Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Պաշտպանության նախկին նախարարն ի՞նչ ձայնագրություններ ու փաստաթղթեր է ուզում հրապարակել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Օրերս Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասել էր, թե «ՌԴ-ն Արշակ Կարապետյանի միջոցով է մեզ ասել՝ պատերազմ չի լինի, բայց մեր հետախուզությունը ճշտել էր հստակ օրը»: Երեկ մենք դիմեցինք պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին՝ խնդրելով պարզաբանել, թե ինչի մասին է խոսքը: «Անկեղծ ասած՝ չէի ցանկանա մեկնաբանել «Գյումրու հրեշի» խոսքերը, նա ստախոս մարդ է, նույնիսկ անունը չեմ ուզում տալ:


Բայց քանի որ անցնում են բոլոր «կարմիր գծերը», որոշ փակագծեր էլ ես կբացեմ»,-ասաց Կարապետյանը և հավելեց, որ երբևէ որևէ երկիր չի դիմել մեզ՝ տեղեկություն փոխանցելու, միշտ դիմել ենք մենք: «Ցավալի է, որ մեր ղեկավարները երբեք չեն հավատացել մեր հետախուզությանը: Սա ասում եմ որպես զինվորական, որը տասը տարի եղել է արտաքին հետախուզության պետ:


Միշտ տարբեր պաշտոնատար անձինք իրենց ուղիղ կապով տարբեր երկրներից, այդ թվում՝ ՌԴ-ից ու ԱՄՆից ճշտել են՝ որքանով է տեղեկությունը ճիշտ, ունե՞ն նրանք այդպիսի տեղեկություն: Ես ինքս Նիկոլ Փաշինյանին ասել եմ՝ պետք է հավատալ սեփական հետախուզության տվյալներին»,-ասաց Արշակ Կարապետյանն ու նշեց, որ նաև այդ խոսակցության ձայնագրությունը կա իր մոտ:


Ըստ գեներալի, քանի որ Փաշինյանը սիրում էր «Վոթցափով» շփվել, ձայնագրել մարդկանց, պահել գրագրությունը, ինքը դրանք պահպանել է, ու քանի որ իշխանությունները վաղուց անցել են «կարմիր գծերը», երևի թե ինքն սկսի հրապարակել դրանք. «Եթե կա մարդ, որը մի քանի երկրի գործակալ է, դա հենց Հայաստանի ղեկավարն է:


Եթե այդպես չէ, թող պարզապես բացատրի՝ ինչպես եղավ, որ ԱԳ նախարար նշանակվեց ոչ թե պաշտոնակատար Արմեն Գևորգյանը, այլ Արարատ Միրզոյանը: Ու կտեսնենք, թե ով է գտնվել ազդեցության տակ: Եթե շարունակեցին այսպես, ես հերթով բացահայտելու եմ՝ ինչ է եղել իրականում: Որպես առաջին քայլ՝ ասեմ, որ 2020 թ. օգոստոսի 14-ին «Վոթցափով» Փաշինյանին տեղեկացրել եմ, որ լինելու է պատերազմ: Հետո դա ասել եմ ևս մի քանի անգամ տարբեր խոսակցությունների ժամանակ: Թե՛ ձայնագրությունը ունեմ, թե՛ գրագրության «սքրին շոթերը»:


Շուտով դրանք կսկսենք տարածել»: Արշակ Կարապետյանը նաև ասում է, որ իր ձեռքի տակ կան բազմաթիվ հետաքրքիր փաստաթղթեր: Օրինակ՝ ունի դեռևս 1999 թվականին ԱՄՆ դեսպանատան աշխատակցի զեկուցագիրն իր վերադասին՝ Նիկոլ Փաշինյանի հետ համագործակցության մասին, որտեղ կա նաև վերջինիս բնութագիրը՝ ուշագրավ մեկնաբանություններով: Պաշտպանության նախկին նախարարը նաև նշեց, որ առաջիկայում երևի թե շատ հետաքրքիր ձայնագրություններ ու փաստաթղթեր սկսեն հրապարակել:


