Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Պատիվ ունեմ»-ը դեմ է քվեարկելու ԵՄ-ին անդամակցելու գործընթացի հետ կապված նախաձեռնությանը


ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության հայտարարությունըՀՀ Ազգային Ժողովի սույն թվականի փետրվարի 11-ին մեկնարկող նիստերի օրակարգում ընդգրկված է «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացվել է քաղաքացիական նախաձեռնության կողմից։

Վերպետական միջազգային կազմակերպություններին անդամակցության ընթացակարգը մանրամասն կանոնակարգված է ՀՀ Սահմանադրության 205-րդ հոդվածով և «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածով:

Ըստ այդմ` Եվրոպական Միությանը, որպես վերպետական միջազգային կազմակերպության, անդամակցելու գործընթացը մեկնարկելու իրավասությունը պատկանում է կառավարությանը, իսկ անդամակցության համար անհրաժեշտ հանրաքվե անցկացնելու որոշման ընդունումը` Ազգային ժողովին:

Անդամակցության վերաբերյալ վերջնական որոշումը կայացվում է հանրաքվեի միջոցով, որով անմիջականորեն արտահայտվում է Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքը:

Օրենքի նախագիծը իրավական առումով անհեթեթ փաստաթուղթ է, քանի որ այն չի համապատասխանում օրենքին ներկայացվող պահանջներին և ո’չ ավելացնում, ո'չ պակասեցնում է վերպետական միջազգային կազմակերպություններին անդամակցության վերաբերյալ օրենսդրական պահանջները: Նախագիծն իր էությամբ հայտարարություն է, բայց ոչ օրենք, քանի որ այն չի պարունակում վարքագծի պարտադիր կանոններ որևէ իրավասուբյեկտի համար:

Ավելին, նախագծում պարունակվող «Հայաստանի Հանրապետությունը` արտահայտելով Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքը» արտահայտությունը ուղղակիորեն հակասում է Սահմանադրության 205-րդ հոդվածի 1-ին մասին, քանի որ Եվրոպական Միությանը՝ որպես վերպետական միջազգային կազմակերպությանն անդամակցության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքը կարող է արտահայտվել միայն անմիջականորեն` հանրաքվեի միջոցով:

Ազգային ժողով ներկայացված օրինագիծը, սակայն, ելնում է այն բանից, որ Ազգային ժողովը օրենք ընդունելու միջոցով կարող է սահմանել, որ դրանով արտահայտվում է ԵՄ-ին անդամակցելու` Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքը: ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու հետ կապված Ազգային ժողովը կարող է արտահայտել միայն իր սեփական կամքը, բայց ոչ երբեք Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքը:Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի վերաբերյալ դրույթը որևէ նորմատիվ տարր իր մեջ չի պարունակում:

Այն չի պարտադրում և չի կարող պարտադրել կառավարությանը` սկսելու անդամակցության վերաբերյալ բանակցություններ Եվրոպական Միության հետ: Նման պարտադրանքը կհակասի ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իշխանությունների բաժանման սկզբունքին, քանի որ միջազգային պայմանգրեր կնքելու կամ չկնքելու լիազորությունը պատկանում է բացառապես գործադիր իշխանությանը, իսկ առանձին տեսակի միջազգային պայմանագրերի վավերացումը` Ազգային ժողովին: Ուստի ևս մեկ անգամ ընգծում ենք, որ գործընթացն ինքնին հակասում է Մայր օրենքին։Այսպիսով՝ իրավական առումով ներկայացված օրինագիծը որևէ իրավական հետևանք չի կարող առաջացնել Եվրոպական Միությանը անդամակցելու կամ չանդամակցելու խնդրում: Սակայն այն, որպես քաղաքական փաստաթուղթ, կարող է անդառնալի քաղաքական և տնտեսական հետևանքներ առաջացնել Հայաստանի Հանրապետության համար՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության անդամակցությունը վերպետական կազմակերպություններին, մասնավորապես Եվրասիական Տնտեսական Միությանը։ Հաշվի առնելով գործընկեր պետությունների հայտարարությունները, ինչպես նաև միջազգային հարաբերությունների և միջազգային իրավունքի բազային սկզբունքները՝ ակնհայտ է դառնում, որ այս գործընթացը վտանգում է մեր տնտեսության համար կենսական նշանակություն ունեցող ԵԱՏՄ շուկաների հետ իրականացվող ազատ առևտուրը։ Իր էությամբ դատարկ և ձևական այս գործընթացը ոչ միայն չի կարող որևէ դրական արդյունքի բերել Հայաստանը, այլ նաև սպառնում է լրջագույն տնտեսական հետևանքներ առաջացնել մեր երկրի և մեր քաղաքացիների համար։Կարևոր ենք համարում նաև նշել, որ «օրինագիծը» կարող է առաջացնել աշխարհաքաղաքական բացասական հետևանքներ հաշվի առնելով այն փաստը, որ ժամանակակից աշխարհակարգի տուրբուլենտականության պայմաններում անմտություն է օրենսդրական մակարդակում արտաքին քաղաքականության ճկունության սահմանափակումը։

«Խաղաղության խաչմերուկի» մասին հորջորջող վարչախումբը այս նախաձեռնությամբ Հայաստանի Հանրապետությանը մտցնում է աշխարքաղաքական փակուղու մեջ։

Հավելենք, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մշտապես հանդես է եկել Եվրոպական Միության հետ սերտ գործընկերային հարաբերությունների զարգացմանն ուղղված նախաձեռնություններով, ինչի ապացույցներից է Հայաստանի և Եվրամիության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (Comprehensive and Enhanced Partnership Agreement - CEPA), որը կնքվել է 2017 թվականին և ցայսօր հանդիսանում ՀՀ-ԵՄ հարաբերությունների հիմնարար փաստաթուղթը, որը գործող վարչախմբի կողմից գործնականորեն և լիարժեքորեն կյանքի չի կոչվում։

Վերոգրյալից ակնհայտ է դառնում, որ սույն «օրինագիծը» այսօրվա կառավարիչների հերթական պոպուլիստական հնարքն է, որը միտված է հիմնազուրկ սպասումներ ստեղծելու։

Մյուս կողմից փորձում են պատրանք ստեղծել, թե արդարությունը, հանդուրժողականությունը և մարդու իրավունքների պաշտպանությունն են իրենց գլխավոր արժեքը, բայց ոտնահարում և ոչնչացնում են դրանք։ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը դեմ է քվե

Լրահոս

Ջրհոսի, Կշեռքի, Կարիճի և Խեցգետնի աստղագուշակությունը՝ երկուշաբթի, օգոստոսի 31-ի համար
Նոր մանրամասներ են հրապարակվել երեկվա ողբերգական դեպքից
Google Maps-ը ԱՄՆ-ի օգտատերերի համար Օնտարիո լիճը վերանվանել է «Ամերիկա լիճ»
Կարևոր
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Սևանա լիճ և Տավուշի մարզ
Խեցգետին, Կարիճ, Առյուծ և Երկվորյակներ Թամարա Գլոբայի աստղագուշակում՝ երկուշաբթի, օգոստոսի 31-ի համար
Մթերային խանութում հրդեհ է բռնկվել. Օգնության են հասել փրկարարները
Արմավիրում 43-ամյա տղամարդ է սպшնվել. կասկածյալը 28-ամյա կին է
Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի՝ օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին և 4-ին
Հրդեհ ավտոմեքենայում. վարորդն այրվածքներով հոսպիտալացվել է
Պեսկով․ Պուտինն ու Փաշինյանը կարող են Բիշքեկում կայանալիք հանդիպմանը քննարկել Հայաստանի հարաբերությունները ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի հետ
Հորդառատ անձրեւների պատճառով Գյուրջյան փողոցը կրկին վերածվել է «Վենետիկի»
Թիվ 47 ավտոբուսում ուղևորը հարվածել է մոնիտորին և վնասել այն․ պատճառվել է մոտ 550 հազար դրամի վնաս
Չեղարկվել է նախկին նախարարի ամերիկյան վիզան
Ռումինիայի լողափում անօդաչու թռչող սարքի բեկորներ են հայտնաբերվել
Նրանք սիրում են առանց կիսատ-պռատության. որ 5 կենդանակերպի նշաններն են ամբողջությամբ նվիրվում հարաբերություններին
Ազգային Օլիմպիական կոմիտեի նախագահը երեք ամսով կալանավորվել է
Թբիլիսիում Ռուսաստանի քաղաքացու uպանnւթյшն համար ձերբшկալվել է Հայաստանի քաղաքացի
Ռուսական բանակն անխնա հարվածներ է հասցրել․ ՊՆ-ի հայտարարությունը
Շտապ
Հյուսիսային Կիպրոսի ափերի մոտ 260 ուղևոր տեղափոխող լաստանավ է խորտակվել (տեսանյութ)
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է

Լրացուցիչ նորություններ

...

Պեսկով․ Պուտինն ու Փաշինյանը կարող են Բիշքեկում կայանալիք հանդիպմանը քննարկել Հայաստանի հարաբերությունները ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի հետ

Երրորդ Հանրապետությունը հայի ինքնությունն է, Չորրորդ Հանրապետությունը՝ դրա ամպուտացիան (տեսանյութ

Չեմ ամաչում՝ եղել եմ ՀՀԿ անդամ․ Փաշինյանին հարցեր չունեմ տալու․ Շիրազ Մանուկյան (տեսանյութ)

Կամո Ցուցուլյանը վերանշանակվել է ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում

Հակոբյան․ Ղարաբաղ վերադարձ չի լինելու․ մեր հայրենիքը 29,743 ք/կմ է (տեսանյութ)

Զախարովան կոչ է արել Փաշինյանին «քաջություն հավաքել և պատմել ողջ ճշմարտությունը»

Հայաստանը շատ արագ կորցնելու է իր ինքնիշխանությունը․ Շահնազարյանը՝ ԹՐԻՓՓ-ի մասին (տեսանյութ)

Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն ԵՄ-ի հետ կապված հարցերն ու հայ ընդդիմադիր առաջնորդների ձերբակալությունները․ Կրեմլ

8 տարի բա ի՞նչ էիր անում․ լվացած ուղեղների համար են այդ հայտարարությունները. իրավապաշտպան (տեսանյութ)

Մենք չենք սովորել պետական հեղաշրջումներ իրականացնել․ Լավրովը՝ Հայաստանի մասին

Ալեն Սիմոնյանը լուսանկար է հրապարակել Գյումրիից

Ավելի շատ երիտասարդներ են մեկնում արտերկիր սովորելու․ Ժաննա Անդրեասյանը թվեր է ներկայացրել

Կառավարությունում նշանակումներ և ազատումներ են եղել

Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն ազատվել է պաշտոնից

TRIPP-ի շրջանակում բանակցությունների համար երկու պաշտոնյա կմեկնի Վաշինգտոն

Լավրովը` Քոչարյանի ձերբակալության մասին․ Հայաստանի ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում

Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան

Փաշինյանը խոստովանեց՝ ինքն ուզուրպացրել է դատաիրավական համակարգը․ Սողոմոնյան (տեսանյութ)

Փոխնախարարը հրաժարական է տվել

Փաշինյանն ասումա՝ դո՛ւրս եկեք ժողովուրդ, կրակենք ձեզ վրա․ Իշխանյան (տեսանյութ)