Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եթե խորհրդարանական ընտրություններից հետո վերընտրվի իր պաշտոնում, պատրաստ է կրկին մեկնել Ռուսաստան և հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Փաշինյանի խոսքով՝ հունիսի 1-ին Պուտինը զանգահարել է իրեն՝ ծննդյան օրվա առթիվ շնորհավորելու համար, ինչից հետո կողմերը նաև աշխատանքային քննարկում են ունեցել։
«Պայմանավորվել ենք, որ ընտրություններից հետո կրկին կայցելեմ, կհանդիպենք և կքննարկենք ընթացիկ հարցերը», — ասել է Հայաստանի վարչապետը։
Ավելի վաղ Փաշինյանը նաև անդրադարձել էր ԵԱՏՄ-ից դուրս գալու կամ անդամակցությունը պահպանելու թեմայով հնարավոր հանրաքվեին՝ նշելով, որ այս փուլում նման քվեարկություն անցկացնելը տրամաբանական չի համարում։