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

Զելենսկու վոլեյբոլից մինչև պայթյուններ․ տեսանյութեր, որոնք գրավել են համացանցը
Վիզաների ազատականացման պայմաններից է նաև Խտրականության օրենքի ընդունումը․ փոխնախարար
Հայաստանի շուրջ մեծ խաղը․ ի՞նչ են պատրաստում Էրդողանը, Ալիևն ու Մոսկվան
Քոչարյան․ Նոր Սահմանադրությամբ Հայաստանում ավտորիտար համակարգ է հաստատվելու
Մոսկվան՝ իշխանության օրակարգում. Պուտինի սպառնալիքը, Թրամփի ծրագրերն ու ԵՄ վեճը
Յուրաքանչյուր բնակչի ձայն համայնքի զարգացման կարևոր երաշխիքն է. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
Քոչարյանի գործերը կորցրել են․ գտնողներին խնդրում են վերադարձնել Վերաքննիչ
Սահմանադրության տեքստը՝ անակնկալ նաև ՔՊ-ականների համար. որտե՞ղ է սպասվում ՏԻՄ թեժ ընտրապայքարը
Հյուսիսային Կորեան անցանկալի անձ է ճանաչել Շվեյցարիայի ներկայացուցչին
Թրամփը քննադատել է Կալիֆոռնիայի նահանգապետին՝ ավելի քան 500 մարդասպանի մահապատժի դատավճիռները մեղմելու որոշման համար
Ուկրաինան հարվածել է Սամարայի մարզում «Ռոսնեֆտի» երկու խոշոր նավթավերամշակման գործարանների
Ով է ուղեկցելու Փաշինյանին
Ստեփանավանի ՔՊ-ական թեկնածուն նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից
Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում
Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառում
Զինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել
Կուսակիցները եւս անակնկալի են եկել
Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետ
Թեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքում
Միացյալ Նահանգները հետաքննում է Իրանի հնարավոր կապը նավերի դեմ կիբեռհարձակումների հետ

Լրացուցիչ նորություններ

...

Սահմանադրության տեքստը՝ անակնկալ նաև ՔՊ-ականների համար. որտե՞ղ է սպասվում ՏԻՄ թեժ ընտրապայքարը

Ով է ուղեկցելու Փաշինյանին

Ստեփանավանի ՔՊ-ական թեկնածուն նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից

Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում

Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառում

Զինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել

Կուսակիցները եւս անակնկալի են եկել

Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետ

Սրբուհի Գալյանը չլիներ, հիմա նախարարը Արփի Դավոյանը կլիներ, կներկայացներ Սահամանդրության նախագիծը

Վերսալի պալատ․ թագավորական իշխանության բեմահարթակը

Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը․ Արտառոց կետ՝ նոր Սահմանադրության նախագծում

Խաղաղության խոստումների և սպառազինության մրցավազքի արանքում. ի՞նչ է ցույց տալիս Բաքվի ռազմաբյուջետային և դիվանագիտական օրակարգը

Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը

Նոր Սահմանադրության շուրջ իշխանությունները հայտնվել են անսպասելի իրավիճակում․ ընդդիմության գրոհը խառնել է նրանց ծրագրերը

6,5 տրիլիոն դրամ պարտք և 1,4 միլիարդ դոլար պակասուրդ. 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը

Արտառոց կետ՝ նոր սահմանադրության նախագծում

Դատական համակարգում «խուճապ է»․ «վնգստացող դատավորներին» հաշված օրեր են մնացել

Փաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում․ ովքեր են նրանք և ինչով են հայտնի

Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են

Միջուկային սպառնալիքներ, Թրամփին մարտահրավեր և նոր տագնապ Եվրոպայում ու Ասիայում