Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Պաշտպանական ծախսերն ավելացնելու Բրիտանիայի վարչապետի ծրագիրը քննադատել են ֆինանսավորման պակասուրդի պատճառով



Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտնվել է ճնշման տակ պաշտպանական ծախսերի ավելացման երկար սպասված ծրագրի հրապարակումից հետո։ Քննադատների կարծիքով՝ ծրագիրը չի ներառում բոլոր հայտարարված միջոցառումների ֆինանսավորման աղբյուրները և հնարավոր է կառավարության հաջորդ ղեկավարին ստիպի լրացուցիչ մոտ 4,7–5 միլիարդ ֆունտ ստերլինգ փնտրել արդեն իսկ առաջին բյուջեի ձևավորման ժամանակ, գրում է The Guardian-ը։

Ներկայացնելով ծրագիրը Համայնքների պալատում՝ Սթարմերը պաշտպանել է ընդհանուր 298 միլիարդ ֆունտ ստերլինգ արժողությամբ պաշտպանական ներդրումների ծրագիրը՝ չնայած ինչպես ընդդիմության, այնպես էլ իշխող Լեյբորիստական կուսակցության ներսից հնչող քննադատություններին։ Դժգոհությունը, մասնավորապես, կապված է մի շարք տրանսպորտային ենթակառուցվածքային նախագծերի ֆինանսավորման կրճատման հետ, որոնց միջոցները նախատեսվում է ուղղել պաշտպանության հզորացմանը։

Ըստ այդ ծրագրի՝ Մեծ Բրիտանիայի պաշտպանական ծախսերը 2027 թվականի ՀՆԱ-ի 2,6%-ից կհասնեն ՀՆԱ-ի 2,7%-ի մինչև 2030 թվականը, ինչը դրամական արտահայտությամբ կկազմի տարեկան գրեթե 80 միլիարդ ֆունտ ստերլինգ։ Սթարմերը հայտարարել է, որ դա երկրին հնարավորություն կտա դուրս գալ հաջորդ խորհրդարանական նստաշրջանում ՀՆԱ-ի 3% մակարդակին հասնելու «հետագծի» վրա։

Ընդսմին, այս ցուցանիշը դեռևս ցածր է ՆԱՏՕ-ի նպատակից, որը նախատեսում է անդամ երկրների պաշտպանական ծախսերի ավելացում մինչև ՀՆԱ-ի 3,5%՝ մինչև 2035 թվականը։ Ինչպես նշում է բրիտանական Ֆիսկալ հետազոտությունների ինստիտուտը, կառավարության հրապարակած փաստաթուղթը չի պարզաբանում, թե ինչպես է Մեծ Բրիտանիան մտադիր հասնել այդ մակարդակին։

Բրիտանական լրատվամիջոցների տեղեկություններով՝ Մեծ Մանչեսթերի քաղաքապետ Էնդի Բըրնհեմի (որին դիտարկում են որպես լեյբորիստների հավանական ապագա առաջնորդներից մեկի) կողմնակիցների մի մասը ծրագիրը համեմատել է «չպայթած ռումբի» հետ, քանի որ նոր վարչապետին, եթե այդ պաշտոնը զբաղեցնի Բըրնհեմը, հնարավոր է բաժին հասնի զգալի ֆինանսական ճեղքվածք։ Աղբյուրները պնդում են, որ ինքը՝ Բըրնհեմը, նախապես տեղեկացված չի եղել ֆինանսավորման ենթադրյալ պակասուրդի մասին։

Խորհրդարանական բանավեճերի ժամանակ Պահպանողական կուսակցության առաջնորդ Քեմի Բեյդենոկը հայտարարել է, որ կառավարությունը անբավարար մշակված ծրագիր է ներկայացրել։

«Նույնիսկ այն սահմանափակ ծրագիրը, որը նա հայտարարեց, արդեն ձախողվել է, որովհետև նա գումար չի գտել դրա ֆինանսավորման համար։ Պակասում է հինգ միլիարդ ֆունտ։ Մենք բոլորս հասկանում ենք, որ նա այդ շիլաշփոթը թողնում է իր հաջորդին»,- ասել է Բեյդենոկը։

Նա միաժամանակ կառավարությանը կոչ է արել կրճատել սոցիալական ծախսերը՝ ավելի շատ միջոցներ պաշտպանությանն ուղղելու համար։

Ի պատասխան՝ Սթարմերը պահպանողականներին մեղադրել է երկերեսանիության մեջ՝ հիշեցնելով, որ նրանց իշխանության տարիներին պաշտպանական ծախսերի մասնաբաժինը կրճատվել է, մինչդեռ սոցիալական աջակցության ծախսերը, նրա խոսքով, աճել են 88 միլիարդ ֆունտով։

«Նրանք իրենց իշխանության տասնչորս տարիների ընթացքում պաշտպանության ծախսերը ՀՆԱ-ի 2,5%-ից կրճատեցին մինչև 2,3%։ Իսկ սոցիալական ապահովության ծախսերն ավելացրին 88 միլիարդ ֆունտով։ Այնպես որ, նրանցից ոչ մի խրատ չենք ընդունում», — հայտարարել է վարչապետը։

Սթարմերը նաև նշել է, որ կառավարությունն արդեն իսկ լրացուցիչ 15 միլիարդ ֆունտ է հատկացրել պաշտպանությանը բյուջեի և պետական ծախսերի վերանայման շրջանակից դուրս, իսկ վերջին բյուջեում ընդունված որոշումներն ապահովել են 22 միլիարդ ֆունտի պահուստ, ինչը, նրա խոսքով, հնարավորություն կտա ֆինանսավորել նմանատիպ նախաձեռնությունները։

Ընդ որում, բրիտանացի վարչապետը ուղղակիորեն չի պատասխանել այն հարցին, թե արդյոք Էնդի Բըրնհեմը գիտեր ծրագրի ենթադրյալ ֆինանսավորման պակասուրդի մասին։ Փոխարենը նա հայտարարել է, որ ներկայիս կառավարությունն իրականացրել է ռեկորդային ներդրումներ պաշտպանության և անվտանգության ոլորտում՝ ընդգծելով, որ «Լեյբորիստական կուսակցությունից ցանկացած վարչապետ կպաշտպաներ այս ծրագիրը»։


Լրահոս

«ՀԷՑ»-ից մինչև «Արարատցեմենտ»․ տասնյակ բիզնեսներ շղթայված են
«Փաշինյանն ասում է՝ հանրաքվե լինի՝ գնում եմ, դուք եկել՝ «Փաշինյա՛ն, հեռացիր» եք ասում․ Ռուբինյան
Փաշինյան, ինչ հարցնում են՝ ասում ես՝ չգիտեի․ իմանայիր, նոր գայիր իշխանության․ Ղազինյան
Գալստյան․ Իշխանությունը ձեզ հարբեցրել է, ժողովրդավարության մասին պատկերացումները՝ խեղաթյուրել
Երևանում տնային կալանքի տակ գտնվող ամուսինը, 5-ամյա որդու ներկայությամբ, ծեծել է կնոջը, փորձել է խեղդել. ատրճանակն ուղղել է նրա վրա
Սահմանն ապօրինի հատելիս բռնվել է
ՈՒՂԻՂ. Բյուջե, քաղաքական հակասություններ ու պատգամավորական կրքեր․ ԱԺ-ում թեժ աշունը շարունակվում է
Արարատի մարզը՝ «կոկորդիլոսագետ» Գարիկի կուռացիայի տա՞կ
Կարևոր
«Խաբար չեն, որ սաղ պալիտ են եղել». Ինչ է սպասվում արցախցի գեներալներին
Կարևոր
Փաշինյանի հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանական շրջանակներում
Հայաստանում ազատազրկվածների կեսից ավելին դատավճիռ չունի. թվեր և համեմատություն
Իմացել են, որ «Գործարարը» պրոիշխանական է, ինքնաբացարկ են ներկայացրել
Թոշակառուները դժգոհում են, որ հետվճարը չի փոխանցվում. ինչ է ասում նախարարությունը
176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսին
Կարևոր
Տիգրան Ավինյանը իր հերթին է սպառնացել. «Բան կա ասելու ուղիղ ասեք, ոչ թե լայվերով հասկացրեք»
Կարևոր
Նախկին ԱԽՔ-ի հաջորդ քայլը «ինֆարկտի» կհասցնի իշխանականներին
Սևանի ափին անտառ են գլխատում․ ի՞նչ է արդարանում Սևան ազգային պարկը
Արքայազն Հարին պատրաստ է վերադառնալ բանակ՝ Ռուսաստանի դեմ կռվելու անհրաժեշտության դեպքում
Հարվածներ գործարաններին․ ուկրաինական ռապսի արտահանման գներն աճում են
ՄԱԿ․ Եմենում մարտերից ավելի քան 350 հազար մարդ է տեղահանվել

Լրացուցիչ նորություններ

...

Արքայազն Հարին պատրաստ է վերադառնալ բանակ՝ Ռուսաստանի դեմ կռվելու անհրաժեշտության դեպքում

Հարվածներ գործարաններին․ ուկրաինական ռապսի արտահանման գներն աճում են

ՄԱԿ․ Եմենում մարտերից ավելի քան 350 հազար մարդ է տեղահանվել

Մասկը պնդում է՝ ԱՄՆ-ն աջակցել է 2014-ի ուկրաինական իշխանափոխությանը

Նավաբեկություն Սենեգալում․ տասնյակ մարդիկ անհետ կորել են

Թրամփը խոստանում է շուտ ավարտել Իրանի հետ պատերազմը, բայց չի բացահայտում՝ ինչպես

Սան Ֆրանցիսկոյի փողոցները ջրի տակ են․ խաթարվել է երթևեկությունը

Ռուսաստանն ու Վրաստանը բանակցություններ են անցկացրել Մինսկում և գործնական պայմանավորվածություններ ձեռք բերել․ ՌԴ ԱԳՆ

Հութիները հայտարարել են Ռիադի օդանավակայանի և ֆինանսական կենտրոնի հրթիռակոծման մասին

Պուտինը, Սի Ծինփինը և Թրամփը մեկնարկել են եռակողմ հանդիպումը

ԵՄ-ն սպառնում է դադարեցնել Լոնդոնի հետ բանակցությունները

Պուտինը պատրաստ է գործընկերներին տրամադրել թվային և ԱԲ տեխնոլոգիաներ

Չինական տիեզերանավերը կարող են հասնել Երկրի ցանկացած կետ

ԱՄՆ-ն, Ճապոնիան, Հնդկաստանն ու Ավստրալիան նոր անվտանգության նախաձեռնություն են համաձայնեցրել

Սի Ծինփինը պատրաստ է աջակցել ԱՄՆ–Հյուսիսային Կորեա երկխոսության վերսկսմանը

Ֆլորիդայում փողոցները ջրի տակ են․ Բրոուարդի դպրոցները փակվել են

Սիբիրում Ան-12 է կործանվել․ ինքնաթիռում եղած 19 մարդը զոհվել է

Մոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումից

Ուիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքները

Վլադիմիր Պուտինը ժամանել է Շենժեն