Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը և նրա կինը՝ Անիկո Լևայը, ժամանել են ընտրատեղամաս և քվեարկել խորհրդարանական ընտրություններում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։
Օրբանը և նրա կինը ժամանել են Բուդապեշտի ընտրատեղամաս, որը գտնվում է 12-րդ շրջանի հանրակրթական դպրոցում։ Նրանք քվեարկել են, որից հետո վարչապետը զրուցել է լրագրողների հետ։
Հիշեցնենք, որ Հունգարիայում անցկացվում են խորհրդարանական ընտրություններ։








