Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$674.7

BTC

$104332

ADA

$0.973195

ETH

$3294.25

SOL

$247.54

-5 °

Yerevan

3 °

Moscow

13 °

Dubai

9 °

London

-7 °

Beijing

9 °

Brussels

10 °

Rome

12 °

Madrid

BNB

$674.7

BTC

$104332

ADA

$0.973195

ETH

$3294.25

SOL

$247.54

-5 °

Yerevan

3 °

Moscow

13 °

Dubai

9 °

London

-7 °

Beijing

9 °

Brussels

10 °

Rome

12 °

Madrid

«Սա ոչ թե բալանսավորված, այլ ճնշումներին արձագանքելու ռեակցիոն արտաքին քաղաքականություն է, որը կապ չունի մեր ազգային, պետական շահերի հետ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«ԱՄՆ-ի հետ փաստաթղթի ստորագրումն, ըստ էության, Բայդենի վարչակազմի հետ արձանագրված որոշակի արդյունքների կամ ցանկությունների ամրագրում էր:

Սա արվեց՝ հասկանալով, որ Թրամփի վարչակազմի պարագայում դա անելը գուցե կլինի շատ բարդ, հետևաբար՝ փորձ էր այս պահի դրությամբ հնարավորն արձանագրել:

Հայաստանի իշխանությունները հավատարիմ են մնում արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության իրենց քաղաքականությանը, և այդ ուղղությամբ էին Միացյալ Նահանգների հետ այդ փաստաթղթի ստորագրումը, ԵՄ-ին անդամակցելու շուրջ իբրև թե քաղաքացիական նախաձեռնությունն ու դրա շուրջ օրակարգի կառուցումը:

Բայց, այդ ամենին զուգահեռ, այսօր աշխարհաքաղաքական գլոբալ փոփոխություններ են ակնկալվում և տեղի ունենում՝ առաջին հերթին պայմանավորված Թրամփի վերընտրմամբ և պաշտոնի ստանձնմամբ, նրա որդեգրած քաղաքականությամբ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Աննա Կարապետյանը՝ անդրադառնալով Հայաստանի իշխանությունների կողմից իրականացվող արտաքին քաղաքականությանը:

Նշում է՝ Թրամփը հայտարարել է և ցույց է տալիս, որ շահագրգռված չի լինելու տարբեր տարածաշրջաններում անմիջականորեն ներգրավվել քաղաքական գործընթացներին, փորձել սեփական ազդեցությունը տարածել և այլն:

«Նա փորձելու է ավելի շատ սեփական հարևանությամբ իր դիրքերն ամրապնդել և այդ դիրքերից հանդես գալ աշխարհի հետ հարաբերություններում:

Սա իր հերթին նշանակում է, որ մեր տարածաշրջանում Միացյալ Նահանգների ուղղակի ներգրավվածությունը չի ունենա նախկին տեսքը, այստեղ կմեծանա Թուրքիայի ազդեցությունը՝ որպես Արևմուտքի և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ, Ռուսաստանի համար որոշակի հնարավորությունների պատուհան կբացվի՝ վերականգնելու իր ազդեցությունը տարածաշրջանի համար և այլն։

Հետևաբար, հենց սրանով է նաև պայմանավորված Ռուսաստանի շտապողականությունը՝ վերականգնել սեփական դիրքերը և ճնշումը Հայաստանի վրա, որի հետևանքը եղավ Միացյալ Նահանգների հետ փաստաթղթի ստորագրումից անմիջապես հետո Փաշինյանի հեռախոսազրույցը Պուտինի հետ և, այդ նույն ոգով տեղի ունեցած, Արարատ Միրզոյանի այցը Մոսկվա:

Այցի ամբողջ տրամաբանությունն այն էր, որ եղած խնդիրները փորձում ենք հարթել, նորից կառուցողական երկխոսություն ենք ծավալում, նորից բոլոր հարցերում Ռուսաստանն իր ներգրավումն է ունենալու և այլն:

Մոսկվան վերականգնում է իր դիրքերն ու ցույց տալիս աշխարհին, որ գնում է այդ ուղղությամբ: Ի՞նչ է անում Հայաստանի իշխանությունը:

Այն միշտ անում է նույն բանը՝ փորձում է հնարավորինս երկարաձգել սեփական իշխանությունը, և դրա համար, որ կողմից մեծանում է ճնշումը, այն կողմն էլ շտապում են գնալ և փորձել վերականգնել հարաբերությունները, հարթել խնդիրները, ցույց տալ իրենց հավատարմությունը և այլն:

Այս ձեռագրին արդեն շատ երկար ականատես ենք լինում, և, ցավոք, սա ոչ թե բալանսավորված արտաքին քաղաքականություն է, այլ ճնշումներին արձագանքելու ռեակցիոն արտաքին քաղաքականություն, որը կապ չունի մեր ազգային, պետական շահերի հետ և մեզ միայն նոր մարտահրավերների ու խնդիրների առաջ է կանգնեցնում»,-փաստում է նա:

Մեղադրանքներ, ՀԱՊԿ-ն ու ԵԱՏՄ-ն լքելու մտքեր, զուգահեռ իրականության մեջ ընդլայնված կազմով հանդիպում և առանձնազրույց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:

Ստացվում է, որ, ըստ նպատակահարմարության, Հայաստանի իշխանությունները շարունակում են խաղա՞լ երկու լարի վրա: «Բնականաբար, այո: Իրենք չեն էլ հրաժարվել իրենց ձեռագրից, քանի որ դա գլոբալ կուրս է՝ կուզեք դա անվանեք սեփական կուրս, կուզեք անվանեք արտաքին դերակատարների կողմից թելադրված կուրս, միևնույնն է, դա որդեգրված կուրս է:

Այս իշխանությունը չի նահանջում այդ կուրսից, այլ հարց է, որ մարտավարական, պահի թելադրանքով հենց որ հատում են կարմիր գծերը և Մոսկվայից ավելի կոշտ արձագանք են ստանում, քան մինչ այդ ակնկալում էին, շտապում են Մոսկվայի հետ ինչոր բան կարգավորել, բայց դա չի նշանակում, որ ունեն ցանկություն Մոսկվայի հետ հարաբերությունները կարգավորել»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Ինչպես շատ փորձագետներ են փաստում, փաստաթղթերի, պայմանավորվածությունների ստորագրումը մեկ բան է, բայց անհրաժեշտ է իրականության մեջ դրանց կյանքի կոչումը:

«Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետն ԱՄՆ-ի հետ ստորագրված փաստաթղթի օրինակով է ներկայացնում մի քանի կարևոր շեշտադրումներ: «Այս փաստաթղթում նշվա՞ծ են մեր հիմնական խնդիրները և լուծո՞ւմ են դրանք, կա՞ որևէ արձագանք Ադրբեջանի որդեգրած քաղաքականությանն ու Հայաստանին առաջ քաշվող պահանջներին, կա՞ անդրադարձ Բաքվում պահվող, գերեվարված անձանց և տեղի ունեցող քաղաքական պրոցեսներին, կա՞ Հայաստանի տարածքների օկուպացիայի հարց, ամենակարևորը՝ կա՞ն անվտանգային երաշխիքներ Հայաստանի համար, ոչ թե ռազմական ոլորտում համատեղ ինչ-որ փորձի փոխանակումներ, դասեր, բարեփոխումներ և այլն, այլ իրական անվտանգային երաշխիքներ։

Այսօր Հայաստանը, փչացնելով Ռուսաստանի հետ իր հարաբերությունները, դուրս գալով ՀԱՊԿ-ից և այլն, հրաժարվում է՝ թեկուզ շատ վատ, թեկուզ թերի գործող, բայց միակ արտաքին անվտանգային երաշխիքներից, որոնք ունի:

Այսօր Արևմուտքը նույնիսկ այդ դեկլարացիոն փաստաթղթի մակարդակով ակնարկո՞ւմ է, որ պատրաստ է նման երաշխիքներ տալ:

Ոչ, չի ակնարկում, հետևաբար, եթե նույնիսկ այս փաստաթուղթը լիարժեք կյանքի կոչվի, այն ԱՄՆ-ին վերահսկողության կամ որոշակի տեղեկատվության հնարավորություն կտա՝ Հայաստանի սահմանների առումով, նաև հնարավորություն կտա դուրս մղել Ռուսաստանին Հայաստանի էներգետիկ ոլորտից, միջուկային էներգիայի ոլորտից և այսպես շարունակ:

ԱՄՆ-ին մի շարք հարցերում այն կտա իր օրակարգերի առաջմղման հնարավորություն, բայց փոխարենը կնպաստի՞ Հայաստանի շահերի պաշտպանությանը: Այս փաստաթղթում մեզ համար կարևորագույն կետերը չկան:

Բոլորովին այլ հարց է, թե որքանով այն կյանքի կկոչվի: Այն կնքվել է մի վարչակարգի հետ, այսօր եկել է ուրիշ վարչակարգ, որը բոլորովին այլ օրակարգեր ունի և գնում է այն ամենի հրապարակային զրոյացման, ինչ արել է Բայդենը:

Մյուս կողմից՝ անհասկանալի է այս փաստաթղթի կարգավիճակը: Հայաստանի իշխանությունների, նրա ջատագովների կողմից փորձ արվեց սա ներկայացնել որպես պատմական փաստաթուղթ, որը հարաբերությունների հիմքեր է սահմանում, սակայն նույնիսկ իր անվանումով այն հանձնաժողովի կանոնակարգ է։

Սա վավերացման ենթակա փաստաթո՞ւղթ է, թե՞ ոչ, իրավապայմանագրային դաշտի մա՞ս է, թե՞ ոչ: Այստեղ մի շարք հանգամանքներ կան, որոնք հարցականի տակ են դնում այս փաստաթղթի իրավական ուժն ու քաղաքական արժեքը:

Այլ բան է, որ սա ցանկությունների դեկլարացիա է և չունի իր մեջ մեր հիմնական շահերի արտացոլումը»,-հավելում է նա:

Հայաստանի իշխանական վերնախավի ներկայացուցիչները հանդիպումներ և քննարկումներ են ունենում իրենց միջազգային գործընկերների հետ, ելույթներ ունենում տարբեր ամբիոններից, բայց մեկ բառ անգամ չի հնչում Բաքվում տեղի ունեցող «դատավարությունների» մասին: «Սա Հայաստանի իշխանությունների որդեգրած քաղաքականությունն է՝ «չկա Արցախ, չկան խնդիրներ»:

«Չկա Արցախ»ի ներքո չեն հասկանում միայն Արցախը՝ որպես մեր հայրենիքի մաս, հասկանում են արցախահայություն, արցախահայության իրավունքներ, խնդիրներ, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարություն, Արցախում գերեվարված մարդիկ և այլն, այսինքն՝ եկեք օրակարգում չունենանք Ադրբեջանին նյարդայնացնող հարցեր, որպեսզի Ադրբեջանը կառուցողական երկխոսություն մեզ հետ տանի: Նույնիսկ այդ պարագայում չենք տեսնում այդ կառուցողական երկխոսությունը։

Սա որդեգրված ձեռագիր է՝ չնյարդայնացնել Ադրբեջանին, չբարձրացնել հարցեր, միայն թե ամեն գնով առաջ մղել խաղաղության օրակարգը:

Սա ողբերգական ձեռագիր է, որի հետևանքները 2020 թվականից տեսնում ենք: Այսօր մեր քաղաքացիները Բաքվի բանտերում են, սակայն Հայաստանի իշխանությունը որևէ գործընթաց չի տանում միջազգային կոնսոլիդացիա ապահովելու և Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու: Հայաստանի իշխանությունները դա փորձում են մեկնաբանել «եթե խոսենք, ավելի վատ կլինի» տրամաբանությամբ, բայց իրականում բոլորս շատ լավ հասկանում ենք, որ այդպես չէ:

Միջազգային կառույցները, տարբեր երկրների օրենսդիր և գործադիր իշխանության ներկայացուցիչներն այսօր բարձրաձայնում են այդ հարցը, Հայաստանի իշխանությունները դա չեն անում:

Սա հանգեցնելու է նրան, որ շատ կարճ ժամանակ անց նրանք նույնպես դադարելու են դա անել՝ հասկանալով, որ եթե Հայաստանին դա պետք չէ, ինչո՞ւ է պետք իրենց:

Հայաստանը պետք է լիներ աշխարհի դռները ծեծողը, բոլորին կոնսոլիդացնողը, Ադրբեջանի վրա ճնշումներ առաջացնողը: Իսկ եթե անում են ինչ-որ բան ու անում են դա ոչ հրապարակային, ինչպես ասում են, ապա ո՞ւր է արածի արդյունքը»,-եզրափակում է Աննա Կարապետյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Լրահոս

Փաշինյանը կոնկրետ սիրախաղի մեջ է թուրք-ադրբեջանական տանդեմի հետ. Վարդուհի Սարգսյան
Փախեք, ով ուղեղ ունի էս իշխանության շարքերում՝ փախեք փրկվեք. Մարկ Հովհաննիսյան
Ցեղասպանությունն անհերքելի փաստ է. Կարեն Պետրոսյան
Սա Հայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ առնելու, բարոյական նշաձողը հանելու փորձ է․ Էդուարդ Աբրահամյան
Արարատ Միրզոյանը կարձագանքի՞ Փաշինյանի անբարո հայտարարություններին. Ժաննա Ալեքսանյան
Աբխազիայի հայ համայնքը վտանգի տակ է
Առուշ Առուշանյանը հանդիպել է հյուրանոցների ղեկավարներին. ինչ են քննարկել
Եթե դուք չունեք այն, ինչ պետք է պաշտպանել, ապա զենք գնելն էլ իմաստ չունի
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Ովքեր են Հայոց ցեղասպանության զոհերի այն սրիկա ժառանգները, ովքեր լսել են Փաշինյանի խոսքը ու ձայն չեն հանել
Պաղեստինը մերժում է Գազայի բնակիչների բռնի տեղահանման գաղափարը
Եթե ոչ ոք էս մասով արտահայտվելու չունի, ուրեմն հասնումա, եկեք տրանսպորտը բոյկոտենք. Նարեկ Մարգարյան
Լեհաստանը ոչ մի մետր բելառուսական տարածք չի ստանա․ Լուկաշենկո
Ցեղասպանության փաստը հրապարակային ժխտելը քրեորեն պատժելի է Կիպրոսում, Հունաստանում, Սլովենիայում, Արգենտինայում և Սլովակիայում․ փաստաբան
Մոսկվայից Սոչի թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել
Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Թրամփին խոստումը կատարելու համար
Հայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ դնող հայտարարությունն ուրացման հակաքաղաքակրթական վարք է․ ՀՅԴ
Հիմա ի՞նչ եք ակնկալում, որ այդ դատավճիռները դեն նետենք և դիմե՞նք պատմաբաններին. Գևորգ Դանիելյան
Հայաստանում շատերը տեղյակ չեն, որ կա Ցեղասպանության հերքումը քրեականացնող հոդված. Սամվել Մարտիրոսյան
Պահանջում եմ Նիկոլ Փաշինյանին ենթարկել քրեական պատասխանատվության. փաստաբան

Լրացուցիչ նորություններ

...

Մեկնարկել է բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլը

Եթե անգամ 65 հոգի կողմ է քվեարկել օրենքին, իշխանափոխությունից հետո այս ամենը հետ է բերվելու․ Վահան Արծրունի․ «Հրապարակ»

ԱՄՆ Պետդեպը ժամանակավորապես դադարեցնում է արտաքին օգնությունը

Ի՞նչ են պայմանավորվել Ալիևն ու Զելենսկին

Կարող եմ կռահել, թե փակ դռների հետևում ինչ է կատարվել Լավրովի և Միրզոյանի միջև. Աշոտյան

Մի քանի ժամ ջուր չի լինի

Ով կփոխարինի Ավինյանին

ԵՄ-ին ՀՀ անդամակցության թեման ընդամենն աղմուկ է ոչնչի մասին. Արման Գալոյան

«Հակոբը պայքարել է, որ արցախյան հողը հայկական մնա, հիմա ես եմ իր գործը շարունակողը». ավագ լեյտենանտ Հակոբ Ռոստոմյանն անմահացել է հոկտեմբերի 6-ին. «Փաստ»

Արկածախնդրություն՝ «բալանսավորման» լարի վրա. «Փաստ»

Կառավարության գլխավոր քաղաքականությունը՝ բոլորի «կաշիները քերթել». «Փաստ»

«Ժողովուրդ». Միջին աշխատավարձը 7 անգամ չի բարձրացել. ո՞ր փուլում են մինչև 2050-ի ՀՀ զարգացման ռազմավարության կետերը

«Հրապարակ». Տրանսպորտի թեմայից հոգնել, արձակուրդ են վերցրել

Օրվա իշխանություններին, փաստորեն, միայն առաջիկա ընտրություններն են հետաքրքրում և իշխանությունը պահելը, ուրիշ ոչինչ. «Փաստ»

Ո՞ւմ լավ ապրելու համար պիտի վճարենք բոլորով. «Փաստ»

«Հրապարակ». Ավինյանին փոխարինողի նոր անուն է շրջանառվում

«Ժողովուրդ». Դիլիջանի համայնքապետի նկատմամբ վարչական տույժ է կիրառվել

«Հրապարակ». Հուժկու մարտեր Սյունիքում

«Հրապարակ». Նոր փոխվարչապետ կունենանք

Քաղաքականացված... գրպանը՝ առաջին պլանում. «Փաստ»