Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Կործանելով՝ «փրկում» են ու հոխորտում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երբ որոշ ժամանակ առաջ «ոլորապտույտ» քարոզչական կեռմաններով դաշտ բերվեց «Մեղրու թեման»՝ «նախկինների» սոուսով, շատերը (ու շատերի թվում նաև մենք) կանխատեսեցինք, որ դա հենց այնպես չի արվում, իսկ ավելի կոնկրետ՝ նախապատրաստվում են նորանոր զիջումներ, նույնիսկ՝ զիջումների նոր փուլ:

Ավելին, նշեցինք, որ այդ հանգած թեման «թարմացվում» է, Փաշինյանի կողմից «Մեղրին հանձնելը» փաթեթավորելու և արդարացնելու համար:

Վերջին երկու օրվա իրադարձությունները եկան, ցավոք, հաստատելու փորձագիտական շրջանակների, քաղաքական դաշտի ու լրատվամիջոցների կանխատեսումները:

Թե՛ Փաշինյան-Ալիև «պակտի» նախագծի վրա «աշխատանքն» ավարտելու մասին Բաքվից ու Երևանից հնչած հայտարարությունները, թե՛ «հերոս-հարկատուների» հաշվին Թուրքիայից բերված լրագրողներին Փաշինյանի տված հարցազրույցը, թե՛ ԱԺ-ում Փաշինյանի ճեպազրույցում ասվածը հստակ հաստատում էին՝ տալիս է, զիջում է, զիջելու է՝ ճանապարհներ, տարածքներ, հողեր, երկրի ինքնիշխանությունը:

Փաստը մնում է փաստ. Փաշինյանը համաձայնել է Ալիևի, Ադրբեջանի ու Թուրքիայի գրեթե բոլոր պահանջներին:

Եվ ահա, այդ ամենից՝ վերջին 2 օրվա իրադարձություններից հետո թվում էր, թե Փաշինյանն ու թիմակիցները պիտի ձգտեն հնարավորինս չերևալ էկրաններին, մի ծածուկ տեղ պատսպարվեն, առնվազն՝ սուսուփուս սպասեն, մինչև «անցնի վտանգը»:

Թվում էր, թե հիմա բորբոքված ժողովուրդը պիտի հրապարակները լցված լիներ, մղվեր դեպի փողոց:Բայց ոչ: Հրապարակները ոչ միայն լցված չեն (դե հո գինու փառատոն կամ խորովածի ցուցահանդես չէ), այլև Փաշինյանն ու նրա թիմակիցներն են մի այլ կարգի «ոգևորված», սկսած թուրք լրագրողների համար «պարոն մեծարգոյից», վերջացրած՝ Արարատ Միրզոյանով ու մանդատակիր որոշ քպականներով:

Մի հոխորտալ են հոխորտում, մի սպառնալ են սպառնում, էլ չենք ասում՝ լրագրողների ու ընդդիմադիրների հանդեպ ուղղակիորեն սանձարձակ պահվածքի մասին:

Կա կարծիք, թե նման դրսևորումները Փաշինյանի ու քպականների ջղաձիգ հոգեվիճակի ապացույցն ու արտացոլումն են:Հնարավոր է: Ամեն ինչ հնարավոր է:

Բայց կարևորը դա չէ, այլ երևույթն ինքնին. իրենց սանձարձակ ու ցինիկ պահվածքը նրանք շարունակում են, քիչ չէ, դեռ մի բան էլ՝ որպես երկրին ու ժողովրդին արված մե՜ծ լավություն են հրամցնում Հայաստանն ուղղակիորեն սպառնալիքների տակ մտցնելը:

Թե բա՝ մենք փրկիչ ներ ենք: Դե, կոր ծ ան ե լ ո վ ՝ «փրկում» են...

Լրահոս

Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT
4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել
Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան
Սևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել են
Կարևոր
«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղ
Նոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
ԱՄՆ-ը լրացուցիչ ռազմական տեխնիկա է տեղափոխում Մերձավոր Արևելք
Bild. Ռուսաստանը կարող է Օլյոշկիում հրադադարի ընթացքում նախապատրաստել հարձակում Խերսոնի ուղղությամբ
Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները
Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն
Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել
2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում
Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները
Փաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ)
Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)
Կարևոր
Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում

Լրացուցիչ նորություններ

...

766 մլն դրամ՝ «Էրեբունի-Երեւան 2808»-ի համար․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Ուժեղն էլ դո՞ւք եք

«Հրապարակ»․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնին

27 տարվա լռությունից հետո Ջհանգիրյանը խոսեց, Փաշինյանը հանձնարարեց ստուգել․ «Ժողովուրդ»

Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ Արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում

«Հրապարակ»․ Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար

«Փաստ». Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին

«Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է

«Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համար

«Փաստ» . «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին

«Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում

«Ժողովուրդ». Մարտի 1-ի գործով Փաշինյանի շահերը պաշտպանած, ապա դատավորի պաշտոնից հեռացված Գիվի Հովհաննիսյանը դիմել է ՄԻԵԴ

«Փաստ». «Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին

«Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանի կնոջ շինարարական ընկերությունը մի քանի խոշոր տենդեր է շահել

«Ժողովուրդ». Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ կիրակի օրը ՔՊ վարչության արտահերթ նիստ է

«Փաստ». ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով

«Փաստ». Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները

Առաքման ռոբոտներին մեղադրում են մարդկանց գաղտնի տվյալները հավաքելու մեջ

Միջադեպ է տեղի ունեցել «Ճրագ Հոլլ» ռեստորանային համալիրում. կան վիրավորներ