Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Ժողովուրդ». ՆԳ նախարարը մնաց միայնակ


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը որոշել է սրբագրել Հայոց պատմությունը եւ նորանկախ Հայաստանի առաջնորդների կողմից պետության անունից որպես պարգեւատրում հանձնված զենքերը ուզում է հետ հավաքել: Այս նախագիծը առաջացրել է լուրջ դժգոհություններ ոչ միայն շահառուների շրջանում, այլեւ հենց ՔՊ ներսում:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա փետրվարի 21-ից հանրային քննարկման ներկայացված «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը նախատեսում է, որ պարգեւատրված կամ զենքով պարգեւատրված համարվող բոլոր անձինք պարտավոր են մինչեւ 2025 թվականի հուլիսի 1-ը ոստիկանություն ներկայացնել պարգեւատրական զենքերը, այդ թվում՝ մեկից ավելի անգամ պարգեւատրված լինելու դեպքում՝ երկրորդ եւ հաջորդ միավոր բոլոր պարգեւատրական զենքերը։

Բացառություն են միայն այն մարդիկ, ովքեր ռազմականացված կազմակերպություններում 20 եւ ավելի տարի ծառայության ստաժ եւ առնվազն «մայոր» կոչում կամ դրան հավասարեցված դասային աստիճան ունեն. նրանք կարող են միայն մեկ պարգեւատրված զենք ունենալ։ 92 տոկոսով մերժված (տե՛ս լուսանկարը) այս նախագծով Արփինե Սարգսյանը ակնկալում է «զենքով պարգեւատրման գործընթացը դարձնել առավել արժանիքահեն եւ որոշակիացված, ապահովել հանրային անվտանգության կանխատեսելի՝ առավել բարձր մակարդակ, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում պարգեւատրական զենքերի կարգավիճակը բերել ճիշտ իրավական դիրքավորման։

Միաժամանակ, շրջանառությունից դուրս կբերվեն այն զենքերը, որոնց պարգեւատրման հիմքերում բացակայում են ստանդարտներ»: Սա նշանակում է, որ այն մարդիկ, ովքեր իրենց տարբեր սխրանքների, հայրենանվեր գործունեության համար Հայաստանի Հանրապետության կամ Արցախի Հանրապետության ղեկավարների կողմից անցած տասնամյակներում պարգեւատրվել են զենքով, անարժան են եղել, պետք է հետ հավաքել պետական պարգեւները:

Ըստ Արփինե Սարգսյանի՝ այսուհետեւ պարգեւատրման ինստիտուտը կպահպանվի միայն ՀՀ վարչապետի դեպքում:Այսինքն՝ միայն Նիկոլ Փաշինյանի կողմից տրվելիք պարգեւատրումները կլինեն օրինական եւ արժանի: Սա ոչ այլ ինչ է, քան խտրական վերաբերմունք:Բայց այս նախագծի մեջ զավեշտալին հավաքվելիք զենքերի նպատակային օգտագործման հիմքերն են. «Ոստիկանության կողմից առգրավված կամ վերցված պարգեւատրական զենքերը կարող են օգտագործվել նաեւ գիտակրթական կամ մշակութային նպատակներով»։

Անշուշտ, մշակութային նպատակով զենքի օգտագործումը ոստիկանության կողմից բարդ է պատկերացնել, բայց Արփինե Սարգսյանը նախատեսել է:

Տեղեկացնենք, որ մինչ այս նախագիծը 3-4 ամիս առաջ բոլոր օրինական զենք ունեցողները, մեկ այլ ՔՊ-ականի՝ օրենքում փոփոխություն անելու համաձայն, գնացել են ոստիկանություն, նորից հաշվառվել, նորից քննություն հանձնել, ծախսել դրա համար նվազագույնը 100 հազար դրամ, եւ հիմա նախարարը մարդկանց ծախսած գումարները համարում է անտեղի եւ որոշել է քրեածին իրավիճակը երկրում բարելավել՝ օրինական, գրանցված զենքերը հավաքելով:

Այսինքն, ապօրինի զենքի շրջանառությունն ու վաճառքը չի կարողանում կանխել նախարարը, օրինական զենքերն է հավաքում: Ամեն դեպքում, «Ժողովուրդ» օրաթերթը հարցումով դիմեց նախարար Արփինե Սարգսյանին՝ հետաքրքրվելով, թե իրավական ակտերի նախագծերի հրապարակման կայքում դրված հարցման 92 տոկոսանոց մերժումից հետո, ՔՊ թիմի ներսում առկա դիմադրության պայմաններում, արդյոք մտադի՞ր է օրենքի նախագիծը պաշտպանել եւ առաջ տանել՝ փորձելով հասնել դրա ընդունմանը, թե՞ կնահանջի:

Մեր հարցմանը ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի պատասխանի մանրամասները՝ տեսանյութում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Լրահոս

Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT
4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել
Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան
Սևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել են
Կարևոր
«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղ
Նոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
ԱՄՆ-ը լրացուցիչ ռազմական տեխնիկա է տեղափոխում Մերձավոր Արևելք
Bild. Ռուսաստանը կարող է Օլյոշկիում հրադադարի ընթացքում նախապատրաստել հարձակում Խերսոնի ուղղությամբ
Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները
Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն
Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել
2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում
Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները
Փաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ)
Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)
Կարևոր
Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում

Լրացուցիչ նորություններ

...

766 մլն դրամ՝ «Էրեբունի-Երեւան 2808»-ի համար․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Ուժեղն էլ դո՞ւք եք

«Հրապարակ»․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնին

27 տարվա լռությունից հետո Ջհանգիրյանը խոսեց, Փաշինյանը հանձնարարեց ստուգել․ «Ժողովուրդ»

Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ Արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում

«Հրապարակ»․ Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար

«Փաստ». Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին

«Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է

«Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համար

«Փաստ» . «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին

«Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում

«Ժողովուրդ». Մարտի 1-ի գործով Փաշինյանի շահերը պաշտպանած, ապա դատավորի պաշտոնից հեռացված Գիվի Հովհաննիսյանը դիմել է ՄԻԵԴ

«Փաստ». «Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին

«Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանի կնոջ շինարարական ընկերությունը մի քանի խոշոր տենդեր է շահել

«Ժողովուրդ». Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ կիրակի օրը ՔՊ վարչության արտահերթ նիստ է

«Փաստ». ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով

«Փաստ». Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները

Առաքման ռոբոտներին մեղադրում են մարդկանց գաղտնի տվյալները հավաքելու մեջ

Միջադեպ է տեղի ունեցել «Ճրագ Հոլլ» ռեստորանային համալիրում. կան վիրավորներ