Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Եթե անգամ 65 հոգի կողմ է քվեարկել օրենքին, իշխանափոխությունից հետո այս ամենը հետ է բերվելու․ Վահան Արծրունի․ «Հրապարակ»


«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն օրերս ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց։ Համաձայն նախագծի՝ օպերային թատրոնի, պատկերասրահի, գրադարանի` շուրջ 11 բացառիկ մշակութային հաստատությունների դեպքում «ազգային» բառը փոխարինվելու է «համապետական»-ով։

Քանի որ հարցն այս օրերին մեծ հնչեղություն ստացավ, ՔՊ-ական շրջանակներից սկսեցին ակտիվորեն պարզաբանումներ տարածել, թե ոչ մի կազմակերպության անունից «ազգային» բառը չի հանվել, պարզապես այսուհետ կունենանք «Հայաստանի ազգային պատկերասրահ» համապետական նշանակության պատկերասրահ կամ «Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն» համապետական նշանակության թատրոն, եւ այսպես շարունակ, գրում է «Հրապարակը»։

Երաժիշտ, երգահան Վահան Արծրունու համար այսօրվա կառավարության օրենսդրական նախաձեռնությունների մեջ որեւէ բանական հիմք կամ տրամաբանություն փնտրելը, հատկապես մշակույթի, արվեստի ոլորտներում, անիմաստ է։ «Մենք տեսնում ենք համակարգային մոտեցման դրույթների բացակայություն, դրանք իբրեւ թե առանձին նախաձեռնություններ են, բայց փորձել գտնել բանական հիմնավորում` շատ դժվար է, որովհետեւ ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ կա՛մ ինքնաբուխ ի հայտ եկած գաղափարներ են, որոնք օրենքի կամ օրենսդրական ձեւաչափի մեջ են ներկայացվում հասարակությանը, կա՛մ սա կեղծ օրակարգեր ստեղծելու միջոց է, որովհետեւ շատ լավ հասկանում են, որ նման տիրույթների բզկտումը հսկայական լարվածություն է առաջացնում հասարակության մեջ:

Հասարակությունը, որպես այդպիսին, ավելի հստակ պատկերացումներ ունի սեփական մշակույթի մասին եւ ավելի ճիշտ է ընկալում այն կարմիր գծերը, որոնք չի կարելի հատել, երբ դու խոսում ես հատկապես ազգային մշակույթի, ժառանգության, տեսակի մասին: Ուստի բնական է, որ այս փոփոխությունը պետք է դժգոհության ալիք բարձրացներ մտավորականության, մարդկանց շրջանում»,- ասում է Արծրունին ու անդրադառնում օրենքի ընդունումից հետո իշխանության ներկայացուցիչների պարզաբանումներին:«Այսինքն, սկզբից թեզ է առաջ բերվում, հետո, երբ տեսնում են հակադարձում հասարակության կամ մասնագիտական տիրույթներում, սկսում են «պարզաբանումներ» տարածել համացանցում, թե դուք սխալ եք հասկացել, մենք ուրիշ բան նկատի ունեինք..., այսինքն, սա կա՛մ չմշակված թեզերի դրսեւորում է, կա՛մ իսկապես նրանք կողմնորոշված չեն այն ոլորտներում, որտեղ ուզում են փոփոխություններ իրականացնել»: 

Այս տեսակ թեմաներին, հասկացություններին անդրադարձը, ըստ Արծրունու, ոչ միայն ժամանակավրեպ է, այլեւ՝ անիմաստ. «Այս հասկացությունների դաշտում որեւէ բան փոփոխելու կարիք չկա եւ չի էլ լինելու ապագայում, որովհետեւ այս պատկերացումները հղկվել, ձեւավորվել են դեռ խորհրդային ժամանակներում եւ նույնիսկ կոմունիստական հսկայական գաղափարախոսական ճնշումների ներքո, հաստատել են իրենց որպես ազգային ինստիտուցիաներ»: 

«Ազգային» բառի խորը գիտակցումը, երաժշտի կարծիքով, բացակայում է այդ մարդկանց մոտ. «Ու քանի որ թերի է այդ գիտակցումը, կամ չեն հասկանում այդ բառի իմաստը, փորձում են հավելել այլ հասկացություններով, ու նորից գալիս ենք այն թեզին, որ սա չմտածված, չգիտակցված վերաբերմունքի դրսեւորում է, եւ արդեն որերորդ անգամն է՝ իրենք սեփական նախաձեռնություններով իրենց կրակն են գցում, որովհետեւ, եթե անգամ 65 հոգի կողմ է քվեարկել այս օրենքին, բնականաբար, վաղը՝ իշխանափոխությունից հետո, այս ամենը հետ է բերվելու, քանի որ իրավիճակը` հասկացությունների իմաստով, չի կարող փոխվել։

Այն, ինչն ազգային է` ազգային է, այն, ինչը պետական է` պետական է, եւ այն, ինչը հանրային է` հանրային է: Այսինքն՝ նոր մեկնաբանություններով ու նոր իմաստներ դնելով, չես կարող այդ ֆունդամենտալ հասկացությունների բնույթը փոխել»: Գուցե կարգավիճակի փոփոխությունը նպատակ ունի այդ խոշոր մշակութային կառույցներին զրկել անձեռնմխելիությունից, ինքն ունի՞ նման մտավախություն, որ դա կարող է հետագայում ազդել այդ կառույցների գույքային կամ ստեղծագործական ամբողջականության վրա։

«Ես լսեցի հանձնաժողովի նիստերից մեկը, որը նվիրված էր օրենքի քննարկմանը, եւ երբ նման հարց հնչեց, մի կին պատգամավոր (նկատի ունի Թագուհի Ղազարյանին) այսպես բացատրեց, որ եթե բոլոր տպարանները, որոնք պարտավոր են Ազգային գրադարանին նվիրաբերել 2 օրինակ՝ ամեն նոր գրքի տպաքանակից, նույնկերպ գրքեր նվիրաբերեն բոլոր մարզային գրադարաններին, ապա գրքերի տպաքանակն այսպես կբաշխվի միայն գրադարանների մեջ, հետեւաբար, պետք է կարգավիճակի տարբերակում մտցնել... դուք պատկերացնո՞ւմ եք մակերեսային ընկալումների չափը, երբ հիմնավորումն արվում է այս մակարդակի վրա... այսինքն՝ դու 2 գրքով, տպարանի հոգսով ուզում ես ինձ բացատրել օրենք ընդունելու կամ փոփոխություն անելու անհրաժեշտությունը:

Նա ոչ միայն օրենքի բնույթը չի հասկանում, այլեւ չի կարողանում բացատրել... Այս տեսակ հիմնավորումները բացի ծիծաղից ուրիշ բան չեն կարող առաջացնել: Ես նման հիմնավորում առաջ բերող մարդու հետ ինձ թույլ չեմ տա նույնիսկ շարունակել զրույցը, որովհետեւ դեմագոգների կամ ոչ այնքան խելոք մարդկանց հետ չի կարելի դիսկուրսի մեջ մտնել:

Բայց քանի որ այդ մարդիկ 65-ն են, ապա նրանց մոտ այս հանգամանքը որեւէ հակասություն կամ իրարամերժություն չի առաջացնում, որովհետեւ խնդիրն ընկալվում է տպարանի հոգսերի մակարդակի վրա, եւ մեր ցանկությունը՝ հասկանալու, թե այդ մարդիկ ինչ են ուզում, դատապարտված է ոչնչի, քանի որ իրենց ընկալումն ու պատկերացումները շատ հեռու են ազգայինի պատկերացումներից»: 

Արծրունին մատնանշում է նաեւ այն, թե այսօր ով է արտահայտվում՝ իր դժգոհությունը հայտնում այս օրենքի հետ կապված. «Միայն ազգային, մշակութային գործիչները, իսկ պետական, մշակութային գործիչները լուռ են։ Այս իմաստով այդ նախաձեռնությունը չտեսնված մարկեր է հասարակության համար, որպեսզի նա հասկանա, որ ով խոսում ու իր վերաբերմունքն է արտահայտում այս օրենքի նկատմամբ, ազգային է, ով չի արտահայտվում` պետական:

Այս պարագայում պետք է հասկանանք, թե ովքեր են նրանք, որ ի պաշտոնե պետք է վերաբերմունք հայտնեին, իբրեւ պետության կողմից ճանաչված ազգային, մշակութային գործիչներ, բայց լռում են...:

Հետեւաբար, գուցե այդքան էլ ազգային չեն այդ մարդիկ, չնայած որ պետության կողմից տիտղոսների եւ հատուկ վերաբերմունքի են արժանացել: Ո՞ւր են նրանց ձայնն ու վերաբերմունքն այս ամենի հանդեպ:

Այստեղ ես տեսնում եմ նաեւ հսկայական բարոյական խնդիր, որովհետեւ այսպիսի իրավիճակներում պարտավոր են իրենց վերաբերմունքը հայտնել»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս

Եվրոպայում օգոստոսի սկզբին սպասվում է հերթական ջերմային գմբեթը
Հրաձիգ Աիդա Ազատյանը դարձել է Երիտասարդների աշխարհի առաջնության կրկնակի հաղթող
Լույս չի լինելու հուլիսի 24-ին․ հասցեներ
Եվրահանձնաժողովի որոշմամբ՝ Google-ը տուգանվել է 890 միլիոն եվրոյով
Շտապ
Էրեբունիի սպանության գործով 2 հետախուզվող է հայտնաբերվել Դիլիջանում (տեսանյութ)
Ներքին Հանդի դիրքերում ավտոմեքենան գլորվել է ձորը. ԵԿՄ–ականը մահացել է
Ավանեսյանը դուրս է եկել Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ
Հայաստանի 27 զինծառայող՝ BMATT-ի դասընթացի շրջանավարտ
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Ալաշկերտ»-«Կլուժ» հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
Ա՛յ անգրագետներ, դուք պատմություն չգիտե՞ք․ աթոռակռիվ է գնում. Հայրիկյան (տեսանյութ)
Կենդանակերպի երկու նշանների համար փողի հոսք է սպասվում օգոստոսին
Թե ինչպես և ինչու 2020-ին Աղդամը հանձնվեց Ադրբեջանին, հարցրեք Նիկոլ Փաշինյանին. Արթուր Խաչատրյան
Մեր տարածքը Իրանի դեմ սպառնալիքի հարթակ չի դառնա. Իրաքի վարչապետ
Ուկրաինայում ուղղափառ եկեղեցու քահանային բերման են ենթարկել և տարել զորակոչի
ԱՄՆ-Իրան պատերազմի ուղիղ հետևանքները Հարավային Կովկասում․ միջազգայինագետի մեկնաբանությունը (տեսանյութ)
Կարևոր
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ
Ռուսաստանը տարածաշրջանից գնացողը չէ․ խանդի տեսարաններ կլինեն․ միջազգայնագետ (տեսանյութ)
Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարարը հրաժարվել է այլ պաշտոնից
Կարևոր
Ընտանեկան և կենցաղային բռնnւթյան մասին ՆԳՆ ոստիկանություն ստացված հաղորդումները 78-ով ավելացել են (տեսանյութ)
Ձեռնաշղթաներով տանելու են ԱԺ-ից․ վերջնաժամկետ պետք է դրվի (տեսանյութ)

Լրացուցիչ նորություններ

...

Ընդդիմությունը գնում է «պատերազմ»․ ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից

«Թղթե» շուկաներ, փչացող գյուղմթերք և փողոցում հայտնված գյուղացին. եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ. «Փաստ»

«Ժողովուրդ». Քաղաքացու վեճին միջամտել կարելի է, իսկ Ռուբեն Վարդանյանի իրավունքներով զբաղվել՝ ոչ. ՄԻՊ-ի երկակի ստանդարտը

ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից. «Փաստ»

ՀՀ նախագահի ինստիտուտը՝ թափանցիկության և արդյունավետության ճգնաժամում. «Ժողովուրդ»

Ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառնում Հայաստանի օրվա իշխանությունների ձեռքով. «Փաստ»

«Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ»

ՏԿԵ նախարարությունում կադրային փոփոխությունները շարունակվում են. «Ժողովուրդ»

Գուրգեն Մելքոնյանը հրաժեշտ է տալիս պատգամավորական մանդատին. Սկանդալներն ու ունեցվածքի շարժը՝ պաշտոնավարման ընթացքում. «Ժողովուրդ»

5 տարի անց կրկին վերաբացվել է Մհեր Սեդրակյանի՝ «Թոխմախի Մհերի» դեմ հարուցված քրեական գործը. Նոր փուլ. «Ժողովուրդ»

ԿԸՀ-ում մանդատների բաշխումը՝ անակնկալներով. Մխիթար Հայրապետյանը հրաժարվել է ԱԺ–ի մանդատից

ԿԸՀ-ում այսօր մանդատների բաշխումը կարող է անակնկալներով ուղեկցվել. «Ժողովուրդ»

Ալեն Սիմոնյանի հարսի գործը մտել է փակուղի. Նա ընդունեց մեղքը, գործը կարճվեց, բայց դատական նիստեր չեն կայանում. «Ժողովուրդ»

Հասարակական, քաղաքական գործիչներն ու իրավապաշտպանները՝ ընդդեմ «քաղաքական զտումների» նոր ալիքի. «Փաստ»

Ոչ մի խոսք գերիների մասին. ինչո՞ւ գործադիրը շրջանցեց թեման. «Ժողովուրդ»

Մխիթար Հայրապետյանը հրաժարվել է նաև պատգամավորական մանդատից. ՔՊ-ում հրաժարականներ են. «Ժողովուրդ»

Ինչո՞ւ են իշխանությունները թիրախավորել դատավորին. «Փաստ»

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է

Մեր ֆուտբոլը հեռանկար չունի. Սուրեն Բաղդասարյանը՝ Փաշինյանի հայտարարության և ԱԱ եզրափակչի մասին

Սեփականության իրավունքի «ռեքվիեմը»՝ կանխատեսելի ծանր հետևանքներով. «Փաստ»