Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Թրամփը չի կարող փակել USAID-ն. ռուս փորձագետը՝ հայկական ՀԿ-ների արևմտյան ֆինանսավորման մասին (տեսանյութ)


Եթե Ռուսաստանն ուզում է ինչ-որ բան փոխել Հայաստանի հետ հարաբերություններում, ապա պետք է օգտվի ամերիկյան ֆինանսավորման ժամանակավոր դադարեցման այս միջանկյալ իրավիճակից և ինքը սկսի ֆինանսավորել հայկական ՀԿ-ներին:

Euromedia24-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ռուսաստանյան «Եվրասիական գաղափարների արհեստանոց» հիմնադրամի փորձագիտական խորհրդի նախագահ, արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերի փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկը՝ խոսելով ԱՄՆ արտաքին ֆինանսական աջակցության ծրագրերի ժամանակավոր կասեցման մասին Թրամփի որոշման և USAID-ի հետ կապված միջազգային սկանդալի թեմայի շուրջ:

Ռուսաստանցի փորձագետը նկատեց, որ Արևմուտքից ֆինանսավորվող կազմակերպությունները Հայաստանում բավական շատ են, ընդ որում՝ դրանք ոչ միայն քաղաքական կամ հասարակական կազմակերպություններ են, այլև սոցիալական, տնտեսական, մշակութային և այլ նախագծեր: Ինչ վերաբերում է USAID-ի՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հարցին, Գրիգորի Տրոֆիմչուկի խոսքով՝ պարզ է, որ Թրամփը չի կարող նախագահական հրամանով փակել այն, և հիմա այնտեղ վերաքննություն, ստուգումներ են անցկացվում՝ ծրագրերը վերանայելու և ֆինանսավորման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: Ռուսաստանցի փորձագետն առաջարկում է Ռուսաստանի ղեկավարությանը օգտվել ստեղծված իրավիճակից և ամրապնդել Հայաստանի հասարակության հետ կապերը:

Գրիգորի Տրոֆիմչուկ. «Մյուս կողմից, եթե հիմա այդպիսի միջանկյալ իրավիճակ է ձևավորվել՝ USAID-ի ղեկավարության փոփոխության, մասնավորապես՝ Հայաստանում կոնկրետ նախագծերի ֆինանսավորման հետ կապված, ապա եթե Ռուսաստանն ուզում է ինչ-որ բան փոխել, խնդրեմ՝ ֆինանսավորեք ձեզ պետքական հայկական կազմակերպություններին: Իրականում հարցը շատ պարզ է դրված՝ կա՛մ դուք եք փող տալիս, կա՛մ նրանք են փող տալիս: Ցանկացած երկրի պարագայում այդպես է: Վերցնենք, օրինակ, Ուկրաինան:

Խնդրեմ, եթե դուք դժգոհ եք, որ Արևմուտքը ֆինանսավորում է ինչ-որ կազմակերպություններ Հայաստանում, դուք փող տվեք: Ահա և վերջ»:Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր առաջին իսկ որոշումներից մեկով հրաման է ստորագրել ԱՄՆ արտաքին ֆինանսական աջակցության ծրագրերը 90 օրով կասեցնելու վերաբերյալ:

Ավելի ուշ Թրամփի վարչակազմում կառավարության արդյունավետության դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Իլոն Մասկը հայտարարեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը փակելու իր և Թրամփի որոշման մասին: Օրենսդրությունը, սակայն, թույլ չի տալիս նախագահին փակել գործակալությունն առանց Կոնգրեսի հավանության:

Այժմ այն անցել է ԱՄՆ Պետդեպարտամենտի կառավարման ներքո: USAID-ն ամերիկյան հումանիտար օգնության դաշնային գործակալությունն է՝ հսկայական բյուջե ունեցող կազմակերպություն, որը տասնամյակներ շարունակ գործում է աշխարհի ավելի քան 100 երկրում, այդ թվում՝ Հայաստանում:

Հեղինակ՝ Արամ Սարգսյան

Լրահոս

Ուռեկիում 3 տարեկան երեխա է խեղդվել ծովում
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը նույնիսկ չի կարողանում պաշտպանվել․ Արաղչի
Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «BMW X5»-ը և «Nissan Tida»-ն
«Արարատ-Արմենիան» պայմանագիր է կնքել Ժոաու Բրավիմի հետ
18 մլն դրամի աջակցությո՞ւն, թե՞ նոր պայմաններ․ Եվրոպայի առաջարկը ՀՀ-ին (տեսանյութ)
Նեթանյահուի խորհրդականները քննարկում են Իսրայելի Գերագույն դատարանի որոշումն անտեսելու հնարավորությունը
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվելու 14 վագոն ցորեն
ՀՀ-ն՝ վտանգավոր խաղերի մեջ․ Սողոմոնյանն՝ աշխարհաքաղաքական նոր իրողությունների մասին (տեսանյութ)
Այսօրվա հարձшկումը ամբողջ պшտերազմի ընթացքում ամենազանգվածայիններից մեկն էր․ Ռուսաստանը պատասխան կստանա․ Զելենսկի
Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները կեղծ են
Դամասկոսի կենտրոնում գտնվող սրճարանում պայթյունի հետևանքով զոհվել է 4, վիրավորվել՝ 11 մարդ
Ես որևէ մեկի առաջադրման վերաբերյալ անձնական կարծիք չեմ ունեցել. Փաշինյան (տեսանյութ)
Վթարի պատճառով 15 ժամ ջուր չի լինելու
Հրահանգ կա՝ ԲՀԿ-ն չպետք է անցնի․ վճռորոշը ՍԴ որոշումն է, ի՞նչ է սպասվում հուլիսի 4-ին (տեսանյութ)
Իրանի զգուշացումը ԱՄՆ-ին. Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից (տեսանյութ)
Լիբանանն ու Սիրիան համաձայնագիր են ստորագրել
Շտապ
Երկրաշարժ Իջևան քաղաքից 14 կմ հյուսիս
Սևանում «Mercedes»-ը վրшերթի է ենթարկել 79-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ի վրա ավելի շատ գումար է ծախսում, քան ցանկացած այլ երկիր՝ առանց որևէ օգուտ ստանալու. Թրամփ
Ռեաբիլիտացիոն ծրագիր ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց համար

Լրացուցիչ նորություններ

...

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը նույնիսկ չի կարողանում պաշտպանվել․ Արաղչի

Նեթանյահուի խորհրդականները քննարկում են Իսրայելի Գերագույն դատարանի որոշումն անտեսելու հնարավորությունը

Այսօրվա հարձшկումը ամբողջ պшտերազմի ընթացքում ամենազանգվածայիններից մեկն էր․ Ռուսաստանը պատասխան կստանա․ Զելենսկի

Դամասկոսի կենտրոնում գտնվող սրճարանում պայթյունի հետևանքով զոհվել է 4, վիրավորվել՝ 11 մարդ

Լիբանանն ու Սիրիան համաձայնագիր են ստորագրել

ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ի վրա ավելի շատ գումար է ծախսում, քան ցանկացած այլ երկիր՝ առանց որևէ օգուտ ստանալու. Թրամփ

Միլիոնավոր բարել իրանական նավթ մնացել է ծովում գտնվող տանկերներում

ՌԴ-ն գիշերը հարվածել է Կիևին․ կա տասը զոհ և տուժածներ

Պաշտպանական ծախսերն ավելացնելու Բրիտանիայի վարչապետի ծրագիրը քննադատել են ֆինանսավորման պակասուրդի պատճառով

Աֆղանստանը ավիահարվածներ է հասցրել Պակիստանում ահաբեկիչների դիրքերին

Եմենի ափերի մոտ առևտրային նավի վրա զինված հարձակում է եղել

Ուկրաինան հարվածել է Պենզայի մարզում գտնվող «Ռոսկոսմոս»-ի գործարանին

Թրամփն արտահայտվել է Կատարի նվիրած նախագահական նոր ինքնաթիռի մասին. Մենք չէինք կարողանա նման ինքնաթիռ կառուցել

Անտվերպենի բնակելի բազմահարկ շենքում հրդեհ է բռնկվել. կա առնվազն հինգ զոհ

Գերմանիան իր քաղաքացիներին խորհուրդ է տվել լքել Ռուսաստանը

ԱՄՆ-ն շատ լավ հարաբերությունների մեջ է Իրանի հետ․ Թրամփ

Կյանքից հեռացել է «Բրիգադա» և «Բումեր» սերիալներից հայտնի ռուս դերասան Ալեքսանդր Վիսոկովսկին

Այսօր աշխատանքն է սկսում Սիրիայի նոր խորհրդարանը

Թուրքիան կցանկանար ՌԴ-ի և Ուկրաինայի միջև համալիր խաղաղ բանակցությունների մեկնարկը. Ֆիդան

Reuters. Կիևը ԵՄ երկրներից 6.6 միլիարդ եվրո փոխհատուցում է պահանջել