Մեծ երախտագիտությամբ ճանապարհեցինք ՀՀ-ում Նիդերլանդների փոխդեսպան Թիմեն Կաուվենարին և նրա ընտանիքին, որն ավարտեց իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում։
Այս մասին տեղեկություն է տարածել Հայաստանում Նիդերլանդների դեսպանատունը։
«Այս անգամ դեսպան Կաուվենարը ուղևորվում է ոչ միայն հայրենիք, այլև հանգստի՝ թոշակի, որին արժանի է իր անձնուրաց ծառայությունից հետո։
Հայ-նիդերլանդական հարաբերությունների զարգացմանն ուղղված նրա ջանքերն ու ներդրումը կմնա մեր ընդհանուր առաքելության կարևոր մասը։ Մաղթում ենք առողջություն և բարօրություն նրան և իր ընտանիքին»,- նշված է հաղորդագրությունում։








