Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Փաշինյանը զայրացավ, որ Ալեն Սիմոնյանը չի տիրապետում իրավիճակին. ինչ սպասել . «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


«Վերջին երկու օրերին Ազգային ժողովի դահլիճում նկատվել է լարված մթնոլորտ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կարելի է ասել, երկու օր անընդմեջ բախվեց իր թիմի «կազմակերպչական անուշադրությանը» եւ պոռթկաց։ Ընդամենը երկու օր առաջ կառավարության անդամների, պատգամավորների ներկայությամբ վարչապետը զայրացավ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վրա, որը պետք է մոտենար ամբիոնին, բայց դահլիճում չէր։ Նիստը ընդմիջվեց։ Սակայն երեկ իրավիճակն ավելի բարդացավ։


Վարչապետը 10։01-ին արդեն ԱԺ-ում էր՝ իր կաբինետի հետ միասին, բայց դահլիճը գրեթե դատարկ էր։ ՔՊ-ի շատ պատգամավորներ դեռ չէին ժամանել աշխատանքի: Ներկա ընդդիմադիրները չգրանցվեցին, եւ նիստը մոտ 10 րոպե տապալվեց։ Տեսախցիկները ֆիքսել են այն պահը, երբ Փաշինյանը, բացահայտ դժգոհ, նախատում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ նշելով, որ ինքը Կառավարության նիստը տեղափոխել է վաղը, որպեսզի այսօր բյուջետային քննարկումները ավարտվեն, բայց իշխանական պատգամավորները չեն գալիս աշխատանքի, եւ խորհրդարանում անկազմակերպ, խայտառակ վիճակ է։


Սա ցույց է տալիս, որ Սիմոնյանը չի կարողանում լիարժեք կատարել իր պաշտոնական պարտականությունը՝ խորհրդարանի բնականոն գործունեությունը ապահովելը։ Փաշինյանը ցուցադրական կերպով վերցրել է համակարգիչը, դուրս է եկել դահլիճից, իսկ Ալեն Սիմոնյանը խելոք հետեւել է նրան եւ ավելի ուշ միջանցքում ընդունել, որ «շեֆն իսկապես բարկացել էր»։ Սակայն այս պատմությունը միայն զայրույթի մասին չէ։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՔՊ պատգամավորները հայտնեցին, որ վարչապետի դժգոհությունը Սիմոնյանի հանդեպ շարունակական բնույթ է կրում։


Նա երկու օր անընդմեջ նկատել է անլրջություն ԱԺ կառավարման գործընթացում: Մեզ բացատրեցին, որ նաեւ այդ պատճառով ԱԺ նախագահը ոչ մի դեր չունի ՔՊ-ի 2026-ի նախընտրական շտաբում։ Նախընտրական թիմում Փաշինյանը հենվում է աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի եւ մամուլի հարցերով պատասխանատու Վահագն Ալեքսանյանի վրա, իսկ ԱԺ-ում՝ Ռուբեն Ռուբինյանի վրա։ Ալեն Սիմոնյանի թիմակից պատգամավորներն էլ «Ժողովուրդ» օրաթերթի հեր զրույցում բացատրում էին, որ պատգամավորներին դահլիճ բերելու պարտավորությունը ԱԺ նախագահին չի վերապահվում, այլ խմբակցության ղեկավարի եւ քարտուղարի գործն է. այսինքն՝ իրենց գործում թերանում են Հայկ Կոնջորյանն ու թմրանյութի գործով անցած Արթուր Հովհաննիսյանը։


Անկախ այս ամենից, ակնհայտ է, որ առաջանալու է քաղաքական պատասխանատվության հարց, որը կարող է դրսեւորվել տարբեր կերպ: Սակայն ակնհայտ է, որ Ալեն Սիմոնյանը այլեւս չի կարող հավակնել՝ լինելու ՔՊ-ի ԱԺ նախագահի թեկնածուն. դա արդեն հաստատված փաստ են համարում հենց ՔՊ-ում»։


Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Սպիտակում կկրկնվի՞ Ստեփանավանի սցենարը. «Հրապարակ»
«Հրապարակ»․ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում
Դատախազը ԱԺ-ում չէր, բայց նրա փոխարեն բոլորին հարցաքննում էին․ Անդրանիկ Քոչարյանը՝ թունդ ընդդիմադիր է․ «Ժողովուրդ»
Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-ի
Փակ հանդիպում Շաքիի դեպքով. ԱԺ են «կանչել» իրավապահներին. «Ժողովուրդ»
ԱԳՄԱ նախարարությունը՝ ի գիտություն հայաստանյան արտահանողների
Թրամփը հայտարարել է Մերձավոր Արևելքում իրավիճակի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու մասին
ՀՀ ԱՆ-ն մանրամասներ է հայտնել Ուշիի ոլորաններում ավտովթարի տուժածների վիճակի մասին
Նեղոսի տակ 2600 տարվա հնության կառույց են հայտնաբերել
Հայաստանի դեսպանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ-ի կողմից՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդման համար
ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. Մասադիկով
8 զոհ, 3 վիրավոր․ խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
Արտահերթ ընտրությունների համար 1 մլրդ դոլար է պետք․ Փաշինյանը չի կարող փողոցային պայքար գեներացնել
ՀՀ անվտագությունը զոհաբերում են հանուն տնտեսության․ Կարապետյան
Հուե. Վիետնամի կայսերական քաղաքը
Խառը խփում էին իրար․ 3-4 հոգով ինձ ծեծում էին, ես էլ խփել եմ՝ ընկել է գետնին, խայտառակություն էր
Из рук в руки — хлеб, смех и память. «Сказка арцахской любви» спустя год
Ո՛չ ուժ կա, ո՛չ ռեսուրս, բոլորը հոգնել են․ Լուկաշենկո. ՀՀ նախագահի աշխատակազմին՝ 1 մլրդ 794 մլն դրամ
Ցավոք, այս հակամարտություններից յուրաքանչյուրում լուրջ սրացում են հասունանում․ Զաքարյան
Վարչաբենդի պարային խմբում եք հանդես եկել, առաջիկայում համերգներ նախատեսվա՞ծ են. Ղազարյան

Լրացուցիչ նորություններ

...

Սպիտակում կկրկնվի՞ Ստեփանավանի սցենարը. «Հրապարակ»

«Հրապարակ»․ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում

Դատախազը ԱԺ-ում չէր, բայց նրա փոխարեն բոլորին հարցաքննում էին․ Անդրանիկ Քոչարյանը՝ թունդ ընդդիմադիր է․ «Ժողովուրդ»

Փակ հանդիպում Շաքիի դեպքով. ԱԺ են «կանչել» իրավապահներին. «Ժողովուրդ»

ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. Մասադիկով

Արտահերթ ընտրությունների համար 1 մլրդ դոլար է պետք․ Փաշինյանը չի կարող փողոցային պայքար գեներացնել

ՀՀ անվտագությունը զոհաբերում են հանուն տնտեսության․ Կարապետյան

Հուե. Վիետնամի կայսերական քաղաքը

Ո՛չ ուժ կա, ո՛չ ռեսուրս, բոլորը հոգնել են․ Լուկաշենկո. ՀՀ նախագահի աշխատակազմին՝ 1 մլրդ 794 մլն դրամ

Ուկրաինայում բրիտանացիներին թույլ կտա՞ն կրակել․ Լավրովի զգուշացում, թուրք-կորեական միջուկային կապ

Ավինյան-Ալեն Սիմոնյան թեժ պայքար է ՔՊ-ում․ Սասուն Միքայելյանին ու նրա փեսային «քցեցին»

Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ»

Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն խաղողի մթերման գործընթացում. «Փաստ»

Հայաստանի խնդրանքով հետաձգվել է Ռուսաստանի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»

«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»

Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուները դատի են տալիս ԲԴԽ-ին․ «Ժողովուրդ»

Փաշինյանին մտահոգել է համայնքապետերի վերարտադրությունը․ «Ժողովուրդ»

Հայրենասիրության մասին՝ հրապարակավ, քաղաքացիության մասին՝ միայն գրավոր համաձայնությա՞մբ․ «Ժողովուրդ»

Բացառիկ. Ավինյան-Ալեն Սիմոնյան թեժ պայքար է ՔՊ-ում. աթոռամարտ․ «Ժողովուրդ»

Երկրի սառույցը հալվում է վտանգավոր արագությամբ․ գիտնականներն ահազանգում են