Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ռազմական տեխնիկայի ցուցադրության ժամանակ շրջվել է Tatra զրահապատ ավտոմեքենան. Չեխիա


Չեխիայի Բենեշովի շրջանի Լեշանայի Ռազմատեխնիկական թանգարանի տարածքում ռազմական տեխնիկայի ցուցադրության ժամանակ շրջվել է Tatra Tadeas զրահապատ ավտոմեքենան։ Տուժել է երկու մարդ, ČTK գործակալությանը հայտնել են ոստիկանության և փրկարար ծառայության ներկայացուցիչները։


Վթարը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտավորապես 13:30-ին՝ «Տանկերի օր» զանգվածային միջոցառման ընթացքում։ Ոստիկանության տվյալներով, մեքենան կողաշրջվել է։ Ղեկին եղել է 33-ամյա մի տղամարդ, որը ուղևորությունից առաջ անցել է ալկոհոլի ստուգում․ արդյունքը եղել է բացասական։ Մեքենայում գտնվել են ևս երկու մեծահասակ և երկու անչափահաս տղա, որոնք ստացել են թեթև վնասվածքներ։


Փրկարարները երկու տուժածներին տեղափոխել են հիվանդանոց։ Նրանցից մեկը ստացել է միջին ծանրության գլխի վնասվածք և հոսպիտալացվել է Պրահայի Տոմայայի հիվանդանոց, երկրորդը՝ թեթև վնասվածքներով, տեղափոխվել է Բենեշովի հիվանդանոց։


Պրահայի Ռազմապատմական ինստիտուտում ճշտել են, որ վթարը տեղի է ունեցել «Տանկերի օրվա» պաշտոնական ծրագրից դուրս և չի ազդել միջոցառման այցելուների վրա։ Մեքենան մասնակցում էր Tatra Defence ընկերության նորագույն տեխնիկայի առանձին ցուցադրությանը Prima հեռուստաալիքի նկարահանող խմբի համար։


Տուժածներից մեկը մեքենայի արտադրող Tatra Defence-ի աշխատակից է։ Czechoslovak Group մայր ընկերության ներկայացուցիչ Անդրեյ Չիրտեկը հայտնել է, որ խոսքը Tadeas զրահապատ մեքենայի մասին է։ Վթարի պատճառները քննվում են ոստիկանության և ռազմական ոստիկանության կողմից։


Tadeas անվանումը Tatra Defence Armoured Solution-ի հապավումն է։ Զրահապատ ավտոմեքենայի մշակումը ընկերությունն ավարտել է 2024 թվականին։


Լեշանայի Ռազմատեխնիկական թանգարանը գործում է 1996 թվականից։ Այն գտնվում է նախկին հրետանային զորանոցների տարածքում և պահպանում է ռազմական տեխնիկայի հարյուրավոր նմուշներ՝ ներառյալ տանկեր, հրետանային հրանոթներ, մոտոցիկլետներ, զրահամեքենաներ, բեռնատարներ և թեթև մարդատար ավտոմեքենաներ։ 1918–1939 թվականների չեխոսլովակյան ռազմական տեխնիկայի հավաքածուն և Škoda հրետանային համակարգերի հավաքածուն համարվում են Եվրոպայի ամենանշանակալիներից մեկը։

Լրահոս

Կործանվել է Ան-12 ինքնաթիռ, զոհվել է 19 մարդ
Մոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումից
«Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով առաջին հանդիպումն է կայացել. ՏԿԵՆ
Ուիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքները
Վլադիմիր Պուտինը ժամանել է Շենժեն
Կիևի մի մասը անցել է պահեստային ջեռուցման համակարգի՝ էլեկտրական ցանցում տեղի ունեցած վթարից հետո
Հայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջև
Կարևոր
ՀՖՖ-ն չի ցանկանում Ինֆանտինոյին տեսնել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում
Նոյեմբերի վերջը հաջողություն կբերի այս կենդանակերպի նշաններին. նրանք կհաջողեն ամեն ինչում
Վիճաբանութոյւն, ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում. Կան վիրավորներ
Դուք ստեղծել եք քաոս, վաղը դրա զոհը հենց դուք եք դառնալու․ Դերզյան
Փաշինյանը դեկտեմբերին 3 անգամ գնալուա Մոսկվա․ երևի մտածումա՝ Պուտինն ո՞վա, որ չկարողանամ «ֆռռացնեմ». Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
ԱՄՆ-ի միջուկային գաղտնիքը, Թրամփի աղմկահարույց խոսքերը Պուտինի մասին և Լը Պենի կոշտ պլանը (տեսանյութ)
Ռուսաստանում ծխելու, հարբեցողության և խուլիգանության համար տուգանքները կարող են գրեթե կրկնապատկվել
Դժվար է հավատալ, որ այլևս չենք տեսնելու քո ժպիտը. hանգչի՛ր խաղաղությամբ, մեր լուսավոր տղա
Անձնակազմը զոհվել է․ Ան-12 ինքնաթիռ է կործանվել․ ՌԴ (տեսանյութ)
Թրամփի սպառնալիքը, Մոսկվայի գրոհն ու Հունգարիան. «Աղմկե՛ք»․ Աննա Հակոբյանն առաջարկում է բոյկոտել
Առեղծվածային պայթյուններ, խոշոր հրդեհներ, վտանգավոր միջադեպեր ու անհավանական կադրեր՝ աշխարհից (տեսանյութ)
Կալանքի տակ գտնվողին նորից կալանավորելն ապօրինի է․ Ֆերոյանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին (տեսանյութ)
Կոշտ ուղերձ Մոսկվային, սպառնալիք Թեհրանից և աղմկահարույց գործեր Հայաստանում (տեսանյութ)

Լրացուցիչ նորություններ

...

Մոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումից

Ուիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքները

Վլադիմիր Պուտինը ժամանել է Շենժեն

Կիևի մի մասը անցել է պահեստային ջեռուցման համակարգի՝ էլեկտրական ցանցում տեղի ունեցած վթարից հետո

ԱՄՆ-ի միջուկային գաղտնիքը, Թրամփի աղմկահարույց խոսքերը Պուտինի մասին և Լը Պենի կոշտ պլանը (տեսանյութ)

Ռուսաստանում ծխելու, հարբեցողության և խուլիգանության համար տուգանքները կարող են գրեթե կրկնապատկվել

Անձնակազմը զոհվել է․ Ան-12 ինքնաթիռ է կործանվել․ ՌԴ (տեսանյութ)

Առեղծվածային պայթյուններ, խոշոր հրդեհներ, վտանգավոր միջադեպեր ու անհավանական կադրեր՝ աշխարհից (տեսանյութ)

Թրամփը խուսափողական պատասխան է տվել Կիմ Չեն Ընի հետ հնարավոր հանդիպման մասին հարցին

Պեսկովը Պուտինի, Սի Ծինփինի և Թրամփի հանդիպումը ազդանշան է անվանել աշխարհին

Կրակովի ահաբեկչի մարմինը կտեղափոխվի համալսարան՝ բժշկական փորձերի համար

Իրանի արձակած 11 հազար ԱԹՍ-ներից և հրթիռներից միայն երեքն են հասել թիրախին. Թրամփ

Նիդերլանդներում բանտարկյալներին վաղաժամ կազատեն՝ տեղերի պակասի պատճառով

Պուտինը փոքր-ինչ նահանջում է Ուկրաինայի հարցում. Թրամփ

Ղազախստանն արգելել է ձվի ներմուծումը, ներառյալ՝ Հայաստանից

Ուկրաինայի նախկին վարչապետի նախկին խորհրդականի ավտոմեքենան պայթեցնելու մեջ կին է կասկածվում

Խաբարովսկ թռչող «Ավրորա» ավիաընկերության չվերթի ժամանակ ուղևոր է մահացել

Ստիպե՞լ են օղի խմել․ Զախարովայի սուր հակադարձումը Լավրովի մասին արված պնդմանը

Կամչատկայում մեկ օրում հինգ երկրաշարժ է տեղի ունեցել

Ռուսական հարվածները հասնում են նպատակին․ Զելենսկին պահանջով դիմել է ԱՄՆ-ին