Գևորգ Քոչարյանը, Աննա Կարապետյանը, Օկսաննա Աբրահամյանը և Տիգրան Դադունցը վերանշանակվել են արդարադատության նախարարի տեղակալների պաշտոններում։
Արման Խոջոյանը վերանշանակվել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնում
Լենա Նանուշյանն ազատվել է առողջապահության փոխնախարարի պաշտոնից։
Գուրգեն Աֆրիկյանը վերանշանակվել է Պրոբացիայի ծառայության պետի պաշտոնում։
Տիգրան Վիրաբյանը և Ալֆրեդ Քոչարյանը վերանշանակվել են ԿԳՄՍ նախարարի տեղակալների պաշտոնում։
Հովհաննես Մարտիրոսյանը վերանշանակվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում։
Սլավիկ Սարգսյանը վերանշանակվել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում:
Վահրամ Դումանյանը վերանշանակվել է վարչապետի խորհրդականի պաշտոնում։
Էդգար Մկրտչյանն ու Վահան Սիրունյանը վերանշանակվել են ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալների պաշտոններում։








