի փոխհատուցում ստանալ, այլև շարունակել պահել անազատության մեջ:Պարզ է, չէ՞, թե սրա նպատակը որն է: Նպատակը, մեծ հաշվով, գործարարներին բռի մեջ պահելն է, որ հանկարծ քաղաքական «խաղեր չտան», «խելոք» լինեն՝ մի խոսքով: Թե չէ խախտում կարելի է «գտնել» բոլորի մոտ: Առավել ևս, որ քիչ չեն օրինակները, երբ ընդդիմադիր հայացքներ ունեցող գործարարները կամ ընդդիմադիր գործիչների ընտանիքի անդամ գործարարները ենթարկվել ու ենթարկվում են քրեական հետապնդման, ընդհուպ բացարձակ չհիմնավորված կալանավորման: Նման գործելակերպը, որ դրսևորում է փաշինյանական իշխանությունը, Հայաստանից վանում է գործարարներին ու ներդրողներին: Եղածները մտածում են հեռանալու, կապիտալը դուրս հանելու, գործը սառեցնելու կամ փակելու մասին, իսկ նորերն էլ ոչ մի ցանկություն չունեն մեր երկիր մտնելու: Իսկ դա նշանակում է, որ իրական տնտեսության մեջ ներդրումներ չեն արվում, եղածներն էլ կտրուկ նվազում են, իսկ դա նշանակում է, որ եկամուտներն ու բարեկեցությունն անկում են ապրում, իսկ դա նշանակում է, որ երկիրը նաև տնտեսապես է դառնում անպաշտպան: Իսկ թե երբ «այլևս այսպես չի կարելի» մոտեցում կդառնա գործարարների համար, դա էլ երևի իրենք կիմանան:

Լրահոս

ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել խորհրդարանից տեղեկատվական արտահոսքերը․ ինչ է բացահայտվել․ «Ժողովուրդ»
Ուկրաինան հայտարարել է, որ Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել անգամ Անտարկտիդայում, միայն ոչ Մոսկվայում
BYD-ի նոր շքեղ էլեկտրասեդանը տանկի նման պտտվում է (լուսանկարներ)
Վթար է․ գազ չի լինելու
Պարենային հումքի գները կաճեն 10%-ով․ Համաշխարհային բանկ
Ռեկորդային թվով ռուսաստանցիներ են ժամանել Հայաստան․ «Վյորստկա»
Կարևոր
Ավինյանը հայտնել է՝ որքան կարող է բարձրանալ Երևանի տրանսպորտի ուղեվարձը
Բժիշկը բացատրել է, թե երբ է ջերմող երեխային անհրաժեշտ շտապ բժշկական օգնություն
Ռուսաստանի ութ տարածաշրջաններում միգրանտներին կարգելեն տաքսի վարել
Պատրաստ եմ Սերժ Սարգսյանի հետ նստել ու շախմատի հետ կապված հարցեր քննարկել․Բագրատյան (տեսանյութ)
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացու
Ձագերիդ անընդհատ տալով՝ չես հագեցնի հրեշին. զիջումներից հետո նոր պահանջներ են լինելու․ Մանվելյան (տեսանյութ)
Ձագերիդ անընդհատ տալով՝ չես հագեցնի հրեշին. զիջումներից հետո նոր պահանջներ են լինելու․ Մանվելյան
«Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ)
4.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում
Բիչախչյանը պարզաբանել է Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերին չմասնակցելու պատճառը
Փաշինյան երազածն է «ոչ»-ի շտաբը, որ ասի՝թալանը, տեսե՜ք, ժողովուրդ, տարա՜ն. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
Հունգարիայում ձերբակալել են Վիկտոր Օրբանի եղբորը
Կրակովում հրաձգություն իրականացրած անձը մահացել է հիվանդանոցում
Խոշոր ավտովթար Սյունիքում․ «Ֆլեշ»-ի ավտոցիստեռնը գլխիվայր հայտնվել է դաշտում

Լրացուցիչ նորություններ

...

ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել խորհրդարանից տեղեկատվական արտահոսքերը․ ինչ է բացահայտվել․ «Ժողովուրդ»

ԱՄՆ-ում տղամարդուն ձերբակալել են Pokémon քարտերի համար խանութի մոտ վեցամյա դստերն առանց հսկողության թողնելու համար

Զախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝ 2020թ․ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին

ԹՐԻՓՓ-ից մինչև պատմական հայրենիք, 5000 դոլար՝ կյանքի դիմաց. Զելենսկին կհրաժարվի՞ Դոնբասից

ՀՔԾ–ից՝ Ավանի թաղապետ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը

Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»

Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ»

«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»

Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»

Բացառիկ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը. գերլարված վիճակ նախագահի ընտրությունների ժամանակ․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Մեզ այնտեղ չեն սպասում

Եթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ Գրիգորյան

Ինչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից

Թուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և Տիգրանաշեն

Ես դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանին

Մադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքը

Թրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալ

Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում․ Աննախադեպ նիստ է եղել

«Հրապարակ»․ Մանրամասներ «արտակարգ հավաքից»

Աթոռի համար՝ մետրո․ Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին․ «Ժողովուրդ»