Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիսում սկսվել է Պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող երեք պատանդներին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ) հանձնելու գործընթացը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Երեք պատանդներն էլ նստել են ԿԽՄԿ մեքենաներ, որոնք շարժվել են դեպի Իսրայել։
Այս տարվա հունվարի 19-ին Գազայի հատվածում ուժի մեջ է մտել հրադադարը։ Սպասվում է, որ զինադադարի առաջին փուլի շրջանակներում, որը կտևի 42 օր, ՀԱՄԱՍ-ը կազատի 33 իսրայելցի պատանդների, այդ թվում՝ բոլոր կանանց և երեխաներին:
Ի պատասխան՝ Իսրայելը կազատի 30 պաղեստինցի բանտարկյալ յուրաքանչյուր ազատ արձակված քաղաքացիական անձի դիմաց, և 50՝ յուրաքանչյուր զինվորի համար։