Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Հակոբը պայքարել է, որ արցախյան հողը հայկական մնա, հիմա ես եմ իր գործը շարունակողը». ավագ լեյտենանտ Հակոբ Ռոստոմյանն անմահացել է հոկտեմբերի 6-ին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ աշխույժ երեխա էր, ցերեկները փախչում էր մանկապարտեզից: Կոնդում էինք ապրում, քնի ժամին դուրս էր գալիս, բակում խաղում ընկերների հետ, հետո վերադառնում անկողին:

Ծնված օրվանից ազատություն էր սիրում: Իր եղբայրն իրենից երկու տարով մեծ է, և իր շփումն էլ տարիքով ավելի մեծերի հետ էր, իր հասակակիցներին երեխա էր համարում: Փոքր տարիքից պաշտպանում էր նրանց:

Նույն կերպ, երբ սեպտեմբերի 27-ին եկավ ու ասաց, որ մեկնում է Արցախ, մեր այն խոսքին, որ մեկերկու օր սպասի, արձագանքեց՝ բա երեխեքին ո՞վ պիտի տիրություն անի: Զինվորներն իր համար երեխաներ էին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Արան՝ Հակոբի հայրիկը:

Նշում է՝ մշտապես կանգնած էր թույլերի կողքին, եթե կռվի մեջ էր հայտնվում, ապա ուրիշին պաշտպանելու համար, արդարության մարտիկ էր ծառայության տարիներին, ամենուր և ամեն պահի:

«Ութերորդ դասարանից իր հետ հաշվի եմ նստել, իրեն կարող էիր վստահել՝ որպես հասուն մարդու»:Դպրոցին զուգահեռ Հակոբը նաև սպորտի է հաճախել:

Երեք ամիս քիքբոքսինգի հաճախելուց հետո ութ տարեկանում մասնակցել է Երևանի քիքբոքսինգի առաջնությանը և գրավել առաջին տեղը։ Հինգերորդ դասարանում հաճախել է թեքվանդոյի, այնուհետև՝ հունահռոմեական ըմբշամարտի։ Հայրիկի խոսքով, շատ էր սիրում ըմբշամարտը։

Հակոբը սովորել է Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցում: Այն ավարտելուց հետո հարցազրույցով ընդունվել է ԵՊՀ-ի կիրառական ֆիզիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետ։ Գերազանց առաջադիմություն է ունեցել ամենուր:

Համալսարանում սովորելու տարիներին Հակոբն ընտանիք է կազմում, Տաթևիկի հետ երկու որդի ունենում: Համալսարանն ավարտելուց հետո 2009 թվականին զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության։ Սկզբում ծառայել է Արմավիրի ուսումնական զորամասում։

Մի քանի ամիս ծառայելուց հետո դիմել է զորամասի հրամանատարությանը՝ խնդրելով միջնորդել, որ իր ծառայությունը շարունակի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում։ Վեց ամիս սովորելուց հետո ստանում է լեյտենանտի կոչում և 2010 թ. մարտի 3-ին ծառայության անցնում Արցախի Մարտակերտի շրջանի N զորամասում՝ որպես հրաձգային դասակի հրամանատար։ Որպես սպա՝ նա ծառայել է Մարտակերտի 5-րդ պաշտպանական շրջանում:

2013 թվականին նշանակվել է հակատանկային դասակի հրամանատար՝ փաստացի իրականացնելով հատուկ նշանակության հակադիվերսիոն դասակի հրամանատարությունը։Արան վերհիշում է 2014 թ. օգոստոսյան դեպքերը:

«Այդ օրերին լայնածավալ հարձակում եղավ ամբողջ Մարտակերտի ճակատով, այդ դեպքերը համեմատվում են Քառօրյա պատերազմի հետ: Այդ ժամանակ մեկ ամիս շարունակ թուրքերն ամբողջ Մարտակերտի ճակատով հարձակվում էին:

Մեկ ամիս շարունակ Հակոբը մնացել է այդտեղ, տիրապետում էր ծանր տեխնիկային, բոլոր գործողություններն ինքն է իրականացրել, ասվում է՝ այդ ժամանակահատվածում մոտ 200 դիվերսիոն գործողություն է եղել:

Եթե Մարտակերտի ամբողջ ճակատը բաժանում ենք երկու գումարտակի միջև, այդ մեկ ամսվա ընթացքում 100-ից ավելի դիվերսիոն գործողություն է հետ մղել: Ցավոք, այդ գործողությունների ընթացքում Հակոբը կորցրեց իր լավագույն ընկերներից մի քանիսին։

Իր զինվորները պատմում են՝ 2013-2015 թթ. 9-ից 10 տարբեր պոստեր են պահել: Որտեղ խնդիր էր լինում, տվյալ դիրքից դասակը դուրս էին բերում, ուղարկում էին Հակոբին իր խմբով: Իր զինվորների համար ավագ ընկեր էր, եղբայր, հրամանատար, ցանկացած հարցում յուրաքանչյուրի կողքին էր:

Իր զինվորները պատմում են՝ երբեք չեն տեսել, որ Հակոբը գիշերները քներ, մշտապես զգոն էր, իր քնի ժամը առավոտյան յոթից ինն էր:

Եթե իր զինվորներից որևէ մեկը վատառողջ էր կամ չէր կարողանում մասնակցել առաջադրանքին, ուրեմն նրան փոխարինում էր Հակոբը»:2010-2015 թթ. ծառայության ընթացքում Հակոբ Ռոստոմյանը արժանացել է բազում խրախուսանքների և շնորհակալագրերի: 2015 թ. մարտին Հակոբը չի երկարաձգում ծառայության պայմանագիրը և զորացրվում է՝ վերադառնալով քաղաքացիական կյանք։

2016 թվականին Արցախն առերեսվեց հերթական պատերազմին: Ապրիլ յան պատերազմի ժամանակ Հակոբը կորցնում է իր մի քանի ընկերներին, այդ թվում՝ իր լավագույն ընկերներից մեկին՝ իր գումարտակի սպա Արմենակ Ուրֆանյանին։ Հայրիկն ասում է՝ իր հետ զորացրված տղաների հետ որոշել էին մեկնել Մարտակերտ: Բայց կնքվեց զինադադար:

Ծառայությունից հետո՝ մինչև 44-օրյա պատերազմի մեկնարկը, Հակոբն աշխատում էր ֆիզիկայի բնագավառում: Բայց պատերազմը փոխեց շատերի, այդ թվում՝ Հակոբի կյանքի ընթացքը:

Սեպտեմբերի 29-ին ճանապարհ ընկավ Մարտակերտ: Նրան նշանակում են վաշտի հրամանատարի տեղակալ։ Հակոբն անմահացել է հոկտեմբերի 6ին:

«Երբ հոկտեմբերի 5ին իր ընկերները, զինվորները զանգահարել էին ու ասել, որ ուզում են մեկնել իր մոտ և կռվել իր հրամանատարության ներքո, Հակոբն արձագանքել էր՝ ոչ մեկդ չգաք, պատերազմը ծախված է:

Երբ հարցրել էին՝ այդ դեպքում ինչո՞ւ ես մնում, ասել էր՝ բա երեխեքին ով պիտի տիրություն անի»:Հակոբի զոհվելու օրվա մանրամասների մասին: Մինչ հոկտեմբերի 6-ը երեք օր ու գիշեր բոլոր տեսակի զենքերով հրետակոծվել էին այն դիրքերը, որտեղ Հակոբն իր վաշտով պաշտպանություն էր իրականացնում։

Թշնամին կարծել է, որ այդ դիրքերում այլևս ոչ ոք չկա և հոկտեմբերի 6-ին կազմակերպել է լայնածավալ հարձակում՝ փորձելով ճեղքել պաշտպանությունը։

Թշնամին կարողանում է ժամանակավորապես գրավել հարևան դիրքը։ Հակոբի վաշտը հրաման է ստանում հասնել օգնության և հետ վերցնել այդ դիրքը։Թշնամին դիմում է ԱԹՍների օգնությանը։ Այդ հրետակոծության ժամանակ վիրավորվում է նաև Հակոբը՝ Ռոստը։

Իրեն օգնության եկած տղաներին ասում է, որ առաջ գնան և հետ վերցնեն դիրքը: Թույլ չի տալիս իրեն օգնություն ցուցաբերել, իր վաշտը խուսափում է ականանետային հարվածներից:

Հայրիկն ասում է՝ երբ որդին նկատել է ԱԹՍ-ները, մեկ տեղում կանգնեցրել է վաշտը, տղաներին երեքերեք անցկացրել, որպեսզի որևէ մեկը չտուժի, շարունակել է դա անել անգամ այն ժամանակ, երբ վիրավորվել է: Վիրավորումներից վերջինն, ավաղ, լինում է մահացու Հակոբի համար: Հակոբի հետ անմահանում է նաև տղաներից մեկը:

Բայց Հակոբի վաշտը դիրքը հետ է վերցնում, այն թշնամու ձեռքում մնում է մոտ երկու ժամ: Հակոբն անմահանում է նռնակը ձեռքին: Հայրիկն ասում է՝ որդու հետ զրուցել է հոկտեմբերի 6-ի առավոտյան:

«Երբ հոկտեմբերի 7-ին չզանգահարեց, սկսեցի իրեն փնտրել: Ծառայության ժամանակ էլ էր այդպես, եթե մեկ օր չէր զանգահարում, ուրեմն խնդիր կար:

Երբ Հակոբը զոհվում է, իր ընկերը թղթի վրա գրում է անունազգանունը, ամրացնում նրա հագուստին: Երբ Մարտակերտից Հակոբին ուղարկում են Ստեփանակերտ, հետո Գորիս, թուղթը հանվում է: Նա անհայտ դի է եղել:

Զանգահարել եմ իմ ընկերներին Ստեփանակերտ, ասել՝ մտեք դիահերձարաններ, փնտրեք իրեն, հետո Գորիս և ամենուր: Զանգ ստացա՝ Գորիսի դիահերձարանում 11 անհայտ դի կա, որից մեկն ավագ լեյտենանտ է:

Միգուցե տղայիս փնտրելու այս ինտենսիվությունը նպաստեց, որ շուտ գտանք իրեն: Հակոբին տեղափոխել էին Մեծամոր, այնտեղից էլ բերեցինք տուն: Որդուս հոգեհանգիստը հոկտեմբերի 12-ին էր՝ Կոնդի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում: Կարողացանք իրեն հրաժեշտ տալ»: Հայրիկն ասում է՝ իրենց ընտանիքին ուժ է տալիս Հակոբը, նրա անձնազոհությունը:

«Հակոբը գիտակցաբար զոհվել է այդ հողի համար: Մեր նպատակը պետք է լիներ այդ հողը չհանձնելը: Հիմա ես իր գործը շարունակողն եմ, որ կարողանանք իր նպատակներն իրականացնել:

Նա պայքարել է, որ արցախյան հողը հայկական մնա: Ուժ է տալիս այն, որ կարողանանք Հակոբի երազած երկիրը կառուցել, և դավաճանները պատասխան տան, որ կարողանամ գնալ Եռաբլուր և նայել որդուս աչքերին»:Հ. Գ.- Պահեստազորի ավագ լեյտենանտ Հակոբ Ռոստոմյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Արիության համար» մեդալներով։ Հուղարկավորված է Եռաբլուրում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Լրահոս

ԱՄՆ-ն ու Ադրբեջանը TRIPP-ը քննարկո՞ւմ են առանց Հայաստանի
Պակիստանի ԱԳՆ-ը բացառել է նոր երկրների ներառումը Մեքքայի համաձայնագրում
Կարևոր
Նոր կալանավորվածներ կան․ Նոր մանրամասներ՝ Մեղրու համայնքապետի գործով
Բեսենթն ասել է, որ Թրամփը հրաժարվում է քնել
Թրամփը առաջարկել է Հորմուզի նեղուցը վերանվանել Թրամփի նեղուց
Իրանի Սիրիկ քաղաքը հարձակման է ենթարկվել
CBS. Իրանը մի քանի կործանիչներ է խոցել Հորդանանում գտնվող ամերիկյան բազայում
«Հրապարակ»․ Ինչու են ԱՄՆ-ն ու Ադրբեջանն առանց Հայաստանի քննարկում TRIPP-ի հարցը
Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ»
«Հրապարակ»․ Տիգրան Ավինյանը ընդլայնում է իր լիազորությունների շրջանակը
Գործուղումների պայքար է սկսվել առողջապահության համակարգում․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Եվ մեղադրում են, եւ աջակցում
Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ»
«Հրապարակ»․ ՔՊ-ն Աբովյանում թեկնածու ունի
«Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ»
Նախկին բարձրաստիճան պաշտոնյաների մոտ գտնվող զենքերը հնարավորինս հավաքելու որոշում է կայացվել․ «Ժողովուրդ»
15-ամյա տղան էներգետիկ խմիչքների օգտագործումի՞ց է մահացել. Hraparak.am
Սոչիի նավամատույցում հրդեհ է բռնկվել անձնակազմ չունեցող մոտորանավակների հարձակումից հետո․ կա տուժած
FT. Ռատկլիֆը կարող է փոխարինել Ուիթկոֆին և Քուշներին Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցություններում
Նոյեմբերի 1-ից Հայաստանում կսկսեն կենսաչափական անձնագրեր տրամադրել․ ՆԳ նախարար

Լրացուցիչ նորություններ

...

ԱՄՆ-ն ու Ադրբեջանը TRIPP-ը քննարկո՞ւմ են առանց Հայաստանի

«Հրապարակ»․ Ինչու են ԱՄՆ-ն ու Ադրբեջանն առանց Հայաստանի քննարկում TRIPP-ի հարցը

Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ»

«Հրապարակ»․ Տիգրան Ավինյանը ընդլայնում է իր լիազորությունների շրջանակը

Գործուղումների պայքար է սկսվել առողջապահության համակարգում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Եվ մեղադրում են, եւ աջակցում

Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ»

«Հրապարակ»․ ՔՊ-ն Աբովյանում թեկնածու ունի

«Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ»

Նախկին բարձրաստիճան պաշտոնյաների մոտ գտնվող զենքերը հնարավորինս հավաքելու որոշում է կայացվել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ «Չեստ» տալու ձևը Պապիկյանը փոխել է

«Հրապարակ». Իշխանության թիրախում կրկին Վանաձորն է,  ընտրությունները հետաձգում են

«Հրապարակ»․ Փաշինյանն ասել էր, որ իր արձանը պետք է Բաքվում կանգնեցնեն

«Ժողովուրդ». Փաշինյանը Արմեն Գրիգորյանի համար նոր պաշտոն է փնտրում․ ո՞ր երկրում է նրան ուզում «տեղավորել» վարչապետը

«Հրապարակ»․ Մասիսում զտարյուն ՔՊ-ականների դեֆիցիտ է, համայնքապետացու չեն գտնում

«Իրավունք». «Ուժեղ Հայաստանը» որոշել է խորհրդարանում ներկայանալ յուրովի

«Ժողովուրդ». 11.5 մլն դրամ եկամուտ, 3 անշարժ գույք, Nissan և Mercedes-Benz․ ինչ ունի Սիսիանի համայնքապետը

«Ժողովուրդ». Գեղարքունիքում կաշառքի գործով ձերբակալված վարչության պետի շուրջ նոր մանրամասներ

«Իրավունք». «Գնամ ՌԴ` գամ, նոր վերջնական կուրսը կհասկանանք, հիմա ո՛չ էս կողմ, ո՛չ էն կողմ». Փաշինյանը՝ թիմակիցներին

Ի՞նչն է խանգարում հրապարակել 44-օրյա պատերազմի զոհերի անունները