Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ակնհայտ է, որ այդ հինգը չեն պահանջելու ազատ արձակել հայ գերիներին․ ի՞նչ են քննարկելու․ ինչպե՞ս սիրել զմիմեանս․ Արթուր Խաչատրյան

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է.
 
Որքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձի կեղծել Արցախյան բանակցային գործընթացը, հայտնի փաստ է, որ 2016 թվականի հոկտեմբերի 7-ին Ալիևը Ադրբեջանի կառավարության ընդլայնված նիստի ժամանակ հայտարարել էր. «Փակ դռների հետևում Ադրբեջանի վրա ճնշում է գործադրվում, որ մենք համաձայնություն տանք Լեռնային Ղարաբաղի անկախությանը»։ Սակայն, Ալիևի բացահայտումները միայն սրանով չեն սահմանափակվում։ Նա նաև պնդել էր, որ արևմտյան լրատվամիջոցներն ու հասարակական կազմակերպությունները «5-րդ շարասյուն» են Ադրբեջանում ստեղծել, որի նպատակն է «ճնշում գործադրել, ստիպել համաձայնվել Լեռնային Ղարաբաղի անկախության հետ»։
 
Հայտնի փաստ է. միջնորդները միշտ էլ ճնշում են բանեցնում հակամարտության բոլոր կողմերի վրա՝ փորձելով հասնել փոխզիջումային կարգավորման։ Ալիևը խոստովանում է, որ Արևմուտքը, ի շարս այլ լծակների, նաև փորձել է ադրբեջանական ընդդիմադիր «քաղաքացիակսն հասարակության» միջոցով Ադրբեջանին պարտադրել համակերպվել Արցախի կորստի հետ։

Միամիտ և անտրամաբանական կլիներ, ենթադրել, որ նման ճնշումների չէր ենթարկվում նաև Հայաստանը։
Հայաստանում էլ ստեղծվեցին «հասարակական կազմակերպություններ», որոնք շռայլ ֆինանսական աջակցություն էին ստանում տարատեսակ արևմտյան ֆոնդերից, որոնց հիմնական քաղաքական նպատակը «հայ-ադրբեջանական հաշտեցումն էր»։ Իսկ եթե հայերն ու ադրբեջանցիները «հաշտ ապրեն», արցախցիների ուրախ ու երջանիկ կյանքն Ադրբեջանի կազմում երաշխավորված կլիներ։
 
Հիշեք տարատեսակ ՀԿ-ների ադրբեջանասեր քարոզչությունը 10-15 տարի առաջ։
Իշխանության եկավ Փաշինյանը։
Նրան աջակցեցին ու ջերմեռանդ ողջունեցին այդ ՀԿ-ները, դարձան նրա քաղաքական հենարանը։ Այսօր այդ «իրավապաշտպանները» լուռ են, չեն տեսնում որ Հայաստանը սլանում է դեպի միահեծան բռնակալություն։
Այլևս ակնհայտ է, որ հայաստանյան որոշ ՀԿ-ներ ավելի համառ ու հաջողակ գտնվեցին։ Նրանց քաղաքական օրակարգը հաջողվեց։ Հայ-ադրբեջանական սիրուն խոչնդոտող Արցախը էթնիկ զտման ենթարկվեց ու բռնակցվեց Ադրբեջանին։
Ի տարբերություն սրանց, ադրբեջանական ՀԿ-ները վարկենապես փոխեցին իրենց ռեպերտուարը և Ադրբեջանի քաղաքական լծակը դարձան։ Չմոռանանք, որ հենց ՀԿ-ներն էին փակել Քաշաթաղի միջանցքը։
Այդ դահիճները վերջերս Երևան էին եկել։ Ստոր մարդասպաններին ընդունել էր Հայաստանի մեծագույն ԱԽՔ-ը։
 
Միգուցե այլ բարձրաստիճան նիկոլականներ էլ են ընդունել, չեմ հիշում:
Ինչու՞ սա հիշեցի։ Հայկական «քաղաքացիական հասարակության» ներկայացուցիչները մեկնել են Բաքու։ Թե ինչով են այդ կազմակերպությունները հասարակական, առանձին քննարկման թեմա է։ 5 հոգու ուղևորությունը հերոս հարկատուների վրա նստել է 17 միլիոն դրամ։
 
Ակնհայտ է, որ այդ հինգը չեն պահանջելու ազատ արձակել հայ գերիներին, չեն անդրադառնալու արցախցիների վերադարձի իրավունքին, չեն խոսելու ժողովուրդների ինքնորոշման իրավունքի մասին, չեմ կարծում, թե կպահանջեն Հայաստանից դուրս հանել ադրբեջանական զավթիչ ուժերը և վերացնել Հայաստանի շրջափակումը․․․․ Բա ի՞նչ են քննարկելու․ ինչպե՞ս սիրել զմիմեանս և Նիկոլ Փաշինյանին։

Լրահոս

Վիզաների ազատականացման պայմաններից է նաև Խտրականության օրենքի ընդունումը․ փոխնախարար
Հայաստանի շուրջ մեծ խաղը․ ի՞նչ են պատրաստում Էրդողանը, Ալիևն ու Մոսկվան
Քոչարյան․ Նոր Սահմանադրությամբ Հայաստանում ավտորիտար համակարգ է հաստատվելու
Մոսկվան՝ իշխանության օրակարգում. Պուտինի սպառնալիքը, Թրամփի ծրագրերն ու ԵՄ վեճը
Յուրաքանչյուր բնակչի ձայն համայնքի զարգացման կարևոր երաշխիքն է. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
Քոչարյանի գործերը կորցրել են․ գտնողներին խնդրում են վերադարձնել Վերաքննիչ
Սահմանադրության տեքստը՝ անակնկալ նաև ՔՊ-ականների համար. որտե՞ղ է սպասվում ՏԻՄ թեժ ընտրապայքարը
Հյուսիսային Կորեան անցանկալի անձ է ճանաչել Շվեյցարիայի ներկայացուցչին
Թրամփը քննադատել է Կալիֆոռնիայի նահանգապետին՝ ավելի քան 500 մարդասպանի մահապատժի դատավճիռները մեղմելու որոշման համար
Ուկրաինան հարվածել է Սամարայի մարզում «Ռոսնեֆտի» երկու խոշոր նավթավերամշակման գործարանների
Ով է ուղեկցելու Փաշինյանին
Ստեփանավանի ՔՊ-ական թեկնածուն նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից
Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում
Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառում
Զինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել
Կուսակիցները եւս անակնկալի են եկել
Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետ
Թեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքում
Միացյալ Նահանգները հետաքննում է Իրանի հնարավոր կապը նավերի դեմ կիբեռհարձակումների հետ
Չինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունը

Լրացուցիչ նորություններ

...

Հրապարակվել է քոլեջների մանկավարժական աշխատողների ատեստավորման ժամանակացույցը

Թեհրանի դիմադրությունն ու Արևմուտքի նոր ճակատները. Թուրքիայի արձագանքը՝ ՀՀ նոր Սահմանադրությանը (տեսանյութ)

Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ է

Վարդենյաց լեռնանցքում բուք է

Արին Բերդի փողոցում գնացքի վագոններից մեկը կողաշրջվել է. սկսվել է վառելիքաքսուքային նյութերի արտահոսք

HAYRIK HARVEST. հայկական խոհանոցի պատմությունը՝ համերի և միջազգային խոհարարական արվեստի միջոցով

Նոր մեդալներ միջազգային մրցահարթակից. Պլեխանովի ուսանողները հաջողությամբ հանդես են եկել Վրաստանում

Ամրապնդել պետականության հիմքերը. ի՞նչ նոր դրույթներ է առաջարկում նոր Սահմանադրությունը

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վարդենիսի, Մարտունիի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Գագիկ Սուրենյանը տեղեկացնում է

Հանրապետությունում տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանը կնվազի

Նոյեմբերի 23-ին և 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու

«Պալաչի» եղբայրը՝ ազատազրկված թմրամիջոցների իրացման գործով

Կրակել, սպանել է կնոջ եղբորը․ Գողացել են բանալին ներսում թողնված ավտոմեքենան

Աստված մեզ փրկի Պուտինի պես ընկերներից, Թրամփի շուրջ աղմուկ, Իրանի դեմ՝ նոր ծրագիր (տեսանյութ)

Փաշինյանը երեք անգամ կգնա Մոսկվա. ԵՄ-ին կիբերհարված․ Թրամփի ու Պուտինի ուղերձները (տեսանյութ)

Դժվար է հավատալ, որ այլևս չենք տեսնելու քո ժպիտը. hանգչի՛ր խաղաղությամբ, մեր լուսավոր տղա

Կոշտ ուղերձ Մոսկվային, սպառնալիք Թեհրանից և աղմկահարույց գործեր Հայաստանում (տեսանյութ)