Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Քաղաքական մրցակցության հնարավորությունների արհեստական սահմանափակումը՝ Փաշինյանի «միակ փրկությո՞ւն». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Նախօրեին ՔՊ ղեկավարը հայտարարեց, թե 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները պետք է դառնան այն սահմանագիծը, երբ նախկին քաղաքական համակարգի ներկայացուցիչները պետք է վերջնականապես հեռացվեն քաղաքական գործընթացներից: Ավելին, նա նշեց, թե «մարդիկ զզվել են «ներկա-նախկինից»: Մեր հասարակության մեջ տասնամյակներ շարունակ ներքին թշնամանք ու ատելություն սերմանող անձնավորությունը, ի դեպ, զուգահեռաբար սկսել է խոսել «քաղաքական բարեկրթության», վիրավորական խոսքից հրաժարվելու և անձնական ապաշխարության մասին:


Շշմելու բան է, չէ՞... Բայց դա հարցի հուզական կողմն է, ու պարզապես արձանագրենք և կենտրոնանանք նրա հայտարարությունների «նյութական» կողմերի վրա, որն առավել հետաքրքիր է:


Ի՞նչ է պարզորոշ ակնարկում Փաշինյանը՝ խոսելով նախկին քաղաքական համակարգի ներկայացուցիչներին քաղաքականությունից հեռացնելու մասին: ՔՊ-ի ղեկավարը այդպիսով քարոզչաքաղաքական հիմքեր է նախապատրաստում՝ ընդդիմադիր հիմնական ուժերին և լիդերներին ընտրություններից առաջ չեզոքացնելու համար: Դա կարող է լինել այս կամ այն քաղաքական ուժի մասնակցությունը ընտրություններին «չարտոնելը», այսինքն՝ չգրանցելը, քրեական նոր վարույթներ «կարելը» և այլն:


Ըստ էության, Փաշինյանի ասածը մի կողմից «փորձնական խայծ» է՝ պարզելու համար, թե ինչ արձագանք կլինի, իսկ մյուս կողմից՝ շատ հնարավոր է, որ «մոլդովական տարբերակը» Հայաստանում կիրառելու, այսինքն՝ մրցակից ուժերին ընտրություններից առաջ մեկուսացնելու, քաղաքական մրցակցային դաշտը նեղացնելու հիմքեր է ձևավորում:


Պատահական չէ, որ Փաշինյանը վերստին հիշել է «գործակալների» թեման: Նույն «դաշտից» են նաև Փաշինյանի ու նրա քարոզիչների խոսակցությունները ընդդիմադիրների հասցեին, թե վերջիններս «վնասում» են ազգային անվտանգությանը, Ռուսաստանի կամ չգիտես, թե էլ ում հետ կապեր ունեն, այս, այն: Կարճ ասած՝ «մոլդովական սցենարի» ավելի խիստ տարբերակի հիմքերն է գցում: Զուգահեռ այս թեմայով հենց իշխանություններին հարողները, նրանց սատելիտները՝ 0,1-0,9 տոկոսանոց «քաղաքական ուժերի», մարդ-կուսակցությունների ներկայացուցիչներն են աղմկում:


Նրանց դեպքում հասկանալի է՝ եթե հիմնական ուժերը չմասնակցեն, մեկ էլ տեսար՝ իրենք խմբով մի 5 տոկոս տարան ու ձեռք բերեցին պատգամավորի մի քանի բաղձալի մանդատ: Մի խոսքով, իշխանությունների ու նրանց սատելիտների ցանկությունն է, որ, օրինակ՝ Քոչարյանը չմասնակցի ընտրություններին, Սամվել Կարապետյանը չմասնակցի, Սերժ Սարգսյանը չմասնակցի, Գագիկ Ծառուկյանը չմասնակցի: Բայց ոնց որ «ժողբաստիոնից» էինք խոսում, հը՞: Ուրեմն, որոշողը միմիայն ընտրողն է, հասարակությունն է: Դուք ո՞վ եք, ընդհանրապես: Ընտրություններով չի որոշվո՞ւմ: Ու ոչ միայն ընտրություններով, ի դեպ: Եթե նշված (նաև՝ չնշված) գործիչներ կան, որոնց հրապարակային խոսքը հարյուր հազարավոր, եթե ոչ միլիոնավոր մարդկանց է հետաքրքրում, եթե նրանց կոչով հրապարակներ ու փողոցներ են լցվում, դուք այդ ո՞վ եղաք, որ որոշեք, թե ով զբաղվի քաղաքականությամբ, ով՝ ոչ, ով մասնակցի կամ չմասնակցի որևէ ընտրության կամ այլ քաղաքական գործընթացի: Եթե հասարակությունը ընդունում է այս կամ այն ուժին, ուրեմն՝ դա է ճիշտը:


Կրկնենք, հասկանալի է, իհարկե, որ «կես տոկոսանոցներն» ուզում են մի կերպ «պլստալ» խորհրդարան, ինչով կկատարվի մանկության իրենց երկնագույն երազանքը: Հասկանալի է նաև, որ Փաշինյանը ցանկանում է ամեն գնով պահել իշխանությունը, որպեսզի երբևէ չկանգնի պատասխանատվության առաջ: Բայց ի՞նչ կապ ունեն նրանց ցանկությունները Հայաստանի շահերի, ժողովրդի ցանկությունների և հավաքական նպատակադրումների հետ: Փաշինյանն էլ, նրա օտարերկրյա շահառուներն էլ հրաշալի հասկանում են, որ ազատ, արդար, ժողովրդավարական ընտրությունների դեպքում ՔՊ-ն (Փաշինյանը) վերարտադրվելու գրեթե ոչ մի շանս չունի: Ուստի, հնարավոր է՝ նաև օտարերկրյա շահառուների խորհրդով, Փաշինյանը ցանկանում է քաղաքական մրցակցության հնարավորությունն արհեստականորեն սահմանափակել: Դա իրեն վերարտադրվելու շանս կտա:


Եթե Փաշինյանը վստահ լիներ, որ առանց բռնաճնշումների, հետապնդումների ու հալածանքների, առանց ահաբեկումների ու ոստիկանական տեռորի, առանց ռեպրեսիվ մարմինների միջամտության, առանց անօրինականությունների կարող էր ինքնավերարտադրվել, նման հուսահատ քայլերի չէր դիմի: Վերջապես՝ զավեշտական է հնչում Փաշինյանի հայտարարությունը «նախկին-ներկայի» պահով:


Դա այն քարոզչական «ուղտն» է, որին նստած նա 2018-ին մտավ ոչ միայն Հանրային ռադիոյի շենք, այլև կառավարության: Հիմա ի՞նչ, ուզում է ասել, որ ինքը ցանկանում է «պադնոժկա» անե՞լ (ոտք գցել) իր իսկ քարոզչական «ուղտին»: Իհարկե, ոչ: Իրականում Փաշինյանը փորձում է վերախաղարկել իր՝ «սպիտակի ու սևի», «նախկինի ու ներկայի» հնարքը՝ արդեն մի փոքր այլ երանգով, արտաքուստ «հրեշտակային», իսկ իրականում միայնակ, առանց ընդդիմադիրների ընտրությունների գնալու փափագով:


Հ.Գ.-Ի դեպ, մեր ունեցած տեղեկություններով, օրերս ուշագրավ հանդիպում է եղել Ռուսաստանի հատուկ ծառայությունների ներկայացուցչի մասնակցությամբ, որի ժամանակ հայաստանցի պաշտոնյաներից մեկին հորդորվել է «վերևներին» հասկացնել, որ եթե փորձեն խաղարկել «մոլդովական սցենարը», այսինքն՝ տեռորի ենթարկեն ընդգծված հակառուսական տրամադրություններ չունեցող ուժերին, թույլ չտան մասնակցել ընտրություններին, շարունակեն շահարկել Ռուսաստանի անունը մասնավորաբար «ագենտների» կեղծ թեզերով, ապա «հանկարծ» կարող են հրապարակվել ուշագրավ տվյալներ, թե իրականում ով է ում «ագենտը»... ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

ՈՒՂԻՂ․ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ
Նեթանյահուն հրամայել է նշանակել արտասահմանյան ավիացիայի անվտանգության տեսուչ
Կարևոր
«ԴԻԱԼՈԳ» կազմակերպության «Գրքային դիվանագիտություն» ծրագիրը որպես տարբեր ժանրեր, սերունդներ և ազգեր միավորող միջազգային գործոն
Երեխայի իրավունքահենք հասարակության ձևավորման ճանապարհին ուսուցչի դերն անփոխարինելի է. ՄԻՊ-ը՝ Ուսուցչի օրվա առթիվ
44-օրյա պատերազմից 6 տարի անց Ալիևը շարունակում է խոսել, համոզել ու պնդել, որ պատերազմում միայնակ է հաղթանակի հասել. պատգամավոր
Պետությունը շարունակելու է ներդրումներ կատարել դպրոցների բարելավման, ուսուցիչների մասնագիտական զարգացման և աշխատանքի խրախուսման ուղղությամբ. ԿԳՄՍ նախարար
«Հյունդայի» մեքենան չի ենթարկվել պարեկների «կանգառ» ազդանշանին, ապա մեքենայից կրակոցներ են արձակել
Սպասվում է անձրև և ամպրոպ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
500 տարվա մեջ առաջին անգամ՝ Ռազմածովային ուժերի հրամանատարին պաշտոնանկ են արել
Մոսկվայում կրկնակի սպանության մեջ կասկածվող Թեյմուրազ Գոգիաշվիլիի մոտ գտել են չորս ինքնաձիգ և նռնակներ
Կարևոր
Աննա Հակոբյանը պատասխանել է Աշոտյանին․ Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածություն առաջադրել (տեսանյութ)
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը
Գերմանիան Ուկրաինային ավելի քան 1 միլիարդ եվրոյի ռազմական աջակցություն է հատկացնում
Ո՞ր հիվանդությունների դեմ պայքարում է օգտակար սերկևիլը․ քչերը գիտեն
Գերմանիայի կանցլերը Կիևում դիմել է Պուտինին
Իտալիայում Գարդա լճի ճամբարում խոշոր հրդեհ է բռնկվել. տուժել է 24 մարդ
Քանի դեռ խաղաղությունը հնարավոր չէ բանակցությունների ճանապարհով հաստատել, ՌԴ-ն կպայքարի իր ողջ ուժով. Պեսկով
Կաշպիրովսկու ընտանիքը գաղտնի կպահի նրա գերեզմանի տեղը
Սպանվել է Վրաստանից արտահանձնված Ռուսաստանի քաղաքացին, որը մեղադրվում էր թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների մեջ

Լրացուցիչ նորություններ

...

Արայիկ Հարությունյանի «արժանի» փոխարինողը. Կաթողիկոսի հեռացման գործընթացը՝ նոր փուլում

Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ»

«Ժողովուրդ». Հայտնի է, թե որ դատավորն է քննելու Գագիկ Ծառուկյանի գործը. ի՞նչ պատմություններով է նա հայտնի

«Հրապարակ»․ Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել

«Ժողովուրդ». Վարդենիսը՝ վերականգնվող էներգետիկայի «մայրաքաղաք» հռչակելիս, հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Բաքվին

«Հրապարակ»․ Դռները փակում են, երեխաներին մենակ փողոց չեն թողնում

«Փաստ». Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը

«Ժողովուրդ». Կաթողիկոսի հեռացման գործընթացը նոր փուլում է․ որն է իշխանությունների հաջորդ քայլը

Աննա Հակոբյանի աղմկահարույց փաթեթը կանգ առավ. Հակառուսական ալիքը նահանջում է

«Ժողովուրդ». 4 գերատեսչության անարդյունք աշխատանքը․ Ծավի առեղծվածը

«Հրապարակ»․ Խնդիր է դրվել ամեն գնով ավելացնել «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների թիվը

«Իրավունք». Սուսիկ-փուսիկ նախկիներ են ջրի երես բերվելու. Ինչ է սպասվում մինչեւ տարեվերջ

«Ժողովուրդ». ԱՆԻՖ-ի գործով դիմել են Սինգապուր և ԱՄՆ․ Դավիթ Փափազյանը մեկ տարի անց դեռ չի հայտնաբերվել

«Իրավունք». ԲՀԿ-ից «Հանրապետություն». Համայնքի ղեկավարի թեկնածուի քաղաքական սալդոն

«Ժողովուրդ». Երևանում կանցկացվի աղոթքի երկրորդ նախաճաշը․ ովքեր են ժամանելու և ինչ է քննարկվելու

«Հրապարակ»․ «Աշխարհաքաղաքական Գիքոր» Փաշինյանը դեգերումների մեջ է․ հակառուսական ալիքը նահանջում է

«Ժողովուրդ». Ինչո՞ւ հեռացավ Սարգիս Հայոցյանը․ ընդհարում Տիգրան Խաչատրյանի, Ժաննա Անդրեասյանի և Սարգիս Հայոցյանի միջև

«Իրավունք». «Ձեզ կարգի հրավիրեք». Ինչից է անհանգիստ ՔՊ ակտիվը

Ֆեյսբուքյան օգտատերերին հրավիրում են ՔԿ․ Հարություն Մանուչարյանի լցակայաններն են փակել

«Հրապարակ»․ Մանուչարյանի լցակայաններն են փակել