Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$651.44

BTC

$105769

ADA

$0.665193

ETH

$2530.15

SOL

$150.68

17 °

Yerevan

20 °

Moscow

32 °

Dubai

11 °

London

22 °

Beijing

14 °

Brussels

22 °

Rome

23 °

Madrid

BNB

$651.44

BTC

$105769

ADA

$0.665193

ETH

$2530.15

SOL

$150.68

17 °

Yerevan

20 °

Moscow

32 °

Dubai

11 °

London

22 °

Beijing

14 °

Brussels

22 °

Rome

23 °

Madrid

Բաքուն ծրագրում է գրոհ Հայաստանի տնտեսության, և մասնավորապես, Սյունիքի դեմ. Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի տելեգրամյան գրառումը.

«Ադրբեջանում Cop29-ի անցկացման օրերին բազմիցս անդրադարձել եմ թեմային, որ Բաքուն ծրագրում է շատ հետեւողական եւ մեթոդական գրոհ Հայաստանի տնտեսության, եւ մասնավորապես Սյունիքի դեմ:

Մենք կենտրոնացած ենք միայն հնարավոր ռազմական սադրանքների վրա, բայց Ադրբեջանն էլ, Թուրքիան էլ, ըստ էության գործում են շատ ավելի հասուն մարտավարությամբ եւ մեթոդաբանությամբ: Նրանք հիանալի յուրացրել են ժամանակակից աշխարհում դիմակայությունների հիբրիդային բնույթը եւ տիրապետում են դրանց:

Նրանք մի կողմից արդյունավետ պայմանավորվածությունների են գալիս գործնականում բոլոր ուղղություններով ներդրումային ներուժ պարունակող կապիտալի շրջանակների հետ, մյուս կողմից ըստ էության թիրախավորում են Հայաստանի ներդրումային վարկը՝ հնարավոր բոլոր միջոցներով:

Ժամանակակից աշխարհում տեխնիկայի եւ տեխնոլոգիայի հարց է այդ հիբրիդային պատերազմներում շարքային քաղաքացիներին իրենց խնդիրներով ու հույզերով օգտագործելը:

Այն, ինչ այսօր տեղի է ունենում Զանգեզուրի կոմբինատի շուրջ, ավելի ու ավելի է թողնում Հայաստանի հանդեպ հիբրիդային գրոհի տպավորություն, որում օգտագործվում են գործարանի հարյուրավոր աշխատակիցների անկեղծ մղումներ ու հույզեր:

Հայաստանը պարապուրդի ամեն օրվա հետ կորցնում է հարյուր միլիոն դրամ, ձեռնարկությունը՝ մոտ 400 միլիոն: Սա հրապարակված թիվ է: Հիմա պատկերացնենք, Հայաստանն այս մեկ շաբաթվա ընթացքում կորցրած գրեթե 700 միլիոն դրամով որքա՞ն կարեւոր գործեր կարող էր անել հենց Սյունիքում: Գործարանն իր օրեկան 400 միլիոն դոլարի պարագայում, եթե չկորցնի պարապուրդի ընթացքում, որքան ծրագրեր կարող էր օժանդակել նույն Սյունիքում:

Իսկ դրա համար պահանջվում է, որ պետությունը տվյալ պարագայում գնահատի իրավիճակի իր ռազմավարական ամբողջ խորությամբ, եւ մնա ոչ թե դիտորդի դերում, այլ փորձի ակտիվորեն միջամտել եւ այսպես ասած միջնորդություն իրականացնել գործատուի եւ աշխատակցի միջեւ: Որովհետեւ, այո, հիբրիդային պատերազմներում դիմակայուն լինելու համար պետք է նաեւ արդյունավետ լուծվեն այն պատճառները, որոնք կարող են թույլ տալ հեռահար խաղացողներին օգտագործել մարդկանց խնդիրներն ու հույզերը, անկեղծ ձգտումները:

Հայաստանի թիվ մեկ հարկատուն արդեն օրեր շարունակ պարապուրդի մեջ է, Հայաստանը՝ հարյուրավոր միլիոն դրամների կորստի մեջ, բայց այդ հարցը փաստորեն չի արժանացել որեւէ էական պետական ուշադրության: Եվ շատերը արդարացիորեն կասկած են հայտնում, որ գուցե հենց պետական «մասնակցություն» կա պարապուրդի հասցրած զարգացումներում:

Եթե ոչ, ապա պետության անհաղորդությունը իրապես տարակուսելի է, որովհետեւ տնտեսական կորուստներից բացի, առկապ պատկերը բերում է նաեւ պետական իմիջի կորուստներ: Եթե պետությունն ի վիճակի չէ ապահովել իր թիվ մեկ հարկատու ձեռնարկության, արդյունաբերական հսկայի աշխատանքայյին կայուն միջավայր, իսկ գոյություն ունեցող խնդիրների հարցում էլ ապահովել ինստիտուցիոնալ լուծումների գործընթաց, որը չի խաթարի ընկերության աշխատանքը, ապա հարց է առաջանում, թե ինչի՞ է ընդունակ պետությունն ընդհանրապես: Միայն սոցիալական ցանցերում պարզունակ քարոզչական հոլովակների՞:

Եվ այդ հարցը առաջանում է ոչ միայն քաղաքացիների մոտ, հանրության հետ, այլ նաեւ արտաքին թե ներդրողների, թե նաեւ քաղաքական կենտրոնների: Արտաքին աշխարհում որեւէ պետության քաղաքական ղեկավարության հանդեպ կարծիք ձեւավորվում է ըստ այդ ղեկավարության ներքին կառավարման կարողությունների: Եթե որեւէ մեկն անկարող է կայուն կառավարում ապահովել օրինակ տնտեսական հսկայի, նաեւ վերտնտեսական ռազմավարական նշանակության ձեռնարկության, թիվ մեկ հարկատուի պայմաններում, ապա ցանկացած արտաքին դերակատարի մոտ առաջանում է հարց՝ իսկ այդ ղեկավարությունն ինչպե՞ս կարող է կենսունակ եւ վստահելի գործընկեր լինել արտաքին առավել լուրջ տնտեսա-քաղաքական օրակարգերում:

Եվ սա է նաեւ հիբրիդային պատերազմի էություններից մեկը: Այսինքն, օրինակ ոչ միայն դենացիֆիկացիա եւ դեմիլիտարիզացիա, ինչպես հիմա խոսվում է շատ, Ադրբեջանի քաղաքականությունը համեմատելով օրինակ Ուկրաինայում Ռուսաստանի ագրեսիայի «նարատիվների» հետ, այլ նաեւ տվյալ պետության հանդեպ միջազգային որեւէ վստահության հեռանկարի «դեմոնտաժ»:

Լրահոս

Հունիսի 11-ին, 13-ին և 16-ին գազ չի լինելու․ հասցեներ
Կանադան Ուկրաինային ավելի քան 35 միլիոն կանադական դոլարի ռազմական աջակցություն կտրամադրի
Նիկոլին անցնցում հեռացնելու վրա պետք է կենտրոնանալ. Անդրանիկ Թևանյան
Վիզայով սահմանված ժամկետից երկար մնալու դեպքում կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք․ ԱՄՆ դեսպանություն
Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում հունիսի 9-ին և 10-ին լույս չի լինի
Քաղցկեղը նահանջում է. նոր դեղամիջոց է հայտնաբերվել
«Բրատվա, խնդրում եմ, մի կռվեք». Կանյե Ուեսթը հորդորել է Մասկին և Թրամփին հաշտվել
20 տարի անց՝ Պոդոլսկայան և Պրեսնյակովը նորից ամուսնացան (տեսանյութ)
Ամեն ինչ շատ արագ է զարգանալու. «ՔՊ»-ականները «խելոք» կմիանան Փաշինյանի իմպիչմենտին. Էդգար Ղազարյան (տեսանյութ)
Համաշխարհային աստղը նշում է իր 50 ամյակը (տեսանյութ)
Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ
Ուկրաինան հերքել է մարմինների վերադարձման և գերիների փոխանակման մասին Մեդինսկու հայտարարությունը
Լուկաշենկոն առաջարկել է Սի Ծինփինի հուշարձանը կանգնեցնել Մինսկում
«Գրիգորի Լեպսը ինձ չորս անգամ ամուսնության առաջարկ է արել». Ավրորա Կիբան հուզականորեն արձագանքել է Ֆիլիպ Կիրկորովի քննադատությանը
Կորի Գաուֆը` Ֆրանսիայի բաց առաջնության հաղթող
Հրդեհի ահազանգ՝ Երևանի Չեխովի փողոցում
«Փաշինյանին տրամաբանական բան ենք առաջարկում»․ Դանիելյանը՝ իմպիչմենտի, վարչապետի թեկնածուի մասին (տեսանյութ)
Ֆրանսիական ընկերությունները Ուկրաինայում կզբաղվեն անօդաչու սարքերի արտադրությամբ
Եկեղեցին վաղը կնշի Հոգեգալստյան տոնը
Ծեծկռտուքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մաhացել. մանրամասներ` Կոմիտասում գրանցված դեպքից

Լրացուցիչ նորություններ

...

Նիկոլին անցնցում հեռացնելու վրա պետք է կենտրոնանալ. Անդրանիկ Թևանյան

Ջերմուկ համայնքին է վերադարձվել 2 հողամաս. Նիկոլ Փաշինյան

Ալեն Սիմոնյանը գումարով գովազդ է միացրել զվարճանքներով լի լուսանկարի վրա

Մարգարիտա Սիմոնյանն անկեղծացել է իր կարիերան ավարտելու ցանկության մասին

Դրսում թշնամու առաջ խոնարհվում են, ձեռք սեղմում, իսկ մեր հայրենիքում եկեղեցու վրա մատ են թափ տալիս. Տեր Մաղաքիա

Մեզ խաղաղ ամառ և բարի վայելում. Գագիկ Սուրենյան

Արդեն քանի տարի է՝ դրսից ու ներսից ուզում են քեզ կուլ տալ․ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Փաշինյանին

Նիկոլի վարկանիշը խայտառակ անկում է ապրել, ջրերը զուլալվում են, ամբոխը ժողովուրդ է դառնում․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Ես ներողություն եմ խնդրում ձեզանից, ոչ մի խոսքի մի՛ հավատացեք․ Աննա Հակոբյան

Պոպուլիստ ղեկավարի համար հեշտ չէ համակերպվել այն բանի հետ, որ ինքը մսխել է 2018թ. հանրային վստահությունը

Մ6 մայրուղին է, ասֆալտն արվել է 1 տարի առաջ. Արմեն Հովասափյան

ՊՆ-ն պետք է վճարի, որպեսզի ծառայեն, այլ ոչ թե՝ ով փող ունի, թող չծառայի․ Նիկողոս Հովհաննիսյան

Երկուշաբթի թեժ է լինելու․ Գեղամ Մանուկյան

Բնակչությունն ավելի հաճախ կտուժի ջերմաստիճանի հանկարծակի փոփոխություններից

Հայաստանին մեծ քաղաքական ռեբրեդինգ է պետք․ Սուրեն Սուրենյանց

«Տարանջատվող» ընդդիմադիրնե՛ր, անիմաստ բանավեճերին վե՛րջ տվեք․ Րաֆֆի Ասլանյան

Հասկանում ես, որ սկզբունք ու արժեք ունենալը Հայաստանում ապուշություն է․ Մհեր Մկրտչյան

Զինծառայությունից փողով ազատվելու վերաբերյալ օրենքով պետությունը օրենսդրորեն լեգիտիմացնում է դասակարգային խտրականություն. Բադալյան

Պատերազմի ամենաթեժ պահին ամենաթեժ կետում պաշտպանեց հայրենիքը․ այսօր Դավիթ Առուշանյանի հիշատակի օրն է

Երևանում անձրևից հետո՝ կայծակ․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել (լուսանկար)