Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ժողովուրդը կանգնած է ընտրության առջև՝ Եկեղեցի՞ն, թե՞ իշխանությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Վաղը Վաղարշապատ խոշորացված համայնքում տեղի կունենան ավագանու ընտրություններ։ Կեսգիշերից արդեն դադարեցված է քարոզչությունը, մի խոսքով՝ այսօր լռության օր է, և կարելի է մի քանի հիմնական դիտարկումներ անել:


Եվ այսպես, «ինչի՞ մասին են» վաղվա ընտրությունները: Փորձագետներից ու քաղաքական գործիչներից շատերը կարծում են, որ դրանք ավելին են, քան սոսկ ՏԻՄ ընտրությունները: Բանն այն է, որ թե՛ ընդդիմադիր ուժերի, թե՛ իշխանությունների համար սա դառնում է յուրատեսակ վերջին փորձաքար սպասվող համապետական ընտրություններից առաջ:


Հաջորդը. քվեարկությունը, որն ընդգրկում է նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքը, դիտվում է ոչ միայն տեղական ինքնակառավարման մարմնի ձևավորման գործընթաց, այլ նաև երկրի ավելի լայն քաղաքական և հասարակական զարգացումների մաս։


Վերջին ամիսներին Հայ առաքելական եկեղեցու և իշխանությունների հարաբերությունների շուրջ ծավալված լարվածությունն ակնհայտորեն ազդել է ընտրական տրամադրությունների վրա։


Քաղաքագետների գնահատմամբ, Վաղարշապատի ընտրությունները դիտարկվում են որպես հարթակ, որտեղ արտահայտվելու է հասարակական վերաբերմունքը տեղի ունեցող քաղաքական գործընթացների հանդեպ։ Մյուս կողմից՝ վաղը լուրջ քննություն է քաղաքական ուժերի ու դիտորդների համար՝ ընտրությունների ընթացքի վերահսկման առումով:


Բանն այն է, որ իշխանության թեկնածուների և ընդդիմադիր ուժերի միջև մրցակցությունն ընթացել է երկկողմանի մեղադրանքներով՝ ներառյալ վարչական լծակների կիրառման, քաղաքական ճնշումների կամ ընտրակաշառքի մասին հայտարարությունները։ Ոստիկանությունը արդեն արձանագրել է մեկ քրեական դեպք, որը վերաբերում է դպրոցի տնօրենի կողմից հնարավոր իրավախախտումներին։


Միևնույն ժամանակ, լրագրողների և բլոգերների մի մասը հայտնել է, որ գործել են լրացուցիչ սահմանափակումներ տեղեկատվության տարածման ընթացքում։ Ակնկալվում է, որ կիրակի օրը Վաղարշապատում դիտորդների մեծ ներգրավվածություն կլինի, և ամբողջ Հայաստանի ուշադրությունը սևեռված կլինի ընտրություններին։ Սա հույս է ներշնչում, որ վերահսկման այս «քննությունը» ևս հնարավոր կլինի պատվով հաղթահարել:


Քաղաքագետների կարծիքով, ընտրությունների դաշտում առկա է երկու հակադիր մոտեցում. մի կողմը շեշտում է համայնքային զարգացման և կառավարման խնդիրը, մյուսը՝ ընտրությունների ազդեցությունը Եկեղեցու շուրջ ձևավորված վիճակի և պետություն-Եկեղեցի հարաբերությունների վրա։ Տարբեր դերակատարների ուղերձները նույնպես ուժեղացել են։


Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, որն այժմ գտնվում է ազատազրկման վայրում, ընտրողներին հղած իր ուղերձում կարևորել է մասնակցության անհրաժեշտությունը՝ նշելով, որ արդյունքը կարող է ազդեցություն ունենալ ինչպես Վաղարշապատի, այնպես էլ երկրի ընդհանուր ընթացքի վրա։


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

Սպիտակում կկրկնվի՞ Ստեփանավանի սցենարը. «Հրապարակ»
«Հրապարակ»․ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում
Դատախազը ԱԺ-ում չէր, բայց նրա փոխարեն բոլորին հարցաքննում էին․ Անդրանիկ Քոչարյանը՝ թունդ ընդդիմադիր է․ «Ժողովուրդ»
Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-ի
Փակ հանդիպում Շաքիի դեպքով. ԱԺ են «կանչել» իրավապահներին. «Ժողովուրդ»
ԱԳՄԱ նախարարությունը՝ ի գիտություն հայաստանյան արտահանողների
Թրամփը հայտարարել է Մերձավոր Արևելքում իրավիճակի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու մասին
ՀՀ ԱՆ-ն մանրամասներ է հայտնել Ուշիի ոլորաններում ավտովթարի տուժածների վիճակի մասին
Նեղոսի տակ 2600 տարվա հնության կառույց են հայտնաբերել
Հայաստանի դեսպանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ-ի կողմից՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդման համար
ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. Մասադիկով
8 զոհ, 3 վիրավոր․ խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
Արտահերթ ընտրությունների համար 1 մլրդ դոլար է պետք․ Փաշինյանը չի կարող փողոցային պայքար գեներացնել
ՀՀ անվտագությունը զոհաբերում են հանուն տնտեսության․ Կարապետյան
Հուե. Վիետնամի կայսերական քաղաքը
Խառը խփում էին իրար․ 3-4 հոգով ինձ ծեծում էին, ես էլ խփել եմ՝ ընկել է գետնին, խայտառակություն էր
Из рук в руки — хлеб, смех и память. «Сказка арцахской любви» спустя год
Ո՛չ ուժ կա, ո՛չ ռեսուրս, բոլորը հոգնել են․ Լուկաշենկո. ՀՀ նախագահի աշխատակազմին՝ 1 մլրդ 794 մլն դրամ
Ցավոք, այս հակամարտություններից յուրաքանչյուրում լուրջ սրացում են հասունանում․ Զաքարյան
Վարչաբենդի պարային խմբում եք հանդես եկել, առաջիկայում համերգներ նախատեսվա՞ծ են. Ղազարյան

Լրացուցիչ նորություններ

...

Սպիտակում կկրկնվի՞ Ստեփանավանի սցենարը. «Հրապարակ»

«Հրապարակ»․ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում

Դատախազը ԱԺ-ում չէր, բայց նրա փոխարեն բոլորին հարցաքննում էին․ Անդրանիկ Քոչարյանը՝ թունդ ընդդիմադիր է․ «Ժողովուրդ»

Փակ հանդիպում Շաքիի դեպքով. ԱԺ են «կանչել» իրավապահներին. «Ժողովուրդ»

ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. Մասադիկով

Արտահերթ ընտրությունների համար 1 մլրդ դոլար է պետք․ Փաշինյանը չի կարող փողոցային պայքար գեներացնել

ՀՀ անվտագությունը զոհաբերում են հանուն տնտեսության․ Կարապետյան

Հուե. Վիետնամի կայսերական քաղաքը

Ո՛չ ուժ կա, ո՛չ ռեսուրս, բոլորը հոգնել են․ Լուկաշենկո. ՀՀ նախագահի աշխատակազմին՝ 1 մլրդ 794 մլն դրամ

Ուկրաինայում բրիտանացիներին թույլ կտա՞ն կրակել․ Լավրովի զգուշացում, թուրք-կորեական միջուկային կապ

Ավինյան-Ալեն Սիմոնյան թեժ պայքար է ՔՊ-ում․ Սասուն Միքայելյանին ու նրա փեսային «քցեցին»

Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ»

Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն խաղողի մթերման գործընթացում. «Փաստ»

Հայաստանի խնդրանքով հետաձգվել է Ռուսաստանի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»

«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»

Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուները դատի են տալիս ԲԴԽ-ին․ «Ժողովուրդ»

Փաշինյանին մտահոգել է համայնքապետերի վերարտադրությունը․ «Ժողովուրդ»

Հայրենասիրության մասին՝ հրապարակավ, քաղաքացիության մասին՝ միայն գրավոր համաձայնությա՞մբ․ «Ժողովուրդ»

Բացառիկ. Ավինյան-Ալեն Սիմոնյան թեժ պայքար է ՔՊ-ում. աթոռամարտ․ «Ժողովուրդ»

Երկրի սառույցը հալվում է վտանգավոր արագությամբ․ գիտնականներն ահազանգում են